Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499) Հոդ.596
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2019 թվականի N 803-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3.2-րդ կետը.

2) որոշման N 19 հավելվածում՝

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետը «(այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերից հետո լրացնել «, ներկայացրել է հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը,

գ. 6-րդ կետից հանել «ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը,» բառերը,

դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ծրագրում ընդգրկված հողօգտագործողին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար նախատեսվում է ֆինանսական օժանդակություն` չորս հազար դրամի չափով:»,

ե. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը,

զ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է ֆինանսական օժանդակություն՝ մեկ ժամվա համար հինգ հազար դրամի չափով:»,

է. ուժը կորցրած ճանաչել 13.1-ին և 13.2-րդ կետերը,

ը. 14-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կազմակերպության ներկայացուցչի և» բառերը, 2-րդ ենթակետից` «, նրա` ծրագրում ընդգրկման ենթակա ընտանիքի անդամներին» բառերը, իսկ 3-րդ ենթակետից` «և նրա ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամներին, այդ անձանց համաձայնությամբ,» բառերը,

թ. 14-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հիմք ընդունելով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները՝ կազմում է գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագիր և պլան-ժամանակացույց` երեք օրինակից, NN 1 և 2 օրինակելի ձևերին համապատասխան:»,

ժ. ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի 5-րդ ենթակետը,

ժա. 15-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից» բառերը, իսկ 3-րդ ենթակետից` «, այդ թվում` հող օգտագործողի ընտանիքի անդամ չհանդիսացող վարձու աշխատողների, քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձանց թիվը» բառերը,

ժբ. 16-րդ կետը «(այսուհետ` պայմանագիր)» բառերից հետո լրացնել «` N 3 օրինակելի ձևին համապատասխան» բառերով և կետից հանել «Պայմանագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:» բառերը,

ժգ. ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետը,

ժդ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Ծրագրի պատասխանատուն, ելնելով սույն կարգի 18-րդ կետում նշված մոնիթորինգի արդյունքներից, մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 3-ը գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարողականը (այսուհետ՝ կատարողական):»,

ժե. 24-րդ կետից հանել «կազմակերպության» բառը,

ժզ. ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետը,

ժէ. 29-րդ կետում «գումարի 90 տոկոսը» բառերը փոխարինել «գումարից» բառով, «նախորդ» բառից առաջ կետը լրացնել «յուրաքանչյուր» բառով, իսկ 2-րդ ենթակետում «աշխատանքների հաճախումների» բառերը փոխարինել «կատարված աշխատանքի» բառերով,

ժը. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը հողօգտագործողը ծրագրի պատասխանատուին է ներկայացնում տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:»,

ժթ. հավելվածը լրացնել NN 1, 2 և 3 օրինակելի ձևերով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հուլիսի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 20-ի N 803-Ն որոշման

 

Օրինակելի ձև N 1

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

1. Ծրագրի պատասխանատու _________________________________________________________________

____________________________________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը, տարածքային կենտրոնի անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը)

 

___________________

 (ստորագրությունը)

 

2. Մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձ

___________________________________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, ծննդյան տարեթիվը)

 

___________________ 

 (ստորագրությունը)

 

 

3. Լրացման օրը ____ __________________ 20  թ.

                                                    (ամսաթիվը)

 

4. Գործարար ծրագրի իրականացման նպատակը

__________________________________________________________________________

5. Մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը, չափերը, հողի մշակման կարիքներն ու հնարավորությունները.

Հողատեսքի անվանումը

Մակերեսը
(հա)

Մշակաբույսի անվանումը

Մշակվող մակերեսը
(հա)

Մշակման կարիքները, հնարավորությունները

         
         
         
         
         

6. Ծրագրի իրականացման ժամանակացույց` սկիզբը`--------------------, ավարտը` ------------

7. Աշխատանքների իրականացման ծավալը՝ _____________ (մարդ/օր) ___________ (տ/ժամ)

8. Աշխատանքների իրականացման սահմանված ծավալը և ֆինանսական միջոցների չափը

Աշխատանքների իրականացման ծավալը
(մարդ/օր, տ/ժամ)

Նախատեսված փոխհատուցման չափը
(դրամ)

մարդ/օր աշխատանքային ծավալի համար

գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման համար

Ընդամենը
(2-րդ սյունակ + 3-րդ սյունակ)

1

2

3

4

       
       
       
       

9. Իրականացվող ներդրումներ.

- հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձի կողմից (աշխատանքի միջոց) ____________________________

__________________________________________________________________________

- այլ կազմակերպությունների կողմից (ֆինանսական միջոցներ, աշխատանքի միջոց)

__________________________________________________________________________

10. Ակնկալվող արդյունքները

__________________________________________________________________________

11. Լրացուցիչ տեղեկություններ

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

12. Ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածի սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգին:

 

Օրինակելի ձև N 2

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

---------------------------------------- մշակման աշխատանքների ծավալի վերաբերյալ

(մշակաբույսի անվանումը)

 

 աշխատանքների սկիզբը` _____________

ավարտը` ___________

 

NN
ը/կ

Աշխատանքների նկարագիրը

Մշակվող մակերեսը (հա)

Աշխատանքների չափաքանակները՝
1 հա հողատարածքի համար

Աշխա-տողների
թիվը

Աշխա-տանքային ծավալը
(ըստ մշակվող մակերեսի)

Աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ ամիսների
(մ/օր, տ/ժ)

04

05

06

07

08

09

10

մ/օր

տ/ժ

մ/օր

տ/ժ

1.

                           

2.

                           

3.

                           

4.

                           

5.

                           

6.

                           

7.

                           

8.

                           

9.

                           

10.

                           

11.

                           

12.

                           

13.

                           

14.

                           

15.

                           

Ընդամենը

                         

Ծրագրի պատասխանատու

______________________

(անունը, ազգանունը)

 ______________________

(ստորագրությունը)


Հողօգտագործող

______________________
(անունը, ազգանունը)

 ______________________

(ստորագրությունը)

_____ _____________ 20  թ.

 

Կ. Տ.

 

Օրինակելի ձև N 3

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

_____________________________

(կնքման վայրը)

 ____ ____________________ 20  թ.

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

_______________________________________________________ տարածքային կենտրոնը,

                     (տարածքային կենտրոնի անվանումը)

 

 այսուհետ` տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն _____ _____________________ - ի, որը գործում է _______

                   (անունը, ազգանունը)

 

__________________________________________________ հիման վրա, մի կողմից, և

                  (կանոնադրության կամ լիազորագրի)

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր (կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող) հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

որն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով աշխատաշուկայում անմրցունակ անձ է, և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում, այսուհետ՝ հողօգտագործող, մյուս կողմից (պայմանագրի երկու կողմը միասին համատեղ հիշատակվելու դեպքում՝ այսուհետ` կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) ստորև ներկայացվածի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան սեզոնային զբաղվածության խթանման համար տարածքային կենտրոնի կողմից հողօգտագործողին ֆինանսական աջակցության տրամադրումն է՝ պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Պայմանագրի համաձայն՝ հողօգտագործողը պարտավորվում է իրականացնել որոշակի աշխատանքներ՝ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ տարածքային կենտրոնը պարտավորվում է պայմանագրով սահմանված չափով և ժամկետում հողօգտագործողին տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ պայմանագրով սահմանված կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան:

 

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավոր է՝

1) հողօգտագործողին տրամադրել խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված՝ հողօգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում տարածքային կենտրոնի և հողօգտագործողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) հողօգտագործողին տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) կազմել գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագիր և պլան-ժամանակացույց` երեք օրինակից, հիմք ընդունելով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները.

4) գնահատել պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարողականը.

5) չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք հողօգտագործողի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

6) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով նախատեսված այլ պարտականություններ:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) հողօգտագործողից պահանջելու պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն հողօգտագործողի բանկային հաշվի տվյալների մասին.

2) հողօգտագործողից պահանջելու յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին.

3) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով սահմանված դեպքերում հողօգտագործողից ամբողջությամբ հետ ստանալու պայմանագրի 7-րդ կետով սահմանված և հողօգտագործողին տրամադրված ֆինանսական աջակցությունը.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

5. Հողօգտագործողը պարտավոր է՝

1) պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

2) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին.

3) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով սահմանված դեպքերում ամբողջությամբ վերադարձնել պայմանագրի 7-րդ կետով սահմանված և տարածքային կենտրոնի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը.

4) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով նախատեսված այլ պարտականություններ:

6. Հողօգտագործողն իրավունք ունի՝

1) տարածքային կենտրոնից ստանալու խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված՝ հողօգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում տարածքային կենտրոնի և հողօգտագործողի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.

2) տարածքային կենտրոնից ստանալու ֆինանսական աջակցություն՝ պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկություններն ու տվյալները, որոնք հողօգտագործողի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Պայմանագրի համաձայն՝

1) հողօգտագործողին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար նախատեսվում է ֆինանսական

օժանդակություն՝

 _______________________________

(թվերով)

(__________________________________________________________________________________) դրամ.

 (բառերով)

 

2) հողօգտագործողին ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի

օգտագործման դեպքում տրվում է ֆինանսական օժանդակություն՝ մեկ ժամվա համար

______________________

(թվերով)

(__________________________________________________________________________________) դրամ:

 (բառերով)

 

8. Պայմանագրի 7-րդ կետով նախատեսված գումարը վճարվում է ոչ ավելի, քան 180 օր ժամկետով, ընդ որում, պայմանագրի 7-րդ կետի 1-ին և 2-րդ կետերով վճարվող գումարների հանրագումարը չի կարող ցածր լինել հիսուն հազար

դրամից և գերազանցել

______________________

(թվերով)

(__________________________________________________________________________________) դրամը:

 (բառերով)

 

9. Տարածքային կենտրոնը պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը հողօգտագործողի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ ու անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերը, ծանուցումներն առաքվում, տեղեկությունները փոխանակվում են գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու, կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

2) պայմանագիրն իրենց համար իրական, պարտադիր և իրագործվող է.

3) պատրաստ են իրականացնել պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունք.

5) պայմանագիրը համապատասխանում է կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ ու ընդունելի են պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Պայմանագիրը կողմերի միջև լիիրավ համաձայնություն է դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն ու լրացում վավերական են այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված՝ կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև պայմանագրի 8-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, հողօգտագործողի դիմումի համաձայն, ինչպես նաև պայմանագրի 22-րդ կետում նշված դեպքերում:

22. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանիորեն հրաժարվել պայմանագիրը կատարելուց և այն վաղաժամկետ լուծել օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով սահմանված դեպքերում, ինչպես նաև հողօգտագործողի կողմից պայմանագրի էական խախտում թույլ տրվելու դեպքում:

23. Պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, որոնցից տարածքային կենտրոնին և հողօգտագործողին տրամադրվում է մեկական օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարության
զբաղվածության պետական գործակալության
-------------------------------------------------
(տարածքային կենտրոնի անվանումը)

 

Գտնվելու վայրը՝ -----------------------------

Հեռ.՝ ---------------------------------------------

Էլ. փոստ ---------------------------------------

Հ/հ -----------------------------------------------

Ի դեմս ------------------------------------------

----------------------------------------------------
(համապատասխան լիազորություն ունեցող անձի
պաշտոնը, անունը, ազգանունը)

-------------------------

(ստորագրությունը) 

 

 -------- ------------------- 20  թ.

 

Կ.Տ.

 

Հողօգտագործող

----------------------------------------------------
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

Բնակության վայրը՝ -------------------

Հեռ.՝ ----------------------------------------

Էլ. փոստ ----------------------------------

Հ/հ ------------------------------------------

ՀՎՀՀ --------------------------------------

 

 

 

 

 

 

 

-------------------------

(ստորագրությունը)

 

-------- ------------------- 20  թ. »:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան