Basic information
Number
N 1871-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.02.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.140
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.12.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.01.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.01.2005
Effective date
05.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 հունվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1871-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1505-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում  պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.1  հեկտարը, որից` 0.5 հեկտար վարելահող և 0.6 հեկտար արոտ փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար` համաձայն հավելվածի։

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել  սերվիտուտի իրավունք:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունվարի 11
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1871-Ն որոշման


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան