Գլխավոր տեղեկություն
Համար
N 902-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2019 թվականի N 902-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 970-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել սույն որոշման հավելվածով սահմանված ցանկում ներառված «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շտապ օգնության ռեանիմոբիլների օժանդակ սարքավորումները և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:

2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաuտանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին» N 970-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն որոշման N 1 հավելվածում ներառված 10 շտապ օգնության ռեանիմոբիլները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով.».

2) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ըստ անհրաժեշտության, թույլատրել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը՝ նախատեսելով դրույթներ շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված շտապ օգնության ռեանիմոբիլների և գծային մեքենաների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, իսկ դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերը բացառապես բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով կիրառելու և սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին.».

3) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) ըստ անհրաժեշտության, թույլատրել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված 10 շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը՝ նախատեսելով դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակներով օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին` սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 18-ի N 902-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

«Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շտապ օգնության ռեանիմոբիլների օժանդակ սարքավորումների

 

NN
ը/կ

Նվիրատուն

Սարքավորման անվանումը

Սարքավորման քանակը

 1.

«Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերություն

թոքերի արհեստական
օդափոխության սարք

 12

 2.

վիրաբուժական արտածծիչ

 12

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան