ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2019 թվականի N 826-Ա
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ ու 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մուշեղ Մեսրոպի Ավետիսյանին (ծնվ.` 2000 թվականի մայիսի 4-ին, հասցեն` քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 27/2, բն. 53) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 9 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|