ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 11.06.18 N 736-Ա)
30 հոկտեմբերի 2015 թվականի N 1030-Ա
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.12.16 N 1262-Ա, խմբ. 11.06.18 N 736-Ա)
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
| Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հոկտեմբերի 30-ի N 1030-Ա որոշման | 
Կ Ա Զ Մ
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
| Տ. Խաչատրյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) | 
| Ա. Թորոսյան | - ՀՀ առողջապահության նախարար | 
| Ա. Ասոյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար | 
| Ա․ Ավանեսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| Ա. Հայրապետյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | 
| Ռ. Գրիգորյան | - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ | 
| Մ. Հակոբյան | - «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | 
| Ա. Մկրտչյան | - «Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) | 
| Կ. Սահակյան | - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) | 
| Կ. Միրզաբեկյան | - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)»։ | 
(հավելվածը փոփ. 29.04.19 N 463-Ա, փոփ., լրաց 08.07.19 N 895-Ա, փոփ. 19.08.19 N 1148-Ա)