Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2019-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.31/50(1503) Հոդ.668
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2019 թվականի N 909-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները գործարկելու մասին» N 185-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Գործարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում (այսուհետ՝ ցանկ) նշված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները (այսուհետ` միասնական ընդունարան):».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 4-րդ կետը՝
ա. «Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Ծափաթաղ գյուղ» բառերով,
բ. «Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Ծափաթաղ գյուղի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 7-րդ կետը՝
ա. «Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հողմիկ գյուղի» բառերով,
բ. «Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Հողմիկ գյուղ» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 9-րդ կետը «Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղերի» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 15-րդ կետը «քաղ. Ջերմուկ» բառերից հետո լրացնել «, Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղեր» բառերով.
5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 19
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
հուլիսի 18-ի N 909-Ն որոշման |
|
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 4-ի N 582-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
NN ը/կ |
Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի անվանումը |
Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների անվանումները |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ |
1. |
Թալինի |
Թալինի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն |
2. |
Ծաղկահովիտի |
Ծաղկահովիտի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժին Ծաղկահովիտի զբաղվածության տարածքային կենտրոն |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ |
3. |
Վեդու |
Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն |
4. |
Արտաշատի |
Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն Արարատի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով |
5. |
Մասիսի |
Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն |
Արարատ քաղաք |
6. |
Արարատի |
Արարատի սոցիալական աջակցության տարածքային բաժին Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ |
7. |
Արմավիրի |
Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն Երևանի թիվ 7 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով |
8. |
Բաղրամյանի |
Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ |
9. |
Ճամբարակի |
Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն |
10. |
Վարդենիսի |
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ |
11. |
Տաշիրի |
Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային բաժին Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն |
Վանաձոր քաղաք |
12. |
Վանաձորի |
Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժին Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն Լոռու թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ |
13. |
Չարենցավանի |
Չարենցավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային բաժին Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն |
14. |
Եղվարդի |
Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն |
15. |
Հրազդանի |
Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժին Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոն |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ |
16. |
Աշոցքի |
Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն |
17. |
Մարալիկի |
Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն |
18. |
Ամասիայի |
Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն |
19. |
Ախուրյանի |
Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ |
20. |
Նոյեմբերյանի |
Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն |
Երևան քաղաք |
21. |
Աջափնյակի |
Աջափնյակի սոցիալական աջակցության տարածքային բաժին Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժին Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն |
22. |
Դավթաշենի |
Դավթաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն |
23. |
Ավանի |
Ավանի սոցիալական աջակցության տարածքային բաժին Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն |
24. |
Մալաթիա-Սեբաստիայի |
Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական աջակցության տարածքային բաժին Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոն Երևանի թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով |
25. |
Նուբարաշենի |
Նուբարաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոն |
26. |
Նորք-Մարաշի |
Նորք-Մարաշի սոցիալական աջակցության տարածքային բաժին Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային կենտրոն |
27. |
Շենգավիթի |
Շենգավիթի սոցիալական աջակցության տարածքային բաժին Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն | |
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |