Գլխավոր տեղեկություն
Համար
N 1456-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.05.2019-03.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2018 թվականի N 1456-Ա

 

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 31
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 31-ի N 1456
որոշման

 

Ա ն հ ա տ ա կ ա ն  կ ա զ մ

 

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առԵՎտրի հարթակի լրամշակման ԵՎ պետական կառավարման մարմինների միջԵվ «Փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի

Է. Աղաջանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Ա.Վարդապետյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Ավանեսյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Գ. Վարդանյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ս. Քրմոյան

- ՀՀ փոխվարչապետի խորհրդական

Շ. Ներսիսյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 Լ. Ավետիսյան

- «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն

Դ. Ավագյան

- Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 27.05.19 N 606-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան