Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 105
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 105

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ԹԻՎ 20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությանը (նշված պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ և 80-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածք ներմուծվող արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումն ապահովելու նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային մարմինների կողմից Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթեր ընդունելու որոշ հարցերի մասին» 2017 թվականի ապրիլի 28-ի թիվ 20 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) նախաբանում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարածք ներմուծվող արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումն ապահովելու նպատակներով» բառերը փոխարինել «, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ և 80-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարածք ներմուծվող արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումն ապահովելու նպատակներով,» բառերով.

բ) 3–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ մինչև «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու աշխատանքների ավարտը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 39 որոշմամբ հաստատված տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի (այսուհետ՝ միասնական ռեեստր) ազգային մասերից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկություններ ստացող՝ անդամ պետությունների հարցում կատարող լիազորված մարմիններ ասելով պետք է հասկանալ այդ թվում անդամ պետությունների մաքսային մարմիններ:».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3դ և 3Ա կետեր՝

«З1 . Անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ մինչև «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու աշխատանքների ավարտն ապահովել՝

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկությունների օգտագործումը միասնական ռեեստրի ազգային մասերից.

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկությունների ստացումը միասնական ռեեստրի ազգային մասերից ավտոմատ ռեժիմով՝ սույն Որոշման 3-րդ կետում նշված տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան կատարված հարցմամբ՝ ըստ անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի պատրաստվածության, սակայն ոչ ուշ, քան սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրը լրանալը:

32 . Միասնական ռեեստրի ազգային մասերը վարելու համար լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմիններին՝ ապահովել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկությունների փոխանցումը միասնական ռեեստրի ազգային մասերից ավտոմատ ռեժիմով անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ իրենց հարցմամբ՝ սույն Որոշման 3-րդ կետում նշված տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան՝ ըստ անդամ պետությունների նշված լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի պատրաստվածության, սակայն ոչ ուշ, քան սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրը լրանալը:»:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան