Basic information
Number
N 1159-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.08.2019-10.09.2019)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
20.08.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.08.2019
Effective date
21.08.2019
Interrupt date
25.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2019 թվականի N 1159-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 540-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը`

1. Հաստատել «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 6-ի «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 540-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 20

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

օգոստոսի 20-ի N 1159-Ա որոշման

   

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

  

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի նախարարի խորհրդական
Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան ծայրագույն - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Տ. Վահրամ քահանա
Մելիքյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Նազարյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանի Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Մնացականյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկյան

հանրակրթական դպրոցի ուսուցիչ (համաձայնությամբ)

Գ. Բերոյան

- Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի ուսուցչուհի

(համաձայնությամբ)

Ն. Պողոսյան

- Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի ծնողական

խորհրդի անդամ (համաձայնությամբ)

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան