Գլխավոր տեղեկություն
Համար
N 327-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

6 հունիսի 2019 թվականի N 327-Ա

   

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 107,229,600 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ՝ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. հունիսի 6

Երևան

          

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հունիսի 6-ի N 327-Ա

որոշման

              

Ծ Ր Ա Գ Ի Ր

       

Բնապահպանական պայմանների բարելավում

           

1.

Ծրագրի նպատակը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՀ Սյունիքի մարզ, գ. Շիկահող,
ՀՎՀՀ՝ 09423966

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Սյունիքի մարզ, գ. Շիկահող, բնապահպանության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

107 229 600 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի մայիսի 12-ից մինչև 2019 թվականի
դեկտեմբերի 31-ը

9.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

ՀՀ բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 14.03.2019թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2019 թվականի ծրագիր` 12.05.2019թ.31.12.2019թ., բյուջեն 107 229 600 ՀՀ դրամ, այդ թվում`

1. Ծառայությունների ձեռքբերում 6 412,6 հազ. դրամ

2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում 3 000,0 հազ. դրամ

3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում– 470,0 հազ. դրամ

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում 15 139,0 հազ. դրամ

5. Կենցաղային նյութերի ձեռքբերում-200,0 հազ. դրամ

6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում-258,0 հազ. դրամ

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում-990,0 հազ. դրամ

8. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր-80 760.0 հազ. դրամ

10.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-6 412,6 հազ. դրամ, այդ թվում`

      

Էլեկտրամատակարարում-500,0 հազ. դրամ

Գազամատակարարում-300,0 հազ. դրամ

Ջրամատակարարում-50,0 հազ. դրամ

● Աղբահանություն-100,0 հազ. դրամ

Կապի ծառայություն-1010,0 հազ. դրամ

Ապահովագրական ծառայություն-2400,0 հազ. դրամ

Ներքին գործուղումներ-560,6 հազ. դրամ

Համակարգչային ծառայություն-170,0 հազ. դրամ

Ներկայացուցչական ծախսեր-362,0 հազ. դրամ

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ-960,0 հազ. դրամ

  

2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)3 000,0 հազ. դրամ, այդ թվում`

    

Ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն-2000,0 հազ. դրամ

Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն- 200,0 հազ. դրամ

Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություն-750,0 հազ. դրամ

Էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ -50,0 հազ. դրամ

   

3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-470.0 հազ. դրամ, այդ թվում`

      

Գրասենյակային նյութեր-300,0 հազ. դրամ

Արտադրական հատուկ հագուստ-170,0 հազ. դրամ

  

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-15 139.0 հազ. դրամ, այդ թվում`

  

Բենզին «Ռեգուլյար» 28500 լիտր-11400,0 հազ. դրամ

Դիզելային վառելիք-4300 լիտր-1634,0 հազ. դրամ

Սեղմված բնական գազ-3290,3 կգ-1020,0 հազ. դրամ

Շարժիչի յուղ-120 լիտր-240,0 հազ. դրամ

Հակասառիչ հեղուկ-40 լիտր-60,0 հազ. դրամ

Անիվներ-680,0 հազ. դրամ

Կուտակիչ մարտկոց-105,0 հազ. դրամ

   

5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի

վճարումից ազատում)-200,0 հազ. դրամ, այդ թվում`

     

Կենցաղային նյութեր-200,0 հազ, դրամ

     

6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-258,0 հազ. դրամ, այդ թվում`

    

Շինարարական նյութեր-258,0 հազ. դրամ

     

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-990,0 հազ, դրամ, այդ թվում`

  

Մեքենաների գազաբալոնային համակարգեր 990,0 հազ, դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական և վարչարարական ծախսեր-6 912.6 հազ. դրամ

    

1. Էներգամատակարարում-800,0 հազ. դրամ

2. Ջրամատակարարում-50,0 հազ. դրամ

3. Աղբահանություն -100,0 հազ. դրամ

4. Կապի ծառայություն-1010,0 հազ. դրամ

5. Ապահովագրական ծառայություն-2400,0 հազ. դրամ

6. Ներքին գործուղում-560,6 հազ. դրամ

7. Համակարգչային ծառայություն-170,0 հազ. դրամ

8. Ներկայացուցչական ծախսեր-362,0 հազ. դրամ

9. Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ-960,0 հազ. դրամ

10. Գրասենյակային նյութեր-300,0 հազ. դրամ

11. Կենցաղային նյութեր-200,0 հազ. դրամ

     

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան