Գլխավոր տեղեկություն
Համար
N 1157-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.06.2019-21.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1157-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 23
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1157-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

8462411008

Մամլիչ՝ ալյումինե խցանների արտադրության համար

SACMI PTV019B

հատ

1

Իտալիա

344 404 200

2.

8428320000

Շերեփավոր ուղղահայաց էլևատոր

SACMI ELPA 0003

հատ

1

Իտալիա

6 742 400

3.

8418690008

Սառնարանային սարքավորում չիլլեր

PIOVAN F00017GA

կգ

645

Իտալիա

7 374 500

4.

8418690008

Սառնարանային սարքավորում չիլլեր

PIOVAN FM5020GA

կգ

830

Իտալիա

9 872 800

5.

7309009000

Չժանգոտվող մետաղից տարա՝ ալյումինե խցանների պահպանման համար 2000 լ տարողությամբ

SACMI SIST0000

կգ

430

Իտալիա

5 267 500

6.

7606122009

Ալյումինե համաձուլվածքից թերթեր ներկված, լաքապատված, տպագրված

0,215մմ ալյումինե թերթեր՝ ներկված,
լաքապատված, տպագրված

կգ

520 000

Իտալիա

1 350 000 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1 723 661 400

(հավելվածը լրաց., փոփ. 30.05.19 N 668-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան