ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ II ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի II բաժնում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8540 71 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8540 71 000 1, 8540 71 000 9» ծածկագրերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|