Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 148
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-01.02.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 148

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 109-րդ հոդվածի 5-րդ կետին, 258-րդ հոդվածի 6-րդ կետին, 259-րդ հոդվածի 4-րդ կետին, 260-րդ հոդվածի 3-րդ կետին, 263-րդ հոդվածի 2-րդ կետին, 264-րդ հոդվածի 10-րդ կետին և 302-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ'

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 148 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 287 որոշմամբ հաստատված` Ուղևորային մաքսային հայտարարագիր լրացնելու կարգում՝

ա) տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով.

բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն կարգով սահմանվում են անձնական օգտագործման ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) մաքսային հայտարարագրման, այդ թվում՝ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ուղևորային մաքսային հայտարարագրի հիմնական տեղեկամատյանի (ֆորմուլյարի) ձևի օգտագործման դեպքում այդ հայտարարագրի լրացման ձևը և կարգը։».

գ) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Հայտարարագիրը լրացվում է ձեռքով՝ հստակ և ընթեռնելի, կամ էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի տպիչ սարքերի օգտագործմամբ։

Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներկայացնել չի պահանջվում (այդ թվում՝ սույն կարգի 23.1-րդ կետով նախատեսված դեպքում)։

5. Հայտարարագիրը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով, կամ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) այն անդամ պետության պետական լեզվով, որի մաքսային մարմին է ներկայացվել այդ հայտարարագիրը, իսկ մաքսային մարմնի թույլտվությամբ՝ այլ օտար լեզվով, որին տիրապետում են այն մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, որտեղ ներկայացվելու է այդ մաքսային հայտարարագիրը:».

դ) 6-րդ կետի առաջին մասում՝

«Համաձայնագրի թիվ 3 հավելվածի 3-10-րդ, 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող ապրանքների (բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների)» բառերով.

հանել «հայտարարատուի կողմից» բառերը.

ե) 7-րդ կետում՝

առաջին մասում «հայտարարատուի» բառը փոխարինել «մաքսային հայտարարագրում իրականացնող անձի» բառերով.

երրորդ մասում «հայտարարատուի» բառը փոխարինել «մաքսային հայտարարագրում իրականացնող անձի» բառերով.

զ) 8-րդ կետում «Հայտարարատուն անհրաժեշտ տեղեկությունները նշում է հայտարարագրում,» բառերը փոխարինել «Անհրաժեշտ տեղեկությունները նշվում են հայտարարագրում» բառերով.

է) 10-րդ կետում՝

առաջին մասում՝

երկրորդ պարբերությունը «մաքսային սահմանի» բառերից առաջ լրացնել «Միության» բառով.

երրորդ պարբերությունը «մաքսային սահմանով» բառերից առաջ լրացնել «Միության» բառով.

երկրորդ մասում՝

առաջին նախադասության մեջ «հայտարարատուի» բառը փոխարինել «մաքսային հայտարարագրում իրականացնող անձի» բառերով.

երկրորդ նախադասության մեջ «Հայտարարատուն» բառը փոխարինել «Մաքսային հայտարարագրում իրականացնող անձը» բառերով.

երրորդ մասում «ավտոտրանսպորտային,» բառը փոխարինել «ավտոտրանսպորտային և» բառերով.

ը) 10.1-րդ կետում՝

1-ին ենթակետը լրացնել «, հայտարարատուի անունից և հանձնարարությամբ գործող անձի մասին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանվող դեպքերում)» բառերով.

2-րդ ենթակետում՝

երկրորդ պարբերությունից հանել «անձնական օգտագործման» բառերը.

երրորդ պարբերությունից հանել «մաքսային» բառը.

4-րդ ենթակետը «մաքսային սահմանով» բառերից առաջ լրացնել «Միության» բառով.

թ) 11-րդ կետից հանել «հայտարարատուի կողմից» բառերը.

ժ) 12-րդ կետում՝

«հայտարարատուն նշում է իր մասին տեղեկություններ» բառերը փոխարինել «նշվում են հայտարարատուի մասին տեղեկություններ» բառերով.

«անձը հաստատող» բառերից առաջ ավելացնել «հայտարարատուի» բառը.

ժա) 13-րդ կետի առաջին նախադասության մեջ «հայտարարատուն նշում է իր մոտ` ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին» բառերը փոխարինել «նշվում են ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները» բառերով.

ժբ) 14-րդ կետում՝

առաջին նախադասության մեջ «հայտարարատուն նշում է իր մոտ` չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին» բառերը փոխարինել «նշվում են չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները» բառերով.

երրորդ նախադասությունից հանել «հայտարարատուի մոտ» բառերը.

ժգ) 15-րդ կետի առաջին նախադասության մեջ «հայտարարատուն նշում է իր մոտ` փոխադրողի կողմից առաքվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին» բառերը փոխարինել «նշվում են փոխադրողի կողմից առաքվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները» բառերով.

ժդ) 16-րդ կետում՝

առաջին մասում «հայտարարատուն նշում է իր մոտ` 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը չգերազանցող ընդհանուր գումարով Միության անդամ պետությունների կանխիկ արժույթի, արտարժույթի, ճանապարհային չեկերի առկայության կամ բացակայության մասին» բառերը փոխարինել «ըստ ցանկության նշվում են 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը չգերազանցող ընդհանուր գումարով Միության անդամ պետությունների կանխիկ արժույթի, արտարժույթի, ճանապարհային չեկերի առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները» բառերով.

երկրորդ մասի առաջին նախադասությունը հանել.

ժե) 17-րդ կետում՝

առաջին մասում «հայտարարատուն տեղեկացնում է իր կողմից 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող գումարի չափով Միության անդամ պետությունների կանխիկ արժույթի, արտարժույթի, ճանապարհային չեկերի տեղափոխման մասին» բառերը փոխարինել «նշվում են տեղեկություններ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող գումարի չափով Միության անդամ պետությունների կանխիկ արժույթի, արտարժույթի, ճանապարհային չեկերի մասին» բառերով, «մուրհակների, չեկերի (բանկային չեկերի)» բառերը փոխարինել «դրամական գործիքների՝ բացառությամբ ճանապարհային չեկերի,» բառերով.

երկրորդ մասից հանել «հայտարարատուի կողմից» բառերը.

ժզ) 18-րդ կետի առաջին նախադասության մեջ «հայտարարատուն նշում է իր կողմից տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների առկայության մասին» բառերը փոխարինել «նշվում են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների առկայության կամ բացակայության մասին տեղեկություններ» բառերով.

ժէ) 19-րդ կետի առաջին մասում «հայտարարատուն նշում է իր մոտ այն ապրանքների առկայության մասին, որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ,» բառերը փոխարինել «նշվում են տեղեկություններ այն ապրանքների առկայության կամ բացակայության մասին, որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ,» բառերով.

ժը) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20. Հայտարարագրի 3-րդ կետի 3.5-րդ ենթակետում՝ «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով նշվում են տեղեկություններ չմասնատվող ապրանքների և (կամ) այն ապրանքների առկայության կամ բացակայության մասին, որոնց արժեքն ու քաշը գերազանցում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծման արժեքային և քաշային նորմերը։

Այդպիսի ապրանքների առկայության դեպքում դրանց մասին մանրամասն տեղեկությունները նշվում են հայտարարագրի 4-րդ կետում։ Ընդ որում՝ նշման ենթակա են չմասնատվող ապրանքների, ինչպես նաև առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծման նորմերի գերազանցմամբ ներմուծվող ապրանքների մասին տեղեկությունները՝ այդ գերազանցման մասով։».

ժթ) 21-րդ կետում՝

առաջին մասի առաջին պարբերության մեջ «հայտարարատուն նշում է» բառերը փոխարինել «նշվում են» բառերով.

երկրորդ և երրորդ մասերից հանել «հայտարարատուի կողմից» բառերը.

ի) 22-րդ կետի առաջին և երկրորդ մասերից հանել «հայտարարատուի կողմից» բառերը.

իա) 23-րդ կետում՝

առաջին մասում՝

«հայտարարատուի կողմից» բառերը փոխարինել «հայտարարատուի կողմից,» բառերով.

«մաքսային ներկայացուցչի լիազորված անձի կողմից» բառերից հետո ավելացնել «կամ հայտարարատուի անունից և հանձնարարությամբ գործող անձի կողմից (Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում)» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ մասով՝

«Հայտարարատուի անունից և հանձնարարությամբ գործող անձի կողմից հայտարարագիրը ներկայացնելու դեպքում (Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում) հայտարարագրում ստորագրությունից հետո նշվում են այդ անձի՝ անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները։».

իբ) 23.1-րդ կետում՝

առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայտարարագիրը կազմվում է երկու օրինակից՝ հայտարարատուի կողմից ինքնուրույն կամ հայտարարատուի անունից և հանձնարարությամբ գործող անձի կողմից (Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում) ուղեկցվող ուղեբեռում Միության մաքսային տարածք ներմուծվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար դրանց մաքսային հայտարարագրման նպատակով՝ Միության մաքսային սահմանի անցակետում մաքսային ներկայացուցիչների բացակայության դեպքում։».

երկրորդ մասի յոթերորդ պարբերությունը «մաքսային սահմանով» բառերից առաջ լրացնել «Միության» բառով.

իգ) 23.3-րդ կետում՝

«հայտարարատուն նշում է իր մասին տեղեկություններ» բառերը փոխարինել «նշվում են հայտարարատուի մասին տեղեկություններ» բառերով.

«անձը հաստատող» բառերից առաջ ավելացնել «հայտարարատուի» բառը.

23.5-րդ կետի առաջին նախադասության մեջ «հայտարարատուն նշում է իր կողմից տեղափոխվող՝ Մաքսային միության մաքսային տարածքում և օտարերկրյա պետության տարածքում չգրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների առկայության մասին» բառերը փոխարինել «նշվում են տեղեկություններ Միության անդամ պետություններում կամ Միության անդամներ չհանդիսացող պետություններում չգրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների առկայության կամ բացակայության մասին» բառերով.

իդ) 23.6-րդ կետի առաջին նախադասության մեջ «հայտարարատուն նշում է իր մոտ այն ապրանքների առկայության մասին, որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ,» բառերը փոխարինել «նշվում են տեղեկություններ այն ապրանքների առկայության կամ բացակայության մասին, որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ,» բառերով.

իե) 23.7-րդ կետում՝

առաջին մասում՝

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«23.7. Հայտարարագրի 4-րդ կետում նշվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների մասին հետևյալ տեղեկությունները՝».

վեցերորդ և յոթերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հավաստող փաստաթղթերի վավերապայմանները.

մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման տրամադրումը հավաստող փաստաթղթի վավերապայմանները։».

երկրորդ մասից հանել «հայտարարատուի կողմից» բառերը.

իզ) 23.8-րդ կետում՝

«հայտարարատուի կողմից» բառերից հետո ավելացնել «հայտարարատուի անունից և հանձնարարությամբ գործող անձի կողմից (Հանձնաժողովի կողմից սահմանվող ղեպքերում),» բառերը.

լրացնել հետևյալ բովանդակությամբ մասով՝

«Հայտարարատուի անունից և հանձնարարությամբ գործող անձի կողմից հայտարարագիրը ներկայացնելու դեպքում (Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում) հայտարարագրում ստորագրությունից հետո նշվում են այդ անձի՝ անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները։».

իէ) 24-րդ կետի առաջին մասի երրորդ պարբերության մեջ «(ցպահանջ մուրհակներ, չեկեր (բանկային), արժեթղթեր, որոնցով հաստատվում է դրամական միջոցները վճարելու թողարկողի (պարտապանի) պարտավորությունը,» բառերը փոխարինել «(մուրհակներ, չեկեր (բանկային չեկեր), ինչպես նաև փաստաթղթային արժեթղթեր, որոնցով հաստատվում է դրամական միջոցները վճարելու՝ թողարկողի (պարտապանի) պարտավորությունը և»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի ««Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման կարգի և այդ ապրանքները որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման մասին» հրահանգի վերաբերյալ» թիվ 311 որոշման մեջ՝

ա) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգի մասին».

բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող` անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգը։».

գ) նշված որոշմամբ հաստատված՝ «Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման կարգի և այդ ապրանքները որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման մասին» հրահանգում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգ».

տեքստում «սույն հրահանգը» բառերը փոխարինել «սույն կարգը» բառերով՝ համապատասխան հոլովով, «ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցի» բառերը փոխարինել «ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի» բառերով՝ համապատասխան թվով,

1-ին կետում՝

առաջին մասն ուժը կորցրած ճանաչել.

երրորդ մասում «Մաքսային միության մաքսային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք), Համաձայնագրում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերով.

17-րդ կետի երկրորդ մասում, 18.1-րդ կետում ու 19-րդ կետի յոթերորդ մասում «Օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ կետով և Համաձայնագրի թիվ 3 հավելվածի 23-րդ կետով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-րդ և 20.2-րդ կետերով՝

«20.1. Օտարերկրյա ֆիզիկական անձ հանդիսացող հայտարարատուի կողմից Միության անդամ պետության ֆիզիկական անձին մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունը մաքսային մարմնի կողմից տրվում է հայտարարատուի կողմից մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովում տրամադրելուց հետո՝ հայտարարատուի դիմումի հիման վրա։ Նշված դիմումը կազմվում է ազատ ձևով և պարունակում է տեղեկություններ՝

հայտարարատուի մասին (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները).

անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մասին (գրանցման համարը, տեսակը, մակնիշը, թափքի համարը կամ նույնականացման համարը, ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում)).

այն ֆիզիկական անձի մասին, որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, բնակության (գրանցման) վայրի հասցեն, քաղաքացիությունը (հպատակությունը), ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև հարկային մարմնում հաշվառման մասին տեղեկությունները (առկայության դեպքում) (Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետությունում՝ նույնականացման համարը, Ղազախստանի Հանրապետությունում՝ նույնականացման անհատական համարը, Ղրղզստանի Հանրապետությունում՝ նույնականացման անձնական համարը, Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը))։

Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունն արտացոլվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի մեջ («Ծառայողական նշումների համար» բաժնում) կամ այլ փաստաթղթում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «Թույլատրվում է ՏՄ-ի փոխանցումը _______________» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, և նրա անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման տրամադրումը հավաստող փաստաթղթի վավերապայմանները և այդ ապահովման գումարը։ Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

Դիմումի և հայտարարագրի (այլ փաստաթղթի) բնօրինակները մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում են հայտարարատուին՝ հետագայում այն ֆիզիկական անձին հանձնելու համար, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, իսկ այդ դիմումի և հայտարարագրի (այլ փաստաթղթի) պատճենները մնում են մաքսային մարմնում։

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի կամ այլ փաստաթղթի կորստի դեպքում անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունն արտացոլվում է սույն կետի առաջին մասում նշված դիմումի մեջ՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «Թույլատրվում է ՏՄ-ի փոխանցումը _______________» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման տրամադրումը հավաստող փաստաթղթի վավերապայմանները և այդ ապահովման գումարը։ Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

Դիմումի բնօրինակը՝ մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում է հայտարարատուին՝ հետագայում այն ֆիզիկական անձին հանձնելու համար, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, իսկ այդ դիմումի պատճենը մնում է մաքսային մարմնում։

20.2. Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը հայտարարատուի կողմից այլ անձի՝ մաքսային տարածքից արտահանման համար փոխանցելու թույլտվությունը, եթե այդ արտահանումը հայտարարատուի կողմից չի կարող իրականացվել նրա ծանր հիվանդության կամ այլ օբյեկտիվ պատճառով, մաքսային մարմնի կողմից տրվում է հայտարարատուի դիմումի հիման վրա՝ հայտարարատուի ծանր հիվանդությունը կամ այլ օբյեկտիվ պատճառ հավաստող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը հայտարարատուի կողմից այլ անձի՝ մաքսային տարածքից արտահանման համար փոխանցելու թույլտվությունը, եթե այդ արտահանումը հայտարարատուի կողմից չի կարող իրականացվել նրա մահվան, ծանր հիվանդության, հայտարարատուին անհայտ կորած ճանաչելու պատճառով, մաքսային մարմնի կողմից տրվում է այն անձի դիմումի հիման վրա, որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, հայտարարատուի մահը, ծանր հիվանդությունը, նրան անհայտ կորած ճանաչելը հավաստող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

Սույն կետի առաջին և երկրորդ մասերում նշված դիմումները կազմվում են ազատ ձևով և պարունակում են տեղեկություններ՝

հայտարարատուի մասին (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները).

անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մասին (գրանցման համարը, տեսակը, մակնիշը, թափքի համարը կամ նույնականացման համարը, ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում)).

այն ֆիզիկական անձի մասին, որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, բնակության (գրանցման) վայրի կամ Միության անդամ պետության տարածքում գտնվելու վայրի հասցեն, քաղաքացիությունը (հպատակությունը), ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև Միության անդամ պետության ֆիզիկական անձի համար՝ հարկային մարմնում հաշվառման մասին տեղեկությունները (առկայության դեպքում) (Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետությունում՝ նույնականացման համարը, Ղազախստանի Հանրապետությունում՝ նույնականացման անհատական համարը, Ղրղզստանի Հանրապետությունում՝ նույնականացման անձնական համարը, Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը))։

Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունն արտացոլվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի մեջ («Ծառայողական նշումների համար» բաժնում) կամ այլ փաստաթղթում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «Թույլատրվում է արտահանման համար ՏՄ-ի փախանցումը _______________» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, և նրա անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները: Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

Դիմումի և հայտարարագրի (այլ փաստաթղթի) բնօրինակները՝ մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում են հայտարարատուին՝ հետագայում դրանք այն ֆիզիկական անձին հանձնելու համար, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, կամ անմիջականորեն վերադարձվում են այն ֆիզիկական անձին, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է տվյալ անձի կողմից), իսկ այդ դիմումի և հայտարարագրի (այլ փաստաթղթի) պատճենները մնում են մաքսային մարմնում:

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի կամ այլ փաստաթղթի կորստի դեպքում այդ տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունն արտացոլվում է սույն կետի առաջին և երկրորդ մասերում նշված դիմումներում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «________ -ից մինչև ____________ թույլատրվում է արտահանման համար ՏՄ-ի փոխանցումը» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով ժամանակավոր ներմուծման ժամկետի ավարտի ամսաթիվը (օրը, ամիսը և տարին): Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

Դիմումի բնօրինակը՝ մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում են հայտարարատուին՝ հետագայում դրանք այն ֆիզիկական անձին հանձնելու համար, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, կամ անմիջականորեն վերադարձվում են այն ֆիզիկական անձին, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը (այն դեպքում, եթե դիմումը ներկայացվել է տվյալ անձի կողմից), իսկ այդ դիմումի պատճենը մնում է մաքսային մարմնում:».

27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ մշտական բնակության համար այդ պետություն տեղափոխվելու, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձը՝ նրա մշտական կամ ժամանակավոր բնակության (գտնվելու) և (կամ) մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար մաքսային մարմին է ներկայացնում ազատ ձևակերպված դիմում, որում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) իր մասին տեղեկություններ (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, մշտական կամ ժամանակավոր բնակության (գտնվելու) վայրի և (կամ) մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ վայրի հասցե, որտեղ ենթադրվում է իրականացնել ապրանքների ժամանակավոր պահպանում).

2) ապրանքների մասին տեղեկություններ (անվանումը, քանակը, քաշը՝ կիլոգրամներով և (կամ) այլ չափման միավորներով, արժեքը (Միության անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)).

3) ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի և (կամ) ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի մասին տեղեկություններ (գրանցման համարը կամ գրանցման հաշվառումից հանելու մասին տեղեկատվությունը, տեսակը, մակնիշը, բացթողման պահը, թափքի համարը կամ նույնականացման համարը, շարժիչի ծավալը, շարժիչի հզորությունը (այդ տեղեկատվության առկայության դեպքում), ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում), արժեքը (Միության անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)).

4) դիմումը կազմելու ամսաթիվը, օտարերկրյա ֆիզիկական անձի ստորագրությունը։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով՝

«28. Միության ապրանքներ հանդիսացող ապրանքների՝ ուղեկցվող ուղեբեռում մաքսային սահմանով տեղափոխումը մաքսային տարածքի մի մասից՝ բացառությամբ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքի, մաքսային տարածքի մեկ այլ մաս՝ բացառությամբ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքի, Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով իրականացվում է առանց մաքսային հայտարարագրման։

Այդպիսի տեղափոխման նպատակով Միության ապրանքներ հանդիսացող ապրանքները պետք է նույնականացվեն։ Նույնականացումն իրականացվում է մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից՝ հայտարարագրի այն ձևաթղթի օգտագործմամբ, որում ֆիզիկական անձն իր մասին տեղեկություններ է նշում, ինչպես նաև այնպիսի տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնելու ապրանքները։

Մաքսային տարածքի մի մասից՝ բացառությամբ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքի, մաքսային տարածքի մեկ այլ մաս՝ բացառությամբ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքի, Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքները մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից դիտարկվում են որպես Միության ապրանքներ՝ մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով հաստատված՝ այդ պաշտոնատար անձի կողմից «Ծառայողական նշումների համար» բաժնում կատարված «Եվրասիական տնտեսական միության ապրանքներ» նշմամբ՝ սույն կետի երկրորդ մասում նշված հայտարարագրի ձևաթղթի առկայության դեպքում։

Միության անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, առանց Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում միջանկյալ կանգառներ կամ վայրէջքներ կատարելու ընթացող ջրային, օդային կամ երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման համար սահմանված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում տեղափոխվող ապրանքների նույնականացում չի պահանջվում՝ բացառությամբ այն ապրանքների, որոնց մասով արգելքներն ու սահմանափակումները ենթակա են պահպանման՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան։»։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի ««Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 33 որոշման մեջ՝

ա) «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնների 1-ին կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգի մասին» թիվ 311 որոշում.».

բ) «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգի 1-ին կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգի մասին» թիվ 311 որոշում.».

գ) «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի և կառուցվածքների նկարագրության 1-ին կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգի մասին» թիվ 311 որոշում.».

դ) նշված որոշմամբ հաստատված՝ «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի 1-ին կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգի մասին» թիվ 311 որոշում.»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2021, թիվ 131 30.10.2021, թիվ 148
23.07.2019, թիվ 124 01.02.2020, թիվ 148
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան