ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2019 թվականի N 770-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 690-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 690-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից և հավելվածից համապատասխանաբար հանել «Հակոբ Արշակյանինը և» ու «Հ. Արշակյան-ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 17 Երևան |