ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 օգոստոսի 2019 թվականի ք. Երևան |
N 291-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 541-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկայի՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն մեթոդիկայում օգտագործված հիմնական հասկացություններն են.
1) Անուղղակի ծախսեր` |
էլեկտրական էներգիայի բաշխման գործունեությանը վերաբերող ծախսեր, որոնք ընդհանուր են Բաշխման ցանցի տեխնոլոգիական տարրերի համար և կարելի է պայմանականորեն բաշխել նրանց միջև միայն որոշակի սկզբունքի հիման վրա. |
2) Առևտրային կանոններ՝ |
Հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններ, որոնք կանոնակարգում են այդ շուկաների մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները. |
3) Բաշխման ծառայություն՝ |
Բաշխողի կողմից այլ անձանց, այդ թվում՝ Երաշխավորված մատակարարի, Մատակարարների կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիան Բաշխման ցանցով սպառողներին (բաժանորդներին), այդ թվում՝ Որակավորված սպառողներին բաշխելու ծառայություն. |
4) Բաշխման ցանց՝ |
Բաշխողի կողմից կառավարվող և շահագործվող էլեկտրական էներգիայի բաշխման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների (այդ թվում՝ սպառվող էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական էներգիան՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձից և (կամ) հաղորդման լիցենզիա ունեցող անձից հասցվում է սպառողներին. |
5) Բաշխող կամ Երաշխավորված մատակարար՝ |
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն. |
6) Բաշխողի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկա՝ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու N 0092 լիցենզիայի պայմանների N 1 հավելվածը. |
7) Բաշխողի փոխհատուցման գումար՝ |
Բաշխողի անհրաժեշտ հասույթի և գնված էլեկտրական էներգիայի արժեքի տարբերության՝ հաշվարկային և փաստացի մեծությունների շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման ենթակա գումարն է, որը որոշվում է Բաշխողի Անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն. |
8) Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկա՝ |
Հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 21-ի N 748-Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման ԼԷ N 0633 լիցենզիայի պայմանների N 1 հավելվածը. |
9) Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումար՝ |
Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի և գնված էլեկտրական էներգիայի ու Բաշխման ծառայության արժեքի տարբերության՝ հաշվարկային և փաստացի մեծությունների շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման ենթակա գումարն է, որը որոշվում է Երաշխավորված մատակարարի Անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն. |
10) Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագին՝ |
Երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը. |
11) Թույլատրելի կորուստ՝ |
Բաշխման ցանցում առաջացող էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնիկական կորուստների, էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի սխալանքով պայմանավորված և այլ առևտրային կորուստների գումարային մեծություն, որը որոշվում է Բաշխողի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն. |
12) Հանձնաժողով՝ |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. |
13) Մատակարար՝ |
էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձ. |
14) Ներդրում՝ |
Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումներ, որոնք ուղղված են էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման լիցենզավորված գործունեությունների համար օգտակար և օգտագործվող ակտիվների մեծացմանը. |
15) Որակավորված սպառող՝ |
սեփական դիմումի հիման վրա Առևտրային կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձի կողմից որակավորված ճանաչված սպառող. |
16) Ուղղակի ծախսեր` |
էլեկտրական էներգիայի բաշխման գործունեությանը վերաբերող ծախսեր, որոնք կարելի է ուղղակիորեն և հստակ վերագրել Բաշխման ցանցի կոնկրետ տեխնոլոգիական տարրին:», |
2) 3-րդ կետի 1-ին ենթակետում և 2-րդ բաժնի վերնագրում «անհրաժեշտ հասույթի» բառերը փոխարինել «և Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթների» բառերով,
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բաշխողի և Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթները որոշվում են՝ համապատասխանաբար Բաշխողի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի և Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն:»,
4) 5-րդ կետում՝
ա) «Բաշխողի բոլոր» բառերը փոխարինել «Բաշխողի և Երաշխավորված մատակարարի բոլոր» բառերով,
բ) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսեր (ներառյալ՝ Բաշխողի և Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումարները), որոնք տարանջատվում են ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման գործառույթների,»,
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսը՝
1) բաշխման գործառույթի մասով (ԳԷԲ) Թույլատրելի կորուստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Բաշխողի կողմից գնվող էլեկտրական էներգիայի արժեքն է, որը որոշվում է Բաշխողի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ ավելացնելով կամ նվազեցնելով Բաշխողի փոխհատուցման գումարը,
2) երաշխավորված մատակարարման գործառույթի մասով (ԳԷՄ) Երաշխավորված մատակարարի կողմից գնվող էլեկտրական էներգիայի (առանց Թույլատրելի կորուստի և էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության համար անհրաժեշտ սեփական ու տնտեսական կարիքների), ծառայությունների մատուցման և Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումարի արժեքն է, որը որոշվում է Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ ավելացնելով կամ նվազեցնելով Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումարը:»,
6) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սպառողների սպասարկման ծախսերը ներառում են բաժանորդների հաշիվների վարման, իրացված էլեկտրական էներգիայի դիմաց բաժանորդներից գումարների հավաքագրման, անհուսալի դեբիտորական պարտքերի գծով և սպառողների սպասարկման հետ կապված այլ ծախսերը (այդ թվում՝ նորոգման, նյութական, աշխատանքի վճարման ծախսերը և Ներդրումային բաղադրիչները), որոնք որոշվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ըստ էլեկտրական էներգիայի բաշխման ու երաշխավորված մատակարարման գործառույթների ներկայացված ծախսերի վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով դրանց որոշման պահին հայտնի և կանխատեսվող ողջամիտ փոփոխությունները:»,
7) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերը՝
1) բաշխման գործառույթի մասով սպառողական խմբերի միջև բաշխվում են՝ համաձայն հետևյալ բանաձևի.
որտեղ՝
ԳԷԲk-ն Թույլատրելի կորուստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնման ծախսերն են k-րդ սպառողական խմբի մասով,
ԳԷԲ-ն Թույլատրելի կորուստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնման ընդամենը ծախսերն են,
∆Էk-ն Բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստներն են՝ առաջացած k-րդ սպառողական խմբին պատկանող՝ Երաշխավորված մատակարարի, Մատակարարների և այլ սպառողներին (այդ թվում՝ Որակավորված սպառողներին) էլեկտրական էներգիայի մատակարարման և սեփական կարիքների օգտագործման հետևանքով, որը որոշվում է սույն մեթոդիկայի 14-րդ կետի համաձայն,
ԷՍk-ն սեփական կարիքների համար Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնման ծախսերն են k-րդ սպառողական խմբի մասով,
2) երաշխավորված մատակարարման գործառույթի մասով սպառողական խմբերի միջև բաշխվում են՝ համաձայն հետևյալ բանաձևի.
որտեղ`
ԳԷՄk-ն Երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերն են k-րդ սպառողական խմբի համար,
ԳԷՄ-ն Երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերն են բոլոր սպառողական խմբերի համար,
Էk-ն Երաշխավորված մատակարարի կողմից k-րդ սպառողական խմբի սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի տարեկան քանակն է:»,
8) 14-րդ կետից հանել «Բաշխողի կողմից իր» բառերը,
9) 15-րդ կետի 2-րդ ենթակետում «Սակագնային մարժայի» բառերը փոխարինել «Բաշխողի անհրաժեշտ հասույթի» բառերով,
10) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. k-րդ սպառողական խմբի համար Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը (ՍԷk) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ՝
ՍԾk-ն սպառողների սպասարկման ծախսերի մեծությունն է k-րդ սպառողական խմբի համար,
ԲԾk-ն էլեկտրական էներգիայի բաշխման ծախսերի մեծությունն է k-րդ սպառողական խմբի համար,
ԷԱյլk-ն k-րդ սպառողական խմբին պատկանող այն սպառողների (այդ թվում՝ Որակավորված սպառողների) կողմից սպառվող էլեկտրական էներգիայի տարեկան քանակն է, որը մատակարարվում է Մատակարարների, այլ անձանց կողմից, առաքվում է սեփական սպառման համար և մուտք է գործում Բաշխման ցանց:»,
11) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Բաշխման ծառայության մատուցման սակագները (ՍԲԾk) հաշվարկվում են՝ համաձայն հետևյալ բանաձևի՝
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |