Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2019-09.01.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.08.09/18(654).1 Հոդ.162
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 հուլիսի 2019 թվականի

ք. Երևան

N 251-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 2-րդ կետի 31-րդ ենթակետում ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող ՎԷԱ կայանների» բառերը փոխարինել «ՎԷԱ կայանների և ՁորաՀԷԿ-ի» բառերով,

2) Կանոնների 65-րդ կետի 1-ին ենթակետում «2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն, 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 135-Ն և 2005 թվականի մայիսի 6-ի N 102-Ն» բառերը փոխարինել «2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 109-Ն, 2015 թվականի մայիսի 6-ի N 102-Ն, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 543-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 456-Ն» բառերով,

3) Կանոնների 71-րդ և 72-րդ կետերում «փոքր ՀԷԿ-երից» բառերը փոխարինել «Փոքր ՀԷԿ-երից» բառերով,

4) Կանոնների 104-րդ կետից հանել «՝ համաձայն Հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի N 48-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևի» բառերը,

5) Կանոնների 114-րդ կետում «իրավիճակներում» բառից հետո լրացնել «Հաղորդողի,» բառը,

6) Կանոնների 135-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«135. Որևէ հաշվարկային ժամանակահատվածում Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիա է համարվում սույն կանոնների 164.2 կետի համաձայն որոշված մեծությունը։»,

7) Կանոնների 154-րդ կետում «հանդիսանում» բառից հետո լրացնել «վերջինիս կողմից» բառերը, իսկ «կազմման» բառից հետո՝ «և վերջիններիս ստորագրմանը ներկայացման» բառերը,

8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 154.1 կետով.

«154.1. Շուկայի օպերատորը յուրաքանչյուր հաշվարկային ժամանակահատվածի համար, սույն կանոնների 154-րդ կետի համաձայն կազմված՝ էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող Փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված և վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի հետ միաժամանակ Բաշխողին է ներկայացնում նաև տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող՝ Հաշվեկշիռը փակող կայանի վերաբերյալ տեղեկատվություն։»,

9) Կանոնների 159-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնների 164.2 կետով նախատեսված դեպքի, որի մասով հաշվառման տվյալները հաշվառման համակարգում ամրագրվում են յուրաքանչյուր ժամի համար» բառերը,

10) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 164.1 կետով.

«164.1. Սույն կանոնների 164-րդ կետում նշված WԱԻ մեծությունը ԵրՋԷԿ-ի դեպքում որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

WԱԻ = WԻԱ – WՎր -WԱՊ – WՓԻ,

որտեղ՝

 

WԻԱ-ն Իրան առաքված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WՎր.Ն-ն Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում հաշվառված՝ Իրան առաքման նպատակով Վրաստանից ներկրված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WԱՊ-ն Իրան առաքման նպատակով այլ պայմանագրերով ԵրՋԷԿ-ին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WՓԻ-ն Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիան է։»,

11) Կանոնները լրացնել 164.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«164.2. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Իրանի հետ փոխհոսքերի շրջանակում Իրան արտահանված և ԵրՋԷԿ-ի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի հաշվառումը իրականացվում է յուրաքանչյուր ժամի համար և որոշվում է հետևյալ բանաձևով՝ փոխհոսք համարելով միայն դրական մեծությունը՝

Ներմուծեք նկարագրությունը_20637

որտեղ՝

WԻԱi-ն i-րդ ժամին Իրան առաքված էլեկտրական էներգիայի քանակն է` բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WԵրՋԷԿi-ն i-րդ ժամին ԵրՋԷԿ-ից առաքված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WՎր.Նi-ն i-րդ ժամին Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում հաշվառված` Իրան առաքման նպատակով Վրաստանից ներկրված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

WԱՊi-ն i-րդ ժամին Իրան առաքման նպատակով այլ պայմանագրերով ԵրՋԷԿ-ին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է՝ բերված Հայաստանի Հանրապետություն-Իրան Միջհամակարգային հոսանքահաղորդման կետ,

n-ը Հաշվարկային ժամանակահատվածի ժամերի քանակն է։»,

12) Կանոնների 168-րդ կետում «Հաղորդողին հանձնված» բառերից հետո լրացնել «և Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրված» բառերը,

13) Կանոնների 189-րդ կետից հանել «Համաձայն Հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ Բաշխողին տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի,» բառերը,

14) Կանոնների 191-րդ կետից հանել «, Բաշխողին տրված լիցենզիայի պայմաններին» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան