Basic information
Number
թիվ 74-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.07.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.08.09/52(1505) Հատուկ բաժին
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Enactment date
04.07.2019
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Signing date
04.07.2019
Effective date
05.07.2019

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 հուլիսի 2019 թվականի
ք. Երևան

թիվ 74-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՖԱՎՈՐԻՏ ԹԻ ՎԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՖԱՎՈՐԻՏ ԹԻ ՎԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2019 թվականի մայիսի 13-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՖԱՎՈՐԻՏ ԹԻ ՎԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԱՎՈՐԻՏ ԹԻ ՎԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի

 հանձնաժողովի 2019 թ. հուլիսի 4-ի

թիվ 74-Ա որոշման

 

1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)

2. «Շողակաթ» («ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):