ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2019 թվականի N 917-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» N 493-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրի նախագիծը:».
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետը «պատվիրված նամակով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում,» բառերով,
բ. 5-րդ կետը «գրավոր» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերով,
գ. 10-րդ և 18-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հաշվառման գրանցամատյանը վարվում է նաև էլեկտրոնային եղանակով:»,
դ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Աշխատանքի թույլտվությունը կամ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը տրամադրվում է երկու հավասարազոր օրինակով, որոնցից մեկ օրինակը գործատուն փոխանցում է տվյալ օտարերկրացուն՝ այն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:»,
ե. N 1 ձևով հաստատված աղյուսակի 2-րդ սյունակում «աշխատանքի» բառը փոխարինել «աշխատատեղի» բառով, 5-րդ սյունակը «Աշխատավարձը» բառից հետո լրացնել «(առանց հարկերի և աշխատավարձից պահվող այլ վճարների)» բառերով, 6-րդ սյունակը «Աշխատաժամանակի տևողությունը» բառերից հետո լրացնել «(շաբաթական)» բառով, իսկ 2-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ սյունակներով.
« |
|
», |
զ. N 2 ձևը «ՆԱԽԱՐԱՐ» բառից հետո լրացնել «ԿԱՄ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» բառերով և հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ---------------------- ----------------------» բառերը,
(ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
է. N 4 ձևով հաստատված աղյուսակը 6-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին սյունակով.
« |
|
». |
3) որոշման N 3 հավելվածով սահմանված ցանկի`
ա. 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) օտարերկրացու անձնագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, ընդ որում` անձնագրի վավերականության ժամկետն առնվազն վեց ամսով պետք է գերազանցի աշխատանքի թույլտվության ժամկետը.»,
բ. 1-ին կետի 3-րդ ենթակետը «հաստատված» բառից հետո լրացնել «(եթե թափուր աշխատատեղը համալրելու համար պահանջվում է մասնագիտական կրթություն, որակավորում) կամ oտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագիրը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից համապատասխանեցված Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին» բառերով,
գ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող օտարերկրացի աշխատողի համար սույն կարգի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթի փոխարեն գործատուն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1081-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության համար տրամադրված թույլտվության էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:»,
դ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:».
4) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը չի տարածվում այն գործատուների վրա, որոնք օտարերկրացիների հետ կնքել են աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրեր մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում, և այդ պայմանագրերի գործողության ժամկետն ավարտվում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն դեպքերում, երբ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրերի գործողության ժամկետն ավարտվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո կամ կնքվել են անորոշ ժամկետով, գործատուն մինչև 2020 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով դիմում է աշխատանքի թույլտվություն ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 917-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները՝
ա. «0612 Տվյալների բազաների և տեղեկատվական ցանցերի ստեղծում և կառավարում»,
բ. «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում»,
գ. «0811.01.5 Գյուղատնտեսագիտություն» մասնագիտությամբ «0811.01.01.5 Գյուղատնտես» որակավորումը, «0811.02.5 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ «0811.02.01.5 Ֆերմեր» որակավորումը, «0811.03.5 Ջերմատնային տնտեսություն» մասնագիտությամբ «0811.03.01.5 Տեխնիկ-ագրոնոմ» որակավորումը.
2) գիտական աստիճան ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները՝
ա. «0611 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա»,
բ. «0412 Ֆինանսներ»,
գ. «0413 Կառավարում և վարչարարություն»,
դ. «0619 Համակարգչային անվտանգություն»,
ե. «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում»,
զ. «0721 Պարենամթերքի տեխնոլոգիա»:»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|