ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2019 թվականի N 327-Ա
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 107,229,600 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ՝ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հունիսի 6-ի N 327-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Բնապահպանական պայմանների բարելավում
1. |
Ծրագրի նպատակը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՀ Սյունիքի մարզ, գ. Շիկահող, |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Շիկահող, բնապահպանության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
107 229 600 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի մայիսի 12-ից մինչև 2019 թվականի |
9. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
ՀՀ բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 14.03.2019թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2019 թվականի ծրագիր` 12.05.2019թ.31.12.2019թ., բյուջեն 107 229 600 ՀՀ դրամ, այդ թվում` 1. Ծառայությունների ձեռքբերում 6 412,6 հազ. դրամ 2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում 3 000,0 հազ. դրամ 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում– 470,0 հազ. դրամ 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում 15 139,0 հազ. դրամ 5. Կենցաղային նյութերի ձեռքբերում-200,0 հազ. դրամ 6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում-258,0 հազ. դրամ 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում-990,0 հազ. դրամ 8. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր-80 760.0 հազ. դրամ |
10. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-6 412,6 հազ. դրամ, այդ թվում`
● Էլեկտրամատակարարում-500,0 հազ. դրամ ● Գազամատակարարում-300,0 հազ. դրամ ● Ջրամատակարարում-50,0 հազ. դրամ ● Աղբահանություն-100,0 հազ. դրամ ● Կապի ծառայություն-1010,0 հազ. դրամ ● Ապահովագրական ծառայություն-2400,0 հազ. դրամ ● Ներքին գործուղումներ-560,6 հազ. դրամ ● Համակարգչային ծառայություն-170,0 հազ. դրամ ● Ներկայացուցչական ծախսեր-362,0 հազ. դրամ ● Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ-960,0 հազ. դրամ
2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)3 000,0 հազ. դրամ, այդ թվում`
● Ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն-2000,0 հազ. դրամ ● Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն- 200,0 հազ. դրամ ● Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություն-750,0 հազ. դրամ ● Էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ -50,0 հազ. դրամ
3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-470.0 հազ. դրամ, այդ թվում`
● Գրասենյակային նյութեր-300,0 հազ. դրամ ● Արտադրական հատուկ հագուստ-170,0 հազ. դրամ
4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-15 139.0 հազ. դրամ, այդ թվում`
● Բենզին «Ռեգուլյար» 28500 լիտր-11400,0 հազ. դրամ ● Դիզելային վառելիք-4300 լիտր-1634,0 հազ. դրամ ● Սեղմված բնական գազ-3290,3 կգ-1020,0 հազ. դրամ ● Շարժիչի յուղ-120 լիտր-240,0 հազ. դրամ ● Հակասառիչ հեղուկ-40 լիտր-60,0 հազ. դրամ ● Անիվներ-680,0 հազ. դրամ ● Կուտակիչ մարտկոց-105,0 հազ. դրամ
5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-200,0 հազ. դրամ, այդ թվում`
● Կենցաղային նյութեր-200,0 հազ, դրամ
6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-258,0 հազ. դրամ, այդ թվում`
● Շինարարական նյութեր-258,0 հազ. դրամ
7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-990,0 հազ, դրամ, այդ թվում` ● Մեքենաների գազաբալոնային համակարգեր 990,0 հազ, դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական և վարչարարական ծախսեր-6 912.6 հազ. դրամ
1. Էներգամատակարարում-800,0 հազ. դրամ 2. Ջրամատակարարում-50,0 հազ. դրամ 3. Աղբահանություն -100,0 հազ. դրամ 4. Կապի ծառայություն-1010,0 հազ. դրամ 5. Ապահովագրական ծառայություն-2400,0 հազ. դրամ 6. Ներքին գործուղում-560,6 հազ. դրամ 7. Համակարգչային ծառայություն-170,0 հազ. դրամ 8. Ներկայացուցչական ծախսեր-362,0 հազ. դրամ 9. Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ-960,0 հազ. դրամ 10. Գրասենյակային նյութեր-300,0 հազ. դրամ 11. Կենցաղային նյութեր-200,0 հազ. դրամ
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |