Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2019-02.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.27/23(200) Հոդ.334
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 սեպտեմբերի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005374

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 95-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 24 և 2001 թվականի նոյեմբերի 30-ի «Գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 66 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի նոյեմբերի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի
N 95-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.1. Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները.

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

բնական գազ կամ գազ` այնպես, ինչպես սահմանված է ԳՕՍՏ 5542-2014 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ստանդարտով սահմանված նշանակությունը.

մատակարար` գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը գազամատակարարման պայմանագիր է կնքել բաժանորդի հետ.

դիմող անձ` անձ, որը դիմում է իր նոր կառուցվող կամ վերակառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը.

նոր գազասպառման համակարգ` նոր կառուցվող կամ վերակառուցվող գազասպառման համակարգ.

բաժանորդ՝ բնական գազի սպառման պահանջարկ ունեցող անձ, որը բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ գտնվում է այդ գործընթացում. 

գազամատակարարման ցանց` գազի փոխադրման և բաշխման ցանց.

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

գազասպառման համակարգ` գազի առաքման կետից կամ հաշվառքի սարքի ելքից (բկանցքից) հետո տեղադրված գազատարները, գազակարգավորիչ կետերը, գազօգտագործող տեղակայանքները, հսկման-չափման սարքավորումները, օդատար և ծխատար ուղիները, ներառյալ խողովակները, ու դրանց սարքավորումները.

ներտնային գազասպառման համակարգ` բնակչության կենցաղային կարիքների համար նախատեսված գազասպառման համակարգ.

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

միացման պայմանագիր`  նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար մատակարարի և դիմող անձի միջև սույն կանոններով սահմանված դեպքերում և կարգով կնքվող պայմանագիր.

գազիֆիկացման պայմանագիր` առանձին պատվիրատուի կողմից նոր կառուցվող շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազիֆիկացման պայմանները սահմանող` պատվիրատուի և մատակարարի միջև կնքված պայմանագիր.

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

գազամատակարարման պայմանագիր կամ Պայմանագիր` մատակարարի և բաժանորդի միջև կնքված գազի մատակարարման պայմանները, այդ թվում բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման պայմանները, նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանող պայմանագիր, որի օրինակելի ձևը սահմանում է Հանձնաժողովը.

գազի համակարգ` գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի համալիր.

բնակիչ-բաժանորդ՝ բնական գազի պահանջարկ ունեցող ֆիզիկական անձ, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.

կազմակերպություն՝ բնական գազի պահանջարկ ունեցող իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.

կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն՝ կազմակերպություն, որն օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով.

սահմանազատման կետ` գազի համակարգի` մատակարարի և բաժանորդի սեփականության տարանջատման կետը.

առաքման կետ` մատակարարի կողմից գազը բաժանորդին փոխանցելու` Պայմանագրով սահմանված կետը: Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների համար գազամատակարարման դեպքում առաքման կետ է հանդիսանում գազի առևտրային հաշվառքի սարքի ելքը (բկանցքը).

առևտրային հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և վկայագրված (կնքված) գազի ծախսի հաշվառքի սարք (կայան), որի միջոցով կատարվում է մատակարարված գազի քանակի առևտրային հաշվառումը: Առևտրային հաշվառքի սարքի (կայանի) տվյալները ամրագրվում են գազամատակարարման պայմանագրում.

հսկիչ հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և վկայագրված (կնքված) առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխանող գազի ծախսի հաշվառքի սարք (կայան), որի միջոցով առևտրային հաշվառքի սարքի (կայանի) խախտման դեպքում կատարվում է մատակարարված գազի քանակի առևտրային հաշվառումը: Հսկիչ հաշվառքի սարքի (կայանի) տվյալները ամրագրվում են գազամատակարարման պայմանագրում.

առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումները կամ դրանց վնասվածքները, կամ առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները.

գազամատակարարման ցանցի ընդլայնում` նոր սպառողների (բաժանորդների) գազամատակարարման նպատակով գազամատակարարման ցանցի գործող գազատարի շարունակումը, ճյուղավորումը, թողունակության մեծացումը կամ գազակարգավորիչ նոր կետերի կառուցումը, կամ վերակառուցումը.

գազամատակարարման ընդհատում` գազի մատակարարման ընդհատում ապահովիչ փակող սարքերի միջոցով կամ մատակարարի կողմից` պլանային աշխատանքների կատարման ժամանակ կամ վթարային, կամ ֆորս մաժորային իրավիճակներում.

գազամատակարարման դադարեցում` ԳՄՕԿ-ի կամ գազամատակարարման պայմանագրի պայմանները խախտելու, գազամատակարարման պայմանագիրը լուծելու, բաժանորդի դիմումի համաձայն կամ օրենքով սահմանված այլ դեպքերում գազի առաքման դադարեցում մատակարարի կողմից.

գազամատակարարման (գազասպառման) սահմանափակում` մատակարարի կողմից բաժանորդ կազմակերպությանը ներկայացվող` գազամատակարարման պայմանագրում ամրագրված գազասպառման սահմանափակման պահանջ, որի համաձայն հայտարարված սահմանափակման ռեժիմում վերջիններս սահմանափակում են գազի սպառումը մինչև գազամատակարարման պայմանագրով սահմանված քանակությունը.

տեխնիկական պայմաններ` ԳՄՕԿ-ով սահմանված պայմաններով նոր կամ վերակառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ նախագծման պայմաններ.

ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողությունները: Արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբուքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հանրապետություն գազի ներկրման ընդհատումները:

Սույն պարբերությունը չի սահմանափակում մատակարարի կամ բաժանորդների իրավունքը նկարագրվածից բացի՝ այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար.

գազօգտագործող սարքավորման օգտագործում` գազօգտագործող սարքավորման նկատմամբ գործողություն (միացում, անջատում, աշխատանքի ռեժիմի հսկում և այլն), որը կատարում է բաժանորդը (օգտագործողը) սարքը նպատակային նշանակությամբ օգտագործելու ընթացքում.

Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.

բաշխման ցանց` բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից կառավարվող և շահագործվող բնական գազի բաշխման խողովակաշարերի, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով բնական գազը մատակարարվում է բաժանորդին:

(1.1-ին կետը փոփ., լրաց., խմբ. 07.09.11 N 411-Ն, 18.12.13 N 445-Ն, խմբ. 16.09.15 N 324-Ն, լրաց., խմբ. 20.09.16 N 265-Ն, լրաց., փոփ. 14.12.16 N 402-Ն, փոփ. 30.11.18 N 435-Ն, խմբ. 24.05.19 N 150-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, միացման պայմանագրով, գազամատակարարման պայմանագրով և սույն կանոններով:

2.2. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.3. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.4. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.5. Մատակարարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել բաժանորդների հուսալի, անխափան և անվտանգ գազամատակարարում, առաքման կետում ապահովել Պայմանագրում նշված գազի որակական ցուցանիշները և գազի ճնշումը` ստանդարտներով սահմանված թույլատրելի տիրույթում:

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

Մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա հինգը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել նախորդ ամսում մատակարարված գազի ջերմատվության միջին ցուցանիշները` ըստ տասնօրյակների:

(2.5-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 14.12.16 N 402-Ն)

2.6. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.7. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.8. Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը օրացուցային տարվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:

Նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ:

Ջերմային էլեկտրակայանների և տեխնոլոգիական անընդհատ ցիկլ ունեցող բաժանորդների համար այդ ցուցանիշները կարող են սահմանվել Պայմանագրով` չգերազանցելով սույն կետում սահմանված արժեքները:

(2.8-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն, փոփ. 14.12.16 N 402-Ն)

2.9. (կետն ուժը կորցրել է 14.12.16 N 402-Ն)

2.10. Բաժանորդը գազասպառման համակարգ ներառող տարածքը այլ անձի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել մատակարարին՝ տարածքն օգտագործողին հրահանգավորելու համար։

(2.10-րդ կետը խմբ. 30.11.18 N 435-Ն)

2.11. Բաժանորդն իր սեփականությունը հանդիսացող գազասպառման համակարգ պարունակող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում պարտավոր է դիմել մատակարարին՝ վերջնահաշվարկ կատարելու, գազամատակարարումը դադարեցնելու և Պայմանագիրը լուծելու համար: Նշված դեպքում մատակարարը պարտավոր է նախքան պայմանագիրը լուծելը ստուգաչափել առևտրային հաշվառքի սարքը ԳՄՕԿ-ի 4-րդ գլխով սահմանված կարգով և բաժանորդի հետ վերջնահաշվարկը կատարել՝ հաշվի առնելով նաև ստուգաչափման արդյունքները:

(2.11-րդ կետը լրաց. 14.12.16 N 402-Ն, խմբ. 06.11.17 N 474-Ն)

2.11.1. Պայմանագիրը լուծելուց առաջ մատակարարը պարտավոր է նախապես տեղեկացնել բաժանորդին:

(2.11.1-ին կետը լրաց. 06.11.17 N 474-Ն)

2.12. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.13. (կետն ուժը կորցրել է 20.09.16 N 265-Ն)

2.14. (կետն ուժը կորցրել է 20.09.16 N 265-Ն)

2.15. Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության նոր գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման պայմանագրով սահմանված տեխնիկական պայմանները դրանց կատարումից հետո կարող են փոփոխվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ` հետևյալ պայմաններով.

ա) մատակարարի նախաձեռնությամբ գազամատակարարման ցանցում կատարված փոփոխությունների հետևանքով բաժանորդների գազասպառման համակարգերում փոփոխությունների կատարման ծախսերը կատարում է մատակարարը,

բ) բաժանորդի նախաձեռնությամբ գազասպառման համակարգի, այդ թվում` միացման կետի փոփոխությունների, հաշվառքի սարքերի վերահավաքակցման համար անհրաժեշտ ծախսերը կատարում է բաժանորդը:

(2.15-րդ կետը փոփ. 14.12.16 N 402-Ն, 30.11.18 N 435-Ն)

2.16. Բնակիչ-բաժանորդները և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունները գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմում են մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:

Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում:

Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգում փոփոխությունները (այդ թվում` նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում) կատարվում են ԳՄՕԿ-ի N 2 հավելվածով` բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության նոր գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման պայմանագրով սահմանված կարգով:

(2.16-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն, 14.12.16 N 402-Ն)

2.17. Բնակելի թաղամասերի, փողոցների, նոր տարածքների կառուցապատման, առանձին շենքերի ու շինությունների վերակառուցման դեպքերում դրանցում գործող գազի համակարգի վերակառուցումը կատարվում է կառուցապատողի միջոցներով` մատակարարի հետ համաձայնեցված նախագծերով և նրա վերահսկողությամբ:

(2.17-րդ կետը փոփ. 30.11.18 N 435-Ն)

2.18. Գազասպառման համակարգերի հավաքակցման, փորձարկման, գործարկման, գործող ցանցին միացման, գազամատակարարման ժամանակ վթարների վերացման և նորոգման աշխատանքների կատարման համար մատակարարի լիազոր ներկայացուցիչները միացման պայմանագրի կամ գազամատակարարման պայմանագրի հիման վրա և պայմանագրով սահմանված պայմաններով կարող են մուտք գործել բաժանորդի (օգտագործողի) տարածք միայն անձի լիազորությունները հավաստող լուսանկարով վկայականի ներկայացման դեպքում: Գազասպառման և ներշենքային համակարգերում վթարի դեպքում ապահովվում է շուրջօրյա մուտք: Բաժանորդի (օգտագործողի) տարածքում մատակարարի ներկայացուցիչները պարտավոր են պահպանել բաժանորդի ներքին կանոնակարգը:

(2.18-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

2.19. Մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.20. ԳՄՕԿ-ով բաժանորդի մասնակցությունը նախատեսող դեպքերում, երբ բաժանորդին ներկայացնում է այլ անձ, վերջինիս լիազորությունները հաստատող փաստաթուղթը նախապես ներկայացվում է մատակարարին:

(2.20-րդ կետը լրաց. 06.11.17 N 474-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 30.11.18 N 435-Ն)

 

3.1. Գազասպառման համակարգը գործարկման և գազամատակարարման ընթացքում պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

3.2. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.3. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.4. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.5. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.6. Մատակարարը պարտավոր է կատարել բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի պարբերական սպասարկման աշխատանքները` համաձայն Պայմանագրի պահանջների:

(3.6-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

3.7. Գազասպառման համակարգի հավաքակցման և շահագործման ընթացքում արգելվում է.

ա) կատարել գազաթողարկման կատարողական-տեխնիկական փաստաթղթերին և նախագծին չհամապատասխանող միացումներ և փոփոխություններ,

բ) գազը սպառել գազասպառման համակարգի անսարքության դեպքում,

գ) գազը սպառել հաշվառքի սարքի շրջանցմամբ,

դ) խախտել գազատարների և գազասարքավորումների պահպանման գոտիները,

ե) ինքնակամ միացումներ կատարել գազամատակարարման ցանցին, գազն օգտագործել գազօգտագործող սարքավորման տեխնիկական փաստաթղթով (անձնագրով) չնախատեսված նպատակներով:

(3.7-րդ կետը փոփ. 30.11.18 N 435-Ն)

3.8. Բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների յուրաքանչյուր զազասպառման համակարգի` միացումը գազամատակարարման համակարգին պետք է իրականացվի մեկ միացման կետից։ Բազմաբնակարան շենքից դուրս գտնվող կազմակերպությունների զազասպառման համակարգի` գազամատակարարման ցանցին միացման կետերի քանակը որոշվում է մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների համաձայն:

(3.8-րդ կետը խմբ. 24.12.14 N 468-Ն, փոփ. 06.11.17 N 474-Ն)

3.9. Մատակարարը պարտավոր է ունենալ մշտական գործող հեռախոսակապով շուրջօրյա վթարային-կարգավարական ծառայություն` վթարային կանչերը, դրանց արձագանքելու ժամանակը և կատարված աշխատանքները համապատասխան գրանցամատյաններում գրանցելու և վթարները վերացնելու համար: Վթարային-կարգավարական ծառայության հեռախոսահամարի մասին մատակարարը պարտավոր է ոչ պակաս, քան տարին երկու անգամ տեղեկացնել զանգվածային լրատվամիջոցներով:

3.10. Գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում մարդկանց կյանքին, առողջությանը կամ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող իրավիճակներում բաժանորդը պարտավոր է անմիջապես ընդհատել գազի սպառումը և այդ մասին անհապաղ տեղեկացնել մատակարարին: Մատակարարը պարտավոր է ահազանգն ստանալուց հետո հնարավոր կարճ ժամկետում դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը: Մատակարարը վերսկսում է գազամատակարարումը վերոհիշյալ վտանգը վերացնելուց հետո` նախապես փոխհամաձայնեցված օրը և ժամին` հայտն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում: Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում գազամատակարարման դադարեցումից հետո մատակարարը պետք է միջոցներ ձեռնարկի գազասպառման համակարգի վերականգնման համար` համաձայն սպասարկման համաձայնագրի:

3.11. Բաժանորդի պահանջով Պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման պահանջի կամ օրենքով սահմանված այլ դեպքերում մատակարարը պարտավոր է դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Գազամատակարարման ժամանակավոր դադարեցման դեպքում գազամատակարարումը վերսկսվում է բաժանորդի դիմումի համաձայն`այն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում:

(3.11-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

3.12. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.13. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.14. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.15. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.16. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.17. Մատակարարի կողմից բնակչության ներտնային գազասպառման և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանում է Հանձնաժողովը:

(3.17-րդ կետը խմբ. 12.11.08 N 607-Ն, 18.12.13 N 445-Ն)

3.18. Մատակարարը բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման, վերականգնման, վերանորոգման և փոխարինման աշխատանքները կարող է կատարել անձամբ կամ պայմանագրով հանձնարարել Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված այլ սպասարկող անձի: Այդ դեպքում`

ա) բաժանորդի կողմից տեխնիկական սպասարկման համաձայնագրի պայմանների խախտման համար բաժանորդի նկատմամբ պատասխանատվության կիրառման իրավունքը մատակարարը չի փոխանցում սպասարկող անձին,

բ) տեխնիկական սպասարկման համաձայնագրում նշվում է տեխնիկական սպասարկման աշխատանքներն այլ սպասարկող անձի հանձնարարելու մասին,

գ) մատակարարի և սպասարկող անձի փոխհարաբերությունները (այդ թվում` սպասարկող անձի պատասխանատվությունը) կանոնակարգվում են նրանց միջև կնքված պայմանագրով,

դ) բաժանորդի առջև մատակարարի պատասխանատվությունը պայմանագրով չի փոխանցվում սպասարկող անձին:

3.19. Գազասպառման համակարգի անվտանգության ապահովման համար`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

բ) գազասպառման համակարգն սպասարկող անձը պարտավոր է ունենալ վթարային-կարգավարական շուրջօրյա ծառայություն և իրականացնել գազասպառման համակարգի, այդ թվում` օդածխատար ուղիների համալիր սպասարկում, գազասպառման համակարգի վթարների օպերատիվ վերացում և վերականգնում: Մատակարարը պարտավոր է ինքնուրույն կամ սպասարկող անձի միջոցով բնակչության կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգում նախագծային շեղումների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների առկայության դեպքում խցափակել համապատասխան գազօգտագործվող սարքավորման սնուցումը, կնքել ու կազմել գազասարքի շահագործումն արգելող արձանագրություն.

գ) մատակարարը պարտավոր է գազասպառման համակարգի թողարկումից առաջ և Պայմանագրով սահմանված պարբերականությամբ և ծավալներով հրահանգավորել բնակիչներին և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություններին գազօգտագործող սարքավորման անվտանգ շահագործման վերաբերյալ, ինչպես նաև կատարել Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկման և ստուգման աշխատանքները,

դ) մատակարարը պարտավոր է հրապարակել հուշաթերթիկներ և անվճար տրամադրել բաժանորդներին` գործընթացը կրկնելով առնվազն երեք տարին մեկ անգամ.

ե) մատակարարը պարտավոր է զանգվածային լրատվամիջոցներով տարին առնվազն երկու անգամ բաժանորդներին իրազեկել գազի անվտանգ օգտագործման կանոնների մասին:

(3.19-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, խմբ. 14.12.16 N 402-Ն, լրաց. 30.11.18 N 435-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

(գլուխը խմբ. 07.09.11 N 411-Ն)

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ, ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Բազմաբնակարան շենքերի բնակիչների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց բնակարաններից դուրս: Առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց սեփականության տարածքից դուրս: Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի տեղակայման կետը սահմանվում է միացման պայմանագրով, որը ամրագրվում է նաև Պայմանագրում:

4.2. Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ՝ սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը՝ անկախ դրա պատկանելիությունից կրում է մատակարարը։ Բնակիչ-բաժանորդների համար նախատեսված առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման ծախսերը կրում է մատակարարը, իսկ կազմակերպությունների դեպքում, այդ թվում՝ բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը՝ կազմակերպությունը։ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերը կատարվում են ԳՄՕԿ-ի 4.8 կետով սահմանված կարգով։

(4.2-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն, 30.11.18 N 435-Ն)

4.3. Առևտրային կամ հսկիչ հաշվառքի սարքերը, ինչպես նաև դրանց արկղերը, կարող են կնքվել ինչպես մատակարարի, այնպես էլ բաժանորդի կողմից:

4.4. Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, հերթական կամ արտահերթ ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց բաժանորդին նախապես ծանուցելու, եթե ակնհայտորեն հայտնաբերել է, որ բաժանորդը բնական գազը սպառում է առևտրային հաշվառքի սարքի խախտմամբ: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին բաժանորդին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները:

(4.4-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

4.5. Բաժանորդն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը կամ ստուգաչափմանը պատշաճ ձևով տեղեկացված բաժանորդի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են առանց բաժանորդի ներկայության:

(4.5-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 16.09.15 N 324-Ն)

4.6. Մատակարարի կամ բաժանորդի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում մատակարարը`

ա) սույն կանոնների 4.4 կետով սահմանված կարգով տեղեկացնում է բաժանորդին.

բ) կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են մատակարարը և բաժանորդը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին բաժանորդի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է բաժանորդին ծանուցելու մասին գրությունը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.

գ) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարք, որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում: Կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի՝ բացառությամբ RG տիպի առևտրային հաշվառքի սարքերի, ստուգաչափման դեպքում մատակարարն իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքը տեղակայում է ժամանակավոր՝ մինչև կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը: Մատակարարի կողմից տեղադրվող առևտրային հաշվառքի սարքը պետք է համալրված լինի առնվազն 30 օր հիշողություն ունեցող գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով: Եթե ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպության առևտրային հաշվառքի սարքը համալրված չէ գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, ապա մատակարարն այն համալրում է իր միջոցներով:

(4.6-րդ կետը լրաց. 30.11.18 N 435-Ն)

4.7. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ կասկածի դեպքում իրականացվում է առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափումը կարող է իրականացվել ինչպես բաժանորդի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը: (նախադասությունը հանվել է 14.12.16 N 402-Ն) Մատակարարը պարտավոր է բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման վերաբերյալ գրավոր պահանջ ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել առևտրային հաշվառքի սարքը:

(4.7-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, 14.12.16 N 402-Ն)

4.8. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է մատակարարը` բացառությամբ, երբ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի այնպիսի խախտում, որի դեպքում մատակարարված բնական գազի վերահաշվարկն իրականացվում է ԳՄՕԿ-ի 4.13 կետի համաձայն կամ բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի միջստուգաչափման ժամկետում մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմումի ներկայացման արդյունքում Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ չի հաստատվել առևտրային հաշվառքի սարքի խախտում: Նման դեպքերում առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է բաժանորդը:

(4.8-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն, 14.12.16 N 402-Ն, փոփ. 30.11.18 N 435-Ն)

4.9. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկ: Գազի քանակի վերահաշվարկը կատարվում է սույն կանոնների 4.11, 4.12, 4.12.1, 4.13 կետերի համաձայն: Վերահաշվարկված գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված գազի քանակի և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա գազի սակագնի արտադրյալով:

Սույն կետը չի սահմանափակում մատակարարի կամ բաժանորդի իրավունքը` առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մյուս կողմից պահանջելու պատճառած վնասի հատուցում:

(4.9-րդ կետը լրաց. 06.11.17 N 474-Ն)

4.10. Մատակարարը պարտավոր է գազի արժեքի վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել բաժանորդին՝ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 35 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է չհամաձայնել վերահաշվարկի արդյունքին: Եթե բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկվի արդյունքին, ապա մատակարարի կողմից գազի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդը մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով:

Մատակարարը պարտավոր է բաժանորդի գրավոր առարկություններն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել դրանք և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել բաժանորդին՝ պարզաբանելով վերահաշվարկի արդյունքի վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված գազի արժեքը: Մատակարարը վերահաշվարկված (ճշգրտված) գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Մատակարարի և բաժանորդի համատեղ քննարկումների արդյունքում տարաձայնությունների առկայության դեպքում բաժանորդը վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա գազի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված գազի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում մատակարարն իրավունք չունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` մինչև վեճը Հանձնաժողովում լուծելը: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը՝ վեճը լուծելու դատական կարգով: Վեճի վերջնական լուծումից հետո մատակարարը վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վեճի լուծման ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում:

Եթե բաժանորդը սույն կետում սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա մատակարարը վերահաշվարկված գազի արժեքը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում:

(4.10-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, 15.10.14 N 384-Ն, 14.12.16 N 402-Ն, փոփ., լրաց. 06.11.17 N 474-Ն)

4.11. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է հսկիչ հաշվառքի սարք, բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված գազի քանակն ընդունվում է հավասար հսկիչ և առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված գազի քանակի տարբերությանը: Եթե մատակարարը և բաժանորդը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրը չեն գրանցել հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքը, բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկ չի իրականացվում:

4.12. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), ապա.

ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք= ՆՄօծ 

ԱՏօր1 Ս%

,

100

 

որտեղ`

Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),

ՆՄօծ-ն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա եղանակային նույն ժամանակաշրջանի (ձմեռ, գարուն, ամառ, աշուն)` ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսն է, իսկ եթե այդ ժամանակահատվածում բաժանորդը ծախս չի ունեցել, ապա առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող ծախս ունեցած ամսվա միջին օրական ծախսն է,

ԱՏօր1-ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի` եթե խախտումը հայտնաբերվել է մատակարարի կողմից, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ և 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի` եթե խախտումը հայտնաբերվել է բաժանորդի կողմից,

Ս%-ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է.

բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք = Մօծ 

ԱՏօր2 Ս%

,

100 – Ս%

որտեղ`

ԱՏօր2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

Մօծ-ն բաժանորդի միջին օրական ծախսն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Մօծ 

Հգք1

,


Տօր

 

որտեղ`

Հգք1-ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե նշված ամսում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին հաշվարկային ամսում առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր):

Տօր-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, իսկ եթե նշված ժամանակահատվածում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին հաշվարկային ամսում ծախս ունեցած օրերի քանակը:

(4.12-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 18.12.13 N 445-Ն, փոփ. 14.12.16 N 402-Ն)

4.12.1. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հնարավոր չէ որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), ապա`

ա) եթե առևտրային հաշվառքի սարքը հագեցված չէ էլեկտրոնային ճշտիչով կամ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է էլեկտրոնային ճշտիչի կամ դրա առանձին դետալների աշխատանքի այնպիսի խափանումը, որի հետևանքով հնարավոր չէ արտածել սույն կետի «բ» ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք = ՆՄօծ · ԱՏօր3 - Հգք2,

 

որտեղ՝

Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր).

ԱՏօր3-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

Հգք2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր).

բ) էլեկտրոնային ճշտիչով հագեցած առևտրային հաշվառքի սարքի դեպքում, եթե ճշտիչի հիշողությունից հնարավոր է արտածել սույն ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք = ԱՏօր4 · ՄՕԾԷճ - Հգք3,

 

որտեղ՝

Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),

ԱՏօր4-ը առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի,

ՄՕԾԷճ-ն առևտրային հաշվառքի սարքի խափանմանը նախորդող վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի խափանման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի միջին օրական ծախսն է (խորանարդ մետր),

Հգք3-ը առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածը գերազանցում է 40 օրը, ապա առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվան նախորդող 40 օրերի ընթացքում առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր)։

(4.12.1-ին կետը լրաց. 14.12.16 N 402-Ն, խմբ. 06.11.17 N 474-Ն)

4.12.2. (կետն ուժը կորցրել է  06.11.17 N 474-Ն)

4.13. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ բացակայում են կամ կեղծված են, կամ վնասված են առևտրային հաշվառքի սարքի կնիքները, կամ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով կամ բացակայությամբ, որոնք կարող էին պայմանավորված լինել միայն որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ, մատակարարի գնահատմամբ` հաշվի առնելով Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը, այն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման, ապա.

ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վգք  = ԱՏօր2  Ժմիջ 0.5Qmax - Հգք2 ,

 

որտեղ`

Ժմիջ-ը բաժանորդի ծախսի միջին օրական ժամերի քանակն է, որն ընդունվում է հավասար 8 ժամի,

Qmax-ը տվյալ առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է.

բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

Վգք = ԱՏօր2  Ժէճ  Գէճ  0.5Qmax - Հգք1 ,

որտեղ`

Ժէճ -ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի ծախս ունեցած ժամերի միջին օրական քանակն է, որը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի վնասման դեպքում Ժէճ  մեծությունն ընդունվում է հավասար 12-ի.

Գէճ -ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում բնական գազի ճնշումը և ջերմաստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի բացակայության կամ վնասման դեպքում Գէճ  մեծությունը որոշվում է հաշվարկային եղանակով՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաների համաձայն.

Qmax -ը տվյալ առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է:

(4.13-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն, փոփ., խմբ. 14.12.16 N 402-Ն, լրաց. 30.11.18 N 435-Ն)

4.13.1 (կետն ուժը կորցրել է 14.12.16 N 402-Ն)

4.14. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Չափագիտական մարմնի եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի խախտումը ըստ մատակարարի պայմանավորված է բաժանորդի միտումնավոր գործողություններով, և դա առևտրային հաշվառքի սարքի խախտման առաջին դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում, մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված գազի արժեքի չափով: Բաժանորդի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Բաժանորդի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:

Միևնույն բաժանորդի մոտ երկու տարվա ընթացքում առևտրային հաշվառքի սարքի 1-ից ավելի խախտում հայտնաբերելու դեպքում, երբ Չափագիտական մարմնի եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքերը ըստ մատակարարի պայմանավորված են եղել բաժանորդի միտումնավոր գործողություններով, մատակարարն իրավունք ունի վերահաշվարկված գազի արժեքի կրկնապատիկի չափով հաշվարկելու տույժ և այն հաշվի առնել վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Այդ դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը՝ հաշվարկած տույժը՝ կազմակերպությունների դեպքում սույն կանոնների 6-րդ գլխով, իսկ բնակչության դեպքում` սույն կանոնների 8-րդ գլխով սահմանված կարգով չվճարելու համար: Մատակարարի հաշվարկած տույժին չհամաձայնելու դեպքում բաժանորդը վեճը լուծում է դատական կարգով:

(4.14-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, 06.11.17 N 474-Ն)

4.15. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ փաստվել է, որ դա պայմանավորված է մատակարարի գործողություններով, ապա մատակարարը բաժանորդին վճարում է տույժ` հաշվարկային ամսվա համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում ձևակերպելով կանխավճար վերահաշվարկված գազի արժեքի կրկնապատիկի չափով:

(4.15-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, 06.11.17 N 474-Ն)

4.16 Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում բաժանորդի իրավունքը` իր գազասպառման համակարգին ամրակցված առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված բաժանորդի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) մատակարարը բաժանորդի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով բաժանորդին է հանձնում առևտրային հաշվառքի սարքը՝ այն ժամանակավորապես փոխարինելով այլ՝ առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարքով, իսկ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարը կազմում է բաժանորդի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում,

2) բաժանորդը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված և Չափագիտական մարմնի կողմից վկայագրված, փաթեթավորված և կնքված առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել սույն կանոնների 4-րդ գլխով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման, փորձաքննության և ստուգաչափման աշխատանքներին:

(4.16-րդ կետը լրաց. 16.09.15 N 324-Ն)

4.17 Սույն կանոնների 4.16 կետում սահմանված դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, բաժանորդը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր (այդ թվում՝ հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ:

(4.17-րդ կետը լրաց. 16.09.15 N 324-Ն)

4.18 Այն դեպքում, երբ բաժանորդը 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին չի վերադարձնում առևտրային հաշվառքի սարքը, ապա մատակարարը իրավունք ունի բաժանորդից պահանջելու տույժ վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցած ամսվա գազի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում՝ դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա գազի արժեքի կրկնապատիկի չափով: Միևնույն ժամանակ, մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում՝ ներառյալ առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:

(4.18-րդ կետը լրաց. 16.09.15 N 324-Ն)

4.19. Բոլոր այն դեպքերում, երբ կանոնների 4.6 կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և բաժանորդը չի համաձայնել գազի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով բաժանորդի գազամատակարարումը։

(4.19-րդ կետը լրաց. 30.11.18 N 435-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5.1. Մատակարարը կազմակերպությունների գազամատակարարումն սկսում է հետևյալ պայմանների ապահովման դեպքում.

ա) (ենթակետն ուժը կորցրել է 20.09.16 N 265-Ն)

բ) կատարվել են միացման պայմանագրի բոլոր պայմանները,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

դ) մատակարարը կազմակերպության հետ կնքել է Պայմանագիր:

(5.1-ին կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, 20.09.16 N 265-Ն)

5.2. Մատակարարը պարտավոր է գազը մատակարարել բաժանորդի կողմից առաջադրված և Պայմանագրում ամրագրված ժամանակացույցով (շուրջտարյա, սեզոնային) և չափաքանակներով: Պայմանագրով սահմանված չափաքանակների խախտման համար մատակարարի կամ բաժանորդի պատասխանատվությունը սահմանվում է Պայմանագրով:

5.3. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

5.4. Մատակարարը պարտավոր է բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության դիմումի հիման վրա կնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Բաժանորդի դիմումի համաձայն կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Կազմակերպությունն իրավունք չունի առանց մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:

(5.4-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն, փոփ. 06.11.17 N 474-Ն)

5.5. Մատակարարն իրավունք ունի ընդհատել, դադարեցնել կամ Պայմանագրով սահմանված կարգով սահմանափակել բաժանորդի գազամատակարարումը`

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները, ինչպես նաև վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,

բ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

ե) ԳՄՕԿ-ի 6-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի, իսկ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի կամ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,

ե1) ԳՄՕԿ-ի 3.19 կետի «բ» ենթակետի համաձայն խցափակված գազօգտագործող սարքավորման սնուցումը բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում,

ե2) ԳՄՕԿ-ի 5.4 կետով սահմանված կարգով կնքված գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծի փականների կնիքը բաժանորդի կողմից առանց մատակարարին պատշաճ ձևով տեղյակ պահելու հանելու դեպքում,

ե3) եթե բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունը մեկ տարուց ավելի բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել,

զ) օրենքով կամ Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

(5.5-րդ կետը լրաց., փոփ. 07.09.11 N 411-Ն, խմբ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 14.12.16 N 402-Ն, փոփ., լրաց. 06.11.17 474-Ն)

5.5.1. ԳՄՕԿ-ի 5.5 կետի ա) ենթակետում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի ընդհատել գազամատակարարումն առանց բաժանորդին նախազգուշացնելու: Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել բաժանորդին գազամատակարարման ընդհատման և վերականգնման ժամանակի մասին:

(5.5.1-ին կետը  փոփ. 14.12.16 N 402-Ն)

5.5.2. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «բ» ենթակետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է բաժանորդների գազամատակարարման պլանային ընդհատումների հասցեի (վայրի) և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները: Մատակարարը պարտավոր է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով երկու անգամ, առաջինը` 18:00-20:00-ն, երկրորդը` 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, բաժանորդներին տեղեկացնել հաջորդ օրվա գազամատակարարման ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին։ Սույն կետով չի սահմանափակվում մատակարարի իրավունքը` պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին բաժանորդին լրացուցիչ իրազեկելու ծանուցման այլ եղանակով:

(5.5.2-րդ կետը  փոփ. 14.12.16 N 402-Ն, խմբ. 30.11.18 N 435-Ն, լրաց. 24.05.19 N 150-Ն)

5.5.2.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:

(5.5.2.1-ին կետը լրաց. 24.05.19 N 150-Ն)

5.5.3. (կետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

5.5.4. (կետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

5.5.5. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե» ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 6.5 կետով սահմանված կարգով, իսկ «ե1» և «ե2» ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի անմիջապես դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

(5.5.5-րդ կետը փոփ. 15.10.14 N 384-Ն, խմբ. 14.12.16 N 402-Ն)

5.5.5.1. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում, նախքան գազամատակարարման դադարեցումը, մատակարարը պարտավոր է այդ մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում՝ հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին:

(5.5.5.1-ին կետը լրաց. 06.11.17 N 474-Ն)

5.5.6. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե1» և «ե2» ենթակետերում նշված դեպքերում մատակարարը վերսկսում է գազամատակարարումը գազասպառման համակարգի շահագործման տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության դեպքում` բաժանորդի կողմից տվյալ հաշվարկային կիսամյակի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման գումարը վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` Պայմանագրով ամրագրված հեռախոսահամարով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարն իր հաշվին վերսկսում է գազամատակարարումը բաժանորդի դիմումն ստանալուց հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:

(5.5.6-րդ կետը լրաց. 14.12.16 N 402-Ն, 06.11.17 N 474-Ն)

5.6. (կետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

5.7. Մատակարարը պարտադիր դադարեցնում է գազամատակարարումը`

ա) առանց Պայմանագրի (ապօրինի) սպառման դեպքում,

բ) բաժանորդի դիմումի համաձայն վերջինիս նախընտրած եղանակով (կնքման կամ եռակցման միջոցով),

բ1) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ՝ լուծելով Պայմանագիրը։ Գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում գազամատակարարման դադարեցման և Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

դ) գազասպառման համակարգում կամ գազատարների պահպանման գոտիներում բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին,

ե) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

զ) պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր պետական կառավարման մարմնի կարգագրի հիման վրա,

է) օրենքով սահմանված այլ դեպքերում:

(5.7-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 06.11.17 N 474-Ն, 30.11.18 N 435-Ն)

5.7.1. ԳՄՕԿ-ի 5.7 կետի ա) և դ) ենթակետերում նշված դեպքերում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում բաժանորդի գազամատակարարումը տվյալ սահմանազատման կետում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում վնասի փոխհատուցում և խախտված պահպանման գոտիների վերականգնում` բաժանորդի հաշվին:

(5.7.1-ին կետը փոփ. 14.12.16 N 402-Ն)

5.7.2. ԳՄՕԿ-ի 5.7 կետի բ) ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի առաջադրած խելամիտ ժամկետում:

(5.7.2-րդ կետը փոփ. 14.12.16 N 402-Ն)

5.7.3. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

5.7.4. ԳՄՕԿ-ի 5.7 կետի զ) ենթակետում նշված դեպքերում գազամատակարարման դադարեցումը կատարվում է կարգագրով սահմանված ժամկետում` գազամատակարարման դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

(5.7.4-րդ կետը փոփ. 14.12.16 N 402-Ն)

5.8. ԳՄՕԿ-ի 5.5 կամ 5.7 կետերում նշված գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման, Պայմանագրով սահմանված սահմանափակման կարգը չպահպանելու դեպքում բաժանորդն իրավունք ունի մատակարարից պահանջել իր կրած վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված կարգով:

5.9. Բարդ և անընդհատ տեխնոլոգիական ցիկլերում գազ օգտագործող կազմակերպությունների դեպքում կողմերը Պայմանագրի լրացուցիչ պայմաններում պետք է սահմանեն գազամատակարարման սահմանափակման պայմանները՝ այնպես, որ այդ ժամանակահատվածի ավարտից հետո մատակարարն իրավունք ունենա ընդհատել կամ դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը:

(5.9-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

5.10. Մատակարարը իրավունք ունի դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս խոչընդոտել է մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը իր գազասպառման համակարգի տեղակայման տարածք՝ լիազորությունները հավաստող ծառայողական վկայական (լուսանկարով) ներկայացնելու և կազմակերպության քարտի համարը հայտնելու դեպքում:

(5.10-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

5.11. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե» ենթակետում, 5.7 կետի «բ» և «դ» ենթակետերում կամ 5.10 կետում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման կամ կնքման միջոցով դադարեցնելու և վերսկսելու դեպքում մատակարարի կատարած ծախսերը փոխհատուցում է կազմակերպությունը:

(5.11-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 14.12.16 N 402-Ն, փոփ. 06.11.17 N 474-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6
(գլուխը խմբ. 18.12.13 N 445-Ն)

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 18.12.13 N 445-Ն)

 

6.1. Կազմակերպությանը հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է վերջինիս Պայմանագրում նշված առևտրային հաշվառքի սարքի (հաշվառքի կայանի չափող սարքավորումների) գրանցած ցուցմունքների տարբերության միջոցով՝ բերված հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Կազմակերպությանը մատակարարված գազի քանակը ճշգրտվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով: Կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակը չի ճշգրտվում, եթե վերջինս կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է:

Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս՝ գազասպառման համակարգի հատվածում, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի քանակին գումարվում է դրա տեղադրման և սահմանազատման կետերի միջև առաջացած գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը: Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս՝ գազամատակարարման ցանցի հատվածում, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի քանակից նվազեցվում է դրա տեղադրման և սահմանազատման կետերի միջև առաջացած գազի վթարային կորուստների մեծությունը: Տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը հաշվարկվում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված` բնական գազի բաշխման ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի համաձայն:

(6.1-ին կետը փոփ. 30.11.18 N 435-Ն)

6.2. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին չորս կամ հաջորդ ամսվա առաջին երկու օրվա ընթացքում: Մատակարարը պարտավոր է կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել նրա ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման պահանջ: Այդ դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել կազմակերպության հետ համատեղ՝ փոխհամաձայնեցված ժամկետում՝ տվյալ հաշվարկային ամսվա վերջին չորս կամ հաջորդ ամսվա առաջին երկու օրվա ընթացքում: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել առանց կազմակերպության ներկայացուցչի, եթե սույն կետով սահմանված ընթացակարգով տեղեկացնելուց հետո վերջինս չի ներկայացել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

Հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված՝ 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող բաժանորդների դեպքում մատակարարի և կազմակերպության ներկայացուցիչները հաշվարկային ամսվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում են կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակի մասին երկկողմ ակտ: Այն դեպքում, երբ կազմակերպությունը (պատասխանատու անձը) չի մասնակցում առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը և սույն կետում նշված ակտի կազմմանը, ապա Մատակարարը կարող է ակտը կազմել միակողմանի: Մատակարարի կողմից կազմված ակտը հիմք է հանդիսանում կազմակերպությանը հաշվարկային (վճարման) փաստաթուղթ ներկայացնելու համար:

(6.2-րդ կետը փոփ., խմբ. 06.11.17 N 474-Ն, փոփ. 30.11.18 N 435-Ն, 24.05.19 N 150-Ն)

6.3. Կազմակերպության գրավոր (այդ թվում՝ փոստով, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) պահանջի դեպքում Մատակարարը պարտավոր է յուրաքանչյուր ամիս վերջինիս ծանուցել հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու կազմակերպության պահանջի դեպքում՝ փոստային առաքման համար վճարում է կազմակերպությունը, իսկ մնացած դեպքերում ծանուցումն իրականացվում է մատակարարի միջոցներով:

6.4. Հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է հաշվարկային (վճարման) փաստաթուղթ: Կազմակերպությունը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի համար պարտավոր է վճարումը կատարել մատակարարից հաշվարկային (վճարման) փաստաթուղթն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը` կազմակերպություններին հաշվարկային (վճարման) փաստաթուղթ ներկայացնել ԳՄՕԿ-ի 8.3 կետով սահմանված կարգով:

(6.4-րդ կետը լրաց. 14.12.16 N 402-Ն, փոփ. 06.11.17 N 474-Ն)

6.5. ԳՄՕԿ-ի 6.4 կետում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) զգուշացնում է կազմակերպությանը՝ վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե զգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում կազմակերպությունը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել կամ սահմանափակել վերջինիս գազամատակարարումը: Գազամատակարարումը դադարեցնելուց կամ սահմանափակելուց անմիջապես առաջ մատակարարը պարտավոր է այդ մասին զգուշացնել կազմակերպությանը:

6.6. Կազմակերպության կողմից պարտքը ամբողջությամբ մարելուց և այդ մասին մատակարարի հավաստիանալուց հետո վերջինս պարտավոր է կազմակերպության հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` սակայն ոչ ուշ, քան 36 ժամը:

6.7. Մատակարարը չպետք է դադարեցնի կամ սահմանափակի կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե կազմակերպությունը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել վերջինիս գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 6.5 կետում սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

6.8 Հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները՝ համապատասխան հիմնավորումներով: Սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) հաջորդ հաշվարկային ամսում բաժանորդին ներկայացվող վճարման հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Հաշվարկային (վճարման) փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված բնական գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված բնական գազի վիճարկվող մասի արժեքը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

(6.8-րդ կետը խմբ. 15.10.14 N 384-Ն, փոփ. 06.11.17 N 474-Ն)

6.9. Մատակարարը կազմակերպության կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտման վերացմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի կազմակերպության նախորդ տարում օգտագործած բնական գազի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը: Կազմակերպության կողմից առաջին խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը երրորդ անգամ կրկնվելու դեպքում մատակարարն իրավունք ունի վերջին խախտման վերացմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի վերջին խախտմանը նախորդող 12 ամիսների ընթացքում կազմակերպության օգտագործած բնական գազի առավելագույն ծախս ունեցած ամսվա արժեքը:

(6.9-րդ կետը խմբ. 06.11.17 N 474-Ն)

6.10. Մատակարարը ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) և (կամ) Հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված՝ 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառման համակարգի տեղակայման տարածքը վարձակալած կամ սեփականության իրավունքից տարբերվող իրավունքով օգտագործող կազմակերպություններից իրավունք ունի պահանջել հաշվարկային ամսվա ընթացքում վճարելու կանխավճար՝ արդեն իսկ մատակարարված գազի արժեքի չափով, սակայն ոչ ավելի հաճախ, քան 10 օրը մեկ անգամ:

(6.10-րդ կետը խմբ. 06.11.17 N 474-Ն, փոփ. 30.11.18 N 435-Ն)

6.11. Եթե կազմակերպությունը ԳՄՕԿ-ի 6.9 և 6.10 կետերում սահմանված դեպքերում ԳՄՕԿ-ի 6.4 սահմանված ժամկետում չի վճարում կանխավճարը կամ չի ներկայացնում մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, ապա մատակարարն իրավունք ունի ԳՄՕԿ-ի 6.5 կետով սահմանված ընթացակարգով դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը: ԳՄՕԿ-ի 6.9 կետում սահմանված դեպքում, եթե կազմակերպությունը բարդ, անընդհատ տեխնոլոգիական ցիկլում գազ օգտագործող է, ապա մատակարարը վերջինիս գազամատակարարումը կարող է դադարեցնել միայն Պայմանագրի լրացուցիչ պայմաններում սահմանված պայմաններն ապահովելուց հետո:

6.12. Մատակարարն իրավունք չունի, բացառությամբ ԳՄՕԿ-ի 6.9 և 6.10 կետերում սահմանված դեպքերի, գազի մատակարարման համար կազմակերպությունից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

6.13. ԳՄՕԿ-ի 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7 և 6.8 կետերը հավասարապես տարածվում են մատակարարի և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության՝ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված վճարման հարաբերություններում:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7.1. Մատակարարը սկսում է բնակչության գազամատակարարումը հետևյալ պայմանների դեպքում.

ա) մատակարարը փորձարկել է ներտնային համակարգը և ստուգել նրա համապատասխանությունը նախագծին,

բ) ընդունող հանձնաժողովը կազմել է ներտնային համակարգի շահագործման ընդունման ակտը,

գ) միացման պայմանագրի բոլոր պայմանները կատարվել են,

դ) Գազասպառման համակարգի թողարկումից առաջ և Պայմանագրով սահմանված կարգով մատակարարը հրահանգավորել է բաժանորդին (վարձակալին, փաստացի օգտագործողին) գազի սարքերի անվտանգ շահագործման կանոնների պահպանման մասին,

ե) մատակարարը բաժանորդի հետ կնքել է Պայմանագիր:

(7.1-ին կետը փոփ. 14.12.16 N 402-Ն, լրաց. 30.11.18 N 435-Ն)

7.2. Մատակարարը պարտավոր է բաժանորդին մատակարարել անհրաժեշտ քանակի գազ` Պայմանագրում ամրագրված գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմաններում, Պայմանագրով ամրագրված ժամանակացույցով (շուրջտարյա, սեզոնային): Գազը մատակարարվում է անընդհատ, եթե բաժանորդի պահանջով Պայմանագրում մատակարարման այլ կարգ չի նախատեսվում:

7.3. Մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը`

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները,

բ) վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,

գ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

դ) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի տեղակայման տարածք խոչընդոտելու դեպքում,

ե) ԳՄՕԿ-ի 8-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,

ե1) ԳՄՕԿ-ի 3.19 կետի «բ» ենթակետի համաձայն խցափակված գազօգտագործող սարքավորման սնուցումը բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում,

ե2) ԳՄՕԿ-ի 7.8 կետով սահմանված կարգով կնքված գազօգտագործող սարքավորման մուտքային գծի փականների կնիքը բաժանորդի կողմից առանց մատակարարին պատշաճ ձևով տեղյակ պահելու հանելու դեպքում,

ե3) եթե բնակիչ-բաժանորդը մեկ տարուց ավելի բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել,

զ) օրենքով կամ Հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

(7.3-րդ կետը խմբ. 12.11.08 N 607-Ն, լրաց. 07.09.11 N 411-Ն, խմբ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 14.12.16 N 402-Ն, փոփ., լրաց. 06.11.17 N 474-Ն)

7.4 ԳՄՕԿ-ի 7.3 կետի ա) և բ) ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի ընդհատել գազամատակարարումն առանց բաժանորդին նախազգուշացնելու: Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել բաժանորդին գազամատակարարման ընդհատման պատճառների և վերականգնման ժամանակի մասին: ԳՄՕԿ-ի 7.3 կետի «գ» ենթակետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է բաժանորդների գազամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները: Սույն կետով չի սահմանափակվում մատակարարի իրավունքը` պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին բաժանորդին լրացուցիչ իրազեկելու ծանուցման այլ եղանակով: Մատակարարը պարտավոր է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով երկու անգամ, առաջինը` 18:00-20:00-ն, երկրորդը` 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, բաժանորդներին տեղեկացնել հաջորդ օրվա գազամատակարարման ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին։ ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե» ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 8.5 կետով սահմանված կարգով, իսկ «ե1» և «ե2» ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի անմիջապես դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին: ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում, նախքան գազամատակարարման դադարեցումը, մատակարարը պարտավոր է այդ մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում՝ հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին:

ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե1» ենթակետում նշված դեպքում մատակարարը վերսկսում է գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 2.16 կետի համաձայն գազասպառման համակարգում իրականացված փոփոխությունների գործընթացն ավարտելուց, տեխնիկական կանոնակարգերի պահանջներով արձանագրված խախտումները վերացնելուց և այդ մասին բաժանորդի կողմից մատակարարին հայտնելուց (այդ թվում` Պայմանագրում ամրագրված հեռախոսահամարով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե2» ենթակետում նշված դեպքում մատակարարը վերսկսում է գազամատակարարումը գազասպառման համակարգի շահագործման տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության դեպքում` բաժանորդի կողմից տվյալ հաշվարկային կիսամյակի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման գումարը վճարելուց և այդ մասին հայտնելուց (այդ թվում` Պայմանագրում ամրագրված հեռախոսահամարով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարը, գազամատակարարումը վերսկսելու վերաբերյալ բաժանորդի դիմումն ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում, կազմակերպում է գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման իրականացումը և իր հաշվին վերսկսում գազամատակարարումը:

(7.4-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն, փոփ. 18.12.13 N 445-Ն,15.10.14 N 384-Ն, խմբ., լրաց. 14.12.16 N 402-Ն, լրաց. 06.11.17 N 474-Ն, խմբ. 30.11.18 N 435-Ն, լրաց. 24.05.19 N 150-Ն)

7.4.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:

(7.4.1-ին կետը լրաց. 24.05.19 N 150-Ն)

7.5. ԳՄՕԿ-ի 7.3 կետի «դ», «ե» ենթակետերում և 7.6 կետի «բ», «բ1» ենթակետերում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման կամ կնքման միջոցով դադարեցնելու և վերսկսելու դեպքում մատակարարի կատարած ծախսերը փոխհատուցում է բնակիչ-բաժանորդը:

(7.5-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն, խմբ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 14.12.16 N 402-Ն, փոփ. 06.11.17 N 474-Ն)

7.6 Մատակարարը պարտադիր դադարեցնում է գազամատակարարումը`

ա) առանց Պայմանագրի (ապօրինի) սպառման դեպքում,

բ) բաժանորդի դիմումի համաձայն վերջինիս նախընտրած եղանակով (կնքման կամ եռակցման միջոցով),

բ1) գազասպառման համակարգում բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին,

բ2) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ՝ լուծելով Պայմանագիրը։ Գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում գազամատակարարման դադարեցման և Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

դ) օրենքով սահմանված այլ դեպքերում։

(7.6-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն, փոփ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 14.12.16 N 402-Ն, 06.11.17 N 474-Ն, 30.11.18 N 435-Ն)

7.7. ԳՄՕԿ-ի 7.6 կետի «ա» ենթակետում նշված դեպքում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում է բնական գազի ապօրինի սպառումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում վնասի փոխհատուցում: ԳՄՕԿ-ի 7.6 կետի «բ» ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի և մատակարարի փոխհամաձայնեցված` խելամիտ ժամկետում: ԳՄՕԿ-ի 7.6 կետի «բ1» ենթակետում նշված դեպքում մատակարարը անմիջապես դադարեցնում է բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

(7.7-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն, փոփ. 18.12.13 N 445-Ն, խմբ. 14.12.16 N 402-Ն)

7.8. Մատակարարը պարտավոր է բնակիչ-բաժանորդի դիմումի հիման վրա կնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Բաժանորդի դիմումի համաձայն կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Բնակիչ-բաժանորդն իրավունք չունի առանց մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:

(7.8-րդ կետը լրաց. 18.12.13 N 445-Ն, փոփ. 06.11.17 N 474-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8
(գլուխը խմբ. 18.12.13 N 445-Ն)

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 18.12.13 N 445-Ն)

 

8.1. Բնակիչ-բաժանորդներին հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է վերջիններիս Պայմանագրում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերության միջոցով՝ բերված հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակը «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով ճշգրտման ենթակա չէ:

8.2. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին չորս կամ հաջորդ ամսվա առաջին երկու օրվա ընթացքում: Բնակիչ-բաժանորդներն իրավունք ունեն մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

(8.2-րդ կետը փոփ. 24.05.19 N 150-Ն)

8.3. Մատակարարը պարտավոր է.

1) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրվա մասին.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին.

3) նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի դիմաց բնակիչ-բաժանորդներին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, հաշվարկային ամիսը, առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները, հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով), սակագինը և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ տարվա նույն ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով) պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.

4) բնակիչ-բաժանորդի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող հաշվարկային ամսվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս սույն կետի 2-րդ ենթակետում սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցել նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին՝ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևաչափով: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է հաշվարկային (վճարման) փաստաթղթում առանձին տողով և ավելացվում է ծախսված բնական գազի արժեքին:

5) իր վեբ-կայքի միջոցով հնարավորություն ընձեռել բաժանորդին՝ անվճար, էլեկտրոնային եղանակով ծանոթանալ սույն կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությանը՝ առնվազն վերջին մեկ տարվա համար:

(8.3-րդ կետը լրաց. 30.07.14 N 314-Ն, 20.05.15 N 132-Ն, 14.12.16 N 402-Ն, փոփ., լրաց. 06.11.17 N  474-Ն)

8.4. Բնակիչ-բաժանորդը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի համար պարտավոր է վճարել Կանոնների 8.3 կետում սահմանված կարգով և ժամկետներում՝ նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում:

(8.4-րդ կետը լրաց. 14.12.16 N 402-Ն)

8.5. ԳՄՕԿ-ի 8.4 կետում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ բնակիչ-բաժանորդներին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է իրականացվի հանրապետական սփռման առնվանզն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Մատակարարը բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց անմիջապես առաջ պարտավոր է վերջինիս զգուշացնել:

8.6. Բնակիչ-բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ մարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` սակայն ոչ ուշ, քան 36 ժամը: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բնակիչ-բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

8.7. Մատակարարը չպետք է դադարեցնի բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե բնակիչ-բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 8.5 կետով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

8.8 Հաշվարկային (վճարման) փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին գրավոր ծանուցում է մյուս կողմին: Ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմն անհամաձայնության դեպքում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները՝ համապատասխան հիմնավորումներով: Սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարը սխալ հաշվարկված բնական գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում է) հաջորդ հաշվարկային ամսում բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Հաշվարկային (վճարման) փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է մատակարարված բնական գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իր կողմից սպառված բնական գազի վիճարկվող մասի արժեքը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին:

(8.8-րդ կետը խմբ. 15.10.14 N 384-Ն, փոփ. 06.11.17 N 474-Ն)

8.9. Մատակարարն իրավունք չունի գազի մատակարարման համար բնակիչ-բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

8.10. ԳՄՕԿ-ի 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8 և 8.9 կետերը հավասարապես տարածվում են մատակարարի և բնակիչ-բաժանորդի՝ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված վճարման հարաբերությունների վրա:

 

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ

(վերնագիրը խմբ. 20.09.16 N 265-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

(գլուխը խմբ. 20.09.16 N 265-Ն)

 

ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(վերնագիրը խմբ. 20.09.16 N 265-Ն)

 

9.1 Գազիֆիկացված բնակավայրերում դիմող անձի նոր գազասպառման համակարգի (բացառությամբ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերի) միացումը գազամատակարարման ցանցին իրականացնում է մատակարարը, իսկ միացման աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված հիմնական միջոցները (գույքը) հանդիսանում են վերջինիս սեփականությունը:

9.2 Չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող գազասպառման համակարգերը, կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս գտնվող գազասպառման համակարգերը կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերը միացվում են գազամատակարարման ցանցին մատակարարի կողմից դիմող անձին տրված տեխնիկական պայմանների հիման վրա սույն կանոնների 10.1 գլխում նշված ընթացակարգով, իսկ միացման աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծված հիմնական միջոցները (գույքը) հանդիսանում են դիմող անձի սեփականությունը:

9.3 Առանձին բնակավայրերի գազիֆիկացման գործընթացն իրականացվում է բնակավայրի` սահմանված կարգով մշակված ու հաստատված կառուցապատման գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման պայմաններին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումի համաձայն` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմանների հիման վրա` սույն կանոնների 10.2 գլխում նշված ընթացակարգով:

9.4 Գազիֆիկացված բնակավայրերում գտնվող դիմող անձի նոր գազասպառման համակարգը (բացառությամբ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգի) գազամատակարարման ցանցին միացնելու համար դիմող անձը սույն կանոնների 11-րդ գլխով սահմանված կարգով վճարում է մատակարարին միացման համար անհրաժեշտ աշխատանքներին համարժեք վճար (այսուհետ` Վճար), որը ձևակերպվում է որպես հետագայում սպառվելիք բնական գազի դիմաց կանխավճար և մարվում է սպառած բնական գազի արժեքից այն նվազեցնելու միջոցով` սույն որոշման 11-րդ գլխով սահմանված կարգով: Եթե մատակարարը, ելնելով գազամատակարարման ցանցի հետագա հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, նախատեսում է կառուցել դիմող անձի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար անհրաժեշտ հարաչափերը գերազանցող գազամատակարարման ցանց, ապա այդ մասով մատակարարի կողմից կատարվելիք ծախսերը Վճարի հաշվարկում չեն ներառվում: Գազիֆիկացված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների և կազմակերպությունների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման դեպքում Վճար չի գանձվում:

 

Գ Լ ՈՒ Խ  10

(գլուխը խմբ. 20.09.16 N 265-Ն)

 

ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 20.09.16 N 265-Ն)

 

10.1 Նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացվում է դիմող անձի դիմումի հիման վրա:

10.2 Նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դիմումը պետք է պարունակի`

1) ֆիզիկական անձանց դեպքում` դիմող անձի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անունը, ազգանունը, փաստաթղթի անվանումը, սերիան և համարը), գազասպառման համակարգի տեղակայման վայրը, դիմող անձի բնակության հասցեն (ծանուցման հասցեն), հեռախոսահամարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ստորագրությունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` նաև հարկ վճարողի հաշվառման համարը.

2) իրավաբանական անձի դեպքում` դիմող անձի անվանումը, գտնվելու վայրը (ծանուցման հասցեն), իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, ազգանունը, գազասպառման համակարգի տեղակայման վայրը, հեռախոսահամարը, հարկ վճարողի հաշվառման համարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ներկայացուցչի ստորագրությունը:

10.3 Սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումի հետ պետք է ներկայացվի`

1) ֆիզիկական անձի դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարակատիրոջ դեպքում` նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող (հավաստող) փաստաթղթեր, այդ թվում` իրավունքի պետական գրանցման վկայական կամ պետական կառավարման, կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտեր կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր.

3) շինության էսքիզը կամ տարածքի հատակագիծը.

4) գազասարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն.

5) լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է դիմող անձի կողմից լիազորված անձի միջոցով.

6) դիմող անձի, բացառությամբ գազիֆիկացված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների և կազմակերպությունների նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքների իրականացման անհրաժեշտության դեպքում` Վճարի խոշորացված նախահաշիվ կազմելու համար 10000 դրամի (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) չափով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.

7) (ենթակետն ուժը կորցրել է 24.05.19 N 150-Ն)

8) բնակչության և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման և գազասպառման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար 6000 դրամի չափով վճարումը հավաստող փաստաթղթերի պատճենը.

9) այլ սպառողի սեփականությունը հանդիսացող գազատարին միանալու դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:

(10.3-րդ կետը լրաց. 06.11.17 N 474-Ն, փոփ., խմբ. 24.05.19 N 150-Ն)

10.4 Մատակարարն իրավունք չունի դիմող անձից պահանջել ներկայացնելու տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրան ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն կանոններով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով, միացման կամ մատակարարման պայմանագրերով:

10.5 Մատակարարը, սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումն ստանալուց հետո, սույն կանոնների 10.6 կետում սահմանված ժամկետներում`

1) մշակում է տեխնիկական պայմանները` ըստ գազասպառման համակարգի առավելագույն սպառման ծավալների` ելնելով գազամատակարարման ցանցի թողունակության, գազամատակարարման հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և դիմող անձի նոր գազասպառման համակարգի միացման համար անհրաժեշտ` գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմաններից: Տեխնիկական պայմանները համաձայնեցվում են դիմող անձի հետ: Առևտրային հաշվառքի սարքի (հանգույցի) տեղակայման վայրն ընտրվում է սույն կանոնների 4.1 կետին համապատասխան: Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման վայրի կամ տեխնիկական պայմանների ապահովման համար հողատարածքի գնման, վարձակալության կամ հողատարածքից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում համապատասխան ծախսերը կատարում է դիմող անձը` առանց փոխհատուցման պահանջի: Այն դեպքում, երբ որպես առևտրային հաշվառքի սարքի (հանգույցի) տեղակայման վայր ընտրվել է դիմող անձի տիրապետման ներքո գտնվող տարածքը, դիմող անձը պարտավոր է ապահովել մատակարարի ներկայացուցչի անխոչընդոտ մուտքը նշված տարածք.

2) դիմող անձին է ներկայացնում միացման պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր ստորագրությամբ միացման պայմանագիրը` երկու օրինակից` համաձայն N 1 հավելվածի:

10.6 Սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումն ստանալու օրվանից մինչև միացման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 15 աշխատանքային օրը, եթե դիմող անձը բնակիչ կամ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

2) 20 աշխատանքային օրը, եթե դիմող անձը ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

3) 30 աշխատանքային օրը, եթե դիմող անձը նոր կառուցվող շենքի կամ թաղամասի կառուցապատող է:

10.7 Դիմող անձը մատակարարի կողմից ստորագրված միացման պայմանագիրն ստանալուց հետո վճարում է պայմանագրում ամրագրված Վճարի 80%-ը և իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակն ու վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնում է մատակարարին: Դիմող անձի կողմից միացման պայմանագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դրա ստորագրված օրինակն ու Վճարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը մատակարարին չներկայացնելու դեպքում պայմանագրի կնքման առաջարկությունը համարվում է անվավեր:

10.8 Մատակարարը կարող է մերժել սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումը, եթե`

1) դիմումը կամ դրան կցված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնների 10.2 և 10.3 կետերի պահանջներին,

2) դիմող անձի նոր գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին հակասում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին, շինարարական նորմերին ու կանոններին, խախտում է այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

10.9 Սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումի մերժման դեպքում մատակարարն այդ մասին 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմող անձին` նշելով մերժման պատճառները և հիմնավորումները:

10.10 Նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման պայմանագիրը և Վճարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը սույն կանոնների 10.7 կետի համաձայն մատակարարին ներկայացման օրվանից մինչև դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 30 աշխատանքային օրը, եթե դիմող անձը բնակիչ կամ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

2) 90 աշխատանքային օրը, եթե դիմող անձը ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է,

3) 120 աշխատանքային օրը, եթե դիմող անձը նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի կառուցապատող է: Մատակարարի և դիմող անձի փոխադարձ համաձայնությամբ միացման պայմանագրում կարող է սահմանվել դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու այլ ժամկետ:

(10.10-րդ կետը փոփ. 06.11.17 N 474-Ն)

10.11 Սույն կանոնների 10.10 կետում սահմանված ժամկետներում մատակարարը.

1) իրականացնում է նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքները,

2) դիմող անձին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկություն:

10.12 Դիմող անձը, մատակարարից Պայմանագիր կնքելու առաջարկությունն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է ներկայացնում.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականի պատճենը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` լիազորված մարմնի կողմից տրված գազասպառման համակարգի գործարկման եզրակացության պատճենը:

10.13 Դիմող անձի կողմից սույն կանոնների 10.12 կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու կամ դիմող անձի նոր գազասպառման համակարգի կառուցումը ավարտված չլինելու դեպքում մատակարարը Պայմանագիր չի կնքում և չի սկսում դիմող անձի գազամատակարարումը:

(10.13-րդ կետը փոփ. 06.11.17 N 474-Ն)

10.14 Մատակարարը դիմող անձից սույն կանոնների 10.12 կետում նշված փաստաթղթերն ստանալուց և նրա հետ փաստացի ճշգրտված Վճարի վերջնահաշվարկը կատարելուց հետո, տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող գազասպառման համակարգի առկայության դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներմիացման աշխատանքները, վերջինիս հետ կնքում Պայմանագիր և սկսում գազամատակարարումը:

10.15 Հանձնաժողովը, բաժանորդի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, ինչպես նաև, ելնելով նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալներից, մատակարարի կամ դիմող անձի դիմումի հիման վրա առանձին դեպքերում կարող է ընդունել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման անհատական որոշումներ:

10.16 Սույն գլխում նշված բոլոր ծանուցումները, առաջարկություններն ու համաձայնեցումները մատակարարն իրականացնում է գրավոր: Դրանք դիմող անձին կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմին ներկայացնելու ծախսերը կրում է մատակարարը:

 

ԳԼՈՒԽ 10.1

(գլուխը լրաց. 20.09.16 N 265-Ն) 

 

ՉԳԱԶԻՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ԿԱՄ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ 100 ԽՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԺԱՄԱՅԻՆ ՍՊԱՌՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10.1.1 Չգազիֆիկացված բնակավայրերում գտնվող գազասպառման համակարգերը կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս գտնվող գազասպառման համակարգերը, կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանների և 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու համար դիմող անձը մատակարարին է ներկայացնում սույն կանոնների 10.2 և 10.3 կետերի պահանջներին համապատասխանող դիմում և փաստաթղթեր` դիմումի մեջ կատարելով համապատասխան նշում տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ:

10.1.2 Մատակարարը դիմող անձի` սույն կանոնների 10.1 կետում նշված դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում մշակում և դիմող անձին է ներկայացնում վերջինիս նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանները:

10.1.3 Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, եթե դրանցում այլ ժամկետ նախատեսված չէ:

10.1.4 Գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են դիմող անձի միջոցների հաշվին` համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից: Գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման աշխատանքները կատարվում են մատակարարի հետ համաձայնեցված նախագծով` տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի ու կանոնների պահանջներին համապատասխան: Դիմող անձի պատվերով կառուցված գազատարի և գազամատակարարման ցանցի ներմիացման աշխատանքները պետք է կատարվեն մատակարարի վերահսկողությամբ և մասնակցությամբ:

10.1.5 Գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ գազամատակարարման ցանցի ընդլայնման աշխատանքները սույն կանոններով սահմանված կարգով իրականացնելուց հետո, Պայմանագիր կնքելու նպատակով, դիմող անձը մատակարարին է ներկայացնում`

1) շինարարությամբ ավարտված գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթերի, այդ թվում` իրավունքի պետական գրանցման վկայականի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտերի, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պատճենները,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականի պատճենը,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` լիազորված մարմնի կողմից տրված գազասպառման համակարգի գործարկման եզրակացության պատճենը:

10.1.6 Մատակարարը` դիմող անձից սույն կանոնների 10.1.5 կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո, տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող գազասպառման համակարգի առկայության դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներմիացման աշխատանքները և դիմող անձի հետ կնքում Պայմանագիր:

 

ԳԼՈՒԽ 10.2

(գլուխը լրաց. 20.09.16 N 265-Ն) 

 

ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10.2.1 Առանձին բնակավայրերի գազիֆիկացման նպատակով գազամատակարարման ցանցի նախագծման, կառուցման, փորձարկման և շահագործման համար անհրաժեշտ այլ աշխատանքներն իրականացվում են դիմող անձի միջոցների հաշվին` համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից: Գազամատակարարման ցանցի նախագծման, կառուցման, փորձարկման և շահագործման համար անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվում են մատակարարի հետ համաձայնեցված կարգով: Դիմող անձի պատվերով կառուցված գազատարի և գազամատակարարման ցանցի ներմիացման աշխատանքները պետք է կատարվեն մատակարարի վերահսկողությամբ և մասնակցությամբ:

10.2.2 Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան գազիֆիկացվող բնակավայրի կառուցված գազամատակարարման ցանցը հանդիսանում է դիմող անձի սեփականությունը:

10.2.3 Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան բնակավայրի գազիֆիկացման նպատակով կառուցված գազամատակարարման ցանցի սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները կատարվում են մատակարարի կողմից գազամատակարարման ցանցի սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 10.3

(գլուխը լրաց. 20.09.16 N 265-Ն) 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

 

10.3.1 Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների նոր գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքներն իրականացնում է մատակարարը` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով որոշված գնով: Աշխատանքների արդյունքը մատակարարը հանձնում է դիմող անձին, իսկ դիմող անձը վճարում է այդ աշխատանքների արժեքը:

10.3.2 Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների նոր գազասպառման համակարգերը նախագծվում, կառուցվում և կարգաբերվում են դիմող անձի դիմումի հիման վրա:

10.3.3 Մատակարարը, դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմող անձին է ներկայացնում բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված պայմանագիրը` երկու օրինակից` համաձայն N 2 հավելվածի:

10.3.4 Դիմող անձը մատակարարի կողմից ստորագրված` սույն կանոնների 10.3.3 կետում նշված պայմանագիրն ստանալուց հետո վճարում է գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման վճարը և իր կողմից ստորագրված` սույն կանոնների 10.3.3 կետում նշված պայմանագրի մեկ օրինակն ու վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնում է մատակարարին: Դիմող անձի կողմից պայմանագիրը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դրա ստորագրված օրինակը ու գազասպառման համակարգի կառուցման և կարգաբերման համար կատարված վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը մատակարարին չներկայացնելու դեպքում պայմանագրի կնքման առաջարկը համարվում է անվավեր:

10.3.5 Դիմող անձի գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքների արժեքը չի հանդիսանում 9.4 կետում նշված Վճարի մաս:

 

Գ Լ ՈՒ Խ  11

(գլուխը խմբ. 20.09.16 N 265-Ն)

 

ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՎՃԱՐԸ

(վերնագիրը խմբ. 20.09.16 N 265-Ն)

 

11.1 Վճարի մեծությունն ընդունվում է հավասար դիմող անձի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման աշխատանքների, ներառյալ դրա տեխնիկական պայմանների մշակման, խոշորացված նախահաշվի կազմման, նախագծման, կառուցման և կարգաբերման, ինչպես նաև սույն կանոնների 4.2 կետով նախատեսված դեպքերում առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման նպատակով մատակարարի կողմից դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի արժեքին և ճշգրտվում է միացման պայմանագրով սահմանված կարգով: Վճարը չի ներառում գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման ծախսերը:

(11.1-ին կետը լրաց. 06.11.17 N 474-Ն)

11.2 Պայմանագիր կնքելու պահից մատակարարը դիմող անձից գանձած Վճարը ձևակերպում է որպես տվյալ միացման կետում սպառվելիք բնական գազի արժեքի դիմաց կանխավճար: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում Վճարի գումարը հավասարաչափ բաշխվում է միացման կետերի միջև և ձևակերպվում է յուրաքանչյուր միացման կետի համար Պայմանագիր կնքած անձի հաշվին` որպես բնական գազի արժեքի դիմաց կանխավճար:

11.3 Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում և բաժանորդների սպասարկման կետերում հրապարակել սույն կարգի 11.1 կետում նշված աշխատանքների` գազամատակարարման ցանցի ընդլայնմանն ուղղված բոլոր նախահաշիվները և գազասպառման համակարգի կառուցման օրինակելի նախահաշիվները:

(11.3-րդ կետը լրաց. 14.12.16 N 402-Ն)

11.4 Վճարը պայմանագրի կնքման օրվանից հետո, մինչև նրա ամբողջական մարումը, յուրաքանչյուր ամիս նվազեցվում է բացառապես տվյալ սպառման կետում բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից` հետևյալ բանաձևով`

 

ՆՏi
ՆԳ = ԳԱ x

_____

,
      100  

      

  

որտեղ`

ՆԳ-ն նվազեցվող գումարն է,

ԳԱ-ն բաժանորդի կողմից տվյալ ամսում սպառած բնական գազի արժեքն է` հաշվարկված գործող սակագներով (առանց ավելացված արժեքի հարկի),

ՆՏi -ն i-րդ սպառողական խմբի համար մատակարարված բնական գազի արժեքից նվազեցվող գումարի տոկոսային մեծությունն է:

(նախադասությունը հանվել է 24.05.19 N 150-Ն)

(11.4-րդ կետը փոփ. 24.05.19 N 150-Ն)

11.5 Սույն կանոնների 11.4 կետում նշված ՆՏi մեծությունը, ըստ սպառողների խմբերի, հրապարակվում է Ընկերության պաշտոնական կայքում և բաժանորդների սպասարկման կետերում, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Սi x Ki - Գ x Փ
ՆՏi =

_____________

x 100

,
Սi x Ki

 

որտեղ`

Սi-ն` i-րդ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագինն է կամ սակագնի հաշվարկման բանաձևը` առանց ավելացված արժեքի հարկի,

Ki-ն` i-րդ սպառողական խմբի համար գազի համակարգի կորուստները, սեփական կարիքները, ինչպես նաև մեկ բաժանորդի ավելացման հետ կապված մատակարարի կողմից կատարվող լրացուցիչ ծախսերը հաշվի առնող գործակիցն է, որի մեծությունը ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար սահմանվում է 0.72, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար` 0.93,

Գ-ն` մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին ձեռք բերվող հազար խորանարդ մետր բնական գազի գնման գինն է` արտարժույթով,

Փ-ն` հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մատակարարի կողմից գազի գնման տարադրամի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

Եթե սույն կետում նշված բանաձևով հաշվարկված ՆՏi-ի մեծությունը փոքր է 5-ից, ապա այն ընդունվում է հավասար 5-ի:

(11.5-րդ կետը լրաց. 24.05.19 N 150-Ն)

11.6 Վճարի արդյունքում ձևավորված կանխավճարն այլ եղանակով վերադարձման կամ փոխհատուցման ենթակա չէ, այդ թվում` նույն բաժանորդի այլ միացման կետում մատակարարված բնական գազի արժեքից նվազեցման միջոցով:

11.7 Բազմաբնակարան շենքերի կամ առանձին թաղամասերի կառուցապատողների կողմից բնակարանները կամ բնակելի տներն այլ անձանց օտարելու դեպքում կառուցապատողների վճարած Վճարի գումարը ձևակերպվում է բնակարանը կամ բնակելի տունը կառուցապատողից ձեռք բերած անձի հաշվին, եթե վերջինս օրենքով սահմանված կարգով կնքել է կառուցապատողի հետ Վճարի համապատասխան մասի նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագիր և սահմանված կարգով ծանուցել է դրա մասին մատակարարին` ներկայացնելով այդ պայմանագրի մեկ օրինակը:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

12.1. Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը գազիֆիկացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին՝ ներկայացնելով կառուցապատվող հողամասի հատակագիծն ու նախագծվող օբյեկտի չափորոշիչները (գործառնական նշանակությունը, հարկայնությունը, անհրաժեշտ գազասպառման ռեժիմը)։

(12.1-ին  կետը լրաց. 03.06.09 N 257-Ն)

12.2 Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է գազիֆիկացման տեխնիկական պայմանները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար 5 օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 10 օրվա ընթացքում, IV ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 15 օրվա ընթացքում:

(12.2-րդ  կետը լրաց. 03.06.09 N 257-Ն, խմբ. 04.05.11 N 217-Ն, փոփ. 24.05.19 N 150-Ն)

12.3. Միացման պայմանագիր կնքելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստացած կառուցապատողը մատակարարի կողմից սահմանված ձևով դիմումի հետ մեկտեղ մատակարարին ներկայացնում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ ստացված գազիֆիկացման տեխնիկական պայմանները։ Կառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացվում է ԳՄՕԿ-ի 9-րդ գլխով սահմանված կարգով։

(12.3-րդ  կետը լրաց. 03.06.09 N 257-Ն, փոփ. 06.11.17 N 474-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12.1

 

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ (ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 30.11.18 N 435-Ն)

 

12.1.1 Բաժանորդը կամ Դիմող անձը մատակարարին կարող է դիմում (բողոք, հարցադրում) ներկայացնել գրավոր, բանավոր (այդ թվում` հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ: Մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ բաժանորդների արագ արձագանքման խնդիրների լուծման, ինչպես նաև ըստ հարցադրման բնույթի ուղղորդող տեղեկատվություն տրամադրելու համար:

(12.1.1-ին կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 14.12.16 N 402-Ն, 30.11.18 N 435-Ն)

12.1.2 Բաժանորդի կամ Դիմող անձի բանավոր դիմումին մատակարարի կողմից տրվում է բանավոր պատասխան, գրավոր դիմումին` գրավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով:

(12.1.2-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 30.11.18 N 435-Ն)

12.1.3 Մատակարարը բաժանորդի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ:

(12.1.3-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, 14.12.16 N 402-Ն, լրաց. 30.11.18 N 435-Ն)

12.1.3.1. Մատակարարը բաժանորդի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ Հանձնաժողովի հարցմանը պատասխանում է այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում։

(12.1.3.1-ին կետը լրաց. 30.11.18 N 435-Ն)

12.1.4 Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ բաժանորդի կամ Դիմող անձի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով բաժանորդի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, նրա իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն բաժանորդին կամ Դիմող անձին ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ:

(12.1.4-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 30.11.18 N 435-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12.2

 

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

12.2.1. Մատակարարը բաժանորդին (Դիմող անձին) վճարում է տույժ՝

1) բաժանորդի գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ սույն կանոնների 2.8-րդ կետով սահմանված պահանջների յուրաքանչյուր խախտման համար,

2) բաժանորդի պահանջով գազամատակարարման դադարեցման և վերականգնման՝ սույն կանոնների 3.11-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,

3) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման՝ սույն կանոնների 4.7-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,

4) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման՝ սույն կանոնների 4.8-րդ կետով սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման համար,

5) բնական գազի վերահաշվարկի վերաբերյալ սույն կանոնների 4.10-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,

6) բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու սույն կանոնների 6.6-րդ և 8.6-րդ կետերով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,

7) բաժանորդի դիմում-բողոքին պատասխանելու՝ սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման համար,

8) Դիմող անձի դիմում-բողոքին պատասխանելու՝ սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման համար։

(12.2.1-ին կետը փոփ. 18.12.13 N 445-Ն, խմբ. 30.11.18 N 435-Ն)

12.2.1.1. Սույն կանոնների 12.2.1 կետի համաձայն՝ տույժը վճարվում է ծախսված բնական գազի միջին ամսական արժեքի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, բացառությամբ սույն կանոնների 12.2.1 կետի 8-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տույժ 2500 դրամի չափով:

(12.2.1.1-ին կետը լրաց. 30.11.18 N 435-Ն, փոփ. 24.05.19 N 150-Ն )

12.2.2. Բաժանորդի կողմից ծախսված բնական գազի միջին արժեքն ընդունվում է հավասար սույն կանոնների 12.2.1 կետում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին բաժանորդի ծախսած բնական գազի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին։

(12.2.2-րդ կետը փոփ. 16.09.15 N 324-Ն, խմբ. 30.11.18 N 435-Ն)

12.2.3 Հաշվարկված տույժը մատակարարը հաշվի է առնում բաժանորդին ընթացիկ ամսում ծախսած բնական գազի համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Հաշվարկված տույժը վճարման հաշվում նշվում է առանձին տողով և նվազեցվում է ծախսված բնական գազի արժեքից:

(12.2.3-րդ կետը փոփ. 16.09.15 N 324-Ն, 06.11.17 N 474-Ն)

12.2.4 Մատակարարը սույն կանոնների 12.2.1-րդ կետում նշված խախտումների համար տույժի չի ենթարկվում, եթե դա ֆորս մաժորի հետևանք է:

 

Գ Լ ՈՒ Խ  13

(գլուխը լրաց. 07.09.11 N 411-Ն)

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13.1. Սույն կանոնների 4.6 կետի գ) ենթակետը կիրառվում է.

ա) 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,

բ) 2012 թվականի հուլիսի 1-ից սույն կետի ա) և գ) ենթակետերում չնշված տիպերի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,

գ) 2013 թվականի հունվարի 1-ից RG տիպի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում:

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն
որոշմամբ հաստատված բնական
գազի մատակարարման և
օգտագործման կանոնների

 

Մ Ի Ա Ց Մ Ա Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N___

 

(հավելվածն ուժը կորցրել է 20.09.16 N 265-Ն)

 

 

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն
որոշմամբ հաստատված բնական
գազի մատակարարման և
օգտագործման կանոնների

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N___

 

ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԿԱՄ ԲԱԺԱՆՈՐԴԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ

 

_______________________

(կնքման վայրը)

«___»_________20   թվական

 

Նոր բաժանորդը կամ կառուցապատողը, կամ գազասպառման համակարգը վերակառուցող բաժանորդը (այսուհետ` Պատվիրատու),

 

________________________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության անվանումը)

 

ի դեմս __________________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է __________________________________________________________հիման վրա,

 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից, և Մատակարարը` ______________________________________________________,

 (կազմակերպության անվանումը)

_________________________________________________________________________________

(մասնաճյուղի անվանումը)

 

ի դեմս __________________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

որը գործում է__________________________________________________________հիման վրա,

 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն` մատակարարը Պատվիրատուի նոր գազասպառման համակարգը միացնում է գազամատակարարման ցանցին, իսկ Պատվիրատուն վճարում է միացման համար անհրաժեշտ աշխատանքներին համարժեք վճար, որը ձևակերպվում է որպես հետագայում սպառվելիք բնական գազի դիմաց կանխավճար և մարվում է սպառած բնական գազի արժեքից այն նվազեցնելու միջոցով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ` ԳՄՕԿ) 11-րդ գլխով սահմանված կարգով:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Մատակարարը պարտավոր է`

1) Պատվիրատուի դիմումի հիման վրա, ելնելով գազամատակարարման ցանցի թողունակության առավելագույն օգտագործման հնարավորությունից ու գազամատակարարման հասանելիությունից, նրա գազասպառման համակարգը միացնել գազամատակարարման ցանցին` ապահովելով դիմումում նշված տեխնիկական հարաչափերով գազամատակարարման և հաշվառման հնարավորությունը.

2) Ավարտել Պատվիրատուի գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին և

Պատվիրատուին ներկայացնել գազամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ

__________________.

(օրը, ամիսը, տարին)

3. Պատվիրատուն պարտավոր է`

1) իր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար վճարել կանխավճարը _________ դրամ` սույն պայմանագրի 3-րդ գլխում սահմանված կարգով.

2) Մատակարարին գրավոր տեղեկացնել ցանկացած փոփոխության մասին, որը կարող է ազդեցություն ունենալ միացման կամ կանխավճարի վճարման ժամկետի վրա.

3) բազմաբնակարան շենքում չգտնվող կազմակերպությունների դեպքում գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքները սահմանված կարգով ավարտել սույն պայմանագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից 5 օր առաջ:

 

3. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Պատվիրատուի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների արժեքը որոշվում է Մատակարարի կողմից կազմված և սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող` աշխատանքների խոշորացված նախահաշվի հիման վրա: Սույն պայմանագիրը կնքելու հետ մեկտեղ Պատվիրատուն Մատակարարին է ներկայացնում աշխատանքների խոշորացված նախահաշվի հիման վրա որոշված կանխավճարի գումարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթուղթը:

5. Կանխավճարի չափը, Պատվիրատուի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ավարտից 3 աշխատանքային օրվա ընթացքում, ենթակա է ճշգրտման` ելնելով Պատվիրատուի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ փաստացի կատարված աշխատանքների արժեքից: Եթե ճշգրտված կանխավճարի չափը տարբերվում է խոշորացված նախահաշվով որոշված կանխավճարի չափից, Կողմերը պարտավոր են 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել փոխադարձ հաշվարկներ:

6. Պատվիրատուի կողմից վճարված կանխավճարը մարվում է բացառապես ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:

7. Բազմաբնակարան շենքերի կամ առանձին թաղամասերի կառուցապատողների կողմից կատարված կանխավճարը հավասարաչափ բաշխվում է միացման կետերի միջև և ձևակերպվում յուրաքանչյուր միացման կետի համար գազամատակարարման Պայմանագիր կնքած անձի հաշվին` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

9. Սույն պայմանագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի խախտման դեպքում Մատակարարը Պատվիրատուին վճարում է տույժ` օրական սույն պայմանագրի 4-րդ կետում նշված կանխավճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան կանխավճարը:

10. Սույն պայմանագրի 2-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման դեպքում Պատվիրատուն Մատակարարին վճարում է տույժ` օրական սույն պայմանագրի 4-րդ կետում նշված կանխավճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան կանխավճարը:

 

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

11. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

12. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

13. Մատակարարն ազատվում է սույն պայմանագրի 4-րդ գլխով սահմանված պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չկատարելը պայմանավորված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կամ այլ անձանց կողմից Մատակարարին իրավունքների, թույլտվությունների, եզրակացությունների կամ այլ փաստաթղթերի տրամադրմամբ, որոնց արդյունքում անհնար է դարձել գազասպառման համակարգի` սույն պայմանագրում սահմանված ժամկետում գազամատակարարման ցանցին միացումը: Նման հանգամանքեր ի հայտ գալու դեպքում Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղյակ պահել պատվիրատուին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իր պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետներում ապահովելու նպատակով:

(13-րդ կետը փոփ 06.11.17 N 474-Ն)

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ (լրացնում են Կողմերը)

 

14. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, ԳՄՕԿ-ին և այլ իրավական ակտերին:

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

15. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:

17. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

18. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Մատակարար`

Գտնվելու վայրը ______________________

Հեռախոս ___________________________

Ֆաքս ______________________________

Էլ. փոստ ___________________________

Հ/հ ________________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Պատվիրատու՝

Բնակության վայրը____________________

Ծանուցման հասցեն____________________

Անձնագիր___________________________

Գտնվելու վայրը_______________________

Հեռախոս____________________________

Ֆաքս_______________________________

Էլ. փոստ____________________________

ՀՎՀՀ_______________________________

Հ/հ_________________________________

Բանկ_______________________________

Ղեկավար (ֆիզիկական անձ)

__________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

(հավելվածը լրաց. 20.09.16 N 265-Ն, փոփ 06.11.17 N 474-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն
որոշմամբ հաստատված բնական
գազի մատակարարման և
օգտագործման կանոնների

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N___

 

ԲՆԱԿՉԻ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ

 

___ _________20    թվական

_______________________

(կնքման վայրը)

 

________________________________________________________________________________ ,

 քաղաքացու անունը, ազգանունը և բնակության վայրը կամ կազմակերպության

 անվանումը և գտնվելու վայրը (այսուհետ` Պատվիրատու), ի դեմս

 _______________________________________________________________________________ ,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

մի կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, և

___________________________________________________________________________

 (մատակարար ընկերության և նրա մասնաճյուղի անվանումը)

________________________________________________________________________________ ,

 

այսուհետ` Մատակարար, ի դեմս ____________________________________________________

 _______________________________________________________________________________ ,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

 1. Սույն պայմանագրի համաձայն` Պատվիրատուն պատվիրում է, իսկ Մատակարարն ապահովում է հետևյալ ծառայությունների մատուցումը.

1) Պատվիրատուի նոր գազասպառման համակարգի (այդ թվում` ծխատարների և օդատարների) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, նախագծի համաձայնեցում իրավասու մարմինների և պատվիրատուի հետ.

2) Պատվիրատուի նոր գազասպառման համակարգի բոլոր շինհավաքակցման աշխատանքների կատարում` ըստ համաձայնեցված նախագծի, միացում բնական գազի բաշխման ցանցին (հաշվառքի սարքին), պատվիրատուի տրամադրած գազօգտագործող սարքավորման միացում գազասպառման համակարգին.

3) ներտնային գազասպառման համակարգի ստուգումների և փորձարկումների իրականացում, գազօգտագործող սարքավորման կարգաբերում, սահմանված կարգով ներտնային գազասպառման համակարգի շահագործման ընդունման ակտի կազմում.

4) ներտնային գազասպառման համակարգի թողարկում և գազամատակարման պայմանագրի կնքում:

(1-ին կետը փոփ. 30.11.18 N 435-Ն)

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Մատակարարը պարտավորվում է`

1) ապահովել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումը սույն պայմանագրով սահմանված պայմաններով.

2) ապահովել նոր գազասպառման համակարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

3. Պատվիրատուն պարտավորվում է`

1) թույլատրել Մատակարարի ներկայացուցիչների և լիազոր անձանց մուտքն իր տիրապետման տակ գտնվող տարածք` սույն պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար.

2) նոր գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքների ընթացքում Մատակարարին տրամադրել նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումը.

3) Պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով կատարել վճարումներ շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար:

 

3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Պայմանագրի 1-ին կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար (բացառությամբ Պայմանագրի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ծառայության), Պայմանագրի կնքման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, Պատվիրատուն նախապես վճարում է Մատակարարին ___________ դրամ:

5. Շինհավաքակցման աշխատանքներն ավարտելուց հետո Պատվիրատուի և Մատակարարի միջև կազմվում է կատարողական ակտ, որում նշվում է փաստացի կատարված աշխատանքների ծավալը: Կողմերը պարտավորվում են կատարողական ակտը կազմելու օրվանից 5 օրվա ընթացքում կատարել փոխադարձ հաշվարկներ:

 

4. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՄԵՐԸ)

 

6. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններին (այսուհետ` ԳՄՕԿ) և այլ իրավական ակտերին:

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Սույն պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

8. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:

9. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

7. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

10. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 20____ թվականի ________-ը:

12. Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

13. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի համար:

 

9. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Մատակարար`

Գտնվելու վայրը ______________________

Հեռախոս ___________________________

Ֆաքս ______________________________

Էլ. փոստ ___________________________

Հ/հ ________________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Պատվիրատու՝

Բնակության վայրը____________________

Ծանուցման հասցեն____________________

Անձնագիր___________________________

Գտնվելու վայրը_______________________

Հեռախոս____________________________

Ֆաքս_______________________________

Էլ. փոստ____________________________

ՀՎՀՀ_______________________________

Հ/հ_________________________________

Բանկ_______________________________

Ղեկավար (ֆիզիկական անձ)

__________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

(հավելվածը լրաց. 20.09.16 N 265-Ն, փոփ. 30.11.18 N 435-Ն)

(կանոնները լրաց. 25.08.06 N 189-Ն, լրաց., խմբ. 12.11.08 N 607-Ն, լրաց. 03.06.09 N 257-Ն, լրաց., խմբ. 26.08.09 N 524-Ն, 04.08.10 N 407-Ն, խմբ. 04.05.11 N 217-Ն, 27.04.11 N 199-Ն, փոփ., լրաց., խմբ. 07.09.11 N 411-Ն, լրաց. 14.11.12 N 451-Ն, փոփ., լրաց., խմբ.18.12.13 N 445-Ն, լրաց. 30.07.14 N 314-Ն, փոփ., խմբ. 15.10.14 N 384-Ն, խմբ. 24.12.14 N 468-Ն, խմբ., լրաց., փոփ. 16.09.15 N 324-Ն, լրաց. 20.05.15 N 132-Ն, լրաց., խմբ., փոփ. 20.09.16 N 265-Ն, 14.12.16 N 402-Ն, 06.11.17 N 474-Ն, 30.11.18 N 435-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.05.19 N 150-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան