Գլխավոր տեղեկություն
Համար
N 379-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.06.2019-17.03.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.21/26(569) Հոդ.336
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.06.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016435

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 նոյեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 379-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ, 552-րդ հոդվածի 2-րդ մասերը, 560-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 43/24 արձանագրային որոշումը և նպատակ ունենալով 2017 թվականի հունվարի 1-ից ապահովել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների շարունակական մատուցումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ)` պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-ոչ բնակիչ բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում 2017 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կենտրոնացված ծառայություններ մատուցող ջրամատակարար ընկերությանը (այսուհետ` ընկերություն)` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ կնքել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրեր` համաձայն սույն որոշման 1-ին կետով սահմանված օրինակելի ձևերի:

(2-րդ կետը փոփ. 24.05.17 N 195-Ն, 06.12.17 N 519-Ն, 08.08.18 N 321-Ն, 05.06.19 N 191-Ն)

3. Ընդունել ի գիտություն, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշման 2-րդ կետի համաձայն պայմանագրերի կնքումը ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները մատուցվում են սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերի հիման վրա, եթե բաժանորդը գրավոր չի հրաժարվում նշված ծառայությունների մատուցումից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 30-ի
N 379-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲՆԱԿԻՉ ԲԱԺԱՆՈՐԴ)

 

______________________

«___»__________20__

(պայմանագրի կնքման վայրը)

 
  

Մատակարարը` _____________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

ի դեմս ____________________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է ____________________________________________հիման վրա, մի կողմից,

  (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

և բաժանորդը` _______________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____________________________________________________________________________,

(բնակության վայրը, միացման կետի հասցեն)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ.

3) առևտրային հաշվառքի սարք` պետական չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են սույն պայմանագրում.

4) առևտրային հաշվառքի սարքի խախտում` պետական չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.

5) հաշվարկային ամիս` ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել ___________________________________

  (խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)

 

ծառայություններ (այսուհետ` ծառայություններ), իսկ բաժանորդը` վճարել դրանց դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

4. Բաժանորդը պարտավոր է`

1) վճարել մատուցված ծառայությունների դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում,

2) թույլ չտալ առևտրային հաշվառքի սարքի խախտում,

3) մատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայական ներկայացնելու դեպքում չխոչընդոտել նրա մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքերի առկայության համատեղ ստուգման նպատակով,

4) առևտրային հաշվառքի սարքի խախտման կամ մատակարարված խմելու ջրի որակի վերաբերյալ կասկած առաջանալու պարագայում առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին տեղեկացնել մատակարարին,

5) ջրամատակարարվող տարածքի նկատմամբ իրավունքի դադարման դեպքում դիմել մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, սույն պայմանագիրը լուծելու և ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ մատակարարը տեղեկանք է տալիս բաժանորդին:

5. Բաժանորդն իրավունք ունի`

1) մատակարարի կողմից նախորդ հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի մասին կանոններով սահմանված կարգով և ժամկետում չծանուցման դեպքում մինչև ծանուցվելը կանոններով սահմանված կարգով չվճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում,

3) կապարակնքել առևտրային հաշվառքի սարքը,

4) մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

6. Մատակարարը պարտավոր է`

1) ապահովել բաժանորդին ծառայությունների հուսալի մատուցումը` ծառայություններին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխան,

2) իր հաշվին իրականացնել առևտրային հաշվառքի սարքի տեղակայումը և կապարակնքումը` կանոններով սահմանված կարգով,

3) առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը, ստուգաչափումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում,

4) առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման դեպքում իր հաշվին տեղակայել նոր առևտրային հաշվառքի սարք` կանոններով սահմանված կարգով և ժամկետում,

5) կանոններով սահմանված կարգով և ժամկետում սպառիչ պատասխանել բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

6) բաժանորդի ջրամատակարարման դադարեցումը կամ ընդհատումը, դրա վերականգնումը և այդ մասին բաժանորդին իրազեկումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում,

7) կազմել և բաժանորդին ներկայացնել մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվություն` կանոններով սահմանված կարգով,

8) մատուցած ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ բաժանորդի առարկության դեպքում վերջինիս պահանջով կանոններով սահմանված ժամկետում պարզաբանել մատուցված ծառայությունների քանակի և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկված մեծությունների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում կանոններով սահմանված կարգով կատարել ուղղում, չդադարեցնել բաժանորդի ջրամատակարարումը, եթե վերջինս վճարել է ծառայությունների` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իրեն մատուցված ծառայությունների վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին,

9) գործարկել բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:

7. Մատակարարն իրավունք ունի`

1) բաժանորդին ծառայողական վկայական ներկայացնելով և վերջինիս սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելով, բաժանորդի հետ համատեղ ստուգել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքերի առկայությունը,

2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը` բաժանորդի կողմից սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունը չկատարելու դեպքում:

 

4. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Բաժանորդին հաշվարկային ամսում մատակարարված խմելու ջրի քանակը որոշվում է սույն պայմանագրի հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով, իսկ դրա բացակայության դեպքում` կանոնների համաձայն:

9. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

10. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող կեղտաջրերի քանակն ընդունվում է հավասար բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակին:

11. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակի և արժեքի վերահաշվարկ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

12. Բաժանորդի կողմից վերահաշվարկի արդյունքին անհամաձայնության դեպքում տարաձայնությունները լուծվում են կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, ընդ որում` վերահաշվարկված խմելու ջրի արժեքի` բաժանորդի կողմից ողջամտորեն հիմնավորված չվիճարկվող մասի վճարման դեպքում բաժանորդին ծառայությունների մատուցումը չի դադարեցվում մինչև վեճի վերջնական լուծումը:

 

5. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հաշվարկային ամսվա ընթացքում բաժանորդին մատուցված ծառայությունների արժեքը որոշվում է հանձնաժողովի սահմանած սակագների և մատակարարված ծառայությունների քանակի արտադրյալով:

14. Հանձնաժողովի սահմանած սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:

15. Մատակարարը իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրում է հաշվարկային ամսում բաժանորդին մատուցված ծառայությունների քանակի և արժեքի մասին տեղեկատվություն` կանոններով սահմանված ժամկետում:

16. Բաժանորդը հաշվարկային ամսվա համար մատուցված ծառայությունների դիմաց վճարում է սույն պայմանագրի 15-րդ կետում նշված տեղեկատվության հրապարակումից հետո` կանոններով սահմանված ժամկետում:

17. Կանոններով սահմանված ժամկետում վճարում չկատարվելու դեպքում մատակարարը կանոններով սահմանված կարգով և ժամկետում զգուշացնում է բաժանորդին` վճարման, իսկ վճարումը չկատարելու դեպքում` ծառայությունների մատուցման դադարեցման մասին: Եթե զգուշացման պահից կանոններով սահմանված ժամկետում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցումը: Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է վերսկսել ծառայությունների մատուցումը: Ծառայությունների մատուցումը վերսկսելուց առաջ մատակարարը իրավունք ունի տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

18. Մատակարարն իրավունք չունի մատակարարվող ծառայությունների համար բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման երաշխիք:

19. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկած խմելու ջրի արժեքը և տույժերը (հաշվարկված լինելու դեպքում) վճարվում են կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, Կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

21. Մատակարարը կանոններով սահմանված դեպքերում բաժանորդին վճարում է տուժանք` կանոններով սահմանված չափով և կարգով:

22. Մատակարարը և բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

23. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

24. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

25. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

26. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:

27. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

28. Հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ) նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

29. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) բաժանորդի կողմից միակողմանի` այդ մասին մատակարարին տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) մատակարարի կողմից միակողմանի` Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով:

30. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

31. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, եթե առանձին դեպքերի համար կանոններով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

32. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման հասցեի փոփոխության դեպքում գրավոր տեղեկացնել միմյանց ծանուցման նոր հասցեի վերաբերյալ:

33. Սույն պայմանագրի անբաժանելի մաս է կազմում առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ հավելվածը:

 

Մատակարար`

Բաժանորդ`

____________________________________________________________________

 

Գտնվելու վայրը`

___________________________

 

Հեռախոս ___________________

 

ՀՎՀՀ ______________________

 

Էլ. փոստ ______________________

 

Հ/հ ___________________________

 

Բանկ _________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

_______________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

 

(առկայության դեպքում)

Բնակության վայրը`

________________________________

 

Ծանուցման հասցեն`

 

________________________________

 

Էլ. փոստ ______________________

 

Հեռախոս _______________________

 

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ`

 ___________________________

 

 

_______________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

Հավելված

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման

(կեղտաջրերի մաքրման) ծառայությունների

մատուցման (մատակարար-բնակիչ

բաժանորդ) պայմանագրի

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Առևտրային հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները

 

N

Անվանումը

Մակնիշը

Գործարանային N

Առևտրային հաշվառքի սարքի տրամագիծը

Տեղադրման
վայրը

Տեղադրման ամսաթիվը

1.

           

2.

           

3.

           

4.

           

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 30-ի
N 379-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ՈՉ ԲՆԱԿԻՉ ԲԱԺԱՆՈՐԴ)

 

______________________

«___»__________20__

(պայմանագրի կնքման վայրը)

 

 

Մատակարարը` __________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

ի դեմս _________________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է __________________________________________հիման վրա, մի կողմից,

  (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից, և

 

բաժանորդը` _____________________________________________________________

(իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

 

________________________________________________________________________,

(կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, միացման կետի հասցեն)

 

ի դեմս __________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

որը (ով) գործում է _______________________________________________ հիման վրա,

  (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ.

3) առևտրային հաշվառքի սարք` պետական չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված Խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են սույն պայմանագրում.

4) առևտրային հաշվառքի սարքի խախտում` պետական չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.

5) հաշվարկային ամիս` ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին.

6) տեխնիկական պայմաններ` մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու, բաժանորդին մատակարարված խմելու ջուրը հաշվառելու, մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով մատակարարի կողմից առաջադրվող պայմաններ, որոնք սահմանվում են` ելնելով մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և դիմող անձի նոր միացման համար անհրաժեշտ ընդլայնման աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել`

_______________________________________________________________________________

(խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)

 

ծառայություններ (այսուհետ` ծառայություններ), իսկ բաժանորդը` վճարել դրանց դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

4. Բաժանորդը պարտավոր է`

1) վճարել մատուցված ծառայությունների դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում,

2) թույլ չտալ առևտրային հաշվառքի սարքի խախտում,

3) պահպանել հեռացվող կեղտաջրերի բաղադրությունը` համաձայն տեխնիկական պայմանների,

4) մատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայական ներկայացնելու դեպքում չխոչընդոտել նրա մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքերի առկայության համատեղ ստուգման նպատակով,

5) առևտրային հաշվառքի սարքի խախտման կամ մատակարարված խմելու ջրի որակի վերաբերյալ կասկած առաջանալու պարագայում առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին տեղեկացնել մատակարարին,

6) ջրամատակարարվող տարածքի նկատմամբ իրավունքի դադարման դեպքում դիմել մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, սույն պայմանագիրը լուծելու և ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ մատակարարը տեղեկանք է տալիս բաժանորդին:

5. Բաժանորդն իրավունք ունի`

1) մատակարարի կողմից նախորդ հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկային փաստաթուղթ չներկայացնելու դեպքում կանոններով սահմանված կարգով չվճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում,

3) կապարակնքել առևտրային հաշվառքի սարքը,

4) մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

6. Մատակարարը պարտավոր է`

1) ապահովել բաժանորդին ծառայությունների հուսալի մատուցումը` ծառայություններին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխան, իսկ սույն պայմանագրով նախատեսված դեպքերում նաև` պայմանագրով ամրագրված չափաքանակներով,

2) իր հաշվին իրականացնել առևտրային հաշվառքի սարքի տեղակայումը և կապարակնքումը` կանոններով սահմանված կարգով,

3) առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը, ստուգաչափումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում,

4) առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման դեպքում իր հաշվին տեղակայել նոր առևտրային հաշվառքի սարք` կանոններով սահմանված կարգով և ժամկետում,

5) կանոններով սահմանված կարգով և ժամկետում սպառիչ պատասխանել բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

6) բաժանորդի ջրամատակարարման դադարեցումը կամ ընդհատումը, դրա վերականգնումը, ինչպես նաև այդ մասին բաժանորդին իրազեկումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում,

7) կազմել և բաժանորդին ներկայացնել մատակարարված ծառայությունների համար հաշվարկային փաստաթուղթը` սույն պայմանագրի և կանոնների համաձայն,

8) բաժանորդի կողմից հաշվարկային փաստաթղթում վճարման ենթակա գումարի հաշվարկի ճշտությանը կասկածելու դեպքում վերջինիս պահանջով կանոններով սահմանված ժամկետում պարզաբանել մատուցված ծառայությունների քանակի և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկված մեծությունների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում կանոնների համաձայն կատարել ուղղում, չդադարեցնել բաժանորդի ջրամատակարարումը, եթե վերջինս վճարել է ծառայությունների` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իրեն մատուցված ծառայությունների վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին,

9) գործարկել բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:

7. Մատակարարն իրավունք ունի`

1) Բաժանորդին ծառայողական վկայական ներկայացնելով և վերջինիս սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելով, բաժանորդի հետ համատեղ ստուգել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքերի առկայությունը,

2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը` բաժանորդի կողմից սույն պայմանագրի 4-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունը չկատարելու դեպքում:

 

4. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Բաժանորդին հաշվարկային ամսում մատակարարված խմելու ջրի քանակը որոշվում է պայմանագրի հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով, իսկ դրա բացակայության դեպքում` կանոնների համաձայն:

9. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակն ընդունվում է հավասար բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակին: Սույն պայմանագրով կարող է սահմանվել, որ հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակը հաշվարկվում է առևտրային հաշվառքի սարքի միջոցով:

10. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

11. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակի և արժեքի վերահաշվարկ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

12. Բաժանորդի կողմից վերահաշվարկի արդյունքին անհամաձայնության դեպքում տարաձայնությունները լուծվում են կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, ընդ որում` վերահաշվարկված խմելու ջրի արժեքի` բաժանորդի կողմից ողջամտորեն հիմնավորված չվիճարկվող մասի վճարման դեպքում բաժանորդին ծառայությունների մատուցումը չի դադարեցվում` մինչև վեճի վերջնական լուծումը:

 

5. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հաշվարկային ամսվա ընթացքում բաժանորդին մատուցված ծառայությունների արժեքը որոշվում է հանձնաժողովի սահմանած սակագների և մատակարարված ծառայությունների քանակի արտադրյալով:

14. Հանձնաժողովի սահմանած սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:

15. Հաշվարկային ամսվա համար բաժանորդին մատուցված ծառայությունների դիմաց մատակարարը կազմում և բաժանորդին է ներկայացնում հաշվարկային փաստաթուղթ` կանոններով սահմանված կարգով:

16. Բաժանորդը հաշվարկային ամսվա համար իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարում է կանոններով սահմանված կարգով:

17. Կանոններով սահմանված ժամկետում վճարում չկատարվելու դեպքում մատակարարը կանոններով սահմանված կարգով և ժամկետում զգուշացնում է բաժանորդին` վճարման, իսկ վճարումը չկատարելու դեպքում` ծառայությունների մատուցման դադարեցման մասին: Եթե զգուշացման պահից կանոններով սահմանված ժամկետում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցումը: Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո Մատակարարը պարտավոր է վերսկսել բաժանորդին ծառայությունների մատուցումը: Ծառայությունների մատուցումը վերսկսելուց առաջ մատակարարը իրավունք ունի տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

18. Մատակարարն իրավունք չունի մատակարարվող ծառայությունների համար բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման երաշխիք:

19. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկած խմելու ջրի արժեքը և տույժերը (հաշվարկված լինելու դեպքում) վճարվում են կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

21. Մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը չվճարելու դեպքում ոչ բնակիչ բաժանորդը մատակարարին յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճարում է տուժանք` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

22. Մատակարարը կանոններով սահմանված դեպքերում բաժանորդին վճարում է տուժանք` կանոններով սահմանված չափով և կարգով:

23. Մատակարարը և բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

(լրացնում են Կողմերը)

 

24. Սույն գլխում կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, կանոններին և հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

25. _____________________________________________________________:

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

26. Կողմերը պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

27. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

28. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

29. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:

30. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

31. Հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-ոչ բնակիչ բաժանորդ) նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

32. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) բաժանորդի կողմից միակողմանի` այդ մասին մատակարարին տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) մատակարարի կողմից միակողմանի` Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով:

33. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

11. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

34. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով կամ հանձնվել են ստացականով, եթե առանձին դեպքերի համար կանոններով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

35. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման հասցեի փոփոխության դեպքում գրավոր տեղեկացնել միմյանց ծանուցման նոր հասցեի վերաբերյալ:

36. Պայմանագրի անբաժանելի մաս է կազմում առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ հավելվածը:

 

Մատակարար`

Բաժանորդ`

____________________________________________________________________

 

Գտնվելու վայրը`

___________________________

 

Հեռախոս ___________________

 

Էլ. փոստ ______________________

 

ՀՎՀՀ ______________________

 

Հ/հ ___________________________

 

Բանկ _________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

_______________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

(առկայության դեպքում)

Գտնվելու վայրը (բնակության վայրը)`

________________________________

 

Ծանուցման հասցեն`

 

________________________________

 

 

Էլ. փոստ ______________________

 

Հեռախոս _______________________

 

ՀՎՀՀ ______________________

 

Բանկ _________________________

 

Հ/հ ___________________________

 

Ղեկավար (ֆիզիկական անձ)

_______________________________

 (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

 (առկայության դեպքում)

 

 

Հավելված

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման

(կեղտաջրերի մաքրման) ծառայությունների

մատուցման (մատակարար-ոչ բնակիչ

բաժանորդ) օրինակելի պայմանագրի 

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Առևտրային հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները

 

N

Անվանումը

Մակնիշը

Գործարանային N

Առևտրային հաշվառքի սարքի տրամագիծը

Տեղադրման վայրը

Տեղադրման ամսաթիվը

1.

           

2.

           

3.

           

4.