ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2019 թվականի N 829-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի ձևը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման տեքստում և NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով.
2) N 3 հավելվածի 17-րդ կետը «թղթային» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային» բառերով, ինչպես նաև 17-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը չի հանդիսանում տնտեսական ընկերակցություն և դուստր ընկերություն, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղ և ներկայացուցչություն, ինչպես նաև բավարարում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի և 11-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի պահանջները` համաձայն N 3 ձևի.».
3) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումը և կից ձևերը ներկայացվում են ՓիԴիԷֆ (PDF) ձևաչափով՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված:».
4) N 3 հավելվածի N 1 ձևի «Կից ներկայացվող փաստաթղթերը՝» պարբերության 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը չի հանդիսանում տնտեսական ընկերակցություն և դուստր ընկերություն, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղ և ներկայացուցչություն, ինչպես նաև բավարարում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի և 11-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի պահանջները».
5) N 3 հավելվածի N 1 ձևի «Կից ներկայացվող փաստաթղթերը՝» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) ընկերությունների պետական ռեգիստրի գրանցման վերաբերյալ վկայականի պատճենը կամ լուսապատճենը՝ բոլոր ներդիրներով.».
6) N 3 հավելվածի N 1 ձևում և N 7 ձևում «5-րդ» բառը փոխարինել «6-րդ» բառով.
7) N 3 հավելվածի N 3 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 3
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայտարարում եմ, որ
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը
______________________________________________________________________
- չի հանդիսանում այլ ընկերության դուստր ընկերություն, տնտեսական ընկերակցություն, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղ կամ ներկայացուցչություն,
- տնտեսավարող սուբյեկտի ստեղծումը հիմք չէ այլ տնտեսավարող սուբյեկտի լուծարման կամ վերակազմակերպման համար,
- չի ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում,
- չի հանդիսանում հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր,
- բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսացել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր,
- բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից,
- բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում և (կամ) դիմելու պահին չի հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից,
- դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում չի հանդիսացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած և գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր,
- կազմակերպության բաժնետերերի 20 և ավելի տոկոս բաժնեմասը չի պատկանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության, կամ բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկին չի պատկանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության 20 և ավելի տոկոս բաժնեմասը:
____________________________________________________________________________________________
(տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_________ _______________ 20 թ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 9 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|