ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 հունիսի 2019 թվականի ք. Երևան |
N 233-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 23-ի «Ջրային ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N 495-Ն և 2009 թվականի մարտի 11-ի N 91-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 323-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝ ջրային ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում և 7-րդ կետում «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հրահանգի համաձայն» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևով» բառերով.
2) Կարգի 8-10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Անձը հաշվետվությունները Հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
9. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվությունների և այլ տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:
10. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունների ներկայացման օր է համարվում Հանձնաժողովում հաշվետվությունների և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ հաշվետվությունների և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում՝ հաշվետվությունների և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը:».
3) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-15-րդ կետերով.
«11. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) հաշվետվությունները ներկայացվում են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով՝ էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվետվություններում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆտ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:
12. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունները Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով Հանձնաժողով են ներկայացվում նաև e-reports@psrc.am էլեկտրոնային հասցեին։
13. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում Անձը Հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ կամ հաշվետվություններին առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:
14. Հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում Անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում հաշվետվությունները ներկայացնում է Հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում հաշվետվություններում կատարում է փոփոխություններ և Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ:
15. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում Անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություններ: Սույն կարգի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված հաշվետվություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող՝ |
Ս. Աղինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|