ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2019 թվականի N 379-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 337,386,000 դրամ արժողությամբ «Գյումրիում նոր, ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01533153) «Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01503291) 2019 թվականի ապրիլի 11-ին կնքված N ՆՊ 001 - ՍԼ 19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հունիսի 11-ի N 379-Ա որոշման |
Ծ ր ա գ ի ր
«Գյումրիում նոր, ժամանակակից բժշկական հաստատության կառուցում»
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն տրամադրելու նպատակով կառուցել ժամանակակից պայմաններին համապատասխանող ատամնաբուժական և ակնաբուժական բժշկական հաստատություն: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ծրագրի շրջանակներում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյուՍաութ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` քաղ. Երևան, Նորքի այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
337,386,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Նախատեսված է ծրագրի իրականացումն սկսել 2019 թվականի հունիսի 3-ից և ավարտել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2019 թ. մշակել կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը, մշակված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել իրավասու մարմինների հետ, ավարտին հասցնել շենքի շինարարական աշխատանքների հիմնական մասը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից` |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ Շիրակի մարզպետարան, Գյումրու քաղաքապետարան, անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ) և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի անդամներին ամսական և տարեկան հաշվետվություններ ներկայացնելը, ՀՀ օրենսդրության շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե ՀՀ օրենքով սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ) ներկայացնելը, ծրագրի իրականացման ընթացքի մասին տեղեկությունների հրապարակում՝ զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով՝ լիազորված մարմին հաշվետվություններ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.03.2021, N 268-Ա | 01.04.2021, N 379-Ա | |
03.02.2021, N 78-Ա | 04.02.2021, N 379-Ա | |
05.11.2020, N 680-Ա | 06.11.2020, N 379-Ա | |
03.09.2019, N 565-Ա | 04.09.2019, N 379-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|