Basic information
Number
N 1041-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.09.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.08.28/56(1509) Հոդ.743
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.08.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.08.2019
Effective date
17.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2019 թվականի N 1041-Ն

 

ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ (ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 20

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 15-ի N 1041-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ (ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

1. Հեռուստացույց (որը պարունակում է սնդիկի և կապարի պարունակությամբ բաղադրանյութեր)

2. Սառնարան/սառցարան, սառցարան (որոնք պարունակում են օզոնային շերտը քայքայող նյութեր, այդ թվում՝ խառնուրդներ, ինչպես նաև հիդրոֆտորածխածիններ)

3. Օդորակիչներ ու օդակարգավորման այլ սարքավորումներ (որոնք պարունակում են օզոնային շերտը քայքայող նյութեր, այդ թվում՝ խառնուրդներ, ինչպես նաև հիդրոֆտորածխածիններ)

4. Վոլֆրամային հալոգենային լամպեր

5. Լյումինեսցենտային երկցոկոլ և միացոկոլ կոմպակտ (ԿԼԼ) լամպեր

6. Սնդիկի պարունակությամբ գազապարպման էլեկտրական լամպեր

7. Բարձր և ցածր ճնշման նատրիումային գազապարպման լամպեր

8. Հալոիդներ և այլ գազեր պարունակող գազապարպման լամպեր

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation