ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 130 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 22-АС-01 ԳՈՐԾՈՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ կետին համապատասխան, քննել է անդրսահմանային շուկայում մրցակցության կանոնների խախտման մասին թիվ 22-АС-01 գործով (այսուհետ՝ թիվ 22-АС-01 գործ) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի խախտման փաստն արձանագրելու մասին հարցը, որը ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մ.Ա. Կուսաինովի կողմից։
Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովի ներկայացուցիչ՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ա. Գ. Սուշկևիչը 2017 թվականի հունիսի 23-ին հայտարարեց թիվ 22-АС-01 գործի քննությունն ավարտելու մասին՝ ներկայությամբ՝
գործի քննության հանձնաժողովի անդամներ՝
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիևի.
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Բ.Ա. Իսաևի.
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տրանսպորտի և հեռահաղորդակցության շուկաներում վերլուծության և հետաքննությունների անցկացման բաժնի պետ Լ.Ն. Յարուլլինի.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) հակամենաշնորհային գերատեսչությունների աշխատակիցների, որոնք պատասխանատու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության համար՝
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության Բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության կոմիտեի Տնտեսական ինտեգրման վարչության ղեկավարի _______.
Դաշնային հակամենաշնորհային ծառայության արդյունաբերության հսկողության վարչության մետալուրգիայի բաժնի պետի _______.
դիմումատու՝ «Կենտաուի տրանսֆորմատորների գործարան» բաժնետիրական ընկերության (Ղազախստանի Հանրապետություն, Հարավ-Ղազախստանյան մարզ, քաղ. Կենտաու, Ի. Կոժաբաևի փողոց, տ. 2) (այսուհետ՝ «ԿՏԳ» ԲԸ) ներկայացուցչի ————.
պատասխանող՝ «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ» հանրային բաժնետիրական ընկերության (398040, Ռուսաստանի Դաշնություն, Լիպեցկի մարզ, քաղ. Լիպեցկ, Մետալուրգների հրապարակ, տ. 2) (այսուհետ՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ) ներկայացուցչի —————.
պատասխանող՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (620219, Ռուսաստանի Դաշնություն, Սվերդլովսկի մարզ, քաղ. Եկատերինբուրգ, Կիրովի փողոց, տ. 28) (այսուհետ՝ ՍՊԸ «ՎԻԶ-Ստալ») ներկայացուցչի ————.
պատասխանող՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի - և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի ներկայացուցչի. «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի վաճառքի գծով փոխնախագահի տեղակալ՝ արտադրանքի մարքեթինգի տնօրենի ————.
պատասխանող՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի ներկայացուցչի ————:
Թիվ 22-АС-01 գործը քննելու արդյունքներով արձանագրվել է հետևյալը՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) ստացվել է «ԿՏԳ» ԲԸ-ի 2016 թվականի օգոստոսի 5-ի թիվ 2016-370 դիմումը (այսուհետ՝ դիմում) «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի դրույթների խախտման հատկանիշների առկայության մասին, որն արտահայտվել է անդամ պետությունների տարածքներում էլեկտրատեխնիկական անիզոտրոպ պողպատն իրացնելիս խտրական պայմաններ ստեղծելու միջոցով գերիշխող դիրքը չարաշահելու մեջ։
2016 թվականի օգոստոսի 10-ին Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ)` որպես Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանում, որն ապահովում է մրցակցության կանոնների խախտման մասին գործերի հետաքննությունների անցկացումը և նյութերի նախապատրաստումը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետ), ծանուցել է անդամ պետությունների հակամենաշնորհային գերատեսչություններին (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (2016 թվականի սեպտեմբերի 8-ից՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարություն), Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությանը և Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը) (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և «ԿՏԳ» ԲԸ-ին դիմումը քննության առնելու մասին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) քննության կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերություն (այսուհետ՝ Դիմումների քննության կարգ))։
Դիմումների քննության կարգի 13-րդ կետին համապատասխան՝ լիազորված մարմինների կողմից ներկայացվել են թիվ 22-АС-01 քննվող գործում Հանձնաժողովի կողմից՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների (այսուհետ՝ մրցակցության կանոններ) խախտման հետաքննության անցկացման ժամանակ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու աշխատակիցների թեկնածությունները։
Մրցակցության կանոնների խախտման հատկանիշների արձանագրման նպատակով դիմումի քննության արդյունքներով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննության անցկացման կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետ (այսուհետ՝ Հետաքննության կարգ)), այդ թվում՝ անդրսահմանային շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գերիշխող դիրքի արձանագրման նպատակով («Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 4-րդ կետի երկրորդ պարբերություն (պայմանագրի 19-րդ հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 2-րդ կետի «ա» ենթակետ (այսուհետ համապատասխանաբար՝ «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրություն, Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկա)) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննության անցկացման մասին 2016 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման (Դիմումների քննության կարգի 14-րդ կետ, Հետաքննության կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետ) հիման վրա Դեպարտամենտի իրավակիրառ պրակտիկայի և մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ գործերի քննության համար նյութերի նախապատրաստման բաժնի խորհրդական՝ Բ.Տ. Իմանբեկի ու Դեպարտամենտի առևտրի և ծառայությունների ոլորտում վերլուծությունների և հետաքննությունների անցկացման բաժնի խորհրդատու Մ.Ա. Կուզնեցովի կողմից (այսուհետ՝ Դեպարտամենտի աշխատակիցներ) սկսվել է մրցակցության կանոնների խախտման հնարավոր հատկանիշների առկայությանը վերաբերող հետաքննությունը (Հետաքննության կարգի 5-րդ կետ)։
Մրցակցության կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին եզրակացություն կատարելը թույլատրող տեղեկությունների անբավարարության կապակցությամբ, լրացուցիչ տեղեկություններ հավաքելու և վերլուծելու համար Հանձնաժողովի Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) կողմից Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննության անցկացման ժամկետը երկարաձգելու մասին 2016 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ հետաքննության անցկացման ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով (Հետաքննությունների կարգի 6-րդ կետ)։ Հետաքննությունն անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին ծանուցվել են լիազորված մարմինները և «ԿՏԳ» ԲԸ-ն։
Մրցակցության կանոնների խախտման հնարավոր հատկանիշների առկայության հետաքննության շրջանակներում Դեպարտամենտի աշխատակիցների կողմից անցկացվել է անիզոտրոպ էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայում մրցակցային իրավիճակի գնահատումը, որի արդյունքներով նախապատրաստվել է վերլուծական հաշվետվություն (Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկայի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր, 3-րդ, 61-64-րդ կետեր)։
Որպես ապրանքաշուկայի ուսումնասիրության ժամանակամիջոց, այդ թվում՝ դիմումի մեջ նշված մրցակցության կանոնների ենթադրյալ խախտման ժամանակահատվածում մրցակցային իրավիճակի գնահատման նպատակներով, անիզոտրոպ էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայում մրցակցային իրավիճակի անցկացված գնահատման շրջանակներում սահմանվել է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը (այսուհետ՝ ուսումնասիրվող ժամանակահատված) (Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 6-րդ կետ)։
Ապրանքաշուկայի ապրանքատեսակային սահմանների որոշումն անցկացվել է՝ ելնելով անիզոտրոպ էլեկտրատեխնիկական պողպատի գնորդների կարծիքից, որն ստացվել է նրանց հարցման արդյունքում (Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 13-րդ և 16-րդ կետեր)։
Անիզոտրոպ էլեկտրատեխնիկական պողպատի համափոխարինելիության բացահայտման նպատակներով օգտագործվել է «հիպոթետիկ մենաշնորհատեր» թեստի անցկացում մեթոդը (Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 18-րդ կետի «ա» ենթակետ, 19-րդ կետ)։
«Հիպոթետիկ մենաշնորհատեր» թեստը ցույց է տվել, որ ապրանքաշուկայի ապրանքատեսակային սահմանները կազմում է 0.27 մմ-ից մինչև 0.3 մմ հաստությամբ (այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 7225 11 000 0 ծածկագիր) «Էլեկտրատեխնիկական անիզոտրոպ նրբաթիթեղ պողպատ» (այսուհետ՝ էլեկտրատեխնիկական պողպատ) 3407, 3408, 3409 (ԳՕՍՏ 21427.1-83) մակնիշների էլեկտրատեխնիկական անիզոտրոպ պողպատը։
«Հիպոթետիկ մենաշնորհատեր» թեստի տվյալներով, վիճակագրության պաշտոնական մարմինների և Միության մաքսային մարմինների տվյալների վերլուծության արդյունքներով, ինչպես նաև էլեկտրատեխնիկական պողպատի սպառողների հարցման արդյունքներով արձանագրվել է, որ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայի աշխարհագրական սահմանների շրջանակներում գնորդը ձեռք է բերել և տնտեսական, տեխնիկական կամ այլ հնարավորություն է ունեցել ձեռք բերելու էլեկտրատեխնիկական պողպատը, նպատակահարմար է համարել էլեկտրատեխնիկական պողպատի այդ ձեռքբերումը և միևնույն ժամանակ ոչ նպատակահարմար է համարել դրա ձեռքբերումը Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայի աշխարհագրական սահմաններից դուրս (Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 23-րդ, 26-29-րդ կետեր)։
Ելնելով այն բանից, որ Դեպարտամենտի աշխատակիցների կողմից անցկացված՝ էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայում մրցակցային իրավիճակի գնահատման արդյունքներով աշխարհագրական սահմանները որոշվել են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներով, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների 2-րդ կետի պահանջները (այսուհետ՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչներ), Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետը և Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 26-րդ կետը՝ արվել է եզրակացություն, որ էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկան անդրսահմանային է։
Այլ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնակցությամբ հարաբերություններում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից մրցակցության կանոնների խախտումները կանխելու մասով Հանձնաժողովի իրավասության որոշման նպատակներով, որոնք բացասական ազդեցություն են թողնում կամ կարող են թողնել երկու և ավելի անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա (Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետ, Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների 1-ին կետ), արձանագրվել է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում էլեկտրատեխնիկական պողպատի ծավալի մասնաբաժինը, որն իրացվել է «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի անձանց խմբի կողմից, որը գերիշխող դիրք է զբաղեցնում էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայում և որի գործողությունները հանգեցնում են սահմանված արգելքի խախտմանը, խախտմամբ շոշափված անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում շրջանառվող էլեկտրատեխնիկական պողպատի ընդհանուր ծավալից կազմում է 35 %-ից ոչ պակաս (Բելառուսի Հանրապետության տարածքում՝ 100 %, Ղազախստանի Հանրապետության տարածքում՝ 100 % և Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ 99,9 %)։ Սահմանված արգելքի խախտումը հանգեցնում է Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողների շահերի սահմանափակմանը (Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների 5-րդ կետ)։
Հաշվի առնելով շարադրվածը՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի անձանց խմբի գործողությունների քննությունը նշված դեպքում վերապահվում է Հանձնաժողովի իրավասությանը։
Մրցակցային իրավիճակի գնահատման արդյունքներով որոշվել է, որ ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող և ապրանքաշուկայի ուսումնասիրության որոշակի ժամանակամիջոցի սահմաններում էլեկտրատեխնիկական պողպատ իրացնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կազմի մեջ մտնում են «ՆԼՄԿ» ՀԲԸ-ն և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ն։
Ուսումնասիրվող ժամանակահատվածում «ՆԼՄԿ» ՀԲԸ-ն եղել է «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 100 %-ի չափով մասնաբաժնի սեփականատերը (ձեռք է բերվել 2006 թվականին), ինչը հաստատվում է «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի ներկայացված տեղեկատվությամբ, ինչպես նաև Դաշնային հարկային ծառայության տվյալներով, որի կապակցությամբ, ինչպես նաև «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի առաջին պարբերության հիման վրա «ՆԼՄԿ» ՀԲԸ-ն և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ն կազմում են «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի անձանց մեկ խումբ։
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի իններորդ պարբերությանը համապատասխան՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի անձանց խումբը դիտարկվում է որպես միասնական տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ), միևնույն ժամանակ Պայմանագրի XVIII բաժնի և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության դրույթները, որոնք վերաբերում են տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին), տարածվում են «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի անձանց խմբի՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի միասնական տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի սուբյեկտ) վրա, և դրա առնչությամբ չեն արձանագրվել բացառիկ դեպքեր, որոնք նախատեսված են «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ։
Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 39-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան և ելնելով ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից էլեկտրատեխնիկական պողպատի վաճառքի ծավալների գումարից, արձանագրվել է էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայի ծավալը, և Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 40-րդ կետին համապատասխան արձանագրվել է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության աշխարհագրական սահմաններում «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի մասնաբաժինը կազմել է էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայի ընդհանուր ծավալի 42.7 %-ը, «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի մասնաբաժինը կազմել է էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայի ընդհանուր ծավալի 57.2 %-ը։
Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 40-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության աշխարհագրական սահմաններում էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայում ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի մասնաբաժինը որոշվել է որպես «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի մասնաբաժինների գումարը և կազմել է 99,9 %։
Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 41-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ հաշվարկվել է ուսումնասիրության ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության աշխարհագրական սահմաններում էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայում շուկայական համակենտրոնացման գործակիցը (CR3), որը կազմել է CR3 = 99,9%։
Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 41-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ հաշվարկվել է ուսումնասիրության ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության աշխարհագրական սահմաններում էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայում Հերֆինդալի–Հիրշմանի՝ շուկայական համակենտրոնացման ինդեքսը (HHI), որը կազմել է HHI = 9980։
Ելնելով Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 42-րդ կետի դրույթներից` շուկայական համակենտրոնացման գործակցի (CR3 = 99,9%) և Հերֆինդալի–Հիրշմանի՝ շուկայական համակենտրոնացման ինդեքսի (HHI, 2000 <= 9980 <= 10000) արժեքներին համապատասխան, ուսումնասիրվող ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության աշխարհագրական սահմաններում էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկայի համակենտրոնացման մակարդակը սահմանվել է որպես բարձր։
Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 44-րդ կետին համապատասխան՝ սահմանվել են ապրանքաշուկա մուտք գործելու համար խոչընդոտները, այդ թվում՝
ապրանքի արտադրությունը կազմակերպելիս զգալի կապիտալ ներդրումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ այդ ներդրումների փոխհատուցվելիության երկարատև ժամկետների դեպքում.
արտոնագրերի և գիտահետազոտական ու փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների բարձր արժեքը (էլեկտրատեխնիկական պողպատի արտադրության գոյություն ունեցող տեխնոլոգիաները դժվարամատչելի են շուկայի հնարավոր մասնակիցների համար և պահպանվում են արտադրող ընկերությունների (բացառիկ իրավունքների իրավատերերի) կողմից.
Միության տարածքում ապրանքի սպառողների սահմանափակ թիվը (էլեկտրատեխնիկական պողպատի արտադրության ծավալը զգալիորեն գերազանցում է Միությունում տվյալ ապրանքի սպառման ծավալները, ինչի հետևանքով շուկայում նոր արտադրողն այդ ապրանքի իրացման բնագավառում կարող է բախվել խնդիրների հետ)։
Ելնելով ապրանքաշուկայի համակենտրոնացման բարձր մակարդակից, ապրանքաշուկա մուտք գործելու համար դժվար հաղթահարվող խոչընդոտների առկայությունից, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 2-րդ կետի 15-րդ ենթակետում նշված՝ մրցակցության սահմանափակման նշաններից (Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողների համար ապրանքի այն գնի աճը, որը կապված չէ ապրանքաշուկայում ապրանքի շրջանառության այլ ընդհանուր պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, ինչպես նաև 99,9 %-ի չափով ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի մասնաբաժինը, որը հնարավորություն է ստեղծում ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի համար միակողմանիորեն ազդելու ապրանքաշուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա), և Մրցակցային իրավիճակի գնահատման մեթոդիկայի 49-րդ կետին համապատասխան՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության աշխարհագրական սահմաններում էլեկտրատեխնիկական պողպատի ապրանքաշուկան սահմանված է որպես ոչ զարգացած մրցակցությամբ շուկա։
Դեպարտամենտի աշխատակիցների կողմից անցկացված՝ մրցակցային իրավիճակի գնահատման արդյունքներով արձանագրվել է ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի գերիշխող դիրքը։
Անցկացված հետաքննության շրջանակներում ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից ներկայացվել են փաստաթղթեր և տեղեկություններ, համաձայն որոնց ուսումնասիրվող ժամանակահատվածում «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի վաճառքի գծով փոխնախագահի տեղակալ՝ արտադրանքի մարքեթինգի տնօրեն ____________ ամեն ամիս ստորագրել է, իսկ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի փոխնախագահը _____________ հաստատել է կարգադրություններ, որոնք սահմանում են մակրոտնտեսական ռիսկի գործակցի կիրառումը՝ էլեկտրատեխնիկական պողպատի գնի 5.3 %-ից մինչև 23 %-ի չափով։
Համաձայն ներկայացված տվյալների՝ ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից` ի լրումն էլեկտրատեխնիկական պողպատի արժեքի, գանձվել է դրամական միջոցների գումար, որը հաշվարկվում է մակրոտնտեսական ռիսկի գործակցի չափը և կիրառումը սահմանող համապատասխան կարգադրության գործողության համապատասխան ամսվա համար։
Նաև ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից ներկայացվել է տեղեկատվություն, որի համաձայն նշված դրամական միջոցները գանձվել են միայն Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողներից և չեն գանձվել Ռուսաստանի Դաշնության սպառողներից։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝ արգելվում են գերիշխող դիրք զբաղեցնող շուկայի սուբյեկտի այն գործողությունները (անգործությունը), որոնց արդյունքը այլ անձանց շահերի ոտնահարում է կամ կարող է համարվել այլ անձանց շահերի ոտնահարում, այդ թվում՝ խտրական պայմաններ ստեղծելը՝ հաշվի առնելով Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները։ Էլեկտրատեխնիկական պողպատի շուկայի առնչությամբ Պայմանագրով կամ անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով առանձնահատկություններ սահմանված չեն։
Հետաքննության ընթացքում մրցակցության կանոնների խախտման հատկանիշներ բացահայտելու կապակցությամբ Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) կողմից 2017 թվականի մարտի 7-ին որոշում է կայացվել մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործ հարուցելու և այն քննելու մասին («Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետեր, Հետաքննությունների կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետ, 13-րդ և 16-րդ կետեր, Գործերի քննության կարգի 2-րդ կետ), որով ստեղծվել է թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովը։
Հանձնաժողովի Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) հանձնարարությամբ թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովի նախագահի կողմից որոշվել է Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները պահպանելու նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Դեպարտամենտի տնօրեն Ա. Գ. Սուշկևիչը (Գործերի քննության կարգի 5-րդ կետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետ)։
Նշված որոշման պատճենն ուղարկվել է լիազորված մարմիններ և «ԿՏԳ» ԲԸ (Հետաքննությունների կարգի 17-րդ կետ)։
Թիվ 22-АС-01 գործի քննությունը նշանակվել էր 2017 թվականի ապրիլի 26-ին։
2017 թվականի ապրիլի 26-ին՝ թիվ 22-АС-01 գործը քննելիս, լսվել են գործի քննությանը մասնակցող անձինք, լսվել և քննարկվել են միջնորդությունները, որոնցով ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնք արտացոլվել են նիստի արձանագրության մեջ, ուսումնասիրվել են ապացույցները, լսվել են գործի քննությանը մասնակցած անձանց կարծիքները և պարզաբանումները գործում մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ, քննարկվել են գործի քննությունը հետաձգելու հիմքերի և անհրաժեշտության մասին հարցերը։
Լրացուցիչ ապացույցներ ստանալու անհրաժեշտության կապակցությամբ (Գործերի քննության կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետ), ինչպես նաև «Մինսկի Վ.Ի. Կոզլովի անվան էլեկտրատեխնիկական գործարան» ԲԲԸ-ին (Բելառուսի Հանրապետություն, 220037, քաղ. Մինսկ, Ուրալսկայա փողոց 4)` որպես քննվող գործի հանգամանքների մասին տեղեկություններին տիրապետող անձի, թիվ 22-АС-01 գործի քննության մասով հանձնաժողովի նիստին մասնակցելու համար ներգրավելու նպատակով և, հաշվի առնելով լիազորագրի հիման վրա «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների __________ կողմից և «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի _________ կողմից ներկայացված միջնորդությունը, այդ թվում՝ թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովի կողմից գործի քննությունը հետաձգելու մասին, վերջինիս քննությունը հետաձգվել է մինչև 2017 թվականի մայիսի 17-ը՝ ժամը 10։00-ն, որի մասին 2017 թվականի ապրիլի 26-ին կայացվել է թիվ 22-АС-01 գործի քննությունը հետաձգելու մասին որոշումը (Գործերի քննության կարգի 32-րդ կետ, 41-րդ կետի 5-րդ ենթակետ)։
2017 թվականի մայիսի 17-ին՝ թիվ 22-АС-01 գործը քննելիս, լսվել են գործի քննությանը մասնակցող անձինք, ուսումնասիրվել են ապացույցները, լսվել են գործի քննությանը մասնակցած անձանց կարծիքները և պարզաբանումները գործում մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ, լսվել են այն անձինք, որոնք տիրապետում են քննվող գործի հանգամանքների մասին տեղեկություններին, քննարկվել են գործի քննությունը հետաձգելու հիմքերի և անհրաժեշտության մասին հարցերը։
Նաև 2017 թվականի մայիսի 17-ին թիվ 22-АС-01 գործի քննության ընթացքում ըստ էության քննվել է «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի 2017 թվականի մայիսի 17-ի միջնորդությունը՝ թիվ 22-АС-01 գործի քննությանը «Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունը (ՄՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, հասցե՝ 119991, Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Լենինսկիե գորի, տ. 1, շին. 46) և Steel-Insights LLC (Becky Е. Hites, President) որպես փորձագետներ ներգրավելու մասին։ Փորձագետներին ուղղված հարցերի, պլանավորվող փորձաքննության առարկայի և քննարկվող ապրանքաշուկայի ոլորտում փորձի ու հատուկ գիտելիքների առկայությունը հաստատող ապացույցների բացակայության կապակցությամբ նշված միջնորդության բավարարումը մերժվել է (Գործերի քննության կարգի 18-րդ կետ)։ Նաև լրացուցիչ ապացույցներ ատանալու անհրաժեշտության կապակցությամբ (Գործերի քննության կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետ) թիվ 22-АС-01 գործի քննությունը հետաձգվել է մինչև 2017 թվականի հունիսի 20-ը, ժամը 10։00-ն, որի մասին 2017 թվականի մայիսի 17-ին կայացվել է թիվ 22-АС-01 գործի քննությունը հետաձգելու մասին որոշումը (Գործերի քննության կարգի 32-րդ կետ, 41-րդ կետի 5-րդ ենթակետ)։
2017 թվականի հունիսի 20-ին՝ թիվ 22-АС-01 գործը քննելիս, լսվել են գործի քննությանը մասնակցող անձինք, լսվել և քննարկվել են միջնորդությունները, որոնց համար ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնք արտացոլվել են նիստի արձանագրության մեջ, ուսումնասիրվել են ապացույցները, լսվել են գործի քննությանը մասնակցած անձանց կարծիքները և պարզաբանումները գործում մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ, լսվել են այն անձինք, որոնք տիրապետում են քննվող գործի հանգամանքների մասին տեղեկություններին, քննարկվել են գործի քննությունը հետաձգելու հիմքերի և անհրաժեշտության մասին հարցերը։
2017 թվականի հունիսի 20-ին թիվ 22-АС-01 գործը քննելիս թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովի նախագահ Ա. Գ. Սուշկևիչը հայտարարել է ընդմիջում՝ մինչև 2017 թվականի հունիսի 23-ը՝ ժամը 10։00-ն։
2017 թվականի հունիսի 23-ին թիվ 22-АС-01 գործի քննությունը շարունակվել է թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովի կողմից հետևյալ կազմով՝
հանձնաժողովի նախագահ՝ դեպարտամենտի տնօրեն Ա.Գ. Սուշկևիչ.
հանձնաժողովի անդամներ՝
Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա. Ա. Կալիև.
Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Բ. Ա. Իսաև.
Դեպարտամենտի տրանսպորտի և հեռահաղորդակցության շուկաներում վերլուծությունների և հետաքննությունների անցկացման բաժնի պետ Լ.Ն. Յարուլլին.
ներկայությամբ՝
Դաշնային հակամենաշնորհային ծառայության արդյունաբերության հսկողության վարչության մետալուրգիայի բաժնի պետի _________.
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության Բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության կոմիտեի Տնտեսական ինտեգրման վարչության ղեկավարի.
___________.
«ԿՏԳ» ԲԸ-ի ներկայացուցչի ________.
«ՆԼՄԿ» ՀԲԸ-ի ներկայացուցչի ___________.
«ՆԼՄԿ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի ներկայացուցչի _________.
«ՆԼՄԿ» ՀԲԸ-ի վաճառքի գծով փոխնախագահի տեղակալ՝ արտադրանքի մարքեթինգի տնօրենի («ՆԼՄԿ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ) _____.
«ՆԼՄԿ» ՀԲԸ-ի ներկայացուցչի ________:
Թիվ 22-АС-01 գործով ապացույցներն ուսումնասիրելուց, գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները շարադրելուց, թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող հանգամանքների մասին տեղեկություններին տիրապետող անձանց հարցումն անցկացնելուց հետո թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովը պարզել է հետևյալը՝
ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից էլեկտրատեխնիկական պողպատի գինը ձևավորվել է ապրանքի արժեքից, զեղչերից և հավելավճարներից (2016 թվականի սեպտեմբերի 13-ի «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի նամակ, ելից համար 149/00221), ընդ որում, համաձայն թիվ 22-АС-01 գործի առկա նյութերի (այդ թվում՝ 2016 թվականի նոյեմբերի 23-ի «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի նամակ, ելից համար 34-10-1/440)՝ բազային գինն առանց խտրական պայմաններ գործածելու միանման է հաշվարկվել Ռուսաստանի Դաշնության սպառողների և անդամ պետությունների սպառողների համար.
ուսումնասիրվող ժամանակահատվածում ՆԼՄԿ շուկայի սուբյեկտն ամեն ամիս սահմանել է հավելավճար, որը սահմանվում է էլեկտրատեխնիկական պողպատի գնի 5.3 %-ից մինչև 23 %-ի չափով մակրոտնտեսական ռիսկի գործակցով և ենթակա է լրացուցիչ վճարման՝ բացի գնվող էլեկտրատեխնիկական այն պողպատի արժեքից, որն իրացվում է Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողներին, որը չի կիրառվել Ռուսաստանի Դաշնության ապառողների համար (էլեկտրատեխնիկական պողպատի պատվերների լրացուցիչ պայմանների մասին կարգադրություններ՝ 2014 թվականի դեկտեմբերի 15-ի (2015 թվականի հունվարի համար), 2015 թվականի հունվարի 15-ի (2015 թվականի փետրվարի համար), 2015 թվականի փետրվարի 15-ի (2015 թվականի մարտի համար), 2015 թվականի մարտի 15-ի (2015 թվականի ապրիլի համար), 2015 թվականի ապրիլի 15-ի (2015 թվականի մայիսի համար), 2015 թվականի մայիսի 29-ի (2015 թվականի հունիսի համար), 2015 թվականի հունիսի 29-ի (2015 թվականի հուլիսի համար), 2015 թվականի հուլիսի 15-ի (2015 թվականի օգոստոսի համար), 2015 թվականի օգոստոսի 11-ի (2015 թվականի սեպտեմբերի համար), 2015 թվականի սեպտեմբերի 24-ի (2015 թվականի հոկտեմբերի համար), 2015 թվականի հոկտեմբերի 16-ի (2015 թվականի նոյեմբերի համար), 2015 թվականի նոյեմբերի 11-ի (2015 թվականի դեկտեմբերի համար), 2015 թվականի դեկտեմբերի 15-ի (2016 թվականի հունվարի համար), 2016 թվականի հունվարի 18-ի (2016 թվականի փետրվարի համար), 2016 թվականի փետրվարի 16-ի (2016 թվականի մարտի համար), 2016 թվականի մարտի 15-ի (2016 թվականի ապրիլի համար), 2016 թվականի ապրիլի 8-ի (2016 թվականի մայիսի համար) և 2016 թվականի մայիսի 12-ի (2016 թվականի հունիսի համար) (այսուհետ՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի կարգադրություններ).
ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում մերձավոր արտասահմանի երկրների համար ամեն ամիս սահմանվող հավելավճարը (էլեկտրատեխնիկական պողպատի գնի 5.3 %-ից մինչև 23 %-ի չափով մակրոտնտեսական ռիսկի գործակցի սահմանման միջոցով որոշված) չի նախատեսել բացառություններ անդամ պետությունների (Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության) սպառողների համար, և այն կիրառվել է դրանց նկատմամբ (չի կիրառվել Ռուսաստանի Դաշնության սպառողների նկատմամբ), ինչը գերիշխող դիրք զբաղեցնող՝ ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից չարաշահում է, որի արդյունքն է Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողների համար էլեկտրատեխնիկական պողպատի իրացման խտրական պայմանների ստեղծումը՝ Ռուսաստանի Դաշնության սպառողների համեմատ, և որով խախտվում է Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը.
նշված պայմանները գործել են Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից ապառողներին ուսումնասիրվող ժամանակահատվածում էլեկտրատեխնիկական պողպատի բոլոր մատակարարումներն իրականացնելիս, քանի որ այդ սպառողները մատակարարման այլ նույնական պայմաններում վճարել են ապրանքի միավորի գինը, որը գերազանցում է այն գինը, որը վճարել են Ռուսաստանի Դաշնության սպառողները՝ մակրոտնտեսական ռիսկի գործակցի համար։ Հաշվի առնելով, որ ըստ սպառողների, էլեկտրատեխնիկական պողպատի մատակարարումների ծավալների և արժեքի մասին տեղեկատվությունը վերաբերում է գաղտնի տեղեկատվությանը, նշված տվյալները չեն բերվում.
ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի փաստարկն ուսումնասիրվող ժամանակահատվածում երրորդ երկրների համար տվյալ ապրանքաշուկաների այն բարձր ռիսկերի և անկայունության փոխհատուցման նպատակով մակրոտնտեսական ռիսկի գործակիցը կիրառելու մասին, որոնք պայմանավորված են ազգային արժույթների անկայունությամբ և վճարունակ պահանջարկի նվազեցմամբ, փոքր ծավալներով և սպառման անկայունությամբ, գնորդների փոքր թվով, իր հաստատումը չի գտել և հերքվում է թիվ 22-АС-01 գործի նյութերով։ Թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովի կողմից արձանագրվել է, և թիվ 22-АС-01 գործի նյութերով հաստատվում է, որ Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողներին էլեկտրատեխնիկական պողպատի իրացումն իրականացվել է մշտապես, մատակարարումների գծով վճարումը կատարվել է ռուսական ռուբլով և 100-տոկոսանոց կանխավճարով, ինչի կապակցությամբ ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի նշված փաստարկները չեն կարող հաշվի առնվել, և դրանցով չի հաստատվում մակրոտնտեսական ռիսկի գործակցի կիրառման հիմնավորվածության փաստը.
«ՆԼՄԿ» ՀԲԸ-ի կարգադրությունները, որոնցով սահմանվում է ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողների համար (Ռուսաստանի Դաշնության սպառողների նկատմամբ չկիրառվող) էլեկտրատեխնիկական պողպատի գնի 5.3 %-ից մինչև 23 %-ի չափով մակրոտնտեսական ռիսկի ամենամսյա գործակիցների կիրառումը՝ այն հավելավճարը որոշելու համար, որը ենթակա էր լրացուցիչ վճարման, ստորագրվել են «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի վաճառքի գծով փոխնախագահի տեղակալ՝ արտադրանքի մարքեթինգի տնօրենի ________ կողմից, ինչը հաստատվում է հետաքննություն անցկացնելիս Հանձնաժողովի հարցմամբ ներկայացված՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի վաճառքի գծով փոխնախագահի տեղակալ՝ արտադրանքի մարքեթինգի տնօրենին որպես «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի անունից մետաղաարտադրանքի գների որոշման բանակցություններ վարելու համար լիազորված աշխատակցի լիազորելու մասին (2016 թվականի նոյեմբերի 23-ի «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի նամակ, ելից համար 34-10-1/440) տեղեկատվությամբ։ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի կարգադրությունների ստորագրման փաստը թիվ 22-АС-01 գործը քննելիս _______ չի ժխտել, սակայն այն չի համարել իրավախախտում։ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի կարգադրությունները, որոնցով սահմանվում է ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողների համար (Ռուսաստանի Դաշնության սպառողների նկատմամբ չկիրառվող) էլեկտրատեխնիկական պողպատի գնի 5.3 %-ից մինչև 23 %-ի չափով մակրոտնտեսական ռիսկի գործակիցների կիրառումը, հաստատվել են «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի փոխնախագահի ___________ կողմից։ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի փոխնախագահի ______________ կողմից: «ՆԼՄԿ» ՀԲԸ փոխնախագահի ______ կողմից «ՆԼՄԿ» ՀԲԸ կարգադրությունների հաստատման փաստը թիվ 22-АС-01 գործի քննության ժամանակ _________ չի ժխտել, սակայն այն չի համարել իրավախախտում։ Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողների նկատմամբ մակրոտնտեսական ռիսկի գործակցի կիրառումը հաստատվում է նաև Հանձնաժողովի հարցմամբ ներկայացված տեղեկատվությամբ՝ «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի (2017 թվականի հունիսի 14-ի, ելից համար 288/00114, 2016 թվականի նոյեմբերի 23-ի, ելից համար 149/00345) և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի (2016 թվականի նոյեմբերի 23-ի, ելից համար 34-10-1/440).
ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի խախտման փաստը «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները չեն ճանաչել.
2017 թվականի ապրիլի 26-ին թիվ 22-АС-01 գործի քննության շրջանակներում հարցված տեղեկատվությունը, այդ թվում՝ էլեկտրատեխնիկական պողպատի իրացման համար «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ի հասույթի չափի (2017 թվականի մարտի 7-ի՝ թիվ 22-АС-01 գործի քննությունը հետաձգելու մասին որոշման 4.3 կետ) մասին և «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի հասույթի չափի (2017 թվականի մարտի 7-ի՝ թիվ 22-АС-01 գործի քննությունը հետաձգելու մասին որոշման 5.3 կետ) մասին տեղեկատվությունը ներկայացվել է ՆԼՄԿ շուկայի սուբյեկտի կողմից («ՆԼՄԿ» ՀԲԸ-ի 2017 թվականի մայիսի 15-ի նամակ, ելից համար 288/00086) (տեղեկատվությունը վերաբերում է սահմանափակ տարածման կատեգորիային)։
Հաշվի առնելով շարադրվածը՝ 2017 թվականի հունիսի 23-ին թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովի կողմից Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան հայտարարվել է թիվ 22-АС-01 գործի քննությունն ավարտելու և թիվ 22-АС-01 գործի մասով Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը նախապատրաստելու, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով նախատեսված կարգով Հանձնաժողովի կոլեգիայի քննությանը ներկայացնելու համար Հանձնաժողովի՝ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին) այն ուղարկելու մասին։
Ղեկավարվելով «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով և 16-րդ կետով, Գործերի քննության կարգի 44-րդ կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ճանաչել Գործերի քննության կարգի 46-րդ կետով նախատեսված՝ թիվ 22-АС-01 գործի քննության դադարեցման համար հիմքերի բացակայությունը։
2. ՆԼՄԿ շուկայի գերիշխող սուբյեկտի այն գործողությունները, որոնք արտահայտվել են ուսումնասիրվող ժամանակահատվածում Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողների կողմից ձեռք բերվող էլեկտրատեխնիկական պողպատի արժեքի՝ վճարման ենթակա հավելավճարը որոշող՝ էլեկտրատեխնիկական պողպատի գնի 5.3 %-ից մինչև 23 %-ի չափով մակրոտնտեսական ռիսկի ամենամսյա գործակիցներ սահմանելու և կիրառելու մեջ, որոնք չեն կիրառվել Ռուսաստանի Դաշնության սպառողների համար էլեկտրատեխնիկական պողպատն իրացնելիս, ճանաչել որպես Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սպառողների համար էլեկտրատեխնիկական պողպատի իրացման խտրական պայման և Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի խախտում։
3. «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի փոխնախագահի ___ գործողությունները, որոնք արտահայտվել են մակրոտնտեսական ռիսկի ամենամսյա գործակիցները սահմանելու գծով «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի կարգադրություններն ուսումնասիրության ժամանակահատվածում հաստատելու մեջ, ճանաչել որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի խախտում։
4. «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի վաճառքի գծով փոխնախագահի տեղակալ՝ արտադրանքի մարքեթինգի տնօրենի __________ գործողությունները, որոնք արտահայտվել են մակրոտնտեսական ռիսկի ամենամսյա գործակիցները սահմանելու գծով «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի կարգադրություններն ուսումնասիրության ժամանակահատվածում ստորագրելու մեջ, ճանաչել որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի խախտում։
5. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության 16-րդ կետի հիման վրա՝
հաշվի առնելով մրցակցության կանոնների տևական (1 տարի և ավելի) խախտումը որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների բացակայությունը, «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի փոխնախագահին _______ տուգանք նշանակել 101,250 ռուսական ռուբլու չափով.
հաշվի առնելով մրցակցության կանոնների տևական (1 տարի և ավելի) խախտումը որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, և թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովին իրավախախտի կողմից աջակցություն ցուցաբերելը որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի վաճառքի գծով փոխնախագահի տեղակալ՝ արտադրանքի մարքեթինգի տնօրենին _________ տուգանք նշանակել 95,833 ռուսական ռուբլու չափով.
հաշվի առնելով մրցակցության կանոնների տևական (1 տարի և ավելի) խախտումը որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, և թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովին իրավախախտի կողմից աջակցություն ցուցաբերելը որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, «ՆԼՄԿ» ՀԲԸ-ին տուգանք նշանակել 77,781,511 ռուսական ռուբլու չափով.
հաշվի առնելով մրցակցության կանոնների տևական (1 տարի և ավելի) խախտումը որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, և թիվ 22-АС-01 գործի քննության հանձնաժողովին իրավախախտի կողմից աջակցություն ցուցաբերելը որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ին տուգանք նշանակել 139,586,073 ռուսական ռուբլու չափով։
Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են փոխանցման այն անդամ պետության բյուջե, որի տարածքում գրանցված է տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը, որոնք խախտել են մրցակցության կանոնները։
Սույն որոշմամբ նշանակված տուգանքները տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի), ֆիզիկական անձի կողմից վճարվում են այն անդամ պետության ազգային արժույթով, որի տարածքում գրանցված է տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կամ ժամանակավորապես բնակվում է ֆիզիկական անձը, որոնք խախտել են մրցակցության կանոնները, Հանձնաժողովի կողմից տուգանք նշանակելու մասին որոշումն ընդունելու օրվա դրությամբ նշված անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
6. Կարգադրել ՆԼՄԿ շուկայի սուբյեկտին չարձակել և չկիրառել կարգադրություններ՝ էլեկտրատեխնիկական պողպատի պատվերների լրացուցիչ խտրական պայմանները, այդ թվում՝ էլեկտրատեխնիկական պողպատի ընդհանուր սահմանված գինը գերազանցող՝ մակրոտնտեսական ռիսկի գործակիցն անդամ պետությունների տարածքներում գրանցված գնորդների նկատմամբ կիրառելու մասին։
7. «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի փոխնախագահին__________, «ՆԼՄԿ» ՀԲԸ-ի վաճառքի գծով փոխնախագահի տեղակալ՝ արտադրանքի մարքեթինգի տնօրենին________, «ՆԼՄԿ» ՀԲԸ-ին և «ՎԻԶ-Ստալ» ՍՊԸ-ին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերի կատարման մասին տեղեկատվությունը։
8. Սույն որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել Միության դատարան։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ' |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2020, թիվ 99 | 12.09.2020, թիվ 130 | |
17.07.2020, թիվ 3 | 20.07.2020, թիվ 130 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|