Գլխավոր տեղեկություն
Համար
N 848-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.08.01/18(654) Հոդ.603
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2019 թվականի N 848-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

 հունիսի 28-ի N 848-Ն

որոշման

 

«Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2008 թ.

 փետրվարի 25-ի N 98-Ն

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

 ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Զ. Բաթոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Գ. Գասպարյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

   

Լ. Առաքելյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

   

Ա. Արզումանյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

   

Լ. Հակոբյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

   

Հ. Սարգսյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

   

Կ. Կոստանյան

- ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ

   

Ա. Ղուլարյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

   

Ս. Ասատրյան

- «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Ասլանյան

- «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Լ. Աթաջանյան

- «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ռ. Խաչատրյան

- «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ն. Մանուկյան

- «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Թ. Մանուկյան

- «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Մաղաքյան

- «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Մկրտչյան

- «Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Սահակյան

- «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Տ. Ստեփանյան

- «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Օհանջանյան

- «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Կեսոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի 
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան