Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2019-08.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.14/54(1507) Հոդ.631.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2019 թվականի N 892-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 690,688.3 հազար դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2019 թվականին հատկացնել 690,688.3 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա` սույն որոշման 3-րդ կետով նշված գումարից՝

1) 650.0 հազար դրամը հատկացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ կաթսայատան վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար.

2) 24,680.0 հազար դրամը հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որից՝

ա. 4,000.0 հազար դրամը՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգման և ամրակայման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,

բ. 20,680.0 հազար դրամը՝ հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման աշխատանքների համար.

3) 613,743.3 հազար դրամը հատկացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որից՝

ա. 9,777.4 հազար դրամը՝ կազմակերպության մասնաճյուղ «Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի» շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,

բ. 603,965.9 հազար դրամը՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության օդափոխության համակարգի անցկացման համար.

4) 13,620.0 հազար դրամը հատկացնել «Հ. Թումանյանի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար.

5) 13,611.0 հազար դրամը հատկացնել «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար.

6) 24,384.0 հազար դրամը հատկացնել «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

5. Թույլատրել սույն որոշման 4-րդ կետում նշված կազմակերպություններին սույն որոշմամբ հատկացված գումարներից տնտեսված միջոցներն ուղղել կազմակերպություններին անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ` կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքներն ավարտվելուց հետո։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 18

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 892-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 892-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 892-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 892-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 892-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 892-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 892-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 892-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 892-Ն որոշման