Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 149
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 149

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 2-րդ կետի։

Նշված փոփոխությունների 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ'

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 149 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Մաքսային վճարների վճարման մասով արտոնությունների դասակարգչի (Հավելված 7) 3.4 ենթաբաժնի 3.4.2 կետում՝

 

ա) ОЗ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ներդրումային ոսկու համար ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ բացի Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի կողմից ներմուծվող ոսկու

 

ОЗ».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«Ներդրումների հարցերով լիազորված պետական մարմնի հետ շարժիչավոր տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքման մասին համաձայնագիր կնքած հարկատուի կողմից օգտագործվող ավտոմեքենաների բաղադրիչների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

 

СА

Ներդրումային պայմանագրի շրջանակներում հումքի և (կամ) նյութերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

ИК

Մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը կնքված՝ պետական գնումների մասին պայմանագրի շրջանակներում ազատ պահեստի տարածքում արտադրված և ազատ պահեստի տիրապետողի կողմից Ղազախստանի Հանրապետության տարածքում իրացվող տրանսպորտային միջոցի կազմի մեջ մտնող հումքի և (կամ) նյութերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

ИТ»։

2. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝

ա) 9-րդ բաժինը 09033 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«09041 Առանց դրոշմավորման ներմուծվող ապրանքների ցանկ` նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 822-Ն** որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից դրոշմավորման ենթակա ապրանքներն առանց դրոշմավորման ներմուծելու համար մաքսային մարմնի կողմից համաձայնություն տալու կարգով».

 

բ) 11-րդ բաժնի անվանման մեջ տողատակի ծանոթագրության «**» նշանը փոխարինել տողատակի ծանոթագրության «***» նշանով.

գ) տողատակի ծանոթագրություններում՝

«*» նշանով տողատակի ծանոթագրությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «**» նշանով տողատակի ծանոթագրություն՝

«** Չի կիրառվում հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշման ենթակա ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 70 որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների նկատմամբ։».

«**» նշանով տողատակի ծանոթագրության մեջ տողատակի ծանոթագրության «**» նշանը փոխարինել տողատակի ծանոթագրության «***» նշանով։

3. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչի 4-րդ բաժինը, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Հավելված 9), լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.41 ենթաբաժնով՝

 

«4.41 Տոկոսներ

 

Տոկոսներ՝ ներմուծման ХХХ6**** մաքսատուրքի վճարումը հետաձգելու համար

Տոկոսներ՝ ներմուծման ХХХ7**** մաքսատուրքը տարաժամկետ վճարելու համար»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան