Գլխավոր տեղեկություն
Համար
N 877-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2019-26.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.14/54(1507) Հոդ.631.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2019 թվականի N 877-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 38,790.0 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 38,790.0 հազ. դրամ, որից 2000.0 հազ. դրամը «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով) և 36,790,0 հազ. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել 10 ավագ և 30 հանրակրթական դպրոցների ցուցակները նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հուլիսի 16

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 877-Ն որոշման


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 877-Ն որոշման


Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 877-Ն որոշման


Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 877-Ն որոշման


Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 877-Ն որոշման


Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 877-Ն որոշման


Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 877-Ն որոշման


Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 877-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2019, N 1907-Ն 26.12.2019, N 877-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան