ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2019 թվականի N 314-Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 127,577,800 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հունիսի 6-ի N 314-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Բնապահպանական պայմանների բարելավում
1. |
Ծրագրի նպատակը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագրի կատարողը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ, Արարատի մարզ, քաղ. Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի մարզ, քաղ. Վեդի, բնապահպանության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
127 577 800 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի հունիսի 4-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
ՀՀ բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 14.03.2019 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2019 թվականի ծրագիր` 04.06.2019թ. - 31.12.2019 թ. - 127 577 800 դրամ, այդ թվում` 1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում-10 570,0 հազ. դրամ, 2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում - 400,0 հազ. դրամ, 3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում - 395,0 հազ. դրամ, 4. Կենցաղային և հանրային նյութերի ձեռքբերում - 295,0 հազ. դրամ, 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում - 246,4 հազ. դրամ, 6. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում - 3 000,0 հազ. դրամ: 7. Այլ մեքենաների և սարքավորումների-13 293,2 հազ. դրամ, 8. Ծառայությունների ձեռքբերում - 29 815,4 հազ. դրամ: 9. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 69 562,8 հազ. դրամ: |
10. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 10 570,0 հազ. դրամ, այդ թվում` ● Բենզին «Ռեգուլյար»-5000 լիտր-1 900,0 հազ. դրամ ● Դիզելային վառելիք-5000 լիտր-2 000,0 հազ. դրամ ● Սեղմված բնական գազ-24000 խմ-4 800,0 հազ. դրամ ● Հակասառիչ հեղուկ-150 լիտր-210,0 հազ. դրամ ● Շարժիչի յուղ-200 լիտր-400,0 հազ. դրամ ● Ավտոմեքենաների անիվներ-20 հատ-900,0 հազ. դրամ ● Կուտակիչ մարտկոց-8 հատ-360,0 հազ. դրամ
2. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 400,0 հազ. դրամ, այդ թվում` ● Հաշվառման գրքեր-21 հատ-21,0 հազ. դրամ ● Նոթատետր-30 հատ-7,5 հազ. դրամ ● Թղթապանակներ-100 հատ-10,0 հազ. դրամ ● Ձեռքով պատրաստված թուղթ կամ ստվարաթուղթ-140կգ -105,0 հազ. դրամ ● Սոսինձ-40 հատ-4,8 հազ. դրամ ● Ռետին հասարակ-50 հատ-5,0 հազ. դրամ ● Գրիչ գնդիկավոր-100 հատ-15,0 հազ. դրամ ● Մատիտներ-100 հատ-4,0 հազ. դրամ ● Շտրիխներ-30 հատ-8,1 հազ. դրամ ● Կարիչի մետաղալարե կապեր-44 տուփ-2,2 հազ. դրամ ● Թղթի ամրակներ-30 հատ-3,0 հազ. դրամ ● Թղթապանակ-50 հատ-25,0 հազ. դրամ ● Թղթապանակ, պոլիմերային թաղանթ, ֆայլ-2000 հատ-20,0 հազ. դրամ ● Կարիչներ-20 հատ-12,0 հազ. դրամ ● Դակիչ (ծակոտիչ)-20 հատ-11,0 հազ. դրամ ● Թուղթ,A4 ֆորմատի-125 կգ-92,5 հազ. դրամ ● Նամակի ծրար, A5 ձևաչափի-100 հատ-6,0 հազ. դրամ ● Ծրար, մեծ, A4 ձևաչափի-50 հատ-3,0 հազ. դրամ ● Թուղթ նշումների համար, սոսնձվածքով-40 տուփ-4,0 հազ. դրամ ● Գրասենյակային գիրք, մատյան-25 հատ-37,5 հազ. դրամ ● Քանոն-10 հատ-3,4 հազ. դրամ
3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 395,0 հազ. դրամ, այդ թվում` ● Դեղորայք-395,0 հազ. դրամ
4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 295,0 հազ. դրամ, այդ թվում` ● Օճառ-100 հատ-26,0 հազ. դրամ ● Ավել-16 հատ-16,0 հազ. դրամ ● Սպունգ-60 հատ-36,0 հազ. դրամ ● Խոզանակ-15 հատ-15,0 հազ. դրամ ● Խոզանակ-սպունգ ապակի մաքրելու համար, ռետինե-12 հատ -24,0 հազ. դրամ ● Կահույքի փայլեցման միջոց-25 հատ-15,0 հազ. դրամ ● Գորգ-15 հատ-75,0 հազ. դրամ ● Լվացքի փոշի-80 կգ-74,0 հազ. դրամ ● Գոգաթիակ՝ ձողով-10 հատ-14,0 հազ. դրամ
5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 246,4 հազ. դրամ, այդ թվում` ● Հաղորդալար՝ չվառվող, 6 մմ-200 մետր-50,0 հազ. դրամ ● Էլեկտրական երկարացման լար-4 հատ-13,4 հազ. դրամ ● Ջրի պոմպ-2 հատ-48,0 հազ. դրամ ● Ծորակ-3 հատ-24,0 հազ. դրամ ● Բահ-17 հատ-51,0 հազ. դրամ ● Զանազան կողպեքներ և փականներ-15 հատ-30,0 հազ. դրամ ● Դռան փական-5 հատ-30,0 հազ. դրամ
6. Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 3 000,0 հազ. դրամ, այդ թվում՝ ● Օգտագործված տրակտոր-1 հատ-3 000,0 հազ. դրամ
7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում)-13 293,2 հազ. դրամ, այդ թվում՝ ● Հատուկ լուսանկարչական խցիկ-10 հատ-900,0 հազ. դրամ ● Տեսահսկողության համակարգ-1 հատ-11 443,2 հազ. դրամ ● Անօդաչու ինքնաթիռ-1 հատ-950,0 հազ. դրամ
8. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 29 815,4 հազ. դրամ, այդ թվում` ● Էլեկտրամատակարարում-300,0 հազ. դրամ ● Գազամատակարարում-900,0 հազ. դրամ ● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն-800,0 հազ. դրամ ● Համացանց-1 000,0 հազ. դրամ ● Դոմենային անվանում-12,0 հազ. դրամ ● Վեբ հոսթինգ-30,0 հազ. դրամ ● Նավիգացիոն ծառայություն-670,8 հազ. դրամ ● Ներքին փոստային սուրհանդակային ծառայություններ-30,0 հազ. դրամ ● Համակարգչային ծրագրային փաթեթ-150,0 հազ. դրամ ● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն-170,0 հազ. դրամ ●Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն-5 000,0 հազ. դրամ ● Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն-250,0 հազ. դրամ ● Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություն-750,0 հազ. դրամ ● Խմելու ջուր-74,0 հազ. դրամ ● Կենցաղային ծառայություն-80,0 հազ. դրամ ● Առողջապահության ապահովագրման ծառայություն-1 900,0 հազ. դրամ ● Փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություն-500,0 հազ. դրամ ● Հակահրդեհային պաշտպանության ծառայություն-1 000,0 հազ. դրամ ● Այգիների պահպանման ծառայություն-600,0 հազ. դրամ ● Ցուցանակներ և հարակից առարկաներ-600,0 հազ. դրամ ● Ներկայացուցչական ծառայություն-1 000,0 հազ. դրամ ● Կամուրջների նախագծման ծառայություն-13 000,0 հազ. դրամ ● Գնում չհանդիսացող այլ ծախսեր-146,6 հազ. դրամ ● Բուկլետ-600 հատ-180,0 հազ. դրամ ● Խորհրդանշական նվերներ-224 հատ-672,0 հազ. դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր - 3 646,0 հազ. դրամ 1. Գրասենյակային պարագաներ-350,0 հազ. դրամ 2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր - 220,0 հազ. դրամ 3. Հատուկ նպատակային այլ նյութեր - 230,0 հազ. դրամ 4. Կոմունալ ծախսեր - 2 846,0 հազ. դրամ ● Էլեկտրամատակարարում - 150,0 հազ. դրամ ● Գազամատակարարում - 700,0 հազ. դրամ ● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն-400,0 հազ. դրամ ● Համացանց-800,0 հազ. դրամ ● Դոմենային անվանում- 12,0 հազ. դրամ ● Վեբ հոսթինգ-30,0 հազ. դրամ ● Կոմունալ ծառայություններ-74,0 հազ. դրամ ● Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն-250,0 հազ. դրամ ● Ներքին փոստային սուրհանդակային ծառայություն-30,0 հազ. դրամ ● Կենցաղային ծառայություն-80,0 հազ. դրամ ● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն-170,0 հազ. դրամ ● Համակարգչային ծրագրային փաթեթ-150,0 հազ. դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|