Գլխավոր տեղեկություն
Համար
N 776-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2019-13.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.03/43(1496) Հոդ.560
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2019 թվականի N 776-Լ

 

 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայողի` նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով՝ ըստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նշված նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
 հունիսի 20-ի N 776-Լ որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի, խորհրդանշանի, տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները:

2. Հանդերձանք են համարվում քրեակատարողական ծառայողի համազգեստը, խորհրդանշանը և տարբերանշանները:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

3. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ.

Մուգ կանաչ գույնի կտորից է` սև լաքապատ հովարով: Գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ հյուսվածքով զարդապարան: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով եզրաքուղ: Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ, իսկ կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:

4. Տոնական կիսաբրդյա գլխարկ.

Մուգ կանաչ գույնի կտորից է` սև լաքապատ հովարով: Գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ հյուսվածքով զարդապարան: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով եզրաքուղ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ, իսկ կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:

5. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից.

Բաղկացած է թասակից, ականջակալներից և սև լաքապատ հովարից։ Ականջակալները բնական կարակուլից են, իսկ թասակը՝ մուգ կանաչ գույնի։ Գլխարկի ճակատային մասում, հովարի վերևի կենտրոնական հատվածում ասեղնագործվում են կաղնու ոսկեգույն փռված տերևներ, իսկ կենտրոնում ամրացվում է գլխարկանշան:

6. Բրդյա կտորից ձմեռային վերարկու` կարակուլե օձիքով և տաք հանովի ներդիրով.

Մուգ կանաչ կտորից է, կազմված լանջափեշերից, թիկնամասից, մորթե հանովի օձիքից և թևքերից: Վերարկուի առաջամասը, թիկունքը և թևերն ամբողջությամբ մշակվում են սինթեպոնով, որը մգդակված է աստառի հետ շեղանկյուն (փախլավաձև) հյուսքով: Առանձին հանովի ներդիրով, որը մշակվում է երեսացուի գույնին համապատասխան կտորով պատված մեմբրանե տաքացուցիչով։ Ներդիրը զարդակարվում է քառակուսի տեսքով, չունի թևքեր: Ներդիրը միասնական շղթայով ամրանում է վերարկուին: Վերարկուն կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի վրա՝ վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ. Գրպանների կափույրները կոճկվում են կպչաններով: Կողային գրպանները շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Օձիքը՝ ծալովի: Վերարկուին կոճկվում է հանովի մորթե օձիք։ Ուսադիրների շրջանում երեք փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

7. Բրդյա տարազաբաճկոն (այսուհետ` կիտել) և ազատթող փողքերով տաբատ (ամենօրյա կամ տոնական).

Կիտելը մուգ կանաչ գույնի կտորից է (տոնական կիտելը՝ նաև մոխրագույն)` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով։ Օձիքը՝ ծալովի: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան, լանջափեշերին ասեղնագործված են տերևներ: Ուսադիրները կարովի են և ոսկեգույն թելերով ասեղնագործված:

Տաբատը մուգ կանաչ գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, կողքերին ունի 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

Տոնական և ամենօրյա կիտելները միմյանցից տարբերվում են ուսադիրներով (տոնական կիտելի վրա կարվում են տոնական ուսադիրներ, իսկ ամենօրյա կիտելի վրա՝ ամենօրյա ուսադիրներ)։

8. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Բաճկոնը մուգ կանաչ գույնի կտորից է` մետաքսե աստառով: Բաճկոնը բաղկացած է լանջափեշերից, որոնք միացվում են շղթայով՝ մեջքից, օձիքից և թևքերից: Բաճկոնը առաջամասից կրկնակարվում է սոսնձապատ գործվածքով: Առանձին դետալները (գրպանների կափույրներ, օձիք) նույնպես կրկնակարվում են սոսնձապատ գործվածքով: Կրծքամասի երկու կողմերում տեղադրված են մուգ կանաչ գույնի, մետաղական ոսկեգույն կոճակներով կոճկվող ձևավոր կափույրով արտաքին գրպաններ: Փեշամասում տեղադրված են ներկարված շղթայով կոճկվող երկու թեք գրպաններ: Մեջքը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Թեզանիքները կոճկվում են երկու մետաղական ոսկեգույն կոճակներով: Բաճկոնը գոտիով է, կողքերից՝ էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում երեք փակօղակներ և երկու կամրջակներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է 7-րդ կետում նկարագրված տաբատին:

9. Շապիկ.

Շապիկը բաց կանաչ գույնի է, բամբակյա կտորից` կիսաթև կամ երկարաթև:

10. Հանովի ուսադիրներով թիկնոց.

Թիկնոցն անջրանցիկ, մուգ կանաչ գույնի կտորից է: Ներդիրը հանովի է` բրդյա կտորից, որն ամրացվում է կայծակաճարմանդով: Գոտկատեղին ունի ուղղանկյուն ճարմանդով 50 մմ լայնությամբ գոտի: Ունի 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան:

11. Թիկնոց - ուսնոց.

Թիկնոց - ուսնոցն անջրանցիկ մուգ կանաչ գույնի կտորից է` ձեռքերի համար նախատեսված 2 կողային բացվածքով և գլխանոցով:

12. Տոնական ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` սպիտակ բամբակյա թելից:

13. Աշնանային - գարնանային ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` խիտ բամբակյա թելից, գույնը սպիտակ է կամ կանաչ գույնի:

14. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը հնգամատ է` բնական սև կաշվից: Աստառը ոչխարի կամ այլ մորթուց է:

15. Գարնանային - աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով.

Կիսավերարկուն անջրանցիկ մուգ կանաչ գույնի կամ դաշտային կտորից է` մետաքսյա աստառով, տաք ներդիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով: Կիսավերարկուն գոտիով է և կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Լանջափեշերին ասեղնագործված են ոսկեգույն տերևներ: Ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

16. Մորթե կիսաճտքավոր սև կոշիկ.

Կոշիկը սև, բնական կաշվից է, աստառը` բնական մորթուց:

17. Սև կոշիկ.

Կոշիկը սև է` բնական կաշվից:

18. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով.

Կոշիկը երկար ճտքերով է` յուֆտից, աստառը` բնական մորթուց:

19. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը սպիտակ բամբակյա կտորից է` ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով: Ունի կափույրով և շերտակարված վրադիր գրպաններ, ուղիղ գոտի, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

20. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:

21. Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը բաց կանաչ է, թևքերը` երկար:

22. Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը բամբակյա կտորից է` ծալովի օձիքով։ Վերնաշապիկի առաջամասը՝ վերին կտրվածքով, կրծքամասում` ուղղանկյուն կափույրով փակվող և շերտակարով վրադիր գրպաններ։ Վերնաշապիկը՝ ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 9 կոճակով կամ շղթայով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը՝ կարճ, ուղիղ թևածալքերով: Ուսադիրների շրջանում՝ երեք փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար: Կրծքամասի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ հատվածի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար:

23. Սվիտեր.

Մուգ կանաչ բրդյա գործվածքից է, կլոր վզով: Կրծքամասի ձախ հատվածում 1 արտաքին կափույրով կպչուն գրպանով: Սվիտերի ուսերին տեղադրված են կպչուն ուսադիրներ: Կրծքամասում ձախ գրպանի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

24. Սև փողկապ.

Փողկապը սև կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:

25. Մուգ կանաչ գույնի փողկապ.

Փողկապը մուգ կանաչ գույնի կիսաբրդյա կտորից է: Օձիքի մասում ունի ռետինե ժապավեն և ամրակ:

26. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկ քրեակատարողական ծառայության տարբերանշանով:

27. Մուգ կանաչ գույնի վզպատ թաշկինակ (այսուհետ` կաշնե).

Կաշնեն մուգ կանաչ գույնի կիսաբրդյա կտորից է` 125 x 24 սմ չափսերով:

28. Տոնական գոտի` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկերը կրող ճարմանդով.

Գոտին ծիրանագույն սինթետիկ կտորից է` քրեակատարողական ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող ոսկեգույն մետաղյա ճարմանդով: Գոտու լայնությունը 50 մմ է:

29. Կաշվե գոտի.

Գոտին դարչնագույն բնական կաշվից է, լայնությունը` 50 մմ: Գոտին երկանցք է` մետաղյա ճարմանդով:

30. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Ուսակապը ոսկեգույն լարահյուսքով է:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

31. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված գլխարկին՝ առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

32. Տոնական կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 4-րդ կետում նկարագրված գլխարկին՝ առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

33. Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար).

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 5-րդ կետում նկարագրված գլխարկին՝ առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

34. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց.

Բաղկացած է թասակից, ականջակալներից և սև լաքապատ հովարից։ Ականջակալները ոչխարի մոխրագույն մորթուց են, իսկ թասակը՝ մուգ կանաչ գույնի։ Գլխարկի ճակատային մասում, հովարի վերևի կենտրոնական հատվածում ամրացվում է գլխարկանշան:

35. Ձմեռային բրդյա վերարկու` կարակուլե օձիքով և ուսադիրներով (արդարադատության գնդապետի կոչում ունեցողների համար).

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար:

36. Ձմեռային բրդյա վերարկու` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով և ուսադիրներով.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 6-րդ կետում նկարագրված վերարկուին: Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար:

37. Կիտել և ազատթող փողքերով տաբատ (ամենօրյա կամ տոնական).

Կիտելը մուգ կանաչ գույնի կտորից է` մետաքսե աստառով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: Ունի 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 ծոցագրպան, իսկ կրծքամասում կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով:

Տաբատը մուգ կանաչ գույնի բրդյա կտորից է` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում ունի մեկ գրպան` կափույրով: Տաբատն առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով։ Տաբատը կողքերին ունի մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեն:

Տոնական և ամենօրյա կիտելները միմյանցից տարբերվում են ուսադիրներով (տոնական կիտելի վրա կարվում են տոնական ուսադիրներ, իսկ ամենօրյա կիտելի վրա՝ ամենօրյա ուսադիրներ)։

38. Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ.

Բաճկոնը մուգ կանաչ գույնի կտորից է` մետաքսե աստառով: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի 2 ներկարված կողային գրպան: Կրծքամասի երկու կողմերում տեղադրված են մետաղական ոսկեգույն կոճակներով կոճկվող ձևավոր կափույրով արտաքին գրպաններ: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները հանովի են։ Առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար:

Տաբատը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 37-րդ կետում նկարագրված տաբատին:

39. Շապիկ.

Շապիկը բաց կանաչ գույնի է, բամբակյա կտորից` կիսաթև կամ երկարաթև:

40. Հանովի ուսադիրներով թիկնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված թիկնոցին:

41. Թիկնոց - ուսնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց - ուսնոցին:

42. Գարնանային - աշնանային կիսավերարկու` ուսադիրներով.

Կիսավերարկուն անջրանցիկ մուգ կանաչ գույնի կամ դաշտային կտորից է` մետաքսյա աստառով, տաք ներդիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով: Կիսավերարկուն գոտիով է, կողքերից՝ էլաստիկ ժապավենով ձգված: Կրծքամասի ձախ հատվածի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ հատվածի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար:

43. Կիսաճտքավոր ձմեռային կոշիկ.

Կարվում է սև, բնական կաշվից, աստառը` բնական կամ այլ մորթուց:

44. Կոշիկ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 17-րդ կետում նկարագրված կոշիկին:

45. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:

46. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին, թևքերը` կարճ:

47. Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը բաց կանաչ է, թևքերը` երկար:

48. Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ կանաչ է, թևքերը` կարճ:

49. Սվիտեր.

Մուգ կանաչ բրդյա գործվածքից է, կլոր վզով: Կրծքամասի ձախ հատվածում 1 արտաքին կափույրով կպչուն գրպաններով: Սվիտերի ուսերին տեղադրված են կպչուն ուսադիրներ: Կրծքամասում ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար:

50. Սև փողկապ.

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 24-րդ կետում նկարագրված փողկապին:

51. Մուգ կանաչ գույնի փողկապ.

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված փողկապին:

52. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկ քրեակատարողական ծառայության տարբերանշանով:

53. Կաշնե.

Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 27-րդ կետում նկարագրված կաշնեին:

54. Տոնական ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

55. Աշնանային - գարնանային ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

56. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

57. Կաշվե գոտի.

Գոտին նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 29-րդ կետում նկարագրված գոտուն:

58. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Ուսակապն արծաթագույն լարահյուսքով է:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

59. Գլխարկ` կեպի (այսուհետ` կեպի).

Կեպին մուգ կանաչ գույնի կտորից է` եզրաքուղով և հովարով: Թասակը շրջանաձև է: Գլխարկանշանն ամրացվում է ճակատային մասում:

60. Տոնական կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 4-րդ կետում նկարագրված գլխարկին՝ առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

61. Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 34-րդ կետում նկարագրված գլխարկին։

62. Կիսաբրդյա գլխարկ.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված գլխարկին՝ առանց կաղնու ոսկեգույն տերևների ասեղնագործության:

63. Ձմեռային բրդյա վերարկու` ոչխարի կամ այլ մորթուց օձիքով և ուսադիրներով.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 36-րդ կետում նկարագրված վերարկուին:

64. Աշնանային - գարնանային կիսավերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 42-րդ կետում նկարագրված կիսավերարկուին:

65. Կիտել և ազատթող փողքերով տաբատ (ամենօրյա կամ տոնական).

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 37-րդ կետում նկարագրված կիտելին և տաբատին։

66. Բաճկոն և տաբատ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 38-րդ կետում նկարագրված բաճկոնին և տաբատին։

67. Շապիկ.

Շապիկը բաց կանաչ գույնի է, բամբակյա կտորից` կիսաթև կամ երկարաթև:

68. Թիկնոց - ուսնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց - ուսնոցին:

69. Ձմեռային կիսաճտքավոր կոշիկ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 43-րդ կետում նկարագրված կոշիկներին:

70. Կոշիկ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 44-րդ կետում նկարագրված կոշիկներին:

71. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:

72. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:

73. Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը բաց կանաչ է, թևքերը` երկար:

74. Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ կանաչ է, թևքերը` կարճ:

75. Սև փողկապ.

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 24-րդ կետում նկարագրված փողկապին:

76. Մուգ կանաչ գույնի փողկապ.

Փողկապը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 25-րդ կետում նկարագրված փողկապին:

77. Փողկապի ամրակ.

Երկճյուղանի մետաղյա շերտիկ քրեակատարողական ծառայության տարբերանշանով:

78. Տոնական ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

79. Աշնանային - գարնանային ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

80. Ձմեռային ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

81. Կաշնե.

Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 27-րդ կետում նկարագրված կաշնեին:

82. Կաշվե գոտի.

Գոտին նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 29-րդ կետում նկարագրված գոտուն:

83. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 58-րդ կետում նկարագրված ուսակապին:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

84. Բրդյա գլխարկ-պիլոտկա (այսուհետ` պիլոտկա).

Պիլոտկան մուգ կանաչ գույնի կտորից է` կարմիր մահուդե եզրաքուղով և գլխարկանշանով:

85. Ականջակալներով գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 34-րդ կետում նկարագրված գլխարկին: Տարբեր է միայն գլխարկանշանը:

86. Ձմեռային վերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 36-րդ կետում նկարագրված վերարկուին:

87. Մորթե օձիքով ձմեռային բաճկոն.

Բաճկոնը բամբակյա մուգ կանաչ գույնի կտորից է` տաք աստառով, ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ևս մեկ ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը` ոչխարի կամ այլ մորթուց, հանովի է: Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Կրծքամասում ձախ հատվածի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար:

88. Աշնանային - գարնանային կիսավերարկու.

Ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 42-րդ կետում նկարագրված վերարկուին:

89. Կիտել և կիսաշրջազգեստ կամ ազատթող փողքերով տաբատ (ամենօրյա կամ տոնական).

Կիտելը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 37-րդ կետում նկարագրված կիտելին։

Կիսաշրջազգեստը մուգ կանաչ գույնի կտորից է, երկարությունը` ծնկին հավասար, հետևի վերին միջնամասում ունի կայծակաճարմանդ, իսկ հետևի ստորին մասում ունի 10 սմ երկարությամբ կտրվածք:

Տաբատը մուգ կանաչ գույնի կտորից է: Առջևի մասում տեղադրված է ձախից աջ կոճկվող կայծակաճարմանդ, կողքերի երկայնքով կա 2 մմ լայնքով կարմիր ժապավեն: Առջևի մասում ունի 2 ներկարված կողային գրպան:

Կին ծառայողները տոնական կիտելը կրում են կիսաշրջազգեստով։

90. Բաճկոն և տաբատ.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 38-րդ կետում նկարագրված բաճկոնին և տաբատին։

91. Շապիկ.

Շապիկը բաց կանաչ գույնի է, բամբակյա կտորից` կիսաթև կամ երկարաթև:

92. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին:

93. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Թևքերը կարճ են:

94. Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 19-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը բաց կանաչ է, թևքերը` երկար:

95. Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով.

Վերնաշապիկը ձևով և նկարագրությամբ նման է սույն հավելվածի 22-րդ կետում նկարագրված վերնաշապիկին: Գույնը մուգ կանաչ է, թևքերը` կարճ:

96. Թիկնոց - ուսնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 11-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

97. Երկթև բանտ.

Սև կամ մուգ կանաչ կտորից երկթև բանտ, թևերը 10 սմ երկարությամբ, 4.5 սմ լայնությամբ, 450 բացվածքով:

98. Երկարաճիտ կոշիկ.

Կոշիկը սև կաշվից է` երկար ճտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով:

99. Կնոջ կոշիկ.

Կոշիկը սև կաշվից է: Երեսամասն ամբողջական է:

100. Տոնական ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 12-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

101. Աշնանային - գարնանային ձեռնոց.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 13-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

102. Ձմեռային ձեռնոց.

Ձեռնոցը նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 14-րդ կետում նկարագրված ձեռնոցին:

103. Կաշնե.

Կաշնեն նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 27-րդ կետում նկարագրված կաշնեին:

104. Կաշվե գոտի.

Գոտին նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 29-րդ կետում նկարագրված գոտուն:

105. Ուսակապ` արույրե 2 ծայրապանակով.

Նկարագրությամբ և ձևով նման է սույն հավելվածի 58-րդ կետում նկարագրված ուսակապին:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

106. Դաշտային կոստյում` կեպիով կամ բերետով, բամբակյա գունաքողարկված կտորից.

Դաշտային կոստյումը կեպիով է կամ բերետով` բամբակյա գունաքողարկված կտորից: Բաճկոնը կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Կրծքամասում ունի 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով: Ունի նաև 2 ներկարված կողային գրպան: Տաբատն ուղիղ կարվածքով է` 2 կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է կայծակաճարմանդ: Բաճկոնը՝ արմունկների, իսկ տաբատը՝ ծնկների հատվածում նույն կտորով կրկնակարված: Ուսադիրները գունաքողարկված կտորից են, աստղերը` մուգ կանաչ գույնի: Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների աստղերն ասեղնագործված են:

107. Ձմեռային դաշտային կոստյում` այդերուկի աղվամազով և հանովի ուսադիրներով.

Կոստյումը բամբակյա գունաքողարկված կտորից է, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնը կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Ունի 2 կողային ներկարված գրպան: Կրծքամասում ձախ հատվածի վերևի մասում ամրացվում են «ՔԿԾ ՊԵՏ» (քրեակատարողական ծառայության պետի համազգեստին) կամ «ՔԿԾ» (քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի և տեղակալների համազգեստին) բառերը, իսկ աջ մասում կարվում է վերջինիս անվան, հայրանվան սկզբնատառերը և ազգանունը պարունակող կպչունակ:

Տաբատի առջևի մասը կոճկվում է կայծակաճարմանդով: Ունի 2 կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Ուսադիրները մուգ կանաչ գույնի են, աստղերը` ասեղնագործված:

108. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով.

Կոստյումը գունաքողարկված բամբակյա կտորից է` հաստ աստառով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով: Օձիքը հանովի է` ոչխարի կամ այլ մորթուց: Ուսադիրները մուգ կանաչ գույնի են: Կրծքամասում ձախ հատվածի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար:

Տաբատը կարված է ուղիղ կարով, ունի 2 կողային գրպան, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով:

109. Դաշտային պայուսակ.

Դաշտային պայուսակը դարչնագույն կաշվից է` 22 x 23 սմ չափսերով:

110. Դաշտային կոշիկներ.

Դաշտային ամառային կոշիկները երկարաճիտ են` սև կաշվից: Ձմեռային դաշտային երկարաճիտ կոշիկները սև կաշվից են` մորթե աստառով:

111. Շապիկ.

Շապիկը բամբակյա գունաքողարկված կտորից է` կիսաթև կամ երկարաթև:

112. Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` քրեակատարողական ծառայողներին կարող է թույլատրվել կրել այլ նկարագրությամբ կամ ձևի դաշտային համազգեստ, ինչպես նաև կրել գունաքողարկված կտորից ուսադիրներ:

113. Դաշտային համազգեստը նախատեսվում է քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման, անվտանգության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների քրեակատարողական ծառայողներին հատկացնելու համար: Ըստ անհրաժեշտության, այն կարող է հատկացվել նաև մյուս քրեակատարողական ծառայողներին:

Այդերուկի աղվամազով ձմեռային դաշտային կոստյումը նախատեսված է արդարադատության գեներալ-լեյտենանտ, արդարադատության գեներալ-մայոր կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար:

114. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ՝

1) ձմեռային, սև մարզական գլխարկ.

2) սև բերետ.

3) սև սվիտեր.

4) ձմեռային կիսավերարկու՝ ուսադիրներով.

Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից՝ հանվող արհեստական մորթուց, հետնամասում՝ շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին՝ վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված՝ ներկարված գրպաններից։ Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով։ Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան։ Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան։ Կրծքամասում ձախ հատվածի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» բառը, իսկ աջ մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար.

5) մարտական բաճկոն-տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա.

Սև բրեզենտե կտորով և կաշվից, շղթայով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով՝ առանց կոճակի, վերևի մասում՝ բռնակ։ Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ։ Թիկունքին ամրացվում է կտոր՝ «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար։

Տաբատը՝ սև կտորից, ուղիղ ուրվագծով։ Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով։ Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան։

Կեպին՝ սև կտորից։ Բաղկացած է թասակից և երկարեցված գլխարկահովարից։ Երկու կողմից ունի օդանցքներ։ Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.

6) շապիկ.

Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.

7) շապիկ՝ տրիկոտաժե.

Ուղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.

8) ժիլետ՝ առանց ուսադիրների.

Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում՝ կպչունակ՝ ծառայողի արյան կարգը նշելու համար.

9) մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների.

10) գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից.

50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.

11) կոշիկ՝ կիսաճտքավոր.

Սև գույնի կաշվից։ Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի։ Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը՝ սև բրեզենտե անջրանցիկ կտորից։ Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով.

12) ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա.

13) ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.

14) սև թիկնոց-ուսնոց.

Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով։ Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով։ Օձիքը՝ ծալովի։ Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով.

15) սև դիմակ:

 

Բ Ա Ժ Ի Ն  7

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

115. Քրեակատարողական ծառայության խորհրդանշանը կիսաձվաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 78 մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիտելի, սվիտերի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև:

Խորհրդանշանի վրա պատկերված են ոսկեգույն վահան, թուր, Հայաստանի Հանրապետության զինանշանը, դրոշը և կշեռք: Վահանի վերևում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» (նկար 1):

Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերնաշապիկի, բաճկոնի, կիտելի, սվիտերի, կիսավերարկուի և վերարկուի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է նաև 100 մմ բարձրությամբ և 78 մմ լայնությամբ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը։

116. Քրեակատարողական ծառայողների տարբերանշաններն են` գոտեփոկի ճարմանդները, գլխարկանշանները, կոճակները, ուսադիրները, աստղերը, ժապավենները և օձիքի վրա տեղադրվող տարբերանշանները:

117. Գոտեփոկի ճարմանդն ուղղանկյուն է, 75-55 մմ չափսերով, արույրե, որի վրա պատկերված են վահան, թուր և կշեռք:

118. Գլխարկանշանները պատրաստվում են ոսկեգույն մետաղից կամ կանաչ պլաստմասսայից: Վերջինը նախատեսված է դաշտային համազգեստի համար:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների գլխարկանշանի բարձրությունը 3.5 սմ է, լայնությունը` 3 սմ (նկար 2):

Քրեակատարողական ծառայության արդարադատության գնդապետից մինչև կրտսեր սերժանտի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների մեծ գլխարկանշանի բարձրությունը 4.0 սմ է, լայնությունը` 3.5 սմ: Պատկերում է կաղնու ոսկեգույն տերևներով երիզված աստղ: Փոքր գլխարկանշանը ձվաձև է, բարձրությունը 3 սմ է, լայնությունը` 2.5 սմ, պատկերում է աստղ` եռագույն ֆոնի վրա (նկար 3):

119. Մեծ կոճակների չափսը 22 մմ է, փոքրինը` 14 մմ` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

120. Կոչումների տարբերանշաններն են ուսադիրները, դրանց վրա ամրացվող մակաշերտերը, աստղերը և ժապավենները:

Ուսադիրներն իրենցից ներկայացնում են ձգված վեցանկյուն` երկարավուն, զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադիրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը` արդարադատության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների համար 45 մմ է, մյուս քրեակատարողական ծառայողների համար` 40 մմ: Ուսադիրի եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2.5 մմ լայնությամբ կարմիր մահուդով: Ուսադիրները պատրաստվում են մուգ կանաչ կամ ոսկեգույն կիսափափուկ կտորից` մահուդե աստառի վրա:

Արդարադատության գնդապետի, արդարադատության փոխգնդապետի, արդարադատության մայորի ուսադիրները 2 կարմիր մակաշերտով են, իսկ արդարադատության կապիտանի, արդարադատության ավագ լեյտենանտի և արդարադատության լեյտենանտի ուսադիրները` մեկ կարմիր մակաշերտով: Արդարադատության ավագ ենթասպայի, արդարադատության ենթասպայի, արդարադատության ավագի, արդարադատության ավագ սերժանտի, արդարադատության սերժանտի, արդարադատության կրտսեր սերժանտի ուսադիրներն առանց մակաշերտի են:

Տոնական ուսադիրները ոսկեգույն դաշտով են` մուգ կանաչ գույնի մակաշերտով: Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները սպիտակ դաշտով են` կարմիր մակաշերտով: Ամենօրյա ուսադիրները մուգ կանաչ գույնի դաշտով են` կարմիր մակաշերտով:

Արդարադատության գեներալ-լեյտենանտից մինչև արդարադատության ենթասպա կոչումների համար նախատեսված ուսադիրների վրա տեղադրվում են հնգաթև ուռուցիկ ասեղնագործված կամ մետաղյա կամ պլաստմասսայե ոսկեգույն աստղեր` համաձայն աղյուսակում նշված չափսերի և քանակի:

Արդարադատության ավագի կոչման համար նախատեսված ուսադիրների վրա ամրացվում են կարմիր ժապավեններ` աղյուսակում նշված չափսերով և թվով:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

121. Քրեակատարողական ծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

 

Հատուկ կոչումը

Աստղերի թիվը ուսադիրների վրա

Աստղերի տրամագիծը (մմ)

Տարածությունն ուսադիրի ներքևի եզրից մինչև 1-ին աստղի կենտրոնը (մմ)

Ուսադիրների երկարությամբ աստղերի կենտրոնների
միջև ընկած տարածությունը (մմ)

Գեներալ-լեյտենանտ

2

22

25

25

Գեներալ-մայոր

1

22

45

-

Գնդապետ

3

20

25

25

Փոխգնդապետ

2

20

25

-

Մայոր

1

20

45

-

Կապիտան

4

13

25

25

Ավագ լեյտենանտ

3

13

25

25

Լեյտենանտ

2

13

25

-

Ավագ ենթասպա

3

13

25

25

Ենթասպա

2

13

25

25

122. Արդարադատության սերժանտի, արդարադատության ավագի կոչումների ուսադիրների երկայնակի առանցքային գծի վրա տարբերանշանները` ոսկեգույն կամ պաշտպանական գույնի ժապավենները, ամրացվում են հետևյալ աղյուսակին համապատասխան`

 

Արդարադա-տության կոչումը

Ուսադիրների վրայի 30 մմ ժապավենների թիվը

Ուսադիրների վրայի 10 մմ ժապավենների թիվը

Ուսադիրների ներքևի եզրից մինչև 1-ին ժապավենի միջև տարածությունը (մմ)

Ուսադիրների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ)

Ավագ

1

-

-

-

Ավագ սերժանտ

1

-

45

-

Սերժանտ

-

3

45

1,0

Կրտսեր սերժանտ

-

2

45

1,0

123. Արդարադատության ավագ ենթասպայից մինչև արդարադատության կրտսեր սերժանտը ներառյալ կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային մասում և հանովի ուսադիրների վերին միջնամասում ամրացվում է սույն հավելվածի 4-րդ նկարով նախատեսված տարբերանշանը, իսկ արդարադատության լեյտենանտից մինչև գնդապետը ներառյալ` սույն հավելվածի 5-րդ նկարով նախատեսված տարբերանշանը:

Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողների կիտելի, վերարկուի և թիկնոցի օձիքների եզրային հատվածում ասեղնագործվում է սույն հավելվածի 6-րդ նկարով նախատեսված տարբերանշանի պատկերը, իսկ հանովի ուսադիրների վերին միջնամասում ասեղնագործվում է տարբերանշան (նկար 5):

 

Բ Ա Ժ Ի Ն  8

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

124. Սույն բաժնում ներկայացվում են քրեակատարողական ծառայողներին հատկացվող համազգեստի քանակը և կրելու ժամկետները`

 

NN
ը/կ

Համազգեստի տեսակը

Քանակը

Կրելու ժամկետը

1.

Ամենօրյա կիսաբրդե գլխարկ

1 հատ

2 տարի

2.

Տոնական գլխարկ

1 հատ

5 տարի

3.

Ականջակալներով ձմեռային գլխարկ` բնական կարակուլից

1 հատ

5 տարի

4.

Ականջակալներով ձմեռային գլխարկ` ոչխարի կամ այլ մորթուց

1 հատ

5 տարի

5.

Գլխարկ` կեպի

1 հատ

5 տարի

6.

Բրդյա պիլոտկա

1 հատ

5 տարի

7.

Ձմեռային վերարկու

1 հատ

4 տարի

8.

Աշնանային-գարնանային կիսավերարկու

1 հատ

4 տարի

9.

Դաշտային կիսավերարկու

1 հատ

4 տարի

10.

Կիտել և ազատթող փողքերով տաբատ

1 լրակազմ

2 տարի

11.

Կիտել, կիսաշրջազգեստ և ազատթող փողքերով տաբատ

1 լրակազմ

3 տարի

12.

Հանովի ուսադիրներով բրդյա բաճկոն և ազատթող փողքերով տաբատ

1 լրակազմ

2 տարի

13.

Դաշտային կոստյում՝ կեպիով կամ բերետով, բամբակյա, գունաքողարկված կտորից

1 լրակազմ

2 տարի

14.

Ձմեռային դաշտային կոստյում՝ այդերուկի աղվամազով և հանովի ուսադիրներով

1 լրակազմ

4 տարի

15.

Ձմեռային դաշտային կոստյում՝ բամբակյա, գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց կարված օձիքով

1 լրակազմ

4 տարի

16.

Հանովի ուսադիրներով թիկնոց

1 հատ

4 տարի

17.

Թիկնոց- ուսնոց

1 հատ

2 տարի

18.

Աշնանային-գարնանային ձեռնոց

1 զույգ

2 տարի

19.

Ձմեռային ձեռնոց

1 զույգ

2 տարի

20.

Մորթե կիսաճտքավոր սև կոշիկ

1 զույգ

1 տարի

21.

Սև կոշիկ

1 զույգ

1 տարի

22.

Կնոջ երկարաճիտ կոշիկ

1 զույգ

1 տարի

23.

Կնոջ կոշիկ

1 զույգ

1 տարի

24.

Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե աստառով

1 զույգ

1 տարի

25.

Ձմեռային կոշիկ

1 զույգ

1 տարի

26.

Դաշտային կոշիկ

1 զույգ

1 տարի

27.

Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

1 հատ

1 տարի

28.

Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

1 հատ

1 տարի

29.

Բաց կանաչ գույնի երկարաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

1 հատ

1 տարի

30.

Մուգ կանաչ գույնի կարճաթև վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

1 հատ

1 տարի

31.

Սև փողկապ

1 հատ

2 տարի

32.

Մուգ կանաչ գույնի փողկապ

1 հատ

2 տարի

33.

Կանացի սև երկթև բանտ

1 հատ

2 տարի

34.

Կանացի մուգ կանաչ երկթև բանտ

1 հատ

2 տարի

35.

Մուգ կանաչ գույնի կաշնե

1 հատ

2 տարի

36.

Տոնական գոտի

1 հատ

2 տարի

37.

Կաշվե գոտի

1 հատ

2 տարի

38.

Ուսակապ

1 հատ

2 տարի

39.

Փողկապի ամրակ

1 հատ

5 տարի

40.

Շապիկ՝ կիսաթև

2 հատ

1 տարի

41.

Շապիկ՝ երկարաթև

2 հատ

1 տարի

42.

 Դաշտային շապիկ՝ կիսաթև

2 հատ

1 տարի

43.

 Դաշտային շապիկ՝ երկարաթև

2 հատ

1 տարի

44.

Դաշտային պայուսակ

1 հատ

5 տարի

45.

Սվիտեր

1 հատ

1 տարի

Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու ժամկետները

46.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

4 տարի

47.

Ձմեռային, սև մարզական գլխարկ

1 հատ

3 տարի

48.

Մարտական բաճկոն-տաբատ՝ կեպիով, կիսաբամբակյա

1 լրակազմ

2 տարի

49.

Շապիկ՝ տրիկոտաժե

2 հատ

1 տարի

50.

Ժիլետ՝ առանց ուսադիրների

1 հատ

2 տարի

51.

Մարտական ժիլետ՝ առանց ուսադիրների

1 հատ

2 տարի

52.

Սև բերետ

1 հատ

2 տարի

53.

Սև դիմակ

1 հատ

2 տարի

54.

Գոտի՝ սև, սինթետիկ կամ կաշվից

1 հատ

2 տարի

55.

Կոշիկ՝ կիսաճտքավոր

1 զույգ

1 տարի

56.

Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

57.

Շապիկ

1 հատ

3 տարի

58.

Ձեռնոց՝ կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

59.

Սև թիկնոց-ուսնոց

1 հատ

2 տարի

60.

Սվիտեր

1 հատ

1 տարի

125. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի։

 

Բ Ա Ժ Ի Ն  9

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

126. Հանդերձանք կրում են բոլոր քրեակատարողական ծառայողները:

Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին կարող է թույլատրվել հանդերձանքի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ:

127. Քրեակատարողական ծառայողի հանդերձանքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:

128. Սահմանվում են քրեակատարողական ծառայողի հանդերձանքի հետևյալ ձևերը`

1) տոնական,

2) ամենօրյա,

3) դաշտային,

4) հատուկ նշանակության:

Քրեակատարողական ծառայողի հանդերձանքի ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:

129. Քրեակատարողական ծառայողները կրում են շնորհված կոչումներին համապատասխանող հանդերձանք:

130. Քրեակատարողական ծառայողները տոնական հանդերձանք կրում են տոնակատարություններին մասնակցելու, մեդալներ, շքանշաններ և կառավարական պարգևներ շնորհելու, նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ կազմակերպվող ընդունելությունների, կոչումներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ:

131. Քրեակատարողական ծառայողներն ամենօրյա հանդերձանք կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ: Շարային ստուգատեսների ժամանակ համազգեստի ձևը նախօրոք հայտարարվում է ստուգատեսն անցկացնող պաշտոնատար անձի հրամանով:

132. Ամառային կամ ձմեռային հանդերձանքի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի հրամանով:

133. Քրեակատարողական ծառայողներին թույլատրվում է ծառայությունից ազատ ժամերին կրել քաղաքացիական հագուստ:

134. Քրեակատարողական ծառայողին արգելվում է`

1) համազգեստը, խորհրդանշանը և կոչումների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով.

2) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:

135. Քրեակատարողական ծառայողների համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկություններն են`

1) գլխարկը կրելու կարգը.

Բերետը կամ պիլոտկան դրվում է փոքր-ինչ դեպի աջ թեքությամբ, իսկ գլխարկ-կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ականջակալներով գլխարկը` ուղիղ, այնպես, որ հովարի եզրը գտնվի հոնքերի հետ հավասար բարձրության վրա: Բոլոր գլխարկների ներքևի մասը պետք է գտնվի հոնքերից 2 մատնաչափ դեպի վեր բարձրության վրա:

Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հրամանով:

Իջեցված ականջակալների ժապավենաթելերը պետք է կապված լինեն ծնոտի տակ, իսկ բարձրացված ականջակալների դեպքում` կապված ժապավենաթելերը մտցվում են ականջակալների տակ:

Գլխարկը հանելիս այն պահվում է ձախ, ազատ թողնված ձեռքում: Ականջակալներով գլխարկը, պիլոտկան, ամենօրյա կիսաբրդե գլխարկը և գլխարկ-կեպին պահվում են գլխարկանշանը դեպի առաջ դիրքով.

2) վերնազգեստը կրելու կարգը.

Վերարկուն կրվում է կոճկված վիճակում:

Հանովի ուսադիրներով թիկնոցը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ): Ամառային թիկնոցի եզրից մինչև գետին եղած հեռավորությունը 35 սմ է:

Թիկնոց-ուսնոցը կրում են անբարենպաստ եղանակային պայմաններում` ամառային կամ ձմեռային վերնազգեստի վրայից:

Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում: Կիտելը կրում են երկարաթև վերնաշապիկով և փողկապով (կին ծառայողները՝ երկթև բանտով)։

Բաճկոնը կրում են բաց կանաչ գույնի շապիկով՝ կոճկված վիճակում։

Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը, պետք է միշտ լինեն մաքուր, հարդարված և արդուկված:

Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն:

Քրեակատարողական ծառայողների տոնական գոտին պետք է ամրացվի առջևի մասում` վերնազգեստի կոճակների` վերևից հաշված երկրորդ շարքի վերին մասում: Գոտու ճարմանդը պետք է լինի առջևի միջնամասում:

Գոտկատեղի գոտին կրում են վերարկուի, բաճկոնի, թիկնոցի, կիտելի, տաբատի վրայից:

Ատրճանակը կրում են վերարկուի կամ կիտելի վրայից, ինչպես նաև տակից` աջ ազդրի վրա:

Ուսակապը կրում են հատուկ կարգադրության դեպքում.

3) վերնաշապիկը, փողկապը, կաշնեն, ձեռնոցները կրելու կարգը.

Վերնաշապիկը կրում են կիտելի կամ բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է կիտելի կամ բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի:

Վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց կիտելի` փողկապով և ուսադիրներով, իսկ կարճաթև վերնաշապիկը` ուսադիրներով, առանց փողկապի:

Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, ճիշտ տեղադրված ուսադիրներով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ):

Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ:

Կաշնեն կրում են վերարկուի օձիքի տակից: Կաշնեի վերին եզրը պետք է համաչափ 1-2 սմ լայնությամբ երևա օձիքի վրա:

Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում: Տոնական ձեռնոցներ կրելը պարտադիր է տոնական համազգեստ կրելիս, իսկ ամենօրյա համազգեստ կրելու դեպքում այն պարտադիր չէ:

Ձեռնոցները պատվի առնելիս չեն հանվում.

4) կոշիկները և կիսագուլպաները կրելու կարգը.

Համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը` կապված: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է:

Կիսագուլպաները պետք է լինեն սև կամ մուգ կապույտ:

 

Նկար 1.

Ներմուծեք նկարագրությունը_20623

Նկար 2.

Ներմուծեք նկարագրությունը_20624

Նկար 3.

Ներմուծեք նկարագրությունը_20625

Նկար 4.

Ներմուծեք նկարագրությունը_20626

Նկար 5. 

 Ներմուծեք նկարագրությունը_20627

Նկար 6.

Ներմուծեք նկարագրությունը_20628

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան