Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
06.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 302-Ա

 

«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՈՒրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 19,914 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Աղբի տեսակավորման նպատակով աղբամանների մատակարարում Սիսիան քաղաքին» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի (ՀՎՀՀ` 01549618) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վենկոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00892849) հետ 2019 թվականի մարտի 27-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աղբամանների ձեռքբերում և տեղադրում` 8,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01223655) հետ 2019 թվականի մարտի 27-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. հունիսի 6

Երևան

       

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հունիսի 6-ի N 302-Ա

որոշման

«Աղբի տեսակավորման նպատակով աղբամանների մատակարարում Սիսիան քաղաքին» ծրագիրԸ   

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Սիսիանի համայնքին իրականացնելու արդյունավետ աղբահանության

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի արտոնություններից

3.

Բարեգործը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն, հասցեն՝ ՀՀ , քաղ. Երևան, Բաբայան փող., 23/4, 0037

4.

Ծրագիրը կատարողը

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ (ՈւՀ), ՀՎՀՀ՝ 01549618, հասցեն՝ Ալեք Մանուկյան 9, 0070 Երևան

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Սյունիքի մարզ, Սիսիանի համայնք, բնագավառը՝ բնապահպանական

6.

Ծրագրի բյուջեն

19914 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Սիսիանի համայնքապետարան, Սյունիքի մարզ, 3501 Սիսիան, Սիսական փող., 31

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019թ. մայիսի 12-ից մինչև օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Նախատեսվում է աղբամանների ձեռքբերում և տրամադրում Սիսիանի համայնքին։ Աղբամանների արժեքը կազմում է 17940 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։ Սույն միջոցառումը նախատեսվում է իրականացնել հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը։

2. Նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում, որն իրականացվելու է մայիսի 15-ից մինչև օգոստոսի 31-ը։ Աուդիտորական ծառայությունների արժեքը կազմում է 1974 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վենկոն ՍՊԸ-ից ձեռք բերել աղբամաններ 17940 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով։

2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել աուդիտորական ծառայություններ 1974 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 1974 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում առկա է համագործակցություն Սիսիանի համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. Ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների ներկայացում՝ համաձայն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պահանջների։

2. ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին։

             

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան