Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2019-11.01.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.21/40(1315) Հոդ.185
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.05.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 մայիսի 2017 թ.

ք. Երևան

N 161-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «զ» և «ժբ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները (այսուհետ՝ Ցանցային կանոններ)՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) Ցանցային կանոնների 2-րդ բաժնով նախատեսված երկարաժամկետ ծրագիրն (այսուհետ՝ Երկարաժամկետ ծրագիր) առաջին անգամ կազմվում է հնգամյա (2020-2024 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը: Հաջորդ երկարաժամկետ ծրագիրը կազմվում է տասնամյա (2025-2034 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը.

2) Մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի կառավարման համար անհրաժեշտ համակարգային ծառայությունների մատուցման համար ծախսերը ներառվում են էլեկտրական էներգիայի հզորության համար սահմանվող սակագներում: Դրան հաջորդող ժամանակահատվածում՝ համապատասխան համակարգային ծառայությունների համար սահմանվում են առանձնացված վճարներ.

3) Ցանցային կանոնների 65-րդ կետի դրույթների կատարման նպատակով՝

ա. Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը (այսուհետ՝ Համակարգի օպերատոր) սահմանում է Էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերում հզորության գործակցի փոփոխման թույլատրելի տիրույթները.

բ. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բաշխման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ Բաշխող), համագործակցելով Համակարգի օպերատորի և շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձի (այսուհետ՝ Շուկայի օպերատոր) հետ, Հանձնաժողովին է ներկայացնում ռեակտիվ հզորության կարգավորման՝ ներառյալ ռեակտիվ հզորության համար սակագների սահմանման և առևտրային հաշվառման կազմակերպման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ.

4) 2019 թվականից սկսած Բաշխողը իր ներդրումային ծրագրերում նախատեսում է ռեակտիվ հզորության փոխհատուցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը.

5) Ցանցային կանոնների ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված յուրաքանչյուր անձ վերանայում է իր և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց, սպառողների և հաղորդման ցանցին միացման հայտ ներկայացրած անձանց հետ կնքած ցանկացած պայմանագիր, որն առնչվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովմանը.

6) Եթե սույն կետի 5-րդ ենթակետում նշված պայմանագրի վերանայման արդյունքում պարզվել է, որ դրանում առկա են Ցանցային կանոնների հետ անհամաձայնություններ, ապա էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձը պայմանագրային մյուս կողմին ներկայացնում է առաջարկություններ՝ պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև այդ առաջարկությունների մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար: Համակարգի օպերատորը իրականացնում է միջոցառումներ՝ հայտնաբերված անհամապատասխանության հետևանքով մինչև պայմանագրերի փոփոխումը կամ լուծումը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա անբարենպաստ ազդեցությունը մեղմելու ուղղությամբ.

7) Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Համակարգի օպերատորը մշակում և Հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները.

8) Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Համակարգի օպերատորը լրամշակում և հաստատում է էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը.

9) Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Շուկայի օպերատորը սահմանում է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման նոր համալիրների տեղադրման, գոյություն ունեցող Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների ձևափոխման, իսկ անսարքության դեպքերում՝ փոխարինման, ինչպես նաև շահագործումից դուրս բերման ընթացակարգը.

10) Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք (այսուհետ՝ Արտադրող), հաղորդման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ Հաղորդող) և Բաշխողը ապահովում են վերահսկիչ հաշվիչների համապատասխանությունը Ցանցային կանոնների 6-րդ բաժնի 25-րդ գլխի պահանջներին.

11) Մինչև Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների հաստատումը՝

ա. պայմանագրային հզորությունները ենթակա են վճարման Արտադրողի համար երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի դրույքի և հզորության ամսական վճարի սահմանման դեպքում: Վճարման ենթակա հզորությունը հաշվառում է Շուկայի օպերատորը: Եթե հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Արտադրողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռույթային մեծությունը.

բ. Արտադրողի սարքավորումների կամ շինությունների՝ Ցանցային կանոնների «Տնօրինելի հզորություն» սահմանման մեջ նշված գործոններով չպայմանավորված, անսարքությունների կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են պայմանագրային հզորության խախտում և համապատասխան չափով ենթակա չեն վճարման.

12) Հաղորդման ցանցին կարող է միանալ 6(10) կՎ և բարձր լարմամբ ցանկացած սպառող (բացառությամբ բնակչության).

13) Էլեկտրաէներգետիկական համակարգին նոր կամ վերակառուցվող էներգատեղակայանքների (սարքավորումների) միացման գործընթացը համապատասխանաբար կարգավորվում է.

ա. սպառողների սպառման համակարգերը բաշխման ցանցին միանալու դեպքում՝ Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշմամբ.

բ. արտադրողների էներգատեղակայանքները բաշխման ցանցին միանալու դեպքում՝ Հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի N 314-Ն որոշմամբ.

գ. Հաղորդման ցանցին միանալու դեպքում՝ Ցանցային կանոններով:

(2-րդ կետը խմբ. 25.10.17 N 454-Ն, փոփ. 19.06.19 N 217-Ն)

3. Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

 1) Կանոնների 1-ին կետում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «էլեկտրամատակարարող ընկերության» բառերով, իսկ «էլեկտրական ցանցին» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ էլեկտրական ցանց)» բառերով.

2) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

 

«համակարգի օպերատոր՝

Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման համար պատասխանատու՝ օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.
   

կրիտիկական (վթարային)

իրավիճակ՝

էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակ, երբ համակարգի կամ մատակարարի օպերատորի գնահատմամբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների ամբողջականությունն ապահովելու համար էլեկտրամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են:».

 

3) Կանոնների 4-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի N 9-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի» բառերը փոխարինել «սույն կանոնների N 4 հավելվածի» բառերով.

4) Կանոնների 4.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3 Հաղորդման ցանցին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններին համապատասխան միացած անձի դիմումով Պայմանագրի կնքման, ինչպես նաև սպառողի նախաձեռնությամբ Պայմանագրի վերակնքման կամ փոփոխման դեպքում վերջինիս մատակարարին ուղղված դիմումի հետ պետք է ներկայացնի սույն կանոնների 13.2 կետի 1-ին և 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Սույն կետում նշված Պայմանագրի կնքման, վերակնքման դիմումը մատակարարի կողմից ուսումնասիրվում և սույն կետին համապատասխանելու դեպքում Պայմանագիրը կնքվում, վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

5) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1 կետով.

«11.1 էլեկտրաէներգետիկական կրիտիկական (վթարային) իրավիճակներում մատակարարի և սպառողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվելիք գործողությունները և սպառողներին այդ ծրագրերում ներառելու կարգով՝ համաձայն N 4 հավելվածի:».

6) Կանոնների 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Էլեկտրամատակարարման սահմանափակումները և վերականգնումն իրականացվում են համաձայն սույն կանոնների N 4 հավելվածով սահմանված կարգի:».

7) Կանոնները լրացնել N 4 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշման վերնագրում «Էլեկտրաէներգետիկական համակարգին» բառերը փոխարինել «Բաշխման ցանցին» բառերով, ինչպես նաև 1-ին կետով հաստատված հավելվածում՝ էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի վերնագրում «Էլեկտրաէներգետիկական համակարգին» բառերը փոխարինել «Բաշխման ցանցին» բառերով.

2) Կարգի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգով սահմանվում է էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրական ցանցին (այսուհետ՝ Ցանց) էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների (այսուհետ՝ Նոր կայաններ) միանալու և Ցանցին միացած էլեկտրաէներգիա արտադրող կայանների (այսուհետ՝ Արտադրող կայաններ) հզորության ավելացման արդյունքում էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրատեղակայանքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ընթացակարգը:».

3) Կարգի 2.1, 4.1 և 4.3 կետերում «Համակարգին» բառը փոխարինել «Ցանցին» բառով.

4) Կարգի 3.7 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3.7 «Այն դեպքում, երբ Նոր կայանը Ցանցին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Բաշխողի ցանցում, Բաշխողը պարտավոր է իր միջոցներով կատարել համապատասխան Նախագծերը և իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իր հաշվեկշռում գտնվող էլեկտրատեղակայանքներում: Այդ ներդրումները ենթակա են Հանձնաժողովի հետ համաձայնեցման:».

5) Կարգի 4.1 կետից հանել 2-րդ նախադասությունը:

5. Հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի «Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝ էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով.

«11) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից հաստատված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման միասնական երկարաժամկետ ծրագրով համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված այն բոլոր միջոցառումների իրականացում, որոնք վերաբերում են տվյալ լիցենզավորված անձին:»:

6. Ուժը կորցրած ճանաչել.

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի «Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգը հաստատելու մասին» N 9-Ն որոշումը.

2) Հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման կանոնները հաստատելու մասին» N 176-Ն որոշումը.

3) Հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 3-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգը հաստատելու մասին» N 72-Ն որոշումը.

4) Հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 2-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 347-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2017 թվականի մայիսի 17-ի
N 161-Ն որոշման

 

ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորման, էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման, էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր կամ վերակառուցվող հզորությունների միացման ընթացքում Հանձնաժողովի, Համակարգի օպերատորի, Արտադրողների, այդ թվում՝ Որակավորված և Երաշխավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի, Շուկայի օպերատորի, Որակավորված սպառողների, Հայտատուների հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները:

2. Սույն կանոնների նպատակներն են՝

1) կանոնակարգել Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը,

2) կարգավորել Էլեկտրաէներգետիկական համակարգում Համակարգի օպերատորի, Արտադրողների, այդ թվում՝ Որակավորված և Երաշխավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի, Շուկայի օպերատորի, Որակավորված սպառողների (այսուհետ՝ շուկայի մասնակիցներ) և Հայտատուի գործունեությունը, սահմանել վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, ինչը հնարավորություն կընձեռի Համակարգի օպերատորին ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ, արդյունավետ ու թափանցիկ աշխատանքը, այնպես, որ նվազեցվեն Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության սպառնալիքները,

3) ապահովել հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը,

4) ստեղծել շուկայի մասնակիցների, ինչպես նաև Հայտատուների միջև ծագած վեճերի կարգավորման արդյունավետ համակարգ:

3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

 

1) Ամրագրված վթարային հզորություն՝

սպառողի հետ Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային ռեժիմներում Պայմանագրով սահմանված տևողության ընթացքում պարտավոր է ապահովել մատակարարը` մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը երաշխավորելու համար.

 

2) Ամրագրված տեխնոլոգիական հզորություն՝

սպառողի հետ Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Պայմանագրով սահմանված տևողությամբ պարտավոր է ապահովել մատակարարը` արտադրության մեջ գտնվող հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ առանց արտադրական սարքավորումների վնասման հումքն արտադրությունից առանց խոտանի հանելու համար.

 

3) Առաջնային պահուստ՝

Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ սինքրոն աշխատող էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի հզորության փոփոխման երաշխավորված մեծություն, որը բեռնավորվում կամ բեռնաթափվում է հաճախականության սահմանված արժեքից համապատասխանորեն նվազեցման կամ բարձրացման դեպքում.

 

4) Առևտրային հաշվիչ՝

Պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման հաշվիչ.

 

5) Ավտոմատ բեռնաթափման ծրագիր՝

Համակարգի օպերատորի և Բաշխողի, Համակարգի օպերատորի և Որակավորված սպառողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգային ավտոմատիկայի սարքվածքներով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.

 
6) Արտադրող`

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը.

 

7) Բաշխող`

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձ.

 

8) Բնականոն ռեժիմ՝

երբ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմի հարաչափերը գտնվում են բնականոն ռեժիմի համար սահմանված հուսալիության և անվտանգության ցուցանիշների միջակայքերում.

 

9) Երաշխավորված արտադրող`

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը, որի կողմից արտադրված և առաքված ամբողջ էլեկտրական էներգիան (հզորությունը) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ենթակա է պարտադիր գնման.

 

10) Երկրորդային պահուստ՝

Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ սինքրոն աշխատող էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի հզորության կարգավորման՝ բեռնավորման կամ բեռնաթափման, տիրույթի մաս, որը օգտագործվում է հաճախականության կարգավորման, հզորության հաշվեկշռի խախտման կոմպենսացման, տարանցիկ կապերի գերբեռնավորման վերացման և առաջնային կարգավորման ընթացքում օգտագործված Առաջնային պահուստի վերականգնման համար.

 

11) Երրորդային պահուստ՝

էլեկտրաէներգիա արտադրող ագրեգատի պահուստային հզորությունն է, որը օգտագործվում է Առաջնային և Երկրորդային պահուստների վերականգնման համար.

 

12) Էլեկտրաէներգետիկական
համակարգ
`

էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման, բաշխման և սպառման տեղակայանքների, դրանց կառավարման, ռելեական պաշտպանության և հակավթարային ավտոմատիկայի, ինչպես նաև տեղեկատվական սարքավորումների և սարքվածքների համախումբ, որոնք գտնվում են Համակարգի օպերատորի Օպերատիվ կառավարման կամ վարույթի (այսուհետ՝ օպերատիվ ենթակայության) ներքո.

 

13) Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն` ապահովելու աշխատանքի այնպիսի հարաչափերը, որոնք անվտանգ են Էլեկտրաէներգետիկական համակարգի մաս կազմող տարրերի կամ Էլեկտրաէներգետիկական համակարգին միացված սպառողների էլեկտրակայանքների համար.

 

14) Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունություն՝

Էլեկտրաէներգետիկական համակարգի ունակությունը՝ տարբեր խոտորումներից (շեղումներից) հետո անցնելու Բնականոն կամ Վթարային կայունացված ռեժիմի.

 

15) Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիություն`

Էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն՝ ապահովելու միասնական տեխնոլոգիական գործընթացում սահմանված հարաչափերով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրությունը, հաղորդումը, բաշխումը և սպառողներին մատակարարումը.

 

16) Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառում՝

Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի առևտրային փոխհարաբերություններում վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունների հաշվառում.

 

17) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիր՝

մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի (հզորության) չափման և հաշվառման համար (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրական էներգիայի հաշվիչներ, իմպուլսային տվիչներ, մոդեմներ, գումարիչներ և դրանց միացնող հաղորդալարեր՝ իրար հետ միացված նախագծով հաստատված սխեմայով).

 

18) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգ՝

շուկայի մասնակիցների մոտ տեղակայված Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների համախումբ.

 

19) Էլեկտրաէներգիայի (հզորության) վերահսկիչ հաշվառում՝

Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի ցանցերում էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունների հաշվառում, որի տվյալները կարող են օգտագործվել Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համար՝ առևտրային հաշվառման համալիրների խափանման դեպքում, ինչպես նաև Որակավորված Արտադրողների (բացառությամբ Երաշխավորված Արտադրողների) սեփական կարիքների էլեկտրաէներգիայի ծախսի և Հաղորդողի էլեկտրաէներգիայի կորուստների որոշման համար.

 

20) Էլեկտրամատակարարման սահմանափակում՝

Ավտոմատ կամ Կարգավարական բեռնաթափման ծրագրի համաձայն էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարման ժամանակավոր նվազեցում մինչև Ամրագրված վթարային (տեխնոլոգիական) հզորություն կամ ամբողջական ընդհատում.

 

21) ԷՀԱՀ՝

էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ավտոմատացված համակարգ.

 

22) ԷՀԱՀ-ի ադմինիստրատոր՝

Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի կողմից նշանակված պատասխանատու աշխատակից, որի միջոցով ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորի կողմից իրականացվում է ԷՀԱՀ-ի կառավարումը.

 

23) ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատոր`

ԷՀԱՀ-ի կառավարումն իրականացնող Շուկայի օպերատորի կողմից նշանակված պատասխանատու աշխատակից.

 

24) Կարգավարական բեռնաթափման ծրագիր՝

Համակարգի օպերատորի և Բաշխողի, Համակարգի օպերատորի և Որակավորված սպառողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, Համակարգի կամ Բաշխողի օպերատորի հրահանգով Կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող սնող կենտրոնից Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր: Սնող կենտրոնն է Արտադրողի, Հաղորդողի բաշխիչ սարքավորումը և Բաշխողի 35, 110 կՎ ենթակայանը, որտեղից իրականացվում է սպառողների էլեկտրամատակարարումը.

 

25) Կարգավարում՝

էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով Էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որոնք կապահովեն սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

 

26) ԿԿԱՀ՝

կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգ.

 

27) Կրիտիկական (վթարային) իրավիճակ՝

Էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակ, երբ Համակարգի կամ Բաշխողի օպերատորի գնահատմամբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների ամբողջականությունն ապահովելու համար Էլեկտրամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են.

 

28) Հակավթարային ավտոմատիկա՝

սարքվածքների համախումբ, որը ապահովում է Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման գործողությունների իրականացում՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմների ախտորոշման, զարգացման կանխարգելման և վերացման նպատակով.

 

29) Հաղորդման ցանց՝

էլեկտրական էներգիայի հաղորդման գծերի (ենթակայանների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական էներգիան հաղորդվում է Բաշխողին, և (կամ) սպառողին, և (կամ) արտահանվում, և (կամ) տարանցվում է երրորդ երկիր, որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է Հաղորդողը.

 

30) Հաղորդող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող անձ.

 

31) Համակարգի օպերատոր՝

Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման համար պատասխանատու՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

 

32) Համակարգի օպերատորի կարգավար՝

Համակարգի օպերատորի անունից կարգավարական ծառայությունն իրականացնող լիազորված աշխատակից.

 

33) Հայտատու՝

Որակավորված արտադրող կայանի կամ Որակավորված սպառողի սպառման համակարգի կամ Բաշխողի ենթակայանի Հաղորդման ցանցին միացնելու հայտ ներկայացրած անձ.

 

34) Հանձնաժողով՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

35) Հաշվառման կետ՝

Սահմանազատման կամ դրան մոտակա էլեկտրական ցանցի կետ, որում տեղադրված է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրը.

 

36) Հաշվարկային ժամանակահատված՝

Պայմանագրով ամրագրված հաշվարկային ամիս, որը սահմանվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0:00-ից մինչև վերջին օրվա ժամը 24:00-ն.

 

37) Շուկայի օպերատոր՝

շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

 

38) Հաշվարկային վթար՝

աշխատանքի մեջ գտնվող սարքավորումների հրաժարում, որի հավանականությունը հաշվի է առնվում Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը որոշելիս.

 

39) Հաշվեկշռում՝

Համակարգի օպերատորի կողմից իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով իրականացվող՝ էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացների և գործողությունների համախումբ, որոնք կապահովեն սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը՝ հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

 

40) Միացման թույլտվություն՝

Միացվող հզորությունները Հաղորդման ցանցին միացնելու թույլտվություն.

 

41) Միացման կետ՝

Հաղորդման ցանցի ֆիզիկական կետը, որին միանում է Հայտատուի արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը.

 

42) Միացման պայմանագիր՝

Հաղորդողի և Հայտատուի միջև կնքված պայմանագիր՝ Հայտատուի արտադրող կայանը և (կամ) սպառման համակարգը Հաղորդման ցանցին միացնելու վերաբերյալ.

 

43) Միացման վճար՝

Միացվող հզորությունների Հաղորդման ցանցին միացման վճար.

 

44) Միացվող հզորություն՝

Հաղորդման ցանցին միացվող նոր կամ վերակառուցվող էներգատեղակայանքներ և սարքավորումներ.

 

45) Երկարաժամկետ ծրագիր՝

Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորման տասնամյա ծրագիր.

 

46) Որակավորված արտադրող՝

10 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձ.

 

47) Որակավորված սպառող՝

6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միացած սպառող, որը հանձնաժողովի սահմանած չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից ճանաչվել է որակավորված սպառող.

 

48) Պայմանագիր՝

էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի կամ ծառայությունների մատուցման պայմանագիր.

 

49) Պայմանագրային հզորություն՝

Որակավորված արտադրողի և Բաշխողի կամ Որակավորված արտադրողի և Որակավորված սպառողի միջև կնքված Պայմանագրում տարեկան (ըստ ամիսների) ամրագրվող հզորություն, որը որոշվում է որպես Համակարգի օպերատորի կողմից ներգրավված սարքավորումների անվանական հզորությունների գումար՝ առանց տվյալ ամսում նորոգման նպատակով դուրս բերված սարքավորումների անվանական հզորությունների գումարի.

 

50) Ռելեական պաշտպանություն՝

ավտոմատ սարքվածքների համալիր, որը նախատեսված է վթարային իրավիճակներում Էլեկտրաէներգետիկական համակարգի վնասված տարրերի արագ ախտորոշման և Էլեկտրաէներգետիկական համակարգից առանձնացման համար՝ ամբողջ Էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով.

 

51) Սահմանազատման կետ՝

էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

 

52) Սառը պահուստ՝

Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Արտադրողի պատվիրված չգործարկված ագրեգատների էլեկտրական ակտիվ հզորություն.

 

53) Վերահսկիչ հաշվիչ՝

Պայմանագրում ամրագրված էլեկտրաէներգիայի (հզորության) վերահսկիչ հաշվառման հաշվիչ.

 

54) Վթարային ռեժիմ՝

երբ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմի հարաչափերը գտնվում են վթարային ռեժիմի համար սահմանված հուսալիության և անվտանգության ցուցանիշների միջակայքերում.

 

55) Տաք պահուստ՝

Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Արտադրողի աշխատող ագրեգատների պահուստային էլեկտրական ակտիվ հզորություն, որը գործնականում կարելի է անմիջապես օգտագործել.

 

56) ՏԳԱԿՀ՝

տեխնոլոգիական գործընթացի ավտոմատացված կառավարման համակարգեր.

 

57) Տեխնիկական պայմաններ՝

Միացվող հզորության՝ Հաղորդման ցանցին միացման տեխնիկական պայմաններ.

 

58) ՏՀՀՄ՝

տվյալների հավաքագրման և հաղորդման սարք.

 

59) Տնօրինելի հզորություն՝

Համակարգի օպերատորի կողմից Կարգավարման ենթակա առավելագույն հզորություն, որը որոշվում է Պայմանագրային հզորությունից՝ նվազեցնելով՝ ջերմային և ատոմային կայաններում բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն), հիդրոէլեկտրակայաններում՝ ջրի ելքով և էջքով, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները.

 

60) Օպերատիվ անձնակազմ՝

օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող աշխատակիցներ.

 

61) Օպերատիվ կառավարում՝

օպերատիվ ենթակայության տեսակ, երբ էլեկտրասարքավորման (սարքվածքի) կարգավիճակի օպերատիվ կառավարումը իրականացվում է միայն վերադաս Օպերատիվ անձնակազմի կարգադրություններով.

 

62) Օպերատիվ վարույթ՝

  

օպերատիվ ենթակայության տեսակ, երբ էլեկտրասարքավորման (սարքվածքի) կարգավիճակի Օպերատիվ կառավարումը իրականացվում է վերադաս Օպերատիվ անձնակազմի թույլտվությամբ:

 

4. Շուկայի մասնակիցների կողմից միմյանց կամ Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն ներկայացրած անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «Գաղտնապահական տեղեկատվություն»՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս և այն օգտագործելու դեպքում՝ համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը:

5. Շուկայի մասնակիցները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար:

6. Շուկայի մասնակիցների կողմից տրամադրված տեղեկատվությունը, որում այնուհետև հայտնաբերվել են սխալներ, պետք է ուղղվի տեղեկատվությունը տրամադրած անձի կողմից՝ սխալի հայտնաբերումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:

7. Սույն կանոններով նախատեսված ցանկացած գրառում կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան տվյալ տեսակի փաստաթղթերի պահպանության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով: Գրառումը ներառում է որևէ կերպ գրանցված ցանկացած տեղեկատվություն, լինի դա տպագիր, էլեկտրոնային կամ այլ տեսակի:

8. Սույն կանոններով տեղեկացում և (կամ) փաստաթղթերի հանձնում նախատեսող դեպքերում այն պետք է կատարվի պատշաճ կերպով:

9. Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:

10. Սույն կանոնների շրջանակում՝ Շուկայի մասնակիցների, ինչպես նաև Հայտատուի կողմից իրենց իրավունքների և պարտականությունների իրականացման ընթացքում առաջացած տարաձայնությունները լուծվում են վիճող կողմերի միջև բանակցությունների միջոցով:

11. Վիճող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճահարույց հարցերը լուծելու խնդրանքով:

12. Տարաձայնությունների լուծման ընթացքում Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում կարող է կազմակերպել քննարկումներ, կայացնել որոշումներ, անհրաժեշտության դեպքում տալ պարզաբանումներ:

13. Սույն կանոնների դրույթները չեն սահմանափակում վեճը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:

14. Շուկայի մասնակիցները կամ Հայտատուն սույն կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ 2

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 2

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Երկարաժամկետ պլանավորման նպատակը տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման ծրագրի մշակումն է՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման պայմանով:

16. Երկարաժամկետ պլանավորումն իրականացվում է հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն բաժնի, տեխնիկական կանոնակարգերի պահանջները և Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

17. Երկարաժամկետ պլանավորման ընթացքում պետք է հիմնավորվի Էլեկտրաէներգետիկական համակարգում հետևյալ միջոցառումների ու գործառույթների իրականացումը.

1) նոր տեղակայանքների կառուցումը և գործող տեղակայանքների շահագործումից դուրս բերումը,

2) գործող տեղակայանքների վերակառուցումը կամ վերազինումը,

3) Ռելեական պաշտպանության սարքվածքների և Հակավթարային ավտոմատիկայի համակարգերի արդիականացումը,

4) Հաղորդման ցանցի տոպոլոգիայի փոփոխումը,

5) նոր տեխնոլոգիաների կիրառումը:

18. Երկարաժամկետ պլանավորման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝

1) տեղեկատվության հավաքագրում և մշակում,

2) Երկարաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում,

3) Մոդելավորումը,

4) Երկարաժամկետ ծրագրի մշակում և հաստատում:

19. Երկարաժամկետ ծրագիրը կազմվում է Համակարգի օպերատորի կողմից՝ տասնամյա ժամանակահատվածի համար:

20. Երկարաժամկետ ծրագրում ամրագրված միջոցառումները Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները ներառում են ներդրումային ծրագրերում՝ իրենց վերաբերող մասերով և ժամանակահատվածում:

21. Երկարաժամկետ ծրագրի մշակման համար Համակարգի օպերատորը կարող է ներգրավել անկախ փորձագետներ կամ կազմակերպություններ:

22. Երկարաժամկետ ծրագրի մշակման ընթացքում Համակարգի օպերատորի կողմից իրականացվում են՝

1) Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից և Որակավորված սպառողներից անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում,

2) հարևան երկրների Էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային փոխհոսքերի իրականացման հնարավորությունների գնահատում,

3) անհրաժեշտ ուսումնասիրություններ, մոդելավորումներ, վերլուծություններ ու հիմնավորումների տրամադրում:

23. Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորումը պետք է իրականացվի այնպես, որ.

1) ապահովվի Էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրության և սպառման կանխատեսվող ռեժիմների համար Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված հարաչափերը,

2) ապահովվի էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը՝ համաձայն Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության սահմանված ցուցանիշների,

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի որևէ տարրի (գեներատոր, գիծ, տրանսֆորմատոր և այլն) Հաշվարկային վթարի դեպքում ապահովվի Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմի հարաչափերը,

4) ոչ Հաշվարկային վթարից հետո Էլեկտրաէներգետիկական համակարգն ունակ լինի անցնելու Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված ժամկետում և հարաչափերով Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմի:

24. Պլանավորման ժամանակ հաշվի են առնվում.

1) էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը, բաշխումը և հարևան երկրների Էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերով իրականացվող էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալները.

2) էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության ուղղությունները՝ ներառյալ ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման խթանումը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցումը և այլն:

25. Պլանավորման գործընթացում դիտարկվում են էլեկտրաէներգիայի սպառման ծավալների և կառուցվածքի, նոր տեխնոլոգիաների և էներգակիրների գների փոփոխման և այլ հնարավոր սցենարներն ու իրավիճակները:

26. Պլանավորման գործընթացը ներառում է Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների գնահատականները՝ ըստ սեզոնների (ձմեռ, գարուն, ամառ, աշուն):

27. Պլանավորման գործընթացում գնահատվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն աշխատանքի խախտման հնարավոր ռիսկերը և մշակվում են առաջարկություններ՝ ուղղված դրանց ազդեցությունների բացասական հետևանքների նվազեցմանը:

28. Երկարաժամկետ ծրագրում առաջարկվող միջոցառումների համար ներկայացվում է տեղակայանքների կառուցման կամ վերականգնման աշխատանքների իրականացման ժամանակացույցի գնահատականը, որը ներառում է այդ նախագծերի պլանավորման, նախագծման պետական և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև կարգավորող մարմիններից թույլտվությունների ստացման և կառուցման ժամկետները:

 

ԳԼՈՒԽ 3

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

 

29. Երկարաժամկետ ծրագրի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությունը Համակարգի օպերատորը ստանում է Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից և Որակավորված սպառողներից՝ ըստ իր կողմից մշակված ժամանակացույցերի և ձևաչափի:

30. Եթե Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը նախատեսում է շահագործումից դուրս բերել Էլեկտրաէներգետիկական համակարգի տարր հանդիսացող իր տեղակայանքը, ապա նա այդ մասին ծանուցում է Համակարգի օպերատորին առնվազն երկու տարի առաջ:

31. Պլանավորման գործընթացում Համակարգի օպերատորի կողմից հաշվի է առնվում Հաղորդման ցանցին նոր, ինչպես նաև վերակառուցվող տեղակայանքների միացման Հայտատուի կողմից Համակարգի օպերատորին ներկայացվող տեղեկատվությունը:

32. Եթե Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողների կողմից նախկինում ներկայացված պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը մնացել է անփոփոխ և կիրառելի նաև պլանավորման հաջորդ ժամանակահատվածի համար, ապա Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը համապատասխան հաստատում են ներկայացնում Համակարգի օպերատորին:

33. Համակարգի օպերատորը կարող է պահանջել Որակավորված արտադրողից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողից լրացուցիչ տեղեկատվության տրամադրում՝ պլանավորման տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու նպատակով:

34. Համակարգի օպերատորը հավաքագրում, մշակում և ամփոփում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից ներկայացվող և այլ աղբյուրներից ստացված պլանավորման համար անհրաժեշտ տվյալներն ու տեղեկատվությունը:

35. Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի կողմից՝ Երկարաժամկետ ծրագրում իր տրամադրած տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում, Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը այդ մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին, որի կողմից կատարվում է Երկարաժամկետ ծրագրի ճշգրտում՝ սույն կանոնների 49-րդ կետով սահմանված կարգով:

36. Գաղտնիք պարունակող տեղեկատվությունը կարող է հրապարակվել Երկարաժամկետ ծրագրի շրջանակներում կամ տրամադրվել երրորդ կողմին` միայն այդ տեղեկատվությունը տրամադրած անձի համաձայնության դեպքում:

 

ԳԼՈՒԽ 4

ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրությունը ներառում է՝

1) տասը տարվա ներքին պահանջարկի, ներմուծման, արտահանման և փոխհոսքերի դինամիկայի գնահատում,

2) Հաղորդման ցանցի աշխատանքի ռեժիմների գնահատում,

3) նոր կամ վերակառուցվող տեղակայանքների Էլեկտրաէներգետիկական համակարգին միացման դեպքում` Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրա ազդեցության գնահատում,

4) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի կանխատեսվող փոփոխությունների և ազդեցության գնահատում, ինչպես նաև նոր տեղակայանքների շահագործման պատրաստ լինելու ժամկետի և առկա տեղակայանքներում թերությունների վերացման համար անհրաժեշտ գործողությունների գնահատում,

5) հոսքաբաշխման, կարճ միացման, Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության, ստուգիչ կետերում լարման մակարդակների ուսումնասիրություններ,

6) Էլեկտրաէներգետիկական համակարգին առնչվող Բնականոն և Վթարային ռեժիմներում Էլեկտրաէներգետիկական համակարգի վարքագծի գնահատում,

7) Խոտորումների (շեղումների) կամ փոխանջատումների ժամանակ Էլեկտրաէներգետիկական համակարգի վարքագծի գնահատում,

8) ցանկացած այլ ուսումնասիրություն ու գնահատում, որը կարող է պահանջվել՝ տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքը երաշխավորելու համար:

38. Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացվում են մոդելավորման միջոցով:

 

ԳԼՈՒԽ 5

ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ

 

39. Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման կանխատեսումներն իրականացվում են զարգացման վրա ազդող իրական օբյեկտների, գործընթացների և երևույթների մոդելավորմամբ: Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մոդելները մշակվում են տնտեսության ոլորտներում և բնակչության կողմից էլեկտրաէներգիայի կանխատեսվող պահանջարկի ներքին աղբյուրներից բավարարման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման հնարավորությունների գնահատման համար:

40. Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մոդելավորման ընթացքում ընդունվում են հետևյալ հիմնական պայմանները՝

1) էլեկտրական հզորության պահանջարկը ներկայացվում է պիկային, կիսապիկային և նվազագույն բեռնվածքով ռեժիմների համար՝ յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի և մեկ հանգստյան օրերին,

2) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկները մոդելավորվում են ներքին սպառման և արտահանման ու ներմուծման, ինչպես նաև տարանցման կանխատեսվող ռեժիմների համար,

3) իրականացվում են ուսումնասիրություններ՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների վրա կանխատեսվող բեռնվածքից շեղումների ազդեցությունը գնահատելու համար,

4) Էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարումն իրականացվում է տարեկան կտրվածքով՝ այնպես, որպեսզի ապահովվի էլեկտրական էներգիայի մատակարարումը սպառողներին նվազագույն ծախսումներով՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները,

5) հաշվի են առնվում Էլեկտրաէներգետիկական համակարգի տեղակայանքների նորոգման նպատակով պլանավորված աշխատանքից դուրս բերումը, ինչպես նաև ռեժիմների ճշգրտման համար անհրաժեշտ այլ սահմանափակումները,

6) հաղորդման տեղակայանքները մոդելավորվում են` տեխնիկական սպասարկման և շինարարության հետ կապված աշխատանքից դուրս բերումը, ինչպես նաև երկարաժամկետ հարկադրված աշխատանքից դուրս բերումը հաշվի առնելու նպատակով,

7) իրականացվում է միջհամակարգային փոխհոսքերի մոդելավորում՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց ազդեցությունը ուսումնասիրելու համար,

8) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի հարաչափերը մոդելավորվում են անհրաժեշտ ճշգրտումների նպատակով:

41. Մոդելավորումն իրականացվում է Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման հիմնական և այլընտրանքային՝ լավատեսական և վատատեսական սցենարների համար:

42. Մոդելավորման ընթացքում Էլեկտրաէներգետիկական համակարգի բնութագրերը պետք է բավարարեն Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին:

43. Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման ընթացքում օգտագործվող համակարգչային մոդելները պետք է ապահովեն իրական գործընթացների համարժեք վերարտադրություն:

 

ԳԼՈՒԽ 6

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

44. Երկարաժամկետ ծրագրում սահմանվում են յուրաքանչյուր տարում Էլեկտրաէներգետիկական համակարգում ակնկալվող միջոցառումները և բացահայտվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի այն հատվածները, որտեղ պահանջվում է նոր տեղակայանքների կառուցում, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի վերազինում՝ տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Էլեկտրաէներգետիկական համակարգի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով:

45. Երկարաժամկետ ծրագիրը սահմանում է նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի՝ նոր արտադրող տեղակայանքների միացման համար նախընտրելի հանգույցները:

46. Երկարաժամկետ ծրագիրը պարունակում է պլանավորման ժամանակահատվածի տասը տարիներից յուրաքանչյուրի համար կանխատեսվող հզորությունների զարգացումը, ամփոփելով՝

1) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի և արտադրության կանխատեսումը,

2) արտադրող կայաններում հզորությունների պահուստի անհրաժեշտ ծավալը,

3) առկա արտադրող տեղակայանքների տեխնիկական հարաչափերը՝ ներառյալ շահագործումից դուրս բերման և վերականգնման ծրագրերը,

4) նախատեսված նոր արտադրող տեղակայանքների նկարագրությունը,

5) Հաղորդման ցանցի զարգացման և ուժեղացման միջոցառումների նկարագրությունը,

6) էլեկտրաէներգիայի պլանավորված ներմուծման ու արտահանման ծավալները,

7) էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման հաշվեկշիռը,

8) արտադրվող հզորության և էլեկտրաէներգիայի ավելցուկի կամ պակասորդի ծավալները, ինչպես նաև պահուստի պահանջարկը:

47. Երկարաժամկետ ծրագիրը մշակում և հաստատում է Համակարգի օպերատորը՝ համագործակցելով Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների հետ:

48. Հաստատված Երկարաժամկետ ծրագիրը Համակարգի օպերատորը տասնհինգօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին և Հանձնաժողովին, ինչպես նաև հրապարակում իր պաշտոնական կայքում` այդ մասին իրազեկելով Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին:

49. Համակարգի օպերատորը՝ մինչև Երկարաժամկետ ծրագրի ժամանակահատվածի հինգերորդ տարվա ավարտը, վերամշակում է այն հաջորդ տասնամյակի համար: Համակարգի օպերատորը կարող է ճշգրտումներ կատարել Երկարաժամկետ ծրագրում, եթե դրա մշակման հիմքում դրված տվյալները և (կամ) տեղեկատվությունը էականորեն փոփոխվել են: Համակարգի օպերատորը հաստատում է վերամշակված կամ ճշգրտված Երկարաժամկետ ծրագիրը՝ ապահովելով դրա մասին իրազեկման՝ սույն կանոնների 48-րդ կետով նախատեսված ընթացակարգը:

 

ԲԱԺԻՆ 3

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 7

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

50. Համակարգի օպերատորը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնների պահանջները, Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման գործընթացում ապահովում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

51. Սույն կանոնների 54-րդ կետում նշված սարքավորումները կամ սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել`

1) Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և կառավարման ներքո,

2) Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և միաժամանակ Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի Օպերատիվ կառավարման ներքո:

52. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Համակարգի օպերատորին են ներկայացնում իրենց տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված Էլեկտրաէներգետիկական համակարգի մաս կազմող իրենց էներգաօբյեկտների (էլեկտրակայանների, ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի) էլեկտրական միացությունների սխեմաները, ինչպես նաև Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայությանը հանձնվող սարքավորումների ու սարքվածքների հիմնական տեխնիկական հարաչափերը:

53. Համակարգի օպերատորը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ օրացուցային տարվա համար Էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն սխեման և այն ներկայացնում Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողին:

54. Համակարգի օպերատորը որոշում է իր Օպերատիվ վարույթին և կառավարմանը կամ Օպերատիվ վարույթին հանձնման ենթակա Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի սարքավորումների և սարքվածքների ցանկը, որոնց հանձնումը ձևակերպվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը՝ Համակարգի օպերատորի մի կողմից և Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի, Որակավորված սպառողի տեխնիկական ղեկավարի միջև մյուս կողմից, կնքված համաձայնագրով: Եթե Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից ներկայացված տվյալների հիման վրա կամ Օպերատորի սեփական նախաձեռնությամբ համաձայնագրով ամրագրված սարքավորումների և սարքվածքների ցանկում փոփոխություն չի կատարվում, ապա նախորդ տարվա համաձայնագիրը շարունակում է գործել հաջորդ տարվա համար:

55. Համաձայնագրով ամրագրված սարքավորումների և սարքվածքների ցանկում հետագա փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության՝ Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից ներկայացված տվյալների կամ համակարգի Օպերատորի սեփական նախաձեռնության հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 8

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ

 

56. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով սահմանված որակի էլեկտրամատակարարման ապահովման համար Որակավորված արտադրողների, բացառությամբ Երաշխավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի կողմից մատուցվում են հետևյալ հիմնական համակարգային ծառայությունները.

1) հաճախականության և փոխհոսքերի կարգավորում,

2) Հաշվեկշռում,

3) լարման կարգավորում,

4) էլեկտրաէներգետիկական համակարգի վերականգնումը լրիվ կամ մասնակի մարման դեպքում:

57. Համակարգային ծառայություն մատուցողի տեղակայանքներին, սարքավորումներին և սարքվածքներին, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացներին ներկայացվող պահանջները սահմանում է Համակարգի օպերատորը:

58. Համակարգային ծառայություններ մատուցողը հաստատում է համակարգային ծառայություններ մատուցելու համար նախատեսված տեղակայանքի, սարքավորման կամ սարքվածքի համապատասխանությունը սահմանված պահանջներին: Համապատասխանության հաստատումը իրականացվում է համակարգային ծառայություններ մատուցողի հավաստմամբ, ֆիզիկական փորձարկումների կամ Համակարգի օպերատորի կողմից սահմանված այլ գործընթացների արդյունքների գնահատմամբ:

59. Հաճախականության և փոխհոսքերի կարգավորման համար Համակարգի օպերատորը նախատեսում է բավարար Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստների ծավալները:

60. Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստին ներկայացվող պահանջները սահմանվում են Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով՝ հաշվի առնելով տվյալ տեղակայանքի տեխնիկական հարաչափերը:

61. Առաջնային պահուստի ծառայություն մատուցողը ապահովում է իր արտադրող տեղակայանքի արագության կարգավորիչի աշխատունակությունը և ավտոմատ ռեժիմում գործելու ունակությունը:

62. Երկրորդային պահուստի կարգավորումը կարող է իրականացվել ինչպես ավտոմատ, այնպես էլ կարգավարի կարգադրություններով:

63. Եթե առաջացել է ակտիվ հզորության արտադրության և սպառման միջև հաշվեկշռի այնպիսի խախտում, որը չի կարող հատուցվել Երկրորդային պահուստի հաշվին, ապա Համակարգի օպերատորը հաշվեկշռի ապահովման նպատակով կարող է.

1) գործարկել Երրորդային պահուստը,

2) փոփոխել միջհամակարգային փոխհոսքերի ծավալները՝ համապատասխան համաձայնագրերով սահմանված տիրույթներում,

3) իրականացնել ներքին սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ՝ սույն կանոնների 13-րդ գլխին համապատասխան:

64. Էլեկտրաէներգետիկական համակարգում լարումները սահմանված տիրույթներում պահպանելու նպատակով Համակարգի օպերատորը.

1) իրականացնում է արտադրող տեղակայանքների ռեակտիվ հզորության վերահսկում և կառավարում,

2) իրականացնում է ռեակտիվ հզորության կոմպենսացնող համակարգերի կառավարում,

3) վերահսկում է ռեակտիվ հզորության պահանջարկը և իրականացնում է հաղորդման համակարգում ռեակտիվ հզորության հոսքաբաշխման կառավարում,

4) իրականացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների փոփոխում:

65. Լարման կարգավորման նպատակով Բաշխողը և Որակավորված Սպառողները ապահովում են իրենց տնօրինության ներքո գտնվող Էլեկտրաէներգետիկական համակարգի Սահմանազատման կետերում Համակարգի օպերատորի կողմից սահմանված հզորության գործակցի թույլատրելի տիրույթները:

66. Էլեկտրաէներգետիկական համակարգը ամբողջական կամ մասնակի մարումից հետո վերականգնման ծառայություն մատուցող Որակավորված արտադրողները ապահովում են, որ այդ նպատակով օգտագործվող արտադրող տեղակայանքները իրականացնեն Էլեկտրաէներգետիկական համակարգի որոշ մասի էլեկտրամատակարարում՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներով նման ռեժիմների համար սահմանված հաճախականությամբ և լարման մակարդակով:

67. Էլեկտրաէներգետիկական համակարգը ամբողջական կամ մասնակի մարումից հետո վերականգնմանը մասնակցող ցանկացած արտադրող տեղակայանք պետք է ունենա թողարկման հնարավորություն առանց լարման արտաքին աղբյուրի և իրականացնի իր գործողությունները էներգահամակարգի վերականգնման ծրագրին համապատասխան:

68. Էլեկտրաէներգետիկական համակարգի ամբողջական կամ մասնակի մարման դեպքում վերականգնման գործընթացները սահմանվում են Համակարգի օպերատորի վթարների վերացման հրահանգում:

 

ԳԼՈՒԽ 9

ԱՐՏԱԴՐՈՂ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ

 

69. Համակարգի օպերատորը իրականացնում է հաճախականության և փոխհոսքերի կարգավորման, ինչպես նաև Հաշվեկշռման համակարգային ծառայություններ մատուցելու համար սույն Կանոնների 58-րդ կետով նախատեսված արտադրող տեղակայանքների պատրաստականության ստուգումներ: Պատրաստականության ստուգումներն իրականացվում են արտադրող տեղակայանքների նորոգումից հետո՝ պարտադիր, ինչպես նաև դրանց աշխատանքի ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: Պատրաստականության ստուգման արդյունքները Համակարգի օպերատորի կողմից ամրագրվում են պատրաստականության ստուգման ակտում:

70. Արտադրող տեղակայանքների պատրաստականության ստուգման ընթացքում Համակարգի օպերատորը և Որակավորված արտադրողը ղեկավարվում են սարքավորումների գործարանային հրահանգներում ամրագրված մեծություններով (նվազագույն և առավելագույն թույլատրելի հզորություն, բեռի փոփոխության արագություն և այլն)՝ հաշվի առնելով կարգաբերման արդյունքներով կատարված փոփոխությունները:

71. Եթե սահմանված Հաշվարկային ժամանակահատվածում պատրաստականության պլանավորված ստուգում չի անցկացվել, ապա որպես Որակավորված արտադրողի պատրաստ էլեկտրական հզորություն ընդունվում է Պայմանագրում այդ ժամանակահատվածի համար նշված Պայմանագրային հզորությունը:

72. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում էներգահամակարգում առաջանում է վթար և գեներատորը անջատվում է Էլեկտրաէներգետիկական համակարգից կամ ստուգումը հնարավոր չէ շարունակել, քանի որ այն, Համակարգի օպերատորի գնահատմամբ, կարող է խոչընդոտել վթարի վերացմանը, ապա պատրաստականության ստուգումը Համակարգի օպերատորի հրահանգով դադարեցվում է և համարվում է չկայացած:

73. Սառը պահուստի պատրաստականության ստուգումը իրականացվում է տեսազննումների կամ թողարկումների միջոցով: Սառը պահուստի տեսազննման միջոցով պատրաստականության ստուգում անցկացնելու որոշում ընդունելու դեպքում, Համակարգի օպերատորի լիազոր ներկայացուցիչները ժամանում են էլեկտրակայան և Որակավորված արտադրողի լիազոր ներկայացուցիչների հետ, նախօրոք համատեղ հաստատված ծրագրի համաձայն, իրականացնում են չմիացված ագրեգատի պատրաստականության ստուգումը:

74. Տաք պահուստի պատրաստականության ստուգում անցկացնելու որոշում ընդունելու դեպքում, Համակարգի օպերատորը հեռախոսագրով հայտնում է այդ մասին Որակավորված արտադրողին, նշելով ստուգվող ագրեգատի կայանային համարը: Հեռախոսագրի հաղորդման պահից պատրաստականության ստուգումը համարվում է սկսված:

75. Տաք պահուստի պատրաստականության ստուգումը իրականացնելու համար Որակավորված արտադրողը, Համակարգի օպերատորի հրահանգով, բարձրացնում է ագրեգատի հզորությունը մինչև տնօրինելի մեծությունը: Այդ ռեժիմով հիդրոագրեգատը պետք է աշխատի առնվազն 1 ժամ, տուրբոագրեգատը՝ առնվազն 3 ժամ:

76. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում ագրեգատի զարգացրած միջին հզորությունը կազմում է տնօրինելի մեծության 95 տոկոսը, ապա պատրաստականության ստուգման ակտով, որպես պատրաստ հզորություն, հաստատվում է պայմանագրային մեծությունը:

77. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում.

1) գեներատորի հզորությունը չի հաջողվում զարգացնել մինչև Տնօրինելի հզորությունը կամ զարգացնելու դեպքում պահպանել այդ մակարդակին սույն կանոնների 75-րդ կետով սահմանված տևողությամբ, ապա պատրաստականության ստուգման ակտով, որպես պատրաստ հզորություն, հաստատվում է պատրաստականության ստուգման ընթացքում հիդրոագրեգատների համար վերջին 1 ժամում, իսկ տուրբոագրեգատի համար վերջին 3 ժամում զարգացրած փաստացի միջին հզորությունը,

2) տեղի է ունենում Էլեկտրաէներգետիկական համակարգից գեներատորի վթարային անջատում, ապա պատրաստականության ստուգման ակտով մինչև հաջորդ պատրաստականության ստուգումը հաստատվում է 0 ՄՎտ պատրաստ հզորություն:

78. Եթե պատրաստականության ստուգման ակտով հաստատվում է ավելի ցածր հզորություն քան Տնօրինելին է, ապա Որակավորված արտադրողը իրավունք ունի Համակարգի օպերատորին առաջարկել անցկացնել լրացուցիչ ստուգում: Համակարգի օպերատորը անցկացնում է պատրաստականության լրացուցիչ ստուգում, այդ ստուգման վերաբերյալ հայտը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում: Պատրաստականության լրացուցիչ ստուգում կարող է անցկացվել ոչ հաճախ, քան յուրաքանչյուր հաշվարկային ամսվա ընթացքում մեկ անգամ:

79. Պատրաստականության ստուգման ակտերը Համակարգի օպերատորի կողմից ներկայացվում են Շուկայի օպերատորին և Բաշխողին` մինչև տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 3-ը:

 

ԳԼՈՒԽ 10

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

80. Համակարգի օպերատորը իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների Կարգավարումը՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովմամբ:

81. Համակարգի օպերատորը Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի աշխատանքի ապահովման համար սույն կանոններով և օրենսդրությամբ սահմանված կարգով.

1) իրականացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների Կարգավարումը` հիմք ընդունելով դրանց համար սահմանված տեխնիկական հարաչափերը,

2) ապահովում է տարածաշրջանային Էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի Կարգավարումը՝ ըստ կնքված պայմանագրերի,

3) համաձայնեցնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների նորոգման նպատակներով աշխատանքից դուրս բերման տարեկան պլանները,

4) իրականացնում է Որակավորված արտադրողների, բացառությամբ Երաշխավորված արտադրողների, Տնօրինելի հզորությունների պատրաստականության ստուգումներ` սույն կանոնների 9-րդ գլխին համապատասխան,

5) առնվազն երեք տարի պահպանում է օպերատիվ գրանցամատյանները և օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները,

6) Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողին ապահովում է անարգել մուտք` իր սերվերներում առկա էներգահամակարգի ռեժիմների տվյալների և օպերատիվ սխեմայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար և նրանց պահանջով ներկայացնում է լրացուցիչ պարզաբանումներ այդ տեղեկությունների վերաբերյալ,

7) ապահովում է Որակավորված արտադրողի և Բաշխողի, Հաղորդողի և Բաշխողի, Հաղորդողի և Որակավորված սպառողի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման, ինչպես նաև արտահանման և ներկրման կետերում էլեկտրական էներգիայի որակի պայմանագրային մեծությունները,

8) իր պարտականությունների կատարման նպատակով Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանում է վերջիններիս կողմից սահմանված կանոնակարգերը,

9) կատարում է սույն կանոնների 87-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն ներկայացված հաշվետվությունների վերլուծություն և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսի 30-ը արդյունքները ներկայացնում Հանձնաժողով,

10) Հաղորդողին տեղեկացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող` Հաղորդողի սարքավորումների և սարքվածքների վթարային անջատումների մասին,

11) հաշվարկում և Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին է առաջադրում իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքները և վերահսկում դրանց կատարումը:

82. Համակարգի օպերատորը հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնում է Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմի առաջացման, ինչպես նաև դրա ավարտի մասին:

83. Հաջորդ օրացուցային տարվա համար Համակարգի օպերատորը իր պաշտոնական կայքում հրապարակում է սույն կանոնների 54-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների հուսալիությանը ներկայացվող պահանջները և այդ մասին Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին իրազեկում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը: Այդ պահանջները հիմք են Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության սահմանված ցուցանիշների ապահովմանը ուղղված միջոցառումները իրականացնելու համար:

84. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները մինչև օրացուցային տարվա յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը Համակարգի օպերատորին են ներկայացնում սույն կանոնների 54-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը:

85. Համակարգի օպերատորը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում և Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին իրազեկում է սույն կանոնների 54-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների նախորդ օրացուցային տարվա Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության փաստացի ամփոփ ցուցանիշները՝ հաշվարկված Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներում բերված մեթոդիկայի համաձայն:

86. Էլեկտրաէներգետիկական համակարգին յուրաքանչյուր Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը սահմանվում է Պայմանագրում՝ որպես տվյալ Միացման կետում էլեկտրական էներգիա առանց սահմանափակումների՝ անկախ դրանց առաջացման պատճառներից, ստանալու կամ այն առաքելու տարեկան գումարային ժամերի և տարվա ընդհանուր ժամերի հարաբերություն, և չպետք է պակաս լինի 0,99-ից: Տվյալ Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության պայմանագրային ցուցանիշը խախտվելու դեպքում միացած անձի առջև պատասխանատվությունը (ներառյալ խախտմամբ պատճառված վնասները հատուցելու պարտականությունը) կրում է Հաղորդողը կամ Բաշխողը՝ կախված Միացման կետից: Եթե խախտման անմիջական պատճառները երրորդ անձանց ոչ իրավաչափ գործողություններն են (անգործությունը), ապա նրանք համամասնորեն պատասխանատու են Հաղորդողի կամ Բաշխողի, կախված Միացման կետից, առջև և վերջինը միացած անձի առջև իր կրած պատասխանատվության չափով հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում նշված երրորդ անձանց նկատմամբ:

87. Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը, Որակավորված սպառողը`

1) իրականացնում են իրենց տեղակայանքների շահագործումը, սպասարկումն ու պահպանումը` սույն կանոնների, Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պահանջների և շահագործման վերաբերյալ՝ կազմակերպության ստանդարտների համաձայն,

2) Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո են հանձնում սույն կանոնների 54-րդ կետում նշված իրենց տնօրինման տակ գտնվող սարքավորումները և սարքվածքները,

3) կատարում են Համակարգի օպերատորի կողմից տրված օպերատիվ կարգադրությունները՝ սույն կանոնների 178-րդ կետին համապատասխան,

4) ապահովում են Համակարգի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարման նպատակով վերջինիս լիազոր ներկայացուցչի անարգել մուտքը իրենց տնօրինության տակ գտնվող տարածքները,

5) ապահովում են իրենց տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված՝ Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող սարքավորումների և սարքվածքների պահպանումը,

6) անհապաղ հայտնում են Համակարգի օպերատորին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին,

7) ներկայացնում են հաշվետվություն Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության փաստացի մակարդակի վերաբերյալ՝ Համակարգի օպերատորի կողմից սահմանված ձևերով և ժամկետներում,

8) Համակարգի օպերատորի վթարների վերացման հրահանգի հիման վրա մշակում են իրենց վթարների վերացման տեղական հրահանգները:

 

ԳԼՈՒԽ 11

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

88. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի անվտանգության ապահովման նպատակով Համակարգի օպերատորը.

1) իրական ժամանակում վերահսկում է Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը,

2) հրապարակում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ցուցանիշները,

3) սահմանում է Հաղորդման ցանցի տեխնիկապես հասանելի՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովմամբ թողունակությունը և իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հոսքաբաշխման օպերատիվ կարգավորումը,

4) իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի տեղակայանքների աշխատանքի Կարգավարումը՝ ուղղված Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն ռեժիմի պահպանմանը և անվտանգության սահմանված ցուցանիշների ապահովմանը,

5) համագործակցելով Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների հետ՝ վերլուծում է Էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած համակարգային վթարները և մշակում ծրագրեր` ուղղված դրանց կանխարգելմանը:

89. Համակարգի օպերատորը հաշվարկում և իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության փաստացի ցուցանիշները, ինչպես նաև Հաղորդման ցանցի հնարավոր թողունակությունը: Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները անընդհատ վերահսկվում են Համակարգի օպերատորի կողմից:

90. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը, սույն կանոնների 52-րդ կետին համապատասխան, Համակարգի օպերատորին են ներկայացնում իրենց սարքավորումների ու սարքվածքների տեխնիկական բնութագրերը` հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ ծավալով և տեսքով:

91. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը ապահովում են իրենց սարքավորումների բնութագրերի համապատասխանությունը սույն կանոնների 90-րդ կետում նշված մեծություններին:

92. Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմներում Համակարգի օպերատորը՝

1) պահանջում է Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողներից դադարեցնել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր սկսված կամ պլանավորված աշխատանքները,

2) պահանջում է Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողներից աշխատանքի մեջ դնել աշխատանքից դուրս բերված՝ Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքները,

3) հետաձգում է սարքավորումների և սարքվածքների պլանավորված նորոգումների նպատակով դրանց աշխատանքից դուրս բերումը, ինչպես նաև մերժում է աշխատանքից պլանային դուրս բերման հայտերը:

93. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում, էլեկտրաէներգիայի ներկրումը կամ արտահանումը Համակարգի օպերատորը իրականացնում է համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:

 

ԳԼՈՒԽ 12

ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՎԹԱՐԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

94. Ռելեական պաշտպանության կիրառումը Էլեկտրաէներգետիկական համակարգում ծառայում է հետևյալ նպատակներին.

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի բոլոր տարրերի ռեժիմների անընդհատ հսկում,

2) արձագանքում վնասվածքների և Բնականոն ռեժիմներից շեղումների առաջացմանը,

3) Էլեկտրաէներգետիկական համակարգից անջատելու համար վնասված տարրի բացահայտում և անջատիչին ազդակի ուղարկում,

4) շահագործող անձնակազմին վնասվածքների և Բնականոն ռեժիմներից շեղումների առաջացման մասին ազդանշանային իրազեկում:

95. Հակավթարային ավտոմատիկայի կիրառումը Էլեկտրաէներգետիկական համակարգում ծառայում է հետևյալ հիմնական նպատակներին.

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի ամբողջական կամ մասամբ մարման կանխարգելում,

2) Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության խախտման կանխարգելում,

3) ասինքրոն ռեժիմի վերացում,

4) հաճախականության բարձրացման կամ իջեցման սահմանափակում,

5) լարման բարձրացման կամ իջեցման սահմանափակում:

96. Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1) զգայունություն՝ սարքվածքի գործողության գոտու ներքո Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն ռեժիմի այնպիսի խախտման բացահայտման հատկություն, որի համար նախատեսված է այդ սարքվածքը,

2) արագագործություն՝ ռեժիմի խախտման բացահայտման և սարքվածքի համար նախատեսված գործընթացների իրականացման արագությունը բնութագրող հատկություն,

3) ընտրողականություն (սելեկտիվություն)՝ հատկություն բացահայտել բացառապես այն խախտումները, որոնց համար նախատեսված է տվյալ սարքվածքի աշխատանքը,

4) հուսալիություն՝ հատկություն համարժեքորեն և առանց հրաժարումների գործելու միայն այն խախտումների առաջացման դեպքում, որոնց համար նախատեսված է սարքվածքի աշխատանքը:

97. Հակավթարային ավտոմատիկայի համակարգերը ներառում են.

1) կայունության խախտման ավտոմատ կանխարգելում (ԿԽԱԿ),

2) ասինքրոն ռեժիմի ավտոմատ վերացում (ԱՌԱՎ),

3) հաճախականության բարձրացման կամ իջեցման սահմանափակում (ՀԲՍ/ՀԻՍ),

4) լարման բարձրացման կամ իջեցման սահմանափակում (ԼԲՍ/ԼԻՍ),

5) հաճախականային ավտոմատ բեռնաթափում (ՀԱԲ),

6) հաճախականային ավտոմատ թողարկում և բեռնավորում (ՀԱԹԲ),

7) պահուստի ավտոմատ միացում (ՊԱՄ),

8) հաճախականային բաժանարար ավտոմատիկա (ՀԲԱ),

9) հաճախականային ավտոմատ կրկնակի միացում (ՀԱԿՄ),

10) բեռի անջատման հատուկ ավտոմատիկա (ԲԱՀԱ),

11) ավտոմատ կրկնակի միացում (ԱԿՄ):

98. Համակարգի օպերատորը Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին ներկայացնում է`

1) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքների փոփոխությունների վերաբերյալ առաջադրանքները,

2) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների պլանային ստուգումների համաձայնեցված գրաֆիկները,

3) տրանսֆորմատորների փաթույթների չեզոքների հողանցման առաջադրանքները:

99. Համակարգի օպերատորը Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողների պահանջով ներկայացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող հաղորդաձողերի վրա կարճ միացման հոսանքների մեծությունները:

100. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները`

1) ապահովում են Ռելեական պաշտպանության և համակարգային նշանակության Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների աշխատունակությունը` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան,

2) ապահովում են իրենց տարածքում տեղադրված Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի համակարգերի պահպանումը,

3) յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 15-ը Համակարգի օպերատորին ներկայացնում են վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի Սարքվածքների հաջորդ օրացուցային տարվա պլանային ստուգումների ժամանակացույցերը,

4) Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնում են իրենց օբյեկտներում տեղակայված Համակարգի օպերատորի ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների խափանումների դեպքերի մասին,

5) հնարավորինս սեղմ ժամկետում վերացնում են Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնում Համակարգի օպերատորին,

6) Համակարգի օպերատորի ենթակայության ներքո գտնվող իրենց տեղակայանքների վթարային անջատումների դեպքում, Համակարգի օպերատորի պահանջով, 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են տեղեկատվություն տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը,

7) Համակարգի օպերատորից Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում կատարում են այդ փոփոխությունները Համակարգի օպերատորի կողմից նշված ժամկետում և անմիջապես գրավոր հայտնում են նրան կատարման մասին,

8) պլանային ստուգումներից հետո՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը, իսկ արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն են հայտնում Համակարգի օպերատորին,

9) Համակարգի օպերատորի պահանջով կատարում են Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների արտահերթ ստուգում,

10) Համակարգի օպերատորին ներկայացնում են գրավոր հայտ` նոր Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի համակարգեր տեղակայելու կամ գոյություն ունեցողը ձևափոխելու վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 13

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

101. Ակտիվ հզորության հաշվեկշռի խախտման արդյունքում Էլեկտրաէներգետիկական համակարգի հաճախականության անկման կանխարգելման և հաճախականության վերականգնման նպատակով իրականացվում են սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ՝ հաճախականային Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում ներառված սարքվածքների կիրառմամբ:

102. Սպառողների էլեկտրամատակարարման վերականգնման համար Էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվում են միջոցառումներ՝ ներառյալ էլեկտրակայանների պահուստային հզորության զարգացումը և հաճախականային ավտոմատ կրկնակի միացման սարքվածքների տեղադրումը:

103. Հաճախականային բեռնաթափման և հաճախականային ավտոմատ կրկնակի միացման սարքվածքների գործողության սկզբունքները և նախադրվածքները որոշվում են Համակարգի օպերատորի կողմից Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների հիման վրա:

104. Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Էլեկտրամատակարարման սահմանափակումները իրականացվում են Ավտոմատ բեռնաթափման և (կամ) Կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք համատեղ կազմում են Համակարգի օպերատորը և Բաշխողը, Համակարգի օպերատորը և Որակավորված սպառողը՝ ելնելով Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներից: Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում չեն ընդգրկվում Որակավորված արտադրողների էլեկտրական կայանների սեփական կարիքների պահուստային էլեկտրասնումն ապահովող էլեկտրահաղորդման գծերը:

105. Ավտոմատ և Կարգավարական բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր պահպանմամբ.

1) Էլեկտրամատակարարման սահմանափակման իրականացում՝ մինչև Ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն, այն Որակավորված սպառողների համար, որոնց Էլեկտրամատակարարման ամբողջական սահմանափակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխուսափելի վտանգի, որոնց համար չի նախատեսվում սպառողին պատկանող էլեկտրասնման անկախ աղբյուր: Այդ Որակավորված սպառողների Ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների գումարային արժեքների մեծությունը չպետք է գերազանցի Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշների հիման վրա Համակարգի օպերատորի կողմից հաշվարկված մեծությունը.

2) էներգամատակարարման սահմանափակումների իրականացում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված առաջնահերթության պայմանների կատարմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սպառողների ցանկի.

3) Էլեկտրամատակարարման սահմանափակման կիրառում մնացած բոլոր Որակավորված սպառողների նկատմամբ:

106. Եթե Հաղորդման ցանցին միացված Որակավորված սպառողը ներառված է Ավտոմատ բեռնաթափման ծրագրերում, ապա այդ սպառողների համար կիրառվող հերթերի վերաբերյալ գրառումները կատարվում են Համակարգի օպերատորի ծառայություններ մատուցելու պայմանագրերում:

107. Կրիտիկական (վթարային) իրավիճակների վերացման ընթացքում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվում է հետևյալ հերթականությամբ.

1) սույն կանոնների 105-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված Որակավորված սպառողների խմբերը.

2) մնացած բոլոր Որակավորված սպառողները:

108. Սույն կանոններով նախատեսված Էլեկտրամատակարարման սահմանափակումների անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:

109. Էլեկտրաէներգետիկական համակարգում Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է Համակարգի օպերատորը: Այդ իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է կատարել անջատումներ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնելով Բաշխողի օպերատորին կամ Որակավորված սպառողին:

110. Էլեկտրաէներգետիկական համակարգում Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Բաշխողի օպերատորը պարտավոր է Համակարգի օպերատորի հրահանգով բաշխման ցանցում կատարել Էլեկտրամատակարարման սահմանափակումներ:

111. Բաշխման ցանցում Կրիտիկական (վթարային) իրավիճակներում սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է Բաշխողի օպերատորը՝ սահմանափակումների ծավալների մասին տեղյակ պահելով Համակարգի օպերատորին: Էլեկտրամատակարարումը վերականգնվում է Համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:

112. Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի իրագործման ընթացքում Համակարգի օպերատորի և Բաշխողի օպերատորի փոխհարաբերությունները կարգավորվում են սույն կանոններով:

113. Եթե սպառողը հանդիսանում է Որակավորված սպառող, ապա տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունները ամրագրվում են այդպիսի սպառողի և Համակարգի օպերատորի համատեղ կազմած ակտում, որը հանդիսանում է Համակարգի օպերատորի ծառայություն մատուցելու պայմանագրի անբաժանելի մասը:

114. Հիմք ընդունելով գործող պայմանագրերը, Համակարգի օպերատորը և Բաշխողը, Համակարգի օպերատորը և Որակավորված սպառողները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում են Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերը:

 

ԳԼՈՒԽ 14

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

 

115. Համակարգի օպերատորը մշակում է Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը, որը սահմանում է վթարների առաջացման դեպքում Համակարգի օպերատորի, Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների պարտականությունները և համատեղ գործողությունների համակարգման կարգը: Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը համաձայնեցվում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների հետ և հաստատվում Համակարգի օպերատորի կողմից:

116. Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգի հիման վրա և սույն կանոններին համապատասխան Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը մեկ ամսյա ժամկետում մշակում են վթարների վերացման իրենց ներքին հրահանգները:

117. Համակարգի օպերատորը համակարգում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների գործողությունները` ուղղված Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացմանը: Վթարի վերացման գործընթացում ներառված Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը մասնակցում են Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացմանը՝ համաձայն վթարի վերացման իրենց ներքին հրահանգի և Համակարգի օպերատորի կողմից տրվող կարգադրությունների:

 

ԳԼՈՒԽ 15

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

118. Համակարգի օպերատորի և Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների միջև հաղորդակցությունն ապահովվում է իրական ժամանակում հաղորդակցության համակարգով, որը օգտագործվում է միայն օպերատիվ հաղորդակցության համար նախատեսված անկախ, առանձնացված կապուղիներով:

119. Համակարգի օպերատորը ապահովում է օպերատիվ տեխնոլոգիական հեռախոսային կապի կայուն և որակյալ աշխատանքը, հնարավոր կարճ ժամանակահատվածում վերացնում է հայտնաբերված խափանումներն ու թերությունները:

120. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1605-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» պահանջների` Որակավորված արտադրողները, Հաղորդողը և Բաշխողը տեղադրում են ՏԳԱԿՀ: Համակարգի օպերատորի պահանջով ՏԳԱԿՀ տեղադրվում է նաև Որակավորված սպառողի մոտ:

121. ՏԳԱԿՀ-երից Համակարգի օպերատորին տրամադրման ենթակա տվյալների նկատմամբ նվազագույն պահանջները սահմանում է Համակարգի օպերատորը:

122. Համաձայն սույն կանոնների 120-րդ կետում նշված կանոնակարգի պահանջների Համակարգի օպերատորը տեղադրում է ԿԿԱՀ:

123. Համակարգի օպերատորը, Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները ապահովում են ԿԿԱՀ-ի հեռահար հաղորդակցությունը իրենց ՏԳԱԿՀ-երի հետ:

124. ԿԿԱՀ-ին ներկայացվող նվազագույն պահանջներն են.

1) երաշխավորել Համակարգի օպերատորի տեղեկատվության և տվյալների հավաքագրումը ԿԿԱՀ-ի տեղադրման կետերից և Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների ՏԳԱԿՀ-ներից,

2) համատեղելի լինել Համակարգի օպերատորի կարգավարական կառավարման այլ սարքերի հետ,

3) ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգում իրավիճակի վերաբերյալ Համակարգի օպերատորին տեղեկատվության հասանելիությունը,

4) ապահովել իրական ժամանակում Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների կարգավիճակի վերահսկումը և կառավարումը,

5) պաշտպանված լինել չարտոնված մուտքից:

125. ՏԳԱԿՀ-ի և տվյալների հաղորդման սարքավորումները տեղակայվում են հետևյալ պայմանների համաձայն.

1) Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը իր մոտ կիրառվող ՏԳԱԿՀ-ից տրամադրվող տվյալների հաղորդման սարքավորումների տեսակը համաձայնեցնում է Համակարգի օպերատորի հետ,

2) Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը ապահովում է ՏԳԱԿՀ-ից տվյալների հաղորդման սարքավորումների համատեղելիությունը Համակարգի օպերատորի ԿԿԱՀ-ի հետ:

126. Անհրաժեշտության դեպքում Համակարգի օպերատորի և Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների միջև հաղորդակցությունը կարող է իրականացվել ֆաքսի, ինտերնետի և կապի այլ միջոցներով:

127. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովումը պահանջում է Համակարգի օպերատորի և Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողի միջև տեղեկատվության արագ և շարունակական փոխանակում:

128. Համակարգի օպերատորը սահմանում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից գրավոր տեսքով տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները: Առանձին դեպքերում տեղեկատվությունը կարող է ներկայացվել օպերատիվ կարգով` Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների Օպերատիվ անձնակազմի միջոցով օպերատիվ մատյաններում համապատասխան գրանցումներ կատարելու պայմանով:

129. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը Համակարգի օպերատորի կողմից սահմանված եղանակով և ժամանակահատվածում ներկայացնում է Համակարգի օպերատորի ցանկում բերված տեղեկատվությունը:

 

ԲԱԺԻՆ 4

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 16

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՒ ՏՆՕՐԻՆԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

130. Բաշխողը և Որակավորված սպառողները յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում էլեկտրաէներգիայի պահանջարկի հաջորդ օրացուցային տարվա համար կանխատեսվող մեծությունների վերաբերյալ տեղեկատվություն` հետևյալ ծավալով.

1) ակտիվ էլեկտրաէներգիայի սպառման մեծություններն ըստ ամիսների,

2) յուրաքանչյուր ամսվա համար երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա ակտիվ և ռեակտիվ բեռների գրաֆիկները:

131. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների պլանավորված նորոգումների նպատակով աշխատանքից դուրս բերման հաջորդ օրացուցային տարվա համար ժամանակացույցերը: Բաշխման ցանցին միացած Որակավորված արտադրողները և Որակավորված սպառողները իրենց սարքավորումների և սարքվածքների պլանավորված նորոգումների նպատակով աշխատանքից դուրս բերման հաջորդ օրացուցային տարվա համար ժամանակացույցերը համաձայնեցնում են Բաշխողի հետ:

132. Որակավորված արտադրողները, որոնց համար Հանձնաժողովը սահմանում է Պայմանագրային հզորություն, յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորին ներկայացնում են նաև հետևյալ տեղեկատվությունը.

1) Հանձնաժողովի կողմից հաջորդ տարվա համար հաստատվող էլեկտրական հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը` Տնօրինելի հզորություն, նվազագույն հզորություն, ինչպես նաև հզորության զարգացման և նվազեցման արագությունները բնականոն և վթարային իրավիճակներում,

2) հիդրոէլեկտրակայանների համալիրների կամ հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ նաև գետերի բնական հոսքի հաջորդ տարվա կանխատեսումները և ոռոգման ռեժիմների հաջորդ տարվա պլանը:

133. Սույն կանոնների 132-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացվող Տնօրինելի հզորության և նվազագույն հզորության մակարդակների փոփոխության անհրաժեշտությունը հավաստում է անկախ փորձագիտական կազմակերպությունը:

134. Եթե Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից ներկայացված նորոգումների նպատակով աշխատանքից դուրս բերման ժամանակացույցերը հակասում են միմյանց՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման տեսակետից, ապա Համակարգի օպերատորը քննարկում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հետ այդ ժամանակացույցերի վերանայման հնարավորությունները:

135. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 20-ը, Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողին է ներկայացնում հաջորդ օրացուցային տարվա համար սարքավորումների և սարքվածքների պլանավորվող նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերման համաձայնեցված ժամանակացույցերը:

136. Համակարգի օպերատորը վարում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների պլանավորվող նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերման ժամանակացույցերի տվյալների բազան:

137. Համակարգի օպերատորը հաշվարկում է էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները և անհրաժեշտ պահուստային հզորությունները` ելնելով նվազագույն ծախսումներով ներքին պահանջարկը բավարարելու, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներն ապահովելու պայմաններից:

138. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 20-ը, Պայմանագրային հզորություն ունեցող Որակավորված արտադրողներին է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համաձայնեցված, հաջորդ օրացուցային տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների փոխհամաձայնեցված տարբերակը:

139. Պայմանագրային հզորություն ունեցող Որակավորված արտադրողը յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Համակարգի օպերատորի հետ սույն կանոնների 138-րդ կետով նախատեսված ժամկետում համաձայնեցված՝ հաջորդ օրացուցային տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն սույն կանոնների N 1 Հավելվածի:

140. Համակարգի օպերատորի և Որակավորված արտադրողի միջև Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների, սարքավորումների և սարքվածքների պլանավորվող նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերման ժամկետների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում՝

1) Համակարգի օպերատորը սույն կանոնների 138-րդ կետով նախատեսված ժամկետում Որակավորված արտադրողին և Հանձնաժողովին ներկայացնում է Պայմանագրային հզորություն ապահովող սարքավորումների կազմում ընդգրկված՝ աշխատանքից պլանավորված դուրս բերման ժամկետների վերաբերյալ իր առաջարկությունները.

2) Որակավորված արտադրողը սույն կանոնների 139-րդ կետով նախատեսված ժամկետում Հանձնաժողով է ներկայացնում իր և Համակարգի օպերատորի կողմից առաջարկվող Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

141. Հանձնաժողովը սույն կանոնների 139-րդ և 140-րդ կետերով նախատեսված տեղեկատվության հիման վրա հաստատում է Որակավորված արտադրողների հաջորդ տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները, որոնք ամրագրվում են Պայմանագրում:

142. Հանձնաժողովի կողմից հաստատված Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները՝ սարքավորումների և սարքվածքների պլանավորվող նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերման ժամկետների փոփոխությամբ պայմանավորված, ընթացիկ տարում կարող են վերանայվել Որակավորված արտադրողի և Համակարգի օպերատորի փոխադարձ համաձայնությամբ՝ պայմանով, որ չփոխվի օրացուցային տարվա գումարային Պայմանագրային հզորությունը:

143. Պայմանագրային հզորություն ունեցող Որակավորված արտադրողի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) պայմանագրային պարտավորությունները համարվում են կատարված, եթե տվյալ ամսվա Պայմանագրային հզորությունների կազմում ընդգրկված սարքավորումները և սարքվածքները տեխնիկապես սարքին վիճակում գտնվում են Համակարգի օպերատորի տրամադրության տակ և պատրաստ են զարգացնել կամ զարգացրել են նրա կողմից պահանջվող հզորությունը:

 

ԳԼՈՒԽ 17

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

144. Համակարգի օպերատորը կազմում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հետևյալ պլանավորված հաշվեկշիռները`

1) յուրաքանչյուր օրացուցային տարվա համար` ըստ ամիսների,

2) յուրաքանչյուր ամսվա համար` ըստ օրերի,

3) հաջորդ օրվա համար` ըստ ժամերի:

145. Համակարգի օպերատորը սույն կանոնների 16-րդ գլխում նշված տեղեկատվության հիման վրա իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի օրացուցային տարվա համար հաշվեկշռի պլանավորում և յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 20-ը, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է էլեկտրաէներգետիկական համակարգի հաջորդ օրացուցային տարվա հաշվեկշիռը՝ ըստ ամիսների:

146. Էլեկտրաէներգետիկական համակարգի ամսական հաշվեկշիռների պլանավորումը իրականացվում է հետևյալ կարգով.

1) Բաշխողը և Որակավորված սպառողները՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում հաջորդ ամսվա համար կանխատեսվող.

ա. ակտիվ էլեկտրաէներգիայի սպառման մեծություններն ըստ օրերի,

բ. երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա ակտիվ և ռեակտիվ բեռների գրաֆիկները.

2) Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հաջորդ ամսվա աշխատանքից պլանավորված դուրս բերման նախնական ժամանակացույցերը՝ ըստ օրերի.

3) Հիդրոէլեկտրակայանների համալիրները կամ հիդրոէլեկտրակայանները տնօրինող Որակավորված արտադրողները Համակարգի օպերատորին են ներկայացնում նաև`

ա. ոռոգման ջրի տասնօրյակային պահանջարկի քանակությունների վերաբերյալ տեղեկատվությունը` տասնօրյակից երկու օր առաջ,

բ. ոռոգման ջրի օրական պահանջարկի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` փոփոխությունից երկու օր առաջ.

4) Համակարգի օպերատորը՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հաջորդ ամսվա համար առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

ա. էլեկտրաէներգիայի հաջորդ ամսվա ընդհանուր հաշվեկշիռը՝ ըստ օրերի,

բ. հաշվարկային ամսում աշխատանքից պլանավորված դուրս բերման ժամանակացույցում փոփոխությունները:

147. Համակարգի օպերատորը իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի օրական հաշվեկշիռների պլանավորում և յուրաքանչյուր օր՝ մինչև ժամը 14:00-ն, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հաջորդ օրվա համար առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) ակտիվ հզորության օրական հաշվեկշիռը՝ ըստ ժամերի,

2) ռեակտիվ հզորության օրական պահանջարկը՝ ըստ ժամերի:

 

ԳԼՈՒԽ 18

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ

 

148. Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների՝ աշխատանքից պլանավորված դուրս բերումը կատարվում է հայտի հիման վրա:

149. Անհրաժեշտության դեպքում (փորձարկումներ տարբեր սարքավորումների վրա, մի քանի փուլից բաղկացած փոխանջատումներ և այլն) հայտից բացի տրվում է նաև Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված և Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագիրը:

150. Հայտում նշվում են սարքավորման կամ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, վթարային պատրաստականության ժամկետը, մնացորդային հզորությունը: Սույն կետի պահանջներին չբավարարող հայտը չի ընդունվում:

151. Պլանային նորոգումների նպատակով սարքավորման կամ սարքվածքի աշխատանքից դուրս բերման համար հայտերը հաղորդվում են Համակարգի օպերատորի կարգավարին` ժամը 12:00 – 15:00-ն, հետևյալ օրերին.

1) երկուշաբթի` չորեքշաբթի օրվա համար,

2) երեքշաբթի` հինգշաբթի օրվա համար,

3) չորեքշաբթի` ուրբաթ օրվա համար,

4) հինգշաբթի` շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերի համար,

5) ուրբաթ` երեքշաբթի օրվա համար,

6) շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին հայտեր չեն ընդունվում:

152. Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:

153. Սարքավորման կամ սարքվածքի նորոգման ժամկետը երկարաձգելու համար հայտերը հաղորդվում են թույլատրված ժամկետից մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարաձգման ժամկետը, ժամը և պատճառը:

154. Հայտի պատասխանը Համակարգի օպերատորի կարգավարը Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմին հայտնում է նորոգումն սկսելու կամ շարունակելու նախօրյակին` մինչև ժամը 13:00-ն:

155. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է Համակարգի օպերատորի կարգավարից թույլտվություն ստանալ՝ սարքավորումը կամ սարքվածքը նորոգման դուրս բերելու գործողությունները սկսելու համար: Համակարգի օպերատորի կարգավարը կարող է համապատասխան հիմնավորումներով արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը՝ ելնելով Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմից և իրավիճակից:

156. Նորոգման աշխատանքների սկիզբը համարվում է սարքավորման և սարքվածքի անջատման պահը: Նորոգումը համարվում է ավարտված՝ սարքավորումը կամ սարքվածքը պահուստ դուրս բերման կամ աշխատանքի մեջ դնելու պահից: Սարքավորումները և սարքվածքները նորոգման հանելու ու նորոգումից հետո աշխատանքի մեջ դնելու համար կատարվող գործողությունների, ինչպես նաև դրանց գործարկելու վրա ծախսված ժամանակը ներառվում է նորոգման թույլատրված ժամկետի մեջ:

157. Եթե Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում, ապա Համակարգի օպերատորի կարգավարին հայտնում է աշխատանքը չկատարելու պատճառը:

158. Համակարգի օպերատորը կարող է հետաձգել պլանավորված նորոգման նպատակով սարքավորումների և սարքվածքների աշխատանքից դուրս բերումը, եթե որոշի, որ այդ դուրս բերումը բացասական կազդի էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա: Այս դեպքում Համակարգի օպերատորը վերանայում է սարքավորումները և սարքվածքները աշխատանքից դուրս բերման ժամանակացույցը՝ հաշվի առնելով Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի համար նախընտրելի օրը և ժամը:

159. Սարքավորման և սարքվածքի աշխատանքից պլանավորված դուրս բերում չի իրականացվում, եթե.

1) Համակարգի օպերատորին սույն կանոնների 148-150-րդ կետերի համաձայն հայտ չի ներկայացվել,

2) ներկայացված հայտը չի թույլատրվել կամ հետաձգվել է Համակարգի օպերատորի կողմից:

160. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման նպատակով Համակարգի օպերատորը կարող է կասեցնել արդեն սկսված պլանավորված նորոգման աշխատանքները՝ տեղեկացնելով դրա մասին համապատասխան Որակավորված արտադրողին, Հաղորդողին, Բաշխողին կամ Որակավորված սպառողին և հաշվի առնելով սույն կանոնների 150-րդ կետում նշված վթարային պատրաստականության ժամկետը: Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը ապահովում են սարքավորումների և սարքվածքների շահագործման վերսկսումը` իր կողմից նշված վթարային պատրաստականության ժամկետում:

161. Համակարգի օպերատորի կարգավարը կարող է իր հերթափոխի ընթացքում օպերատիվ կարգով թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման կամ սարքվածքի վրա աշխատանքների կատարումը, եթե դա թույլատրելի է Էլեկտրաէներգետիկական համակարգի և սարքավորման կամ սարքվածքի աշխատանքի ռեժիմով: Այդ մասին համապատասխան գրանցում է կատարվում օպերատիվ մատյանում:

162. Աշխատանքից դուրս բերված սարքավորման կամ սարքվածքի փորձարկման տևողությունը որոշվում է Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված փորձարկման ծրագրով: Թերությունների բացակայության դեպքում սարքավորման նորոգումը համարվում է ավարտված և հայտը փակվում է: Սարքավորման հայտը փակվում է նաև այն դեպքում, երբ Համակարգի օպերատորը նորոգումից հետո չի թույլատրում սարքավորման փորձարկումը:

163. Սարքավորումը կամ սարքվածքը վթարային կամ անհապաղ ձեռքով անջատելուց հետո Համակարգի օպերատորին տրվում է շտապ հայտ՝ նորոգման աշխատանքներ կատարելու, աշխատանքների ծավալն ու կատարման ժամկետը որոշելու նպատակով: Շտապ հայտերը տրվում են շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:

 

ԳԼՈՒԽ 19

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄԸ

 

164. Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների Կարգավարման հիմնական նպատակն է հուսալի, անվտանգ և որակյալ էլեկտրամատակարարման ապահովումը:

165. Էլեկտրաէներգետիկական համակարգում ռեժիմների Կարգավարման գործընթացը իրականացվում է բացառապես Համակարգի օպերատորի կողմից:

166. Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների Կարգավարման նպատակով Համակարգի օպերատորը իրական ժամանակում՝

1) վերահսկում է Էլեկտրաէներգետիկական համակարգում հոսքաբաշխումը,

2) վերահսկում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների ընթացիկ օպերատիվ վիճակը,

3) կարգավորում է ակտիվ հզորության միջհամակարգային փոխհոսքերը՝ էլեկտրական կայաններում ակտիվ հզորության գոյություն ունեցող պահուստների օգտագործմամբ,

4) կարգավորում է ստուգիչ կետերում լարման մակարդակը՝ ռեակտիվ հզորության գոյություն ունեցող աղբյուրների օգտագործմամբ,

5) վերահսկում է Էլեկտրաէներգետիկական համակարգի տարրերի բեռնավորման մակարդակը՝ բացառելով դրանց գերբեռնումները,

6) տալիս է կարգադրություններ՝ Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողից համակարգային ծառայություններ ստանալու համար,

7) տալիս է կարգադրություններ Բաշխողին կամ Որակավորված սպառողին՝ Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ կատարելու համար,

8) վերահսկում է էլեկտրակայաններում համապատասխան պահուստների պահպանումը և, անհրաժեշտության դեպքում, կատարում է պահուստների վերաբաշխումը:

167. Տեխնոլոգիական խախտումների և վթարների վերացման, ինչպես նաև միջհամակարգային փոխհոսքերի օպերատիվ կարգավորման նպատակով Համակարգի օպերատորը կարող է փոփոխել արտադրության և սպառման օրական գրաֆիկը՝ չխախտելով Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության սահմանված ցուցանիշները:

168. Վթարային իրավիճակում Համակարգի օպերատորը կարող է փոփոխել հիդրոէլեկտրակայանով անցնող ջրի պլանավորված քանակը:

169. Տեխնոլոգիական խախտումների և վթարների վերացումը Համակարգի օպերատորը իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգին համապատասխան:

170. Միջհամակարգային փոխհոսքերի օրական գրաֆիկներում փոփոխությունները համաձայնեցվում են համապատասխան Էլեկտրաէներգետիկական համակարգերի օպերատորների հետ:

 

ԳԼՈՒԽ 20

ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՍ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

171. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 20-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում, իսկ Համակարգի օպերատորն իր հերթին վերջիններիս է ներկայացնում՝

1) իրենց ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) իրենց տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Օպերատիվ անձնակազմի ցուցակը:

172. Համակարգի օպերատորի կարգավարները իրենց իրավասության սահմաններում հերթապահության ընթացքում հանդիսանում են Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի օպերատիվ ղեկավարները (վերադասները):

173. Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի` աշխատատեղից բացակայելու դեպքում նրան կարող է փոխարինել սույն կանոնների 171-րդ կետի համաձայն ներկայացված ցուցակում նշված անձը: Այդ փոխարինման մասին տեղյակ է պահվում Համակարգի օպերատորի կարգավարին:

174. Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և կառավարման ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը` Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

175. Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և միաժամանակ Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի կառավարման ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը՝ Համակարգի օպերատորի կարգավարի թույլտվությամբ: Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը գործողությունները կատարում է ներքին հրահանգների համաձայն:

176. Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Համակարգի օպերատորի կարգավարին վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների բոլոր խափանումների և ռեժիմային հարաչափերից անթույլատրելի շեղումների մասին:

177. Համակարգի օպերատորի կարգավարին ենթակա Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է հերթափոխն ընդունելուց հետո զեկուցել Համակարգի օպերատորի կարգավարին, ինչպես նաև վերջինիս պահանջով` ցանկացած պահի զեկույցի մեջ նշելով էներգաօբյեկտի սխեման տվյալ պահի դրությամբ, ինչպես նաև Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վիճակի, ռեժիմային հարաչափերի, առկա թերությունների, նախատեսվող նորոգումների ու փոխանջատումների մասին: Զեկույցից հետո էներգաօբյեկտի ժամացույցը ճշտվում է Համակարգի օպերատորի կարգավարական կետի ժամացույցի հետ:

178. Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների կամ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) գործարկման կամ աշխատանքի դադարեցման,

2) նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերելու կամ վերադարձնելու,

3) լարման տակ դնելու,

4) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

5) միացման կամ անջատման,

6) օդային գծերի արտահերթ շրջայցեր կազմակերպելու,

7) սարքավորումների և սարքվածքների զննումներ կատարելու:

179. Համակարգի օպերատորի կարգավարների կարգադրությունները Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը կատարում է անհապաղ և անվերապահորեն, բացառությամբ մարդկանց անվտանգությանը և սարքավորումների ու շրջակա միջավայրի պահպանմանը սպառնացող դեպքերի: Եթե կարգադրություն ընդունողն այն համարում է սխալ, ապա ներկայացնում է հիմնավորված առարկություն: Համակարգի օպերատորի կարգավարի կողմից կարգադրությունը հաստատվելու դեպքում ենթակա Օպերատիվ անձնակազմը այն կատարում է: Իր անհամաձայնության և կարգադրությունը չկատարելու մասին հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին և իր տեխնիկական ղեկավարին` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

180. Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի տեխնիկական ղեկավարից պահանջել փոխարինել իրեն օպերատիվ կարգով ենթակա հերթապահին` վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

181. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը կամ տեխնիկական ղեկավարը ընդունում է հերթափոխը` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

182. Էլեկտրակայանների հերթափոխի պետերը պարտավոր են ճշտորեն կատարել Համակարգի օպերատորի կողմից առաջադրված ակտիվ և ռեակտիվ հզորությունների բեռի գրաֆիկները:

183. Էլեկտրակայանների հերթափոխի պետերը բեռի գրաֆիկներից հարկադրված շեղումների և դրանց պատճառների մասին անմիջապես տեղեկացնում են Համակարգի օպերատորի կարգավարին:

184. Համակարգի օպերատորի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի հաղորդագրությունը գրանցվում են Համակարգի օպերատորի կարգավարի և Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի օպերատիվ մատյաններում:

185. Ստանալով Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությունը՝ Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրառել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո այդ մասին գրառել օպերատիվ մատյանում և հայտնել Համակարգի օպերատորի կարգավարին:

186. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով՝ համաձայն Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի: Համակարգի օպերատորը պարտավոր է այդ ցուցակը ներկայացնել Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին:

187. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ ենթակա և վերադաս Օպերատիվ անձնակազմերը պարտավոր են միմյանց դիմել միայն ազգանունով:

188. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը՝ հաստատել:

189. Օպերատիվ փոխանջատումների ժամանակ չի թույլատրվում վարել փոխանջատումներին չվերաբերող խոսակցություն:

 

ԲԱԺԻՆ 5

ՆՈՐ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻՆ

 

ԳԼՈՒԽ 21

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

190. Սույն բաժնով սահմանված կարգով Հաղորդման ցանցին հզորություն միացնելու իրավունք ունեն Որակավորված արտադրողը, Բաշխողը և Որակավորված սպառողները:

191. Հզորության միացման համար Հայտատուն ապահովում է Հաղորդման ցանցին իր Միացվող հզորությունների համապատասխանությունը սույն կանոնների և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

192. Միացվող հզորության համար Տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով Հայտատուն հայտ է ներկայացնում Հաղորդողին` կցելով սույն կանոնների N 2 հավելվածում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև.

1) Հանձնաժողովի կողմից գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի կամ համապատասխան որոշման պատճենը, եթե այդպիսիք պահանջվում են «Լիցենզավորման մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով Հայտատուի կողմից իրականացվող գործունեության համար,

2) Միացվող հզորության նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռք բերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերը,

3) Տեխնիկական պայմանները տրամադրելու համար Հաղորդողին վճարումը հավաստող փաստաթուղթը:

193. Տեխնիկական պայմանները տրամադրելու համար Հաղորդողը Հայտատուից գանձում է ծառայության վճար՝ 500 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որից 250 000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) փոխանցում է Համակարգի օպերատորին՝ ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված գումարները վերադարձման ենթակա չեն:

194. Չի թույլատրվում Հայտատուից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն կանոններով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

195. Հայտատուի դիմելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում Հաղորդողը.

1) ստուգում է ստացված տեղեկատվության համապատասխանությունը սույն գլխի պահանջներին և, անհրաժեշտության դեպքում, Հայտատուի հետ համատեղ կատարում է ճշտումներ,

2) մշակում է Տեխնիկական պայմանների նախագիծը` հիմք ընդունելով տեխնիկական կանոնակարգերի պահանջները,

3) Համակարգի օպերատորին է ներկայացնում սույն կանոնների N 2 հավելվածում նշված ստուգված տեղեկատվությունը և Տեխնիկական պայմանների նախագիծը՝ ելնելով միացման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից,

4) Համակարգի օպերատորին է ներկայացնում սույն կանոնների 193-րդ կետին համապատասխան Համակարգի օպերատորին վճարումը հավաստող փաստաթուղթ:

196. Սույն կանոնների 195-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը Հաղորդողից ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի օպերատորը, գնահատում է Միացվող հզորության ազդեցությունը Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության վրա, Հաղորդողի հետ համատեղ ուսումնասիրում է մշակված Տեխնիկական պայմանները՝ Միացվող հզորության և Հաղորդման ցանցում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար նախատեսված միջոցառումների ամբողջականության և անհրաժեշտության տեսանկյունից և Հաղորդողին է ներկայացնում Տեխնիկական պայմանների համաձայնեցված տարբերակը:

197. Համակարգի օպերատորից համաձայնեցված Տեխնիկական պայմանները ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում Հաղորդողը Հայտատուի համաձայնեցմանն է ներկայացնում Տեխնիկական պայմանները (Միացման կետի նշմամբ) և դրանց համապատասխան հաշվարկված Միացման վճարի նախնական չափը, որը որոշվում է Հաղորդողի կազմած խոշորացված նախահաշվի հիման վրա: Այն կազմվում է համանման նախագծերի իրականացման համար կատարված ծախսերի հիման վրա:

198. Միացման վճարը հավասար է՝ Միացվող հզորությունը Հաղորդման ցանցին միացնելու նպատակով Հաղորդման ցանցում անհրաժեշտ նոր հզորությունների կառուցման, առկա հզորությունների վերակառուցման, հաշվառքի սարքի, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման ու տեղակայման, տեխնիկական կանոնակարգերով և սույն կանոններով միացման նպատակով մատուցված բոլոր ծառայությունների, այդ թվում նախագծման ծախսերի հանրագումարին:

199. Սույն կանոնների 197-րդ կետում նշված Տեխնիկական պայմանների և Միացման վճարի առնչությամբ Հայտատուի համաձայնությունը դրանք վերջինիս ներկայացնելու պահից վեց ամսվա ընթացքում չստանալու դեպքում հայտը համարվում է չեղյալ:

200. Միացվող հզորության նախագծի մշակման ընթացքում՝ հայտում նշված տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Հայտատուն պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հաղորդողին: Այդ դեպքում Հաղորդողը սույն կանոնների 195-րդ (բացառությամբ 4-րդ ենթակետի), 196-րդ և 197-րդ կետերով սահմանված կարգի և ժամկետների պահպանմամբ Հայտատուին է ներկայացնում փոփոխված Տեխնիկական պայմանները (Միացման կետի նշմամբ) և դրանց համապատասխան հաշվարկված Միացման վճարի նախնական չափը կամ իրազեկում՝ դրանք անփոփոխ թողնելու մասին:

 

ԳԼՈՒԽ 22

ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

201. Սույն կանոնների Հայտատուից 197-րդ կետում նշված համաձայնությունը ստանալու պահից 15 օրվա ընթացքում Հաղորդողը Հայտատուի հետ կնքում է Միացման պայմանագիր: Հաղորդողի կողմից տրված Տեխնիկական պայմանները կցվում են Միացման պայմանագրին և հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

202. Սույն կանոնների 200-րդ հոդվածի համաձայն Տեխնիկական պայմանների փոփոխության դեպքում կնքված Միացման պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ, իսկ Հայտատուի անհամաձայնության դեպքում լուծվում՝ Հաղորդողի փաստացի կրած ծախսերի հատուցման պայմանով:

203. Միացման պայմանագրում նշվում են.

1) փորձաքննություն անցած միացման նախագիծը Հաղորդողի համաձայնեցմանը ներկայացնելու ժամկետը,

2) Հաղորդողի համաձայնեցմանը ներկայացված միացման նախագիծը Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ համաձայնեցման ժամկետը,

3) Միացման վճարի նախնական չափը և վճարման ժամկետները (ժամանակացույցը), ինչպես նաև Միացման վճարի նախնական և վերջնական մեծությունների ճշգրտման մեխանիզմները,

4) Հաղորդման ցանցին հզորության միացման ժամկետները և այդ ժամկետների խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը:

204. Միացման պայմանագրի կողմերի համաձայնեցրած ցանկացած փաստաթղթի փոփոխության անհրաժեշտության դեպքում այն կատարվում է համապատասխան փաստաթղթի համաձայնեցման համար Միացման պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում (եթե այլ բան չի սահմանվում Միացման պայմանագրով):

205. Միացման պայմանագրի շրջանակում Հաղորդման ցանցում վերակառուցված, ինչպես նաև նոր կառուցված հզորությունները հանդիսանում են Հաղորդողի սեփականությունը, Իսկ տեղադրված հաշվառքի սարքն, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու դրանց ծրագրային ապահովման փաթեթները՝ Հայտատուի սեփականությունը:

 

ԳԼՈՒԽ 23

ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

206. Միացման թույլտվություն ստանալու նպատակով Հայտատուն Հաղորդողին է դիմում Միացման պայմանագրում նշված միացման վերջնաժամկետից առնվազն 75 աշխատանքային օր առաջ` ներկայացնելով.

1) շինարարության ավարտը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,

2) տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված հզորության գործարկման եզրակացության (թույլտվություն) պատճենը,

3) Միացման վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ,

4) սույն կանոնների N 3 հավելվածում նշված տեղեկատվությունը,

5) միացման գործողությունների ծրագիրը:

207. Հաղորդողը սույն կանոնների 206-րդ կետում նշված դիմումը ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը սույն բաժնի պահանջներին և Համակարգի օպերատորի համաձայնեցմանն է ներկայացնում միացման գործողությունների ծրագիրը:

208. Համակարգի օպերատորը Հաղորդողից անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում է միացման գործողությունների ծրագիրը:

209. Համակարգի օպերատորի համաձայնությունը ստանալուց հետո Հաղորդողը 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին տալիս է Միացման թույլտվություն (դրական եզրակացության դեպքում) կամ տեղեկացնում՝ հայտնաբերված թերությունների մասին (բացասական եզրակացության դեպքում): Թերությունները՝ Հայտատուի կողմից տեղեկացումը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, չշտկելու դեպքում Հայտատուին Միացման թույլտվություն չի տրվում, իսկ Միացման պայմանագրում նշված միացման վերջնաժամկետը համարվում է երկարաձգված՝ ուշացման օրերին համապատասխան:

210. Միացման թույլտվություն ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն գրավոր դիմում է Հաղորդողին և Համակարգի օպերատորին՝ նշելով իր Միացվող հզորությունը Հաղորդման ցանցին փաստացի միացնելու նախընտրելի ամսաթիվը:

211. Եթե Հայտատուի կողմից նշված իր Միացվող հզորության փաստացի միացման (թողարկման, փորձարկման) նախընտրելի օրը Համակարգի օպերատորի կարծիքով ընդունելի չէ՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության աշխատանքի ապահովման տեսանկյունից, ապա Համակարգի օպերատորը 3 աշխատանքային օրվա ընթացքում բանակցում է Հայտատուի հետ միացման (թողարկման, փորձարկման) օրը տեղափոխելու շուրջ:

212. Միացվող հզորության Հաղորդման ցանցին միացումը իրականացվում է համաձայն 208-րդ կետում նշված միացման գործողությունների ծրագրի:

213. Հայտատուն փորձարկում է Հաղորդման ցանցին իր Միացվող հզորությունը` Տեխնիկական պայմաններով և Միացման պայմանագրով սահմանված պահանջներին դրա համապատասխանությունը հաստատելու նպատակով: Այդպիսի փորձարկումները իրականացվում են Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված գործողությունների ծրագրերին համապատասխան:

214. Հաղորդման ցանցին Միացվող հզորությանը ներկայացվող նվազագույն պահանջները սահմանվում են նորմատիվ իրավական ակտերով:

 

ԲԱԺԻՆ 6

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 24

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

215. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կազմակերպման պահանջներն են`

1) յուրաքանչյուր Հաշվառման կետ պետք է կահավորված լինի Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրով,

2) էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրում ներառված հաշվիչը (հաշվիչները) պետք է ապահովեն էլեկտրական էներգիայի ակտիվ և ռեակտիվ բաղադրիչների հաշվառումը,

3) Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինման ներքո գտնվող Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի տարրերի ճշտության դասերի համապատասխանությունը՝ սույն կանոնների 25-րդ գլխում նշված պահանջներին,

4) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է լինեն հուսալի,

5) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է գրանցված լինեն Շուկայի օպերատորի կողմից ԷՀԱՀ-ում,

6) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է ապահովեն հաշվառման տվյալների էլեկտրոնային տեսքով հաղորդումը հաշվառման տվյալների բազա,

7) ակտիվ հզորության հիմնական չափման միավոր է սահմանվում կիլոՎատտը (կՎտ), իսկ ռեակտիվ հզորությանը` կիլովառը (կվառ),

8) ակտիվ էներգիայի հիմնական չափման միավոր է սահմանվում կիլոՎատտ*ժամը (կՎտժ), իսկ ռեակտիվ էներգիայինը` կիլովառ*ժամը (կվառժ):

216. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է տեղադրված լինեն այնպես, որ ապահովվի`

1) 30 Մվտ և ավել դրվածքային հզորությամբ Արտադրողների կողմից արտադրված (ըստ յուրաքանչյուր գեներատորի), ինչպես նաև սեփական կարիքների համար սպառված և բոլոր Արտադրողների կողմից առաքված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

2) Հաղորդման ցանցերով հաղորդված կամ տարանցված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

3) Բաշխողի ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակների որոշումը, ինչպես նաև Բաշխողի ցանցից Հաղորդողի ցանց և Արտադրողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

4) Որակավորված սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը,

5) արտահանված, ներկրված, ինչպես նաև տարանցված էլեկտրաէներգիայի քանակների որոշումը:

217. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները պետք է տեղակայված լինեն պայմանագրային կողմերի Սահմանազատման կետերում (իսկ բավարար հիմնավորմամբ և Շուկայի օպերատորի համաձայնությամբ Սահմանազատման կետերից դուրս)` այնպես, որպեսզի.

1) նվազագույնի հասցվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը,

2) նվազագույնի հասցվի կողմնակի անձանց միջամտության հնարավորությունը Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների միացման սխեմային և նրանց աշխատանքին,

3) ապահովվի պայմանագրային կողմերի և Շուկայի օպերատորի ներկայացուցչի համար Առևտրային և Վերահսկիչ հաշվիչների ցուցմունքի տեսանելիությունը,

4) ապահովվի Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների պահպանումը,

5) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:

218. Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների մոտ Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների տեղակայման, փոխարինման, դրանց աշխատունակության ստուգման և հաշվիչների ստուգաչափման գործառույթների կոորդինացումը, ինչպես նաև այդ հաշվառման համալիրների միջոցով Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառումը իրականացվում է Շուկայի օպերատորի կողմից՝ ԷՀԱՀ միջոցով:

219. Հաշվիչների ստուգաչափումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպությունը:

220. ԷՀԱՀ-ում ընդգրկվում են Արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին ու Որակավորված սպառողներին պատկանող ինչպես առևտրային, այնպես էլ վերահսկիչ հաշվառման համալիրները:

221. Հայաստանի Հանրապետության տարածքում Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվարկը Շուկայի օպերատորը կատարում է Արտադրող – Հաղորդող, Արտադրող – Բաշխող, Արտադրող – Որակավորված սպառող, Հաղորդող - Բաշխող, Հաղորդող – Որակավորված սպառող և Բաշխող – Որակավորված սպառող Սահմանազատման կետերի համար:

222. Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համար օգտագործվող Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների խափանման դեպքում Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Վերահսկիչ հաշվիչից ստացված տվյալների հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 25

ԷՀԱՀ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

223. ԷՀԱՀ-ը ընդգրկում է՝

1) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրներ,

2) առաջնային տվյալների հավաքագրման սերվեր (կոմունիկացիոն սերվեր),

3) տվյալների մշակման և հաշվառման սերվեր (գլխավոր սերվեր),

4) հանգուցային սերվերներ (տվյալների հավաքման և հաղորդման սերվերներ), որոնք տեղակայված են 220 կվ և բարձր լարման ենթակայաններում և արտադրող կայաններում (բացառությամբ մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ Արտադրողների),

5) տարածաշրջանային սերվերներ, որոնք տեղակայված են Հաղորդողի տարածաշրջանային և Արտադրողի էլեկտրակայանների (այդ թվում՝ հիդրոէլեկտրակայանների կասկադների) ադմինիստրատիվ կառավարման կենտրոններում,

6) դյուրակիր համակարգիչներ, որոնք օգտագործվում են հաշվառման տվյալների բազայում տվյալների ներմուծման համար՝ այն դեպքում, երբ խափանվել են կապուղիները կամ Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրը կահավորված չէ հեռահաղորդակցության սարքվածքներով,

7) հանգուցային և տարածաշրջանային սերվերներում պահպանվող հաշվառման տվյալների բազաներ,

8) հեռահաղորդակցության սարքվածքներ՝ ներառյալ հաղորդակցման ուղիները դեպի կորպորատիվ ցանցեր, մոդեմներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, RS232-RS422/485 փոխակերպիչներ,

9) Առևտրային և Վերահսկիչ հաշվիչների ավտոնոմ էլեկտրական սնումն ապահովող անխափան սնման սարքեր՝ առնվազն 1.5 ժամ տևողությամբ, հիմնական սնման աղբյուրի անջատումից հետո:

224. ԷՀԱՀ-ը ապահովում է՝

1) էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցումը դեպի հաշվառման տվյալների բազա,

2) Էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրներից ստացվող տվյալների գրանցումը և դրանց պաշտպանվածությունը,

3) Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների մուտքը ՏՀՀՍ-ներում գտնվող հաշվառման տվյալների բազա՝ տվյալ Արտադրողին, Հաղորդողին, Բաշխողին ու Որակավորված սպառողին վերաբերող տեղեկատվություն ստանալու համար,

4) էլեկտրաէներգիայի (հզորության) քանակի գրանցումը յուրաքանչյուր Հաշվառման կետում և հաշվարկումը Սահմանազատման կետի համար:

225. ԷՀԱՀ-ում ներառված սերվերների, համակարգիչների տեխնիկական հարաչափերին և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջները առաջադրում է Շուկայի օպերատորը և հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:

226. ԷՀԱՀ-ում ներառված էլեկտրաէներգիայի (հզորության) Առևտրային և Վերահսկիչ հաշվիչները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համար թույլատրվող ստատիկ հաշվիչներին ներկայացվող պահանջները բավարարող Վատտ*ժամերի ստատիկ հաշվիչներ՝ IEC11070P (օպտիկական պորտ) և RS485 ինտերֆեյսով, որոնք ներառված կլինեն Շուկայի օպերատորի ծրագրային ապահովման կողմից աջակցվող սարքերի պաշտոնական ցանկում և զետեղված Շուկայի օպերատորի պաշտոնական կայքում:

227. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համար ԷՀԱՀ-ում թույլատրվում են փոփոխական հոսանքի ակտիվ և ռեակտիվ էներգիայի այն ստատիկ հաշվիչների կիրառումը, որոնք բավարարում են սույն գլխով սահմանված տեխնիկական պահանջներին:

228. Ըստ ճշտության դասի թույլատրվում է կիրառել ստատիկ հաշվիչների հետևյալ հինգ տեսակները՝

1) ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ հաշվիչներ 1,0 S ճշտության դասից ոչ պակաս,

2) մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,

3) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,5 S ճշտության դասի,

4) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,2 S ճշտության դասի,

5) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերում տրանսֆորմատորային միացման ռեվերսային բազմաֆազ 0,2 S ճշտության դասի:

229. Սույն կանոնների 228-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նկարագրված 0,5 S ճշտության դասի հաշվիչների ճշտությանը և ճշտության ստուգմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30207-94 (ՄԷԿ 1036-90) և ԳՕՍՏ 30206-94 (ՄԷԿ 687-92) ստանդարտներին, իսկ մյուս տեխնիկական պահանջները` փորձարկումներն ու փորձարկումների պայմանները, անվտանգության պահանջները` ԳՕՍՏ 30207-94 (ՄԷԿ 1036-90) ստանդարտին:

230. Սույն կանոնների 228-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նկարագրված տրանսֆորմատորային միացման բազմաֆազ 0,2 S ճշտության դասի հաշվիչները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30206-94 (ՄԷԿ 687-92) ստանդարտի պահանջներին:

231. Սույն կանոնների 228-րդ կետում նշված տեսակների բոլոր հաշվիչների համար, բացի սույն գլխով նախատեսված ստանդարտների պահանջներից, սահմանվում են հետևյալ լրացուցիչ պահանջները.

1) հաշվառված էլեկտրաէներգիան պարտադիր արտապատկերվում է հաշվիչի ցուցանակի վրա ամբողջական ու տասնորդական մեծությունների,

2) ստուգաչափման ժամանակ տվյալները պետք է ֆիքսվեն 0.01 կՎտժ (կվառ) ճշտությամբ,

3) բոլոր տեսակի հաշվիչները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայի հաշվառում՝ ըստ օրվա ժամերի սահմանված առնվազն չորս սակագներով,

4) բոլոր տեսակի հաշվիչները պետք է ավտոմատ կերպով ֆիքսեն և արտապատկերեն տեղեկատվությունը իրենց պատյանի հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին,

5) բոլոր տեսակի հաշվիչները ցուցատախտակի վրա պետք է ունենան ազդանշանիչներ` անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության դեպքում ազդանշանելու համար,

6) հաշվիչների անկախ սնուցման աղբյուրի փոխարինման գործընթացը չպետք է ազդի հաշվիչի ոչ մի ցուցմունքի վրա,

7) հաշվիչների լուսատախտակի վրա անընդհատ, որոշակի պարբերությամբ, բայց ոչ ավելի քան 5 րոպեն մեկ անգամ, և յուրաքանչյուրը՝ 10 վայրկյանից ոչ պակաս տևողությամբ, պետք է ապահովվի հետևյալ տեղեկատվության արտապատկերումը`

ա. թվականը և ժամը (ժամացույցի աշխատանքի ստուգման համար),

բ. հաշվիչի ցուցմունքները ըստ սակագների,

գ. նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերը ըստ սակագների,

8) տրանսֆորմատորային ռեվերսային հաշվիչները ցուցատախտակի վրա պետք է արտապատկերեն սույն կետի 7-րդ ենթակետի տվյալները՝ ըստ հզորության հոսքերի ուղղությունների,

9) ուղիղ միացման միաֆազ և բազմաֆազ հաշվիչները հեռաչափման և (կամ) տեղում տվյալների ավտոմատացված ընթերցման ժամանակ պետք է պատկերեն հետևյալ տեղեկատվությունը.

ա. հաշվիչի նույնացման համարանիշը,

բ. թվականը և ժամը,

գ. ընթացիկ ցուցմունքները՝ ըստ սակագների,

դ. նախորդ հաշվարկային ամսվա էլեկտրաէներգիայի ծախսերը՝ ըստ սակագների,

ե. պատյանի հանովի մասի անթույլատրելի տեղահանման մասին տեղեկատվությունը,

զ. հաշվիչի անկախ սնուցման աղբյուրի փոխարինման անհրաժեշտության ազդանշանը,

10) տրանսֆորմատորային միացման հաշվիչները բացի սույն կետի 9-րդ ենթակետի տվյալներից պետք է պատկերեն նաև բեռի գրաֆիկները (ակտիվ և ռեակտիվ հզորության կեսժամային միջինացումով) առնվազն վերջին 60 օրվա համար,

11) տրանսֆորմատորային ռեվերսային հաշվիչները սույն կետի 9-րդ և 10-րդ ենթակետերի տվյալները պետք է պատկերեն ըստ ակտիվ և ռեակտիվ հզորության հոսքերի ուղղությունների,

12) բոլոր տեսակի հաշվիչները, ինֆորմացիայի կենտրոնացված հաշվառումն ու մշակումն ապահովելու նպատակով, պետք է օժտված լինեն ելքային հանգույցով` դեպի հաշվառման կենտրոն ինֆորմացիայի փաթեթային ռեժիմում հաղորդման և (կամ) տեղում էլեկտրոնային-թվային ընթերցման համար և առանձին ելքով` հաշվիչների ստուգաչափման համար,

13) բոլոր տեսակի հաշվիչները տարբեր մակարդակի նշանաբաններով պետք է պաշտպանված լինեն չարտոնագրված մուտքերից:

232. Հաշվիչների եզրաչափերը, տեղակայման չափերը, զանգվածը և բոլոր այլ անհրաժեշտ պահանջները պետք է սահմանվեն հաշվիչների տեխնիկական պայմաններով:

233. Հաշվառման տվյալների բազան պետք է պարունակի՝

1) գրանցումներ Հաշվառման կետով անցած էլեկտրաէներգիայի ակտիվ և ռեակտիվ բաղադրիչների ու հզորության մասին՝ ստացված 30 րոպեանոց միջակայքում գումարային (ինտեգրալ) տվյալներից, ինչպես նաև այդ միջակայքում հզորության գործակցի արժեքի մասին,

2) տեղեկատվություն հաշվառման տվյալների բազայի գրանցումներում կատարված փոփոխությունների և դրանք իրականացնողի մասին,

3) տվյալներ յուրաքանչյուր Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի վերաբերյալ (լարման և հոսանքի տրանսֆորմատորների, հաշվիչների տեխնիկական տվյալները, ստուգաչափման ժամկետները, գործարանային համարները և այլն):

234. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի փոխարինման դեպքում, տեղադրված նոր տվյալները մուտքագրվում են հաշվառման տվյալների բազա Շուկայի օպերատորի կողմից:

235. Հաշվառման տվյալների բազայում հաշվառման տվյալները պահպանվում են 24 ամիս, այնուհետև արխիվացվում են և պահպանվում Շուկայի օպերատորի և Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների մոտ 10 տարի ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 26

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

236. Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների փոխհարաբերությունները միմյանց և Շուկայի օպերատորի հետ կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոններով, Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների լիցենզիայի պայմաններով, կողմերի հետ կնքված Շուկայի օպերատորի ծառայության մատուցման պայմանագրով և այլ իրավական ակտերով:

237. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները, ելնելով միմյանց միջև էլեկտրական միացումներից, որոշում են Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների տեղաբաշխման ուրվակը՝ հաշվի առնելով սարքավորումների հաշվեկշռային պատկանելիության սահմանը և կողմերի շահերը: Ընտրված Հաշվառման կետերը, Առևտրային ու Վերահսկիչ հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների քանակն ու ճշտության դասերը, ինչպես նաև երկրորդային շղթաները պետք է համապատասխանեն սույն կանոնների 227-րդ կետի, ինչպես նաև ՀՍՏ257-2006-ի պահանջներին և նախագծման փուլում համաձայնեցվեն Շուկայի օպերատորի հետ: Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների տեղաբաշխման ուրվակը և գլխավոր հարաչափերը պետք է կցվեն Պայմանագրին:

238. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայումը և փոխարինումը իրականացնում են պայմանագրային կողմերը՝ Շուկայի օպերատորի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ)՝ համաձայն սույն կանոնների N 4 հավելվածի: Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը ապահովում է, որ իր Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների, կամ դրանց առանձին տարրերի փոխարինման ընթացքում Շուկայի օպերատորին փոխանցվեն Շուկայի օպերատորի համար ընդունելի այլընտրանքային հաշվառման տվյալներ:

239. Հաշվիչների սեղմակաշարերը կամ դրանց տեղակայման արկղերը կնքում է (կնիքները հանում է) Շուկայի օպերատորը՝ պայմանագրային կողմերի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (եռակողմ ակտ)՝ համաձայն սույն կանոնների N 5 հավելվածի:

240. Չափիչ տրանսֆորմատորները (հոսանքի և լարման) կամ դրանց տեղակայման էլեկտրական վահանակների կամ պահարանների դռները կնքում են պայմանագրային կողմերը՝ կողմերից որևէ մեկի պահանջի հիման վրա՝ կազմելով երկկողմ արձանագրություն:

241. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրներում կամ դրանց առանձին տարրերում առաջացած վթարների վերացման նպատակով հաշվիչների սեղմակաշարերի կամ դրանց տեղակայման արկղերի կնիքների հանումը կարող է իրականացվել առանց Շուկայի օպերատորի և պայմանագրային մյուս կողմի մասնակցության՝ անմիջապես տեղեկացնելով վերջիններիս: Այս դեպքում հաշվիչների սեղմակաշարերի կամ դրանց տեղակայման արկղերի վերակնքումն իրականացվում է սույն կանոնների 239-րդ կետում սահմանված ընթացակարգով՝ 72 ժամվա ընթացքում:

242. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրները օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվում են ակնադիտարկման Շուկայի օպերատորի կողմից՝ պայմանագրային կողմերի մասնակցությամբ, որի ընթացքում ստուգվում է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների ամբողջականությունը և կնիքների առկայությունը: Ակնադիտարկման արդյունքները ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ՝ համաձայն սույն կանոնների N 6 հավելվածի:

243. Եթե սույն կանոնների 242-րդ կետում նշված ակնադիտարկման ժամանակ բացահայտվել է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի ամբողջականության խախտում (հաշվիչի իրանի, տեղակայման արկղի, հոսանքի և լարման երկրորդային շղթաների հաղորդալարերի վնասվածք), կամ կնիքների վնասվածք, կամ դրանց բացակայություն, ապա այդ փաստի վերաբերյալ Շուկայի օպերատորը կազմում է համապատասխան արձանագրություն, որը հիմք է հանդիսանում Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրի արտահերթ ստուգման համար.

1) Առևտրային հաշվիչի դեպքում՝ հաշվիչում առկա իրադարձությունների մատյանը ընթերցելու միջոցով,

2) Առևտրային հաշվիչի բացակայության դեպքում՝ հաշվառման համալիրի արտահերթ ստուգման միջոցով:

244. Այն դեպքում, երբ սույն կանոնների 243-րդ կետում նկարագրված խախտումները հանգեցրել են Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման խախտմանը, Շուկայի օպերատորը կատարում է էլեկտրաէներգիայի վերահաշվարկ սույն կանոնների 222-րդ կետի համաձայն:

245. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրը տնօրինողը պարտավոր է ձեռնարկել միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում անսարքությունը վերացնելու, կամ սարքավորումը նորով փոխարինելու ուղղությամբ:

246. ԷՀԱՀ-ի տարրերի փոխարինումը, կամ ընդլայնման նպատակով նոր տարրերի տեղակայումն իրականացնում են պայմանագրային կողմերը՝ Շուկայի օպերատորի հետ համաձայնեցված նախագծով և ժամկետներում:

247. ԷՀԱՀ-ում ներառվելու նպատակով Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրները` երկրորդային շղթաների միացումները, հաշվիչի, մոդեմների և կապի միջոցների աշխատունակությունը Շուկայի օպերատորի կողմից ենթարկվում են ստուգման: Շուկայի օպերատորը կարող է իրականացնել Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգի պարբերական, պատահական և չնախազգուշացված ստուգումներ: Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները ապահովում են Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգի անարգել հասանելիությունը Շուկայի օպերատորի ներկայացուցչի համար: Էլեկտրական էներգիայի հաշվիչի ինքնաախտորոշման արդյունքում ծրագրային սխալ հայտնաբերելու դեպքում հաշվիչը կարող է նաև վերածրագրավորվել Շուկայի օպերատորի կողմից: Ստուգման արդյունքները ձևակերպվում են սույն կանոնների N 4 հավելվածով նախատեսված արձանագրության օրինակելի ձևի համաձայն և վավերացվում են եռակողմ՝ Շուկայի օպերատորի և պայմանագրային կողմերի կողմից:

248. Առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների (այդ թվում՝ հաշվիչների և դրանց ծրագրային ապահովման փաթեթների) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման, սեփական նախաձեռնությամբ ստուգման և ստուգաչափման հետ կապված ծախսերը կրում են դրանց սեփականատերերը կամ տնօրինողները:

249. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները շահագործման ամբողջ ժամանակաշրջանում պատասխանատու են իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց կողմից տնօրինվող Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային և վերահսկիչ հաշվառման համալիրների ամբողջականության պահպանման և սպասարկման գործառույթների կատարման համար:

250. ԷՀԱՀ-ի կառավարումն իրականացվում է ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորի կողմից՝ Արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների ԷՀԱՀ-ի ադմինիստրատորների միջոցով:

251. Շուկայի օպերատորը պարտավոր է.

1) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգից օգտվելու իրավասությունը կանոնակարգելու նպատակով ապահովել յուրաքանչյուր ԷՀԱՀ-ի ադմինիստրատորի հասանելիությունը Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգին՝ իրեն վերաբերվող մասով,

2) տեղեկացնել ԷՀԱՀ-ի ադմինիստրատորներին հաշվառման համակարգում ծրագրային ապահովման փաթեթների, տեխնիկական և անվտանգության պահանջների՝ իրեն վերաբերող փոփոխությունների մասին,

3) յուրաքանչյուր ԷՀԱՀ-ի ադմինիստրատորին ոչ ուշ քան 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել և համապատասխան տեղեկատվություն տրամադրել՝ իրեն վերաբերող տվյալներում կատարված փոփոխությունների և գլխավոր սերվերում դրանց մուտքագրման փաստի վերաբերյալ,

4) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի ամբողջականության խախտման, կամ դրանցում որևէ անսարքության մասին տեղեկանալու օրվանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ուղղված անսարքության (խախտման) բնույթի նույնականացմանը, դրա վերացման ուղիների նախանշմանը և այդ նպատակով իրականացվող աշխատանքների համակարգմանը,

5) հաշվառման խախտումներ արձանագրելու դեպքում կատարել էլեկտրաէներգիայի վերահաշվարկ սույն կանոնների 222-րդ կետի համաձայն:

252. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները պարտավոր են.

1) ՏՀՀՍ-ներում կազմել հաշվեկշռային հաշվարկային խմբեր՝ գլխավոր սերվերում կազմված հաշվարկային խմբերին համապատասխան,

2) հետևել իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց կողմից տնօրինվող հաշվառման սարքերի (հաշվիչներ, հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, տվյալների հավաքագրումն ու հաղորդումն ապահովող սարքեր, ներքին կապի գծեր, համակարգիչներ) աշխատունակությանը,

3) դրանց ամբողջականության խախտման, կամ դրանցում որևէ անսարքության հայտնաբերելու դեպքում, հայտնաբերման պահից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, այդ մասին տեղեկացնել Շուկայի օպերատորին (հեռախոսագրով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով), կատարելով գրառում սարքավորումների թերությունների և անսարքությունների մատյանում, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում անսարքությունը վերացնելու, կամ սարքավորումը նորով փոխարինելու ուղղությամբ:

253. Շուկայի օպերատորը, Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները պատասխանատվություն են կրում ԷՀԱՀ-ում կիրառվող նշանաբանների գաղտնիության պահպանման համար:

254. ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորը և հաշվառման գործընթացում ներգրավված մյուս ԷՀԱՀ-ի ադմինիստրատորները պարտավոր են ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ արխիվացնել իրենց պատասխանատվության ներքո գտնվող գլխավոր տարածաշրջանային սերվերներում եղած հաշվառման տվյալների բազան:

 

ԳԼՈՒԽ 27

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

255. Հաշվառման տվյալների հավաքագրումն իրականացնում է Շուկայի օպերատորը՝ ԷՀԱՀ-ի միջոցով: Շուկայի օպերատորը պատասխանատվություն է կրում հաշվառման տվյալների սահմանված ժամկետից ուշ կամ սխալ հավաքագրման համար:

256. Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով Շուկայի օպերատորը ապահովում է համակարգային, գլխավոր սերվերների և ՏՀՀՍ-ների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը, տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ-ներից դեպի համակարգային սերվեր:

257. ԷՀԱՀ-ի (հաշվիչների, սերվերների) ժամացույցները պետք է պարբերաբար ճշգրտվեն ԷՀԱՀ-ի գլխավոր ադմինիստրատորի կողմից և սինքրոնացվեն Երևանում գործող ժամանակի հետ:

258. Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները ապահովում են.

1) Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգի մեջ ներառված հաշվիչներից տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ-ներում,

2) ՏՀՀՍ-ների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը:

259. Հաշվառման տվյալներն ամրագրվում են Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին՝ ժամը 24:00-ի դրությամբ ու հավաքագրվում դրան հաջորդող երեք օրացուցային օրերի ընթացքում:

260. Շուկայի օպերատորը հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին՝ վեց օրացուցային օրվա ընթացքում, կազմում է Էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի փաստացի հաշվեկշիռ՝ ըստ Սահմանազատման և Հաշվառման կետերի:

261. Էլեկտրաէներգիայի հաշվեկշռի կազմման համար հիմք են ընդունվում Շուկայի օպերատորի և Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների միջև փոխհամաձայնեցված հաշվառման հաշվարկային խմբերը, որոնք անփոփոխ պետք է կրկնվեն համակարգային և տարածաշրջանային սերվերներում: Հաշվարկային խմբերի ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ:

262. Հաշվառման կետերում տեղակայված հաշվիչների աշխատանքը ստուգելու նպատակով Շուկայի օպերատորը իրավասու է Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգի մեջ ընդգրկված հաշվիչներից կազմել ցանկացած հաշվարկային խմբեր:

263. Արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը ու Որակավորված սպառողները իրենց վերաբերող հաշվառման տվյալների հավաստիությանը կասկածելու դեպքում իրավունք ունեն, պահպանելով փոխհամաձայնեցված ընթացակարգը, մուտք գործել Պայմանագրի մյուս կողմի տարածք՝ նրանց միջև Պայմանագրով ամրագրված Հաշվառման կետերից, դյուրակիր համակարգիչների օգնությամբ, տվյալների ընթերցման նպատակով:

 

ԳԼՈՒԽ 28

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

264. Հաշվառման տվյալները հանդիսանում են տվյալ Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգը տնօրինող Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի սեփականությունը և Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը պետք է ցանկացած պահի հասանելիություն ունենա իր սեփականությունը հանդիսացող հաշվառման տվյալներին:

265. Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը չպետք է միջամտեն իրենց Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգում ներառված տարրերի աշխատանքին, դրանցում գրառված ցանկացած հաշվառման տվյալին կամ էլեկտրական էներգիայի հաշվիչի ժամային ցուցմունքին:

266. Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը ապահովում են, որ ոչ մի անձ՝ բացառությամբ Շուկայի օպերատորի, չմիջամտի իրենց Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման համակարգում ներառված տարրերի աշխատանքին, գրառված ցանկացած հաշվառման տվյալին կամ ներառված էլեկտրահաշվիչի ժամային ցուցմունքին:

 

ԲԱԺԻՆ 7.

(բաժինը լրաց. 12.12.18 N 455-Ն)

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

267. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն կանոններում ամրագրված Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման գործառույթի մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման գործառույթի մասով՝ երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։

 

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի
N 161-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրա
էներգետիկական համակարգի
ցանցային կանոնների

 

___________________________________________________

(ընկերության անվանումը)

 

Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները 20___ թվականին

 

ՄՎտ

N

Ամիսներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Ամսաթիվ

1-31

1-28
1-29

1-31

1-30

1-31

1-30

1-31

1-31

1-30

1-31

1-30

1-31

1.

Պայմանագրային հզորություն,
այդ թվում
(ըստ կայանների և ըստ սարքավորումների)՝

                       

1)

                         

2)

                         

2.

Պլանային նորոգման հանվող հզորությունները, այդ թվում՝

                       

1)

                         

2)

                         

3.

Գումարային սահմանափակումներ,
այդ թվում՝

                       

1)

Բնակլիմայական պայմաններից հզորության սահմանափակումներ

                       

2)

Ջերմային բեռնվածքով պայմանավորված սահմանափակումներ

                       

3)

Սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումներ

                       

4.

Տնօրինելի հզորություն կոնդենսացիոն ռեժիմում,
այդ թվում՝

                       

1)

                         

2)

                         

5.

Տնօրինելի հզորություն ջերմաֆիկացիոն ռեժիմում,
այդ թվում՝

                       

1)

                         

2)

                         

 

1. Սույն հավելվածի՝ աղյուսակի սյունակները կարող են տրոհվել բաղկացուցիչ մասերի՝ ըստ օրերի:

2. Եթե սույն հավելվածի՝ աղյուսակի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված բնակլիմայական պայմաններից հզորության սահմանափակումներն ավելի մեծ են, քան նույն կետի 3-րդ ենթակետում նշված սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումները, ապա սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումները հաշվի չեն առնվում:

3. Տեխնիկական նվազագույն հզորություն _________ ՄՎտ (լրացվում է ըստ անհրաժեշտության):

 

 Ընկերության ներկայացուցիչ

 

 անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 2
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի
N 161-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրա
էներգետիկական համակարգի
ցանցային կանոնների

 

ՀԱՂՈՐԴՈՂԻ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ

 

1.

Հայտատուի տվյալները

1)

Հայտատուի անվանումը՝

2)

Հայտատուի տեսակը

Արտադրող

 

Բաշխող

 

Սպառող

 

3)

Տեղակայանքի անվանումը

4)

Տեղակայանքի հասցեն

5)

Տեղակայանքի տեղակայման վայրի կադաստրային մակերեսը (ներառյալ դիրքային պատկերը)

6)

Միանալու նպատակը

Նոր տեղակայանքի միացում

 

Արտադրողի դրվածքային հզորության ավելացում

 

Բաշխողի սպառվող հզորության ավելացում

 

Առկա տեղակայանքի արդիականացում

 

7)

Միացվող կամ ավելացվող հզորության պլանավորված մեծությունը (ՄՎտ)

8)

Միացման կետի լարման պլանավորված մակարդակը (կՎ)

9)

Փուլային իրականացում (այո/ոչ)

10)

Կառուցման/վերազինման պլանավորված ժամկետները (ըստ փուլերի)

Փուլ

I

II

III

IV

տարի/ամիս

       

ՄՎտ

       

11)

Հայտատուի հասցեն՝

12)

Հայտատուի հեռախոսը՝

13)

Հայտատուի ֆաքսը՝

14)

Պատասխանատու անձ

Անուն, ազգանուն՝

 

Հասցե՝

 

էլեկտրոնային հասցե՝

 

Հեռախոս՝

 

Լրացվում է Արտադրողի կողմից

2

Տվյալներ արտադրող տեղակայանքի վերաբերյալ

1)

Էլեկտրակայանի տեսակը

Հունային հիդրո

 

Ջրամբարով հիդրո

 

Հիդրոկուտակիչ

 

Ատոմային

 

Ջերմային

 

Համակցված ցիկլով

 

Հողմային

 

Այլ (հատկորոշել)

 

2)

Վառելիքը

ածուխ

 

գազ

 

մազութ

 

միջուկային

 

Այլ (հատկորոշել)

 

3)

Ըստ փուլերի էներգետիկ տվյալները.

I

II

III

IV

ա.

ագրեգատների քանակը (հատ)

       

բ.

ակտիվ հզորության արտադրությունը (ՄՎտ)

       

գ.

առավելագույն առաքվող հզորությունը (ՄՎտ)

       

դ.

կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ)

       

4)

հնարավորություն ռեակտիվ հզորության կարգավորմանը (այո/ոչ)

       

Լրացվում է Բաշխողի և Որակավորված սպառողի կողմից

3

Տվյալներ միացվող տեղակայանքի վերաբերյալ

1)

Տեղակայանքի տեսակը

Արդյունաբերական

 

Արդյունաբերական էլեկտրաէներգիայի սեփական արտադրությամբ

 

Քարշային

 

Ընդհանուր նշանակության

 

Այլ (հատկորոշել)

 

2)

Ըստ փուլերի էներգետիկ տվյալները.

I

II

III

IV

ա.

կանխատեսվող առավելագույն ակտիվ բեռը (ՄՎտ)

       

բ.

կանխատեսվող առավելագույն լրիվ բեռը (ՄՎԱ)

       

գ.

կանխատեսվող նվազագույն ակտիվ բեռը (ՄՎտ)

       

դ.

կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ))

       

ե.

սեփական արտադրության էլեկտրաէներգիայի առավելագույն հզորությունը (ՄՎտ)

       

զ.

սեփական արտադրության էլեկտրաէներգիայի տարեկան ծավալը (ՄՎտժ)

       

 

Ընկերության ներկայացուցիչ

 

անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի
N 161-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրա
էներգետիկական համակարգի
ցանցային կանոնների

 

ՄԻԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

1.

Հայտատուի տվյալներ

1)

Հայտատուի անվանումը՝

2)

Միացողի տեսակը

Արտադրող

 
 

Բաշխող

 

Սպառող

 

3)

Տեղակայանքի անվանումը

4)

Տեղակայանքի հասցեն

5)

Տեղակայանքի տեղակայման վայրի կադաստրային մակերեսը (ներառյալ դիրքային պատկերը)

6)

Միացման նպատակը

Նոր տեղակայանքի միացում

 
 

Արտադրողի դրվածքային հզորության ավելացում

 

Բաշխողի/սպառվող հզորության ավելացում

 

Առկա տեղակայանքի արդիականացում

 

7)

Միացման կամ միացման համար թույլտվություն ստանալու ժամկետը

 

8)

Շինարարության փուլը

 

9)

Կառուցման (վերակառուցման) ավարտի ժամկետը

 

10)

Նոր միացվող կամ ավելացվող հզորության պլանավորված մեծությունը (ՄՎտ)

 

11)

Միացման կետում լարման պլանավորված մակարդակը (կՎ)

 

12)

Միացողի հասցեն՝

13)

Միացողի հեռախոսը՝

14)

Միացողի ֆաքսը՝

15)

Պատասխանատու անձ

Անուն, ազգանուն՝

 

Հասցե՝

էլեկտրոնային հասցե՝

Հեռախոս՝

 

Լրացնում է արտադրողը

2

Արտադրող տեղակայանքի տվյալները

1)

Էլեկտրակայանի տեսակը

Ատոմային

 
 

Հիդրո (տեսակը)

 

Ջերմային (տեսակը)

 

Հողմային

 

Այլ (տեսակը)

 

2)

Ջերմային և համակցված ցիկլով աշխատող էլեկտրակայաններում օգտագործվող վառելիքը

ածուխ

 
 

բնական գազ

 

մազութ

 

այլ

 

 

3)

Էներգետիկական տվյալներ

Գոյություն ունեցող

Նոր

ա.

Կաթսաների քանակը

   

բ.

Գեներատորների քանակը

   

գ.

Բարձրացնող տրանսֆորմատորների քանակը

   

դ.

Լրիվ հզորությունը (ՄՎԱ)

   

ե

Ակտիվ հզորությունը (ՄՎտ)

   

զ

Ռեակտիվ հզորությունը (Մվառ)

   

է.

Առավելագույն առաքվող ակտիվ հզորությունը (ՄՎտ)

   

ը.

Նվազագույն առաքվող ակտիվ հզորությունը (ՄՎտ)

   

թ.

Նախատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ)

   

ժա.

Սեփական կարիքների անվանական լարումը (կՎ)

   

ժբ.

Սեփական կարիքների առավելագույն ակտիվ հզորությունը (ՄՎտ)

   

ժգ.

Սեփական կարիքների առավելագույն ռեակտիվ հզորությունը (Մվառ)

   

ժդ.

Ռեակտիվ հզորության կարգավորման հնարավորությունը (այո/ոչ)

   

4)

Գեներատորների տվյալները (յուրաքանչյուրի համար)

1

2

   3    

   4  

ա.

Գեներատորի մակնիշը

       

բ.

Լրիվ հզորությունը (ՄՎԱ)

       

գ.

Ակտիվ հզորությունը (ՄՎտ)

       

դ.

Հզորության գործակիցը (cosφ)

       

ե.

Անվանական լարումը (կՎ)

       

զ.

Պտույտների քանակը

       

է.

Գրգռման համակարգի տեսակը (պտտվող/ստատիկ)

       

ը.

Լարման կարգավորման և համակարգի կայունացուցիչի տեսակը

       

թ.

Կարճ միացման գործակիցը

       

ժա.

Սինքրոն ռեակտիվ դիմադրությունները, Xd/Xq (%)

       

ժբ.

Անցումային ռեակտիվ դիմադրությունները, Xd’/Xq’ (%)

       

ժգ.

Գերանցումային ռեակտիվ դիմադրությունները, Xd’’/Xq’’ (%)

       

ժդ.

Ժամանակային հաստատունը, Td/Tq (վ)

       

ժե.

Անցումային ժամանակային հաստատունը, Td’/Tq’ (վ)

       

ժզ.

Գերանցումային ժամանակային հաստատունը, Td’’/Tq’’ (վ)

       

ժէ.

Գեներատորի և տուրբինի իներցիայի մոմենտը, GD2 (Ն*մ2)

       

5)

Տուրբինների տվյալները (յուրաքանչյուրի համար)

1

2

3

4

ա.

Տուրբինի մակնիշը

       

բ.

Տուրբինի դրվածքային հզորությունը (ՄՎտ)

       

գ.

Տեխնիկական մինիմում (ՄՎտ)

       

6)

Տրանսֆորմատորի տվյալները (յուրաքանչյուրի համար)

1

2

3

4

ա.

Տրանսֆորմատորի մակնիշը

       

 

բ.

Տրանսֆորմացիայի անվանական գործակիցը (կՎ/կՎ)

             

գ.

Անվանական հզորությունը ԲԼ/ՄԼ/ՑԼ (ՄՎԱ)

       

դ.

Կարճ միացման լարումը (%)

Սկ 1-2

       
 

Սկ 1-3

       

Սկ 2-3

       

ե.

Կարճ միացման հզորությունը (կՎտ)

Pկ 1-2

       
 

Pկ 1-3

       

Pկ 2-3

       

զ.

Պարապ ընթացքի հոսանքը, Iպը (%)

       

է.

Պարապ ընթացքի կորուստը, Pպը (կՎտ)

       

ը.

Լարման կարգավորում (բեռի տակ, առանց բեռի)

       

թ.

Ճյուղավորումների փոխարկիչի միջակայքը և քայլը (%)

       

ժա.

Միացման խումբը

       

ժբ.

Ուղիղ հաջորդականության դիմադրությունը

       

ժգ.

Զրոյական հաջորդականության դիմադրությունը

       

ժդ.

Չեզոքի հողանցումը

       

Լրացնում է բաշխողը/սպառողը

3.

Միացվողի մասին տեղեկատվություն

1)

Տեղակայանքի տեսակը

Արդյունաբերական

 
 

Արդյունաբերական՝ սեփական արտադրող հզորություններով

 

Քարշային

 

Ընդհանուր նշանակության

 

Այլ՝

 

2)

Էներգետիկական տվյալներ

Գոյություն ունեցող

Նոր

ա.

Դրվածքային հզորություն (ՄՎտ)

   

բ.

Հզորության գործակից (cosφ)

   

գ.

Սպասվող առավելագույն հզորություն (ՄՎտ)

   

դ.

Սպասվող նվազագույն հզորություն (ՄՎտ)

   

ե.

Սպասվող բեռի օրական գրաֆիկը (ակտիվ և ռեակտիվ հզորությունների օրական գրաֆիկները ձմռան և ամառվա ռեժիմների համար (այո/ոչ)

 

զ.

Բեռի զգայունությունը համակարգում լարման և հաճախականություն տատանումների նկատմամբ (նկարագրել)

 

է.

Սպառողի բեռից առաջացող թարթումների (ֆլյուկեր) և հարմոնիկ բաղադրիչների առավելագույն մակարդակները: Նշել սպառման հետ կապված առանձնահատուկ մանրամասները, օրինակ, արդյունաբերական վառարաններ, քարշային ենթակայաններ և այլ տեղակայանքներ, որոնք կարող են ազդել այլ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա:

 

ը.

Տվյալներ պարբերաբար փոփոխվող ակտիվ և ռեակտիվ հզորության վերաբերյալ (>5 ՄՎԱ/րոպե):

 

թ.

Ակտիվ և ռեակտիվ հզորության փոփոխման գրադիենտը՝ բարձրացում/նվազում (>5 ՄՎԱ/րոպե):

 

ժա.

Սեփական արտադրության ենթադրվող տարեկան ծավալները (ՄՎտժ)

 

ժբ.

Սեփական արտադրության առավելագույն հզորությունը (ՄՎտ)

 

3)

Տրանսֆորմատորի տվյալներ

1

2

3

4

ա.

Տրանսֆորմատորի մակնիշը

       

բ.

Տրանսֆորմացիայի անվանական գործակիցը (կՎ/կՎ)

       

գ.

Անվանական հզորությունը ԲԼ/ՄԼ/ՑԼ (ՄՎԱ)

       

դ.

Կարճ միացման լարումը (%)

Սկ 1-2

       
 

Սկ 1-3

       

Սկ 2-3

       

ե.

Կարճ միացման հզորությունը (կՎտ)

Pկ 1-2

       
 

Pկ 1-3

       

Pկ 2-3

       

զ.

Պարապ ընթացքի հոսանքը, Iպը (%)

       

է.

Պարապ ընթացքի կորուստը, Pպը (կՎտ)

       

ը.

Լարման կարգավորում (բեռի տակ, առանց բեռի)

       

թ.

Ճյուղավորումների փոխարկիչի միջակայքը և քայլը (%)

       

ժա.

Միացման խումբը

       

Ժբ.

Ուղիղ հաջորդականության դիմադրությունը

       

ժգ.

Զրոյական հաջորդականության դիմադրությունը

       

Ժդ.

Չեզոքի հողանցումը

       

 

Ընկերության ներկայացուցիչ

 

 անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 4
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի
N 161-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրա
էներգետիկական համակարգի
ցանցային կանոնների

 

«____» ______________ 20  թ.

________________ 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

ՉԱՓԻՉ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ – ՓՈԽԱՐԻՆՄԱՆ

_______________________________________________________________________

(կայանի, ենթակայանի ուղղության անվանումը)

Հանված հաշվիչի գործարանային համարը
(ՀՏ, ԼՏ)

ՏԻՊԸ (մակնիշը)

ՀԱՇՎԻՉԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Վերջին ստուգա- չափումը

Նոմինալ հոսանք, Ա

Նոմինալ լարում, Վ

Հոսանքի տրանսֆորմատոր

Լարման տրանսֆորմատոր

ԴՈՂԻՑ

ԴՈՂԻՆ

Գործակից

Ճշտ․ դասը

Գործակից

Ճշտ․դասը

   

Tot.

Tot.

             

T1

T1

T2

T2

Տեղադրված հաշվիչի գործարանային համարը
(ՀՏ, ԼՏ)

ՏԻՊԸ (մակնիշը)

ՀԱՇՎԻՉԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Վերջին ստուգա- չափումը

Նոմինալ հոսանք, Ա

Նոմինալ լարում, Վ

Հոսանքի տրանսֆորմատոր

Լարման տրանսֆորմատոր

ԴՈՂԻՑ

ԴՈՂԻՆ

Գործակից

Ճշտ․ դասը

Գործակից

Ճշտ․ դասը

   

Tot.

Tot.

             

T1

T1

T2

T2

 

Ծանոթագրություն ________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

«Շուկայի

օպերատոր»

_____________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

       

Ընկերության

ներկայացուցիչ

___________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

  

Հավելված N 5
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի
N 161-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրա
էներգետիկական համակարգի
ցանցային կանոնների

 

«____» ______________ 20  թ.

________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԻՉԻ ՍԵՂՄԱԿԱՇԱՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՐԿՂԻ ԿՆՔՄԱՆ

_______________________________________________________________________

(կայանի, ենթակայանի անվանումը)

Հ/հ

Կնիքի տեղադրման վայրը

ԷՀԱՀ - ում նույնականացման կոդը

Հանված կնիքի N;

Տեղադրված կնիքի N;

1

       

2

       

3

       

...

       

n

       

 

«Շուկայի

օպերատոր»

_____________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

   

Ընկերության

ներկայացուցիչ

___________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 6
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի
N 161-Ն որոշմամբ հաստատված
Հայաստանի Հանրապետության
էլեկտրա
էներգետիկական համակարգի
ցանցային կանոնների

 

«____» ______________ 20  թ.

________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱԿՏ)

ՉԱՓԻՉ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱԿՆԱԴԻՏԱՐԿՄԱՆ

_______________________________________________________________________

(կայանի, ենթակայանի անվանումը)

հ/հ

ԷԷՀԱՀ կոդը

Կնիքի տեղադրման վայրը

Հաշվիչի կամ տարրի տիպը

Հաշվիչի կամ տարրի համարը

Վերջին ստուգա-չափումը

Տեղադրված կնիքի համարը

Ամբողջա-կանությունը

1

             

 2

             

3

             

...

             

n

             

 

«Շուկայի

օպերատոր»

_____________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

   

Ընկերության

ներկայացուցիչ

___________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

Ընկերության ներկայացուցիչ

___________________________________________

անուն, ազգանուն /ստորագրություն/

 

(հավելվածը լրաց. 12.12.18 N 455-Ն)

 

 

Հավելված 2
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2017 թվականի մայիսի 17-ի
N 161-Ն որոշման

 

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

ԳԼՈՒԽ 1.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

 

1) Կենտրոնացված կարգավարվող համակարգ՝

էլեկտրաէներգետիկական համակարգի 10 ՄՎտ և բարձր դրվածքային հզորությամբ էլեկտրակայանները, հաղորդման էլեկտրական ցանցը և բաշխիչ էլեկտրական ցանցի այն մասը, որը, համաձայն Ցանցային կանոնների, գտնվում է Համակարգի օպերատորի կառավարման կամ վարույթի ներքո.

 

2) Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիություն՝

Էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն՝ ապահովելու միասնական տեխնոլոգիական պրոցեսում սահմանված հարաչափերով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրությունը, հաղորդումը, բաշխումը և սպառողներին մատակարարումը.

 

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի (կամ նրա առանձին կայանքների) հուսալիության ցուցանիշներ՝

համակարգի աշխատանքի հուսալիությունը բնութագրող՝ 4-րդ գլխում սահմանված ցուցանիշները.

 

4) Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգություն՝

էլեկտրաէներգետիկական համակարգի հատկություն՝ ապահովելու աշխատանքի այնպիսի հարաչափերը, որոնք անվտանգ են համակարգի մաս կազմող տարրերի կամ համակարգին միացված սպառողների էլեկտրակայանքների համար.

 

5) Հաշվարկային վթար՝

աշխատանքի մեջ գտնվող սարքավորումների հրաժարում, որի հավանականությունը հաշվի է առնվում Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը որոշելիս.

 

6) (N-1) չափանիշ՝

էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ապահովման չափանիշ, որը բնութագրում է էլեկտրաէներգետիկական համակարգի ունակությունը՝ շարունակել իր բնականոն գործունեությունը, այդ թվում՝ սպառողներին պայմանագրով սահմանած որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը, էլեկտրաէներգետիկական համակարգի ցանկացած որևէ տարրի (գեներատոր, գիծ, տրանսֆորմատոր և այլն) Հաշվարկային վթարի դեպքում.

 

7) Համակարգի օպերատոր՝

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման համար պատասխանատու՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

 

8) Արտադրող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձ.

 

9) Բաշխող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

10) Հաղորդող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:

ԳԼՈՒԽ 2.

(N-1) ՉԱՓԱՆԻՇԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

2. (N-1) չափանիշը 110-220 կՎ էլեկտրական ցանցերում համարվում է ապահովված, եթե էլեկտրական ցանցի որևէ տարրի ստիպողական անգործությունը, այդ թվում՝ Հաշվարկային վթարը, չի բերում հետևյալ իրավիճակների.

1) ցանցի ռեժիմային բնութագրերի (աշխատանքային լարում, լարման շեղում և այլն) անթույլատրելի փոփոխությունների և անթույլատրելի գերբեռնումների,

2) էլեկտրամատակարարման դադարեցման, եթե նույնիսկ օգտագործվել են պահուստային սնման աղբյուրները,

3) սարքավորումների ու էլեկտրահաղորդման գծերի անջատումների, այդ թվում կապված էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների խախտման հետ,

4) արտադրող ագրեգատների կայունության խախտումների,

5) պայմանագրերով սահմանված հզորության սահմանափակման:

3. (N-1) չափանիշը էլեկտրակայաններում համարվում է ապահովված, եթե տվյալ պահին ամենամեծ հզորությամբ աշխատող գեներատորի հանկարծակի հրաժարման դեպքում չի գործում հաճախականության ավտոմատ բեռնաթափումը կամ բեռնվածքի ավտոմատ սահմանափակումը, իսկ Էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն ռեժիմները կարելի է վերականգնել ոչ ավելի, քան 15 րոպեի ընթացքում՝ ապահովելով լարման և հաճախության սահմանված մեծությունները:

4. Եթե էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդման 110-220 կՎ էլեկտրական ցանցերում և էլեկտրակայաններում (N-1) չափանիշը ամբողջությամբ չի ապահովված, ապա այդ պատճառով էլեկտրակայանի կամ հաղորդման էլեկտրական ցանցի տարրերի հրաժարումների հետևանքով սպառողներին էլեկտրական էներգիայի թերմատակարարումը նվազագույնի հասցնելու նպատակով Համակարգի օպերատորը էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան պլանավորման ժամանակ շուկայի բոլոր մասնակիցներին պետք է գրավոր տեղեկացնի տարվա համար պլանավորված ռեժիմներով աշխատելու դեպքում (N-1) չափանիշի չապահովման տևողությունը, դեպքերը, հանգույցները և սարքավորումները:

 

ԳԼՈՒԽ 3.

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ապահովված է, եթե կատարված են հետևյալ պայմանները.

1) բացառվում է էլեկտրաէներգետիկական համակարգի մարումն ամբողջությամբ՝ ցանկացած վթարի դեպքում, երբ անջատվում է ցանկացած երկու տարր ցանկացած երրորդ տարրի նորոգման ժամանակ,

2) ապահովվում է էլեկտրաէներգետիկական համակարգի երաշխավորված վերականգնումը լրիվ մարման դեպքում՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության հաստատված ցուցանիշներով սահմանված ժամկետում,

3) բացառվում է էլեկտրաէներգետիկական համակարգի սարքավորումների, կայանքների և կառույցների վնասումը պայթյուններից, հրդեհներից, քայքայումներից և ռադիոակտիվ նյութերի արտանետումներից, որոնք առաջանում են էլեկտրաէներգետիկական համակարգի՝ որպես միասնական տեխնոլոգիական համալիրի, ոչ բնականոն ռեժիմով անթույլատրելի երկարատև աշխատանքի հետևանքով:

6. Համակարգի օպերատորը համակարգային վթարների դեպքում արտադրող կայանների անվտանգության ապահովման համար պետք է ղեկավարի էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի Բնականոն ռեժիմի վերականգնման ընթացքը:

7. Ջերմային էլեկտրակայանների սեփական կարիքների սնման վերականգնման տևողությունը պետք է կազմի՝

1) 30 րոպեից ոչ ավելի՝ ելնելով կուտակչային մարտկոցից վթարային լուսավորության սնման թույլատրելի ժամանակի տևողությունից,

2) ոչ ավելի, քան հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչների կուտակչային մարտկոցից սնվելու հաշվարկային թույլատրելի տևողությունը, որը հավասար է ջերմային էլեկտրակայանի հիմնական ագրեգատների վթարային կանգնեցման ժամանակին։

8. Հայկական ատոմային էլեկտրակայանի 110, 220 կՎ լարման դողերի վրա լարումը վերականգնելու տևողությունը սահմանվում է Համակարգի օպերատորի կողմից:

 

ԳԼՈՒԽ 4.

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՆՐԱ ՏԱՐՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՌԵԺԻՄՆԵՐԸ ՊԼԱՆԱՎՈՐԵԼԻՍ

 

9. Կանխատեսվող ու փաստացի ձևավորվող էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշռով, էլեկտրական ցանցերի կառուցվածքով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի առանձին տարրերի հուսալիության ցուցանիշներով պայմանավորված կենտրոնացված կարգավարվող համակարգի տարեկան, ամսական, շաբաթական և օրական ռեժիմների պլանավորման և օպերատիվ վարման ընթացքում Համակարգի օպերատորը որոշում է հուսալիության հաշվարկային ցուցանիշները հաստատված մեթոդիկայով:

10. Մինչև կենտրոնացված կարգավարվող համակարգի հուսալիության ցուցանիշների հաշվարկի մեթոդիկայի ներդրումը էլեկտրաէներգետիկական համակարգի և նրա առանձին տարրերի աշխատանքի հուսալիության գնահատման համար սահմանվում են հետևյալ ցուցանիշները.

1) կենտրոնացված կարգավարվող համակարգի էլեկտրական էներգիայի մատակարարման հուսալիության փաստացի ցուցանիշ՝ Pհամ.Փ,

2) էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության փաստացի ցուցանիշ` ըստ հզորության՝ Pp,

3) էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության փաստացի ցուցանիշ` ըստ էլեկտրական էներգիայի՝ Pw,

4) էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության ամփոփ փաստացի ցուցանիշ՝ Pէ. կ.,

5) հաղորդման ցանցի և հաղորդման տարրերի աշխատանքի հուսալիության ամփոփ ցուցանիշ՝ Pհաղ,

6) Արտադրողների, Հաղորդողի և Բաշխողի էլեկտրակայանքներում տեղադրված համակարգային նշանակության կառավարման, հակավթարային և ռելեական պաշտպանության սարքվածքների աշխատանքի հուսալիության ցուցանիշներ՝ ըստ Համակարգի օպերատորի դասակարգման:

11. Համակարգի օպերատորը իր հիմնավորմամբ կարող է էլեկտրաէներգետիկական համակարգի առանձին տարրերի համար կիրառել հուսալիության լրացուցիչ ցուցանիշներ:

12. Պլանավորման, նորմավորման կամ պայմանագրերում ներառման համար հաշվարկային ժամանակահատված է հանդիսանում մեկ օրացուցային տարին: Հուսալիության ցուցանիշների պայմանագրային մեծությունների կատարման ամենամսյա գնահատումը կատարվում է հաշվարկային ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ինտեգրալ ցուցանիշի հաշվարկման մեթոդով:

13. Կենտրոնացված կարգավարվող համակարգի աշխատանքի հուսալիությունը հաշվարկային ժամանակահատվածի համար որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

    W Փ  

P համ.Փ

 = _______ ,

(1)

    W Փ+ΔW  

 որտեղ՝

W Փ - հաշվարկային ժամանակահատվածում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է (մլն կՎտժ).

ΔW - հաշվարկային ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է՝ վթարային ընդհատումների և պլանային անջատումների հետևանքով (մլն կՎտժ) և որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ΔW=(ΔWբաշխ.ց.+ΔWհաղ.ց+ΔWարտ. + ΔWայլ)

 

որտեղ՝

ΔWբաշխ.ց. - թերմատակարարումը բաշխիչ էլեկտրական ցանցի պատճառով (մլն կՎտժ),

ΔWհաղ.ց - թերմատակարարումը հաղորդման էլեկտրական ցանցի պատճառով (մլն կՎտժ),

ΔWարտ. - թերմատակարարումը արտադրողների պատճառով (մլն կՎտժ),

ΔWայլ -թերմատակարարումը այլ պատճառներով (օրինակ՝ ներմուծողի, փոխհոսքեր իրականացնողի) (մլն կՎտժ):

14. Էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության փաստացի ցուցանիշները որոշվում են հետևյալ բանաձևերով՝

1) հուսալիության փաստացի ցուցանիշ ըստ հզորության՝

 

Ներմուծեք նկարագրությունը_12358

 որտեղ՝

Pi - i-րդ օրվա համար պայմանագրով սահմանված աշխատանքային հզորության արժեքն է (ՄՎտ),

Piվթ - i-րդ օրը վթարային հայտի կամ վթարի պատճառով աշխատանքից դուրս հանված հզորության արժեքն է (ՄՎտ),

2) հուսալիության փաստացի ցուցանիշ` ըստ էլեկտրական էներգիայի արտադրության՝

 

 

Ներմուծեք նկարագրությունը_12360

 որտեղ՝

W - i-րդ օրվա փաստացի արտադրված էլեկտրական էներգիայի քանակն է (մլն կՎտժ),

ΔWi - i-րդ օրվա Համակարգի օպերատորի առաջադրանքով սահմանված արտադրության ենթակա էլեկտրական էներգիայի և փաստացի արտադրված էլեկտրական էներգիայի տարբերության բացարձակ մեծությունը (մլն կՎտժ),

3) էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության ամփոփ փաստացի ցուցանիշ՝

 

Pէ. կ. Փ

=

Pp Փ x Pw Փ ,

 (4)

 

 որտեղ՝

Pp Փ և Pw Փ որոշվում են (2) և (3) բանաձևերով:

15. Հաղորդման ցանցի և հաղորդման տարրերի աշխատանքի հուսալիության ամփոփ փաստացի ցուցանիշը որոշվում է ըստ 220 կՎ տրանսֆորմատորների և 110-220 կՎ էլեկտրահաղորդման գծերի պատրաստականության գործակիցների փաստացի մեծությունների հետևյալ բանաձևով`

 

Ներմուծեք նկարագրությունը_12361

 

 որտեղ`

 

      Tվi  ωi

K պ Փi

=

1- _______ - i-րդ խումբ տարրերի պատրաստականության գործակիցների փաստացի արժեքն է,
      8760

 

Tվi - i-րդ խումբ տարրերի վերականգնման ժամանակն է, ժամ, որը որոշվում է մեկ միավորի բերված այդ խումբ տարրերի վթարային կայուն հրաժարումների հայտնաբերման և վերացման ժամանակների գումարով,

ωi - i-րդ խումբ տարրերի կայուն հրաժարման հոսքի հարաչափն է (1/տարի):

16. Պատրաստականության գործակիցը որոշվում է հետևյալ խումբ տարրերի համար.

1) 220 կՎ մինչև 80 ՄՎԱ հզորության տրանսֆորմատորներ և ավտոտրանսֆորմատորներ,

2) 220 կՎ 80 ՄՎԱ և ավելի հզորության տրանսֆորմատորներ և ավտոտրանսֆորմատորներ,

3) 220 կՎ էլեկտրահաղորդման միաշղթա գծեր, մեկ շղթայի հրաժարումով երկշղթա էլեկտրահաղորդման գծեր և երկու շղթաների հրաժարումով երկշղթա էլեկտրահաղորդման գծեր` առանձին-առանձին,

4) 110 կՎ էլեկտրահաղորդման միաշղթա գծեր, մեկ շղթայի հրաժարումով երկշղթա էլեկտրահաղորդման գծեր և երկու շղթաների հրաժարումով երկշղթա էլեկտրահաղորդման գծեր` առանձին-առանձին:

17. Էլեկտրակայաններում, հաղորդման ու բաշխիչ էլեկտրական ցանցերում տեղադրված համակարգային նշանակության կառավարման, հակավթարային ու ռելեական պաշտպանության սարքվածքների աշխատանքի հուսալիության ցուցանիշները սահմանվում են Համակարգի օպերատորի կողմից և պետք է բնութագրեն այդ սարքավորումների կեղծ գործարկումների, ոչ ընտրողական գործարկումների կամ չգործարկման հետևանքով առաջացած մերժումները:

18. Հուսալիության փաստացի ցուցանիշների գերազանցումը նորմատիվ մեծությունից առաջացնում է պատասխանատվություն` առուվաճառքի ու ծառայությունների մատուցման պայմանագրերին համապատասխան:

19. Կենտրոնացված կարգավարվող համակարգի և նրա առանձին տարրերի աշխատանքի հուսալիության ցուցանիշի՝ ըստ տարիների փոփոխությունների դինամիկան գնահատելու համար կարող է կիրառվել հուսալիության փոփոխման գործակից, որը որոշվում է ընթացիկ և նախորդ հաշվարկային ժամանակահատվածներում հուսալիության ցուցանիշների հարաբերությամբ: Այս գործակիցը կիրառվում է համակարգի առանձին օղակների հուսալիության համեմատական վերլուծության և հուսալիության բարձրացման առավել արդյունավետ ներդրումների հեռանկարային ուղղությունները որոշելու համար:

20. Համակարգի օպերատորի կառավարման ու վարման ներքո գտնվող էլեկտրաէներգետիկական համակարգի հիմնական սարքավորումների հուսալիության ցուցանիշները ներառվում են լիցենզավորված անձանց միջև էլեկտրական էներգիայի առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերում՝ հավելվածների տեսքով:

21. Յուրաքանչյուր տարի շուկայի մասնակիցները պայմանագրերի կնքման կամ վերանայման ժամանակ վերլուծում են ինչպես ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի, այնպես էլ նրա առանձին հանգույցների և տարրերի հուսալիության փաստացի մակարդակը, օգտագործելով ոչ պակաս, քան վերջին 5 տարիներում կատարված մասնագիտական քննությունների և տեխնոլոգիական խախտումների գրանցված դեպքերը:

22. Արտադրողները, Հաղորդողը և Բաշխողը Համակարգի օպերատորին են ներկայացնում հաշվետվություն իրենց սխեմաների տարրերի հուսալիության փաստացի մակարդակի վերաբերյալ՝ Համակարգի օպերատորի կողմից սահմանված ձևերով և ժամկետներում: Համակարգի օպերատորը կատարում է հաշվետվությունների վերլուծություն և մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 30-ը եռամսյակային հաշվետվություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

 

Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2017 թվականի մայիսի 17-ի
N 161-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
N 358-Ն որոշմամբ հաստատված
Էլեկտրական էներգիայի
մատակարարման և օգտագործման
կանոնների

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են էլեկտրամատակարարման անխուսափելի իրավիճակներում (այսուհետ՝ վթարային) իրավիճակներում Մատակարարի կողմից իրականացվող գործողությունների ծրագրերին ներկայացվող պահանջները և պայմանները, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություններ ունեցող սպառողներին այդ ծրագրերում ներառելու պայմանները:

2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են՝

 

1) ավտոմատ բեռնաթափման ծրագիր՝

  

համակարգի օպերատորի և մատակարարի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգային ավտոմատիկայի սարքերով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող, էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.

 

2) էլեկտրամատակարարման սահմանափակում՝

ավտոմատ կամ կարգավարական բեռնաթափման ծրագրի համաձայն սնող գծի անջատում.

 

3) կարգավարական բեռնաթափման ծրագիր՝

համակարգի օպերատորի և մատակարարի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգի կամ մատակարարի օպերատորի հրահանգով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.

 

սնող գծի անջատում՝

համակարգային ավտոմատիկայի սարքերով կամ օպերատորի հրահանգով սպառողի էլեկտրամատակարարումը ապահովող էլեկտրահաղորդման գծի անջատում սնող կենտրոնից.

 

4) սնող կենտրոն՝

էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող ընկերությունների բաշխիչ սարքավորում, ինչպես նաև մատակարարի 35, 110 կՎ ենթակայան, որտեղից իրականացվում է սպառողների էլեկտրամատակարարումը:

ԳԼՈՒԽ 2.

Վթարային իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվող ծրագրերին ներկայացվող պահանջները

 

3. Վթարային իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումները իրականացվում են ավտոմատ բեռնաթափման և (կամ) կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք համատեղ կազմում են համակարգի օպերատորը և Մատակարարը՝ ելնելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշներից, ինչպես նաև որոշակի սպառողների էլեկտրամատակարարման առաջնահերթության պայմաններից։

4. Ավտոմատ բեռնաթափման և կարգավարական բեռնաթափման ծրագրերում չեն ընդգրկվում կայանների սեփական կարիքների պահուստային էլեկտրասնումն ապահովող էլեկտրահաղորդման գծերը:

5. Ավտոմատ բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.

1) ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող այն սպառողների նկատմամբ, որոնց էլեկտրամատակարարման սահմանափակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխուսափելի վտանգի և որոնց համար տեխնիկական կանոնակարգերով չի նախատեսվում սպառողին պատկանող էլեկտրասնման անկախ աղբյուր, էլեկտրամատակարարման սահմանափակում չի կիրառվում։ Այդ բոլոր սպառողների ամրագրված տեխնոլոգիական և վթարային հզորությունների գումարային արժեքների մեծությունը չպետք է գերազանցի համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշների հիման վրա համակարգի օպերատորի կողմից հաշվարկված մեծությունը.

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և(կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող է իրականացվել ծրագրի վերջին հերթում.

3) էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր սպառողների նկատմամբ:

6. Սպառողները, որոնք, ըստ իրենց տեխնոլոգիաների կամ ծառայությունների բնույթի, պետք է պարտադիր կերպով ունենան էլեկտրասնման սեփական անկախ պահուստային աղբյուր, սահմանվում են Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով:

7. Ավտոմատ բեռնաթափման ծրագրերում ներառված բոլոր սպառողների էլեկտրամատակարարման պայմանագրերում գրառում է կատարվում կիրառվող հերթի վերաբերյալ:

8. Կարգավարական բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.

1) սույն կարգի 2.2 կետի «ա» ենթակետում նշված սպառողների նկատմամբ, էլեկտրամատակարարման սահմանափակում կարող է կիրառվել միայն ծրագրի վերջում և օպերատիվ կարգով սպառողի համաձայնությունն ստանալուց հետո.

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և(կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող են իրականացվել ծրագրի վերջին հերթում` առանց համաձայնեցման կամ նախազգուշացման.

3) առանց համաձայնեցման կամ նախազգուշացման էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր սպառողների նկատմամբ:

9. Էլեկտրամատակարարման սահմանափակումները կիրառվում են սպառողներին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով: Սպառողների տեղեկացման ձևերը սահմանվում են էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրով:

10. Սույն կարգով իրականացվող էլեկտրամատակարարման սահմանափակումների անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:

11. Կրիտիկական (վթարային) իրավիճակների վերացման ընթացքում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվում է հետևյալ հերթականությամբ.

1) սույն կարգի 2.2 կետի «ա» ենթակետում նշված սպառողների խումբ.

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների խումբ, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների խումբ` առնվազն միացնելով անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և(կամ) վթարային հզորությունն ապահովող սնող գիծը.

3) մնացած բոլոր սպառողները:

12. Վթարային իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է համակարգի օպերատորը: Այդ իրավիճակներում համակարգի օպերատորը կարող է կատարել անջատումներ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնելով մատակարարի օպերատորին:

13. Վթարային իրավիճակներում մատակարարի օպերատորը պարտավոր է համակարգի օպերատորի հրահանգով բաշխման ցանցում կատարել էլեկտրամատակարարման սահմանափակումներ:

14. Մատակարարի էլեկտրական ցանցում վթարային իրավիճակներում սպառողների էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է մատակարարի օպերատորը՝ սահմանափակումների ծավալների մասին տեղյակ պահելով համակարգի օպերատորին: Էլեկտրամատակարարումը վերականգնվում է համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:

15. Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունները ամրագրվում են սպառողի և մատակարարի համատեղ կազմած ակտում՝ համաձայն հավելվածի, որը հանդիսանում է էլեկտրամատակարարման պայմանագրի անբաժանելի մասը:

16. Յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, հիմք ընդունելով սպառողների հետ հաջորդ տարվա համար կնքված պայմանագրերը, համակարգի օպերատորը և մատակարարի օպերատորը համատեղ վերանայում են վթարային իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվող գործողությունների ծրագրերը, որոնք հաստատվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49‑րդ հոդվածի համաձայն:

 

Հավելված

 

Ա Կ Տ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԹԱՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ

 

______________________________________________________________________

(ընկերության անվանումը)

______________________________________________________________________

(ընկերության հասցեն)

Պայմանագրային հզորությունը

Տեխնոլոգիական հզորությունը

Վթարային հզորությունը

Տեխնոլոգիական գործընթացի (ցիկլի) տևողությունը

Վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակը

կՎտ

կՎտ

կՎտ

Ժամ

Ժամ

         

1. Վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություններ

 

N

Սնող կենտ-րոն

Սնող գիծ

Սնող գծի բեռը, կՎտ

Վթարային ամրագրում

Տեխնոլոգիական ամրագրում

Այլ հզորություն

Ենթասպառող

էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար
իրական ու անխու-սափելի վտանգի

սնող գծի վրա վթա-րային հզորու-թյունը,
կՎտ

սնող գիծ, որի վրա տեղա-փոխվում է վթա-րային հզորու-թյունը

էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար
իրական ու անխու-սափելի վտանգի

սնող գծի վրա տեխնոլո-գիական հզորու-թյունը, կՎտ

սնող գիծ, որի վրա տեղա-փոխվում է հզորու-թյունը

հզորու-թյունը, կՎտ

օրական էլեկտրա-սպառումը, կՎտժ

Ընդհա-նուր բեռը, կՎտ

տեխնոլո-գիական և վթա-րային ամրա-գրված հզորու-թյուն, կՎտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           

ընդ.

                         

 

2. Հզորություն, որը ենթակա է անջատման

 

N

սնող կենտրոն

սնող գիծ

սնող գծի բեռը,
կՎտ

սնող գծի վրա տեխնոլոգիական և վթարային ամրագրված հզորությունների գումարը, կՎտ

սնող գիծ, որի վրա է տեղափոխվում ամրագրված հզորությունը

անջատման ենթակա հզորությունը,
կՎտ

նշումներ

1

2

3

4

5

6

7

8

               

ընդ.

             

 

3. Հզորություն, որը ենթակա չէ անջատման մինչև տեխնոլոգիական գործընթացի տևողության և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ավարտը

 

N

սնող կենտրոն

սնող գիծ

առավելագույն հզորությունը
սնող գծի վրա,
կՎտ

վթարային ամրագրված հզորությունը,
կՎտ

տեխնոլոգիական ամրագրված հզորությունը,
կՎտ

նշումներ

1

2

3

4

5

6

7

             

ընդ.

           

_____________________________

(ընկերության անվանումը)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի

 

Տնօրեն________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Տնօրեն _______________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

____ _________________ 201__ թ.

____ ________________ 201__ թ.