Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.08.09/18(654).1 Հոդ.163
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.07.2019
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 հուլիսի 2019 թ.

թիվ 34-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 232-Ն, N 233-Ն, N 234-Ն, N 235-Ն, N 236-Ն, N 237-Ն, N 238-Ն, N 239-Ն, N 240-Ն, N 241-Ն ԵՎ N 242-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Արարատի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 232-Ն, «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Արմավիրի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 233-Ն, «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Արագածոտնի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 234-Ն, «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 235-Ն, «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 236-Ն, «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 237-Ն, «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 238-Ն, «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Լոռու մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 239-Ն, «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 240-Ն, «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 241-Ն և «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 242-Ն որոշումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան