Գլխավոր տեղեկություն
Համար
N 937-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2019 թվականի N 937-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. «Է. Ավետյան-ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Ս. Մաչյան-«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատար-գխավոր քարտուղարի պարտականությունները կատարող» բառերով,

բ. «Ա. Գևորգյան-ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Վ. Հարությունյան-ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ» բառերով,

գ. հավելվածից հանել «Ա. Մարտիրոսյան-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ» բառերը.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ծրագրի ֆիդուցիար հատվածն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության (այսուհետ՝ ԾԻՎ)՝ ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունը.»,

բ. 7-րդ կետի 8-րդ ենթակետում «ԾԻԳ» բառը փոխարինել «ԾԻՎ» բառով,

գ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը,

դ. 9-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «խորհրդի անդամների կամ ԾԻՎ-ի ղեկավարի» բառերով,

ե. 10-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «խորհրդի քարտուղարի» բառերով,

զ. 11-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «ԾԻՎ-ի ղեկավարի» բառերով,

է. 19-րդ կետում «ԾԻԳ» բառը փոխարինել «ԾԻՎ» բառով,

ը. 15-րդ և 33-րդ կետերում «ԾԻԳ-ի տնօրենը» բառերը փոխարինել «խորհրդի քարտուղարը» բառերով,

թ. 22-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «խորհրդի քարտուղարի» բառերով,

ժ. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները:»:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան