ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 101 |
քաղ. Մոսկվա |
«ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 015/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ ընդունված՝ «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) թիվ 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝
«Յուղատու մշակաբույսեր (արևածաղիկ, սոյա, բամբակենի, կտավատ, կանճրակ, մանանեխ, քունջութ, գետնընկույզ)» դիրքում «կադմիում» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կադմիում |
0,1 0,2 |
Արևածաղկի սերմերի համար, որոնք նախատեսված են սննդի մեջ անմիջապես օգտագործվելու համար | |
0,35**** |
Արևածաղկի սերմերի համար, որոնք նախատեսված են արևածաղկի յուղ ստանալու նպատակով արդյունաբերական վերամշակման համար». |
լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ ծանոթագրություն՝
«****Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն արտադրողների համար, որոնք արևածաղկի յուղ են արտադրում արևածաղկի այն սերմերից, որոնք արտադրված են Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում և նախատեսված են արևածաղկի յուղ ստանալու նպատակով արդյունաբերական վերամշակման համար:»:
2. Սահմանել, որ սննդային նպատակների համար օգտագործվող արևածաղկի սերմերի՝ «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 015/2011) սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատելու մասին փաստաթղթերը, որոնք ընդունվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|