ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2019 թվականի N 306-Ա
ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ՝ 90026188) իրականացվող՝ 20,350,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղադաշտի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրով նախատեսված գործարքն անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
«ՍՊԱՌՇԻՆԱՐԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00410971) 2019 թվականի ապրիլի 26-ին կնքված N Շ-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղադաշտի կառուցում՝ 20,350,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հունիսի 6-ի N 306-Ա որոշման |
«Խաղադաշտի կառուցում» ծրագիր
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում 20 մ x 40 մ չափսի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Թուֆենկյան հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, քաղ.Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
20,350,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսականի քաղաքային համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 27-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում 20 մ x 40 մ չափսի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում ՝ 20,350,000 դրամ արժողությամբ 2019 թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 27-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում 20 մ x 40 մ չափսի արհեստական խոտածածկույթով, 36 հատ նստատեղով բազմաֆունկցիոնալ (մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ) խաղադաշտի կառուցում, գինը` 20,350,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |