Գլխավոր տեղեկություն
Համար
N 389-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
26.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2019 թվականի N 389-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 156-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագրի մասին» N 156-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի 26

Երևան

   

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

 հունիսի 26 -ի N 389-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

օգոստոսի 31-ի N 156-Ա որոշման

    

Ծ Ր Ա Գ Ի Ր

   

Կովկասի Բնության Հիմնադրամի, Բնապահպանության նախարարության ԵՎ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջԵՎ 2018 թՎԱԿԱՆԻ մարտի 28-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի

   

1.

Ծրագրի նպատակը

Հակահրդեհային նպատակով հատուկ տեխնիկայի (ջրի բաքով, պոմպով և այլ հակահրդեhային անհրաժեշտ սարքավորումներով հագեցած պիկապ ավտոմեքենաների), հատուկ հակահրդեհային արտահագուստի ձեռքբերում և սեփականության իրավունքով փոխանցում «Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից՝ բարեգործի պահանջով, «Բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թ. մարտի 28-ին կնքված դրամաշնորհային պայմանագրի 8-րդ կետի համաձայն:

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

Թուլպենհոֆշտրասսե 18, 63067, Օֆֆենբախ, Գերմանիա

4.

Ծրագիրը կատարողը

Ծրագրի իրականացնողն է Կովկասի բնության հիմնադրամը:

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հանդիսանում է ծրագրի կատարման օպերատորը՝ գնումների իրականացման մասով:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արարատի և Տավուշի մարզեր,

Շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

Կովկասի բնության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի բյուջեն կազմում է

59 512 000 դրամ: Ծախսերի ուղղությունները և չափերը՝ ըստ կետ 9-ի:

7.

Բարեգործություն ստացողը

«Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

10.07.2018 - 30.06.2019 թթ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Կովկասի բնության հիմնադրամի, Բնապահպանության նախարարության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագիր` 10.07.2018-30.06.2019 թթ. - 59 512.0 հազար դրամ, այդ թվում՝

1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենա վերափոխելու նպատակով (ներմուծում)՝ 4 հատ (2019 թ., 1-2-րդ եռամսյակ) - 49 111.2 հազար դրամ:

2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում (2019 թ., 2-րդ եռամսյակ) - 7200.8 հազար դրամ, այդ թվում՝

● ջրի բաք` առավելագույնը 0,8 տոննա տարողությամբ, 4 հատ - 134.0 հազար դրամ,

● ջրի բաք` առավելագույնը 3,0 տոննա տարողությամբ, 19 հատ - 2850.0 հազար դրամ,

● ռետինե ինքնահավաքվող խողովակ՝ իր թմբուկով, 240 մ - 360.0 հազար դրամ,

● բենզինային շարժիչով պոմպ՝ 8 հատ - 920.0 հազար դրամ,

● մեքենաների համար նախատեսված առաջին բուժօգնության պարագաների հավաքածու՝ 4 հատ - 31.0 հազար դրամ,

● ռացիա՝ 16 հատ - 304.0 հազար դրամ,

● հակահրդեհային խողովակ, 2 դյույմ՝ 780 մետր - 390.0 հազար դրամ,

● խողովակների միացման մասեր՝ 26 հատ - 104.0 հազար դրամ,

● մետալոպլաստե խողովակ, 1 դյույմ՝ 2000 մետր - 1320.0 հազար դրամ,

● սև պլաստիկե ճկուն խողովակ, 1 դյույմ՝ 800 մետր - 220.0 հազար դրամ,

● այլ պարագաների ձեռքբերում-567.8 հազար դրամ:

 

3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ /երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ/ (2019 թ., 2-րդ եռամսյակ) - 2400.0 հազար դրամ:

4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն (2019 թ., 2-րդ եռամսյակ) - 800.0 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենա վերափոխելու նպատակով (ներմուծում)՝ - 49 111.2 հազար դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում):

2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում - 7200.8 հազար դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում):

3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ /երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ/-2400.0 հազար դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում):

4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն - 800.0 հազար դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում):

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի և Շրջակա միջավայրի նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան