ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հունիսի 2019 թ. |
թիվ 61-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Տ. Հակոբյան |
14 հունիսի 2019 թ. ք. Երևան |
|
Հավելված Սահմանված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 14-ի թիվ 61-Ն որոշմամբ |
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգի և պայմանների հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակի հատկացման պայմանը վարչապետի կամ նրա կողմից լիազորված՝ Կառավարության այլ անդամի կողմից հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը դիմելու փաստն է:
3. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պարտավոր են վարչապետի կամ նրա կողմից լիազորված՝ Կառավարության այլ անդամին յուրաքանչյուր եթերային ժամում տրամադրել առնվազն 5 (հինգ) րոպե եթերաժամանակ պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:
4. Հեռուստաընկերությունները պարտավոր են օրվա ընթացքում կատարված պաշտոնական հայտարարություններից առնվազն երկուսը հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
5. Սույն կարգի դրույթները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման, կաբելային (մալուխային) հեռուստատեսության կամ արբանյակային կապով եթեր հեռարձակման դեպքերի վրա:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.11.2020, թիվ 138-Ն | 31.12.2020, թիվ 61-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|