Գլխավոր տեղեկություն
Համար
N 344-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.06.2019-26.09.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.11/27(399) Հոդ.487
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.09.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 344-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 21.04.11 N 441-Ն, 08.11.12 N 1406-Ն, փոփ. 21.05.15 N 540-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 21.04.11 N 441-Ն, 08.11.12 N 1406-Ն, փոփ. 21.05.15 N 540-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 26-ի ՆԿ-301-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հետ համաձայնեցնելուց հետո համատեղ հրամանով հաստատել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ` տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործառույթի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող` մշտական գործող աշխատանքային խումբ և սահմանել դրա իրավասությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-230-Ն օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 13
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 344-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(վերնագիրը լրաց. 08.11.12 N 1406-Ն, փոփ. 21.05.15 N 540-Ն) 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) հաշվառված, ինչպես նաև նոր ներմուծված և Ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա ընդհանուր օգտագործման մեխանիկական տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ) պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը:

(1-ին կետը լրաց. 21.04.11 N 441-Ն, 08.11.12 N 1406-Ն, փոփ. 21.05.15 N 540-Ն)

2. Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը (այսուհետ` տեխնիկական զննություն) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրական բազայում (այսուհետ` տեխնիկական զննության կայան)` տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ:

3. Տեխնիկական զննություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություններ) լիցենզավորումը և լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 17.01.19 N 11-Ն, 06.06.19 N 733-Ն)

4. Տեխնիկական զննությունն իրականացվում է վճարովի հիմունքով` օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնով:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Տեխնիկական զննության հիմնական խնդիրներն են`

1) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումը.

2) շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երթևեկության անվտանգությանն սպառնացող փոփոխությունների կատարման կանխումը.

3) առևանգված, ինչպես նաև հետախուզվող և ոստիկանության կողմից որոնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը.

4) տեխնիկական զննության անցկացման արդյունքների մասին համապատասխան կառավարման մարմիններում տեղեկատվական բազայի ձևավորումն ու վարումը` նրանց կողմից սահմանվող կարգով:

6. Տեխնիկական զննությունն իրականացվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից` անկախ տրանսպորտային միջոցների հաշվառման վայրից:

(6-րդ կետը խմբ. 05.08.10 N 974-Ն)

7. Տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության՝ օրենքով սահմանված պարբերականությամբ՝ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները պարտադիր տեխնիկական զննություն են անցնում, մինչև դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին լրանալը` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, իսկ թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած՝ տարեկան մեկ անգամ:

(7-րդ կետը խմբ. 21.05.15 N 540-Ն)

8. Սեփականատերերը կամ սեփականատիրոջ ներկայացուցիչները (այսուհետ` տիրապետող) իրավունք ունեն տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ներկայացնել նախորդ տեխնիկական զննության ժամանակ սահմանված ժամկետից շուտ:

Հաջորդ տեխնիկական զննության ժամկետը հաշվարկվում է վերջին տեխնիկական զննության անցկացման օրվանից:

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Տեխնիկական զննություն անցկացնելու համար տիրապետողը տեխնիկական զննության կայան է ներկայացնում տրանսպորտային միջոցը և հետևյալ փաստաթղթերը`

1) տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը), կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.

2) մեխանիկական տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում.

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը.

ա. առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում` ներկայացվում է մինչև առաջին տեխնիկական զննությունը,

բ. երկրորդ և հետագա տեխնիկական զննությունը հարկային տարվա ընթացքում երկու անգամ անցնելու դեպքում` ներկայացվում է մինչև հարկային տարվա երկրորդ տեխնիկական զննությունը.

4) հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցի կահավորման վերաբերյալ փաստաթղթերը` ճանապարհային ոստիկանությունում համապատասխան գրառմամբ (դրոշմակնիքով), եթե տրանսպորտային միջոցը կահավորված է այդպիսի միջոցներով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշմամբ սահմանված` անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության կամ ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման մասին վկայականը (համաձայն N 2 կամ N 3 ձևերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցի կառուցվածքում երթևեկության անվտանգության վրա
ազդող փոփոխությունների օրինականությունը հավաստող փաստաթղթերը` բացառությամբ նոր ներմուծվողների:

Ներկայացվում են սույն կետում նշված փաստաթղթերի բնօրինակները, իսկ 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը` նաև պատճենների տեսքով: Ներկայացված փաստաթղթերի համապատասխան տվյալների գրանցումից և պատճենների հետ համեմատումից հետո, վերադարձվում են տիրապետողին` բացի սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշվածներից.

6) Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների (տաքսի ավտոմոբիլներ, միկրոավտոբուսներ, ավտոբուսներ) տիրապետողներն ընթացիկ տարում երկրորդ տեխնիկական զննման ժամանակ ներկայացնում են տրանսպորտային միջոցը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և սույն կարգի 9-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը: Նույն տարվա ընթացքում երկրորդ տեխնիկական զննություն անցկացնելու դեպքում` որպես գույքահարկի և բնապահպանական հարկի վճարումների կատարման փաստը հաստատող փաստաթուղթ, գույքահարկի վճարման մասով ընդունվում է նույն տարվա առաջին տեխնիկական զննության ժամանակ տրամադրված տեխնիկական զննության կտրոնը, որի համարը և տալու ամսաթիվը գրանցվում է արատորոշման քարտի «դիտողություններ ստուգման ժամանակ հայտնաբերված անսարքությունների մասին և լրացուցիչ տեղեկություններ» բաժնում և այդ տարվա համար վճարված բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը` բնապահպանական հարկի վճարման մասով: Տրանսպորտային միջոցը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տեխնիկական զննության ներկայացնելիս՝ պետական տուրքի վճարման անդորրագիր չի պահանջվում:

(9-րդ կետը փոփ., լրաց. 05.08.10 N 974-Ն, լրաց. 21.05.15 N 540-Ն, խմբ., լրաց. 17.01.19 N 11-Ն)

10. Տեխնիկական զննության կայանների կողմից չեն ընդունվում մատիտով լրացված, կամ ջնջումներ, բացթողումներ, ինչպես նաև հաստատում չունեցող` ուղղումներ պարունակող փաստաթղթերը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կատարվել են ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները կամ վրիպակներն ուղղելու նպատակով:

Փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Քաղաքացիների ազգանունը, անունը պետք է գրված լինի լրիվ` նրանց բնակավայրի նշմամբ, իսկ իրավաբանական անձանց անվանումը (ֆիրմայի անվանումը)` առանց կրճատումների և գտնվելու վայրի ճիշտ նշմամբ:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ընդունելուց առաջ ստուգվում է սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի համապատասխանությունը դրանց ներկայացվող պահանջներին:

12. Տեխնիկական զննության կայաններում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ և զննման միջոցով ստուգվում են տրանսպորտային միջոցների համապատասխանությունը շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց լրացուցիչ սարքավորումների կառուցվածքին ու տեխնիկական վիճակին պահանջներ ներկայացնող` սույն կարգի N 1 ցանկում նշված նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին (այսուհետ` ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներ):

13. Տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների` սույն կարգի N 2 ցանկում նշված հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները:

14. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցները պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատ և ապահովեն համապատասխան ստանդարտներով ու տեխնիկական նորմերով սահմանված ճշտությամբ չափումների կատարումը:

Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 3 ցանկում:

15. Այն տրանսպորտային միջոցները, որոնց` տեխնիկական արատորոշման միջոցներով վերահսկվող (ստուգվող) պարամետրերից թեկուզ մեկը չի բավարարում ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները, համարվում են անսարք, և տեխնիկական զննության կտրոն չի տրվում:

Սահմանված պահանջներին մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է նշում և տրանսպորտային միջոցները տնօրինողներին զգուշացվում է դրանց անհապաղ վերացման մասին, որի համար վերջիններս ստորագրում են արատորոշման քարտում:

Տեխնիկական զննության կտրոնի չտրամադրման համար հիմք ծառայող` սահմանված պահանջներին չհամապատասխանող մնացած պարամետրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:

(15-րդ կետը փոփ. 17.01.19 N 11-Ն, 06.06.19 N 733-Ն)

16. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները չբավարարած և անսարք համարված տրանսպորտային միջոցի կրկնակի զննությունը տեխնիկական զննությունից հետո 20 օրվա ընթացքում իրականացվելու դեպքում կատարվում են սույն կարգի 9-րդ կետում նշված գործողությունները, և տեխնիկական վիճակն ստուգվում է միայն այն ցուցանիշների գծով, որոնք հիմք են հանդիսացել նախորդ զննության ժամանակ տեխնիկական զննության կտրոն չտալու համար։

Նախորդ զննության պահից 20 օր հետո տրանսպորտային միջոցը կրկնակի զննության ներկայացվելու դեպքում` տեխնիկական վիճակի ստուգումը կատարվում է սույն կարգով նախատեսված ամբողջ ծավալով:

(պարբերությունն ուժը կորցրել է 05.08.10 N 974-Ն)

Տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համակարգի ներդրման առաջին և երկրորդ տարիների տեխնիկական զննությունների ժամանակ տեխնիկական զննության կտրոնները տրվում են` հաշվի առնելով միայն տեխնիկական արատորոշման միջոցների կողմից արձանագրվող և համակարգչին փոխանցվող տվյալները։

(16-րդ կետը փոփ. 05.08.10 N 974-Ն)

17. Տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցը չի զննվում, եթե դրա տվյալները չեն համապատասխանում հաշվառման փաստաթղթերի տվյալներին:

Երբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների համարների դաջվածքներում կամ հաշվառման փաստաթղթերում հայտնաբերվում են ակնհայտ կեղծիքների փաստեր` տեխնիկական զննության կայանի հսկիչը դրա մասին անհապաղ տեղեկացնում է տեխնիկական զննության կայանի ղեկավարին, իսկ վերջինս էլ հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

 

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա համակարգչի միջոցով ձևակերպվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման N 1 ձևի քարտը (այսուհետ` արատորոշման քարտ):

19. Արատորոշման քարտերի լրացման համակարգչային ծրագրային ապահովումը` քարտում բոլոր տվյալները լրացնելուց և հսկիչի էլեկտրոնային ստորագրությունը դնելուց ու համապատասխան հրահանգով աշխատանքների ավարտը հաստատելուց հետո բացառվում է որևէ անձի կողմից քարտում փոփոխությունների կատարումը:

Սույն կարգին համապատասխան կազմված արատորոշման քարտերը չեն կարող հանվել համակարգչի հիշողությունից, մինչև հաջորդ տեխնիկական զննության ավարտը:

(19-րդ կետը լրաց. 05.08.10 N 974-Ն)

20. Արատորոշման քարտը տպվում է նաև թղթային կրիչի վրա` երկու օրինակից: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչի և տրանսպորտային միջոցը տիրապետողի կողմից ստորագրվելուց և հսկիչի կնիքով կնքվելուց հետո արատորոշման քարտի առաջին օրինակը հանձնվում է տրանսպորտային միջոցը տիրապետողին, երկրորդը պահվում է տեխնիկական զննության կայանում, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և պահպանվում է մինչև հաջորդ տարվա տեխնիկական զննության ժամկետի ավարտը:

21. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի համար լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի տեխնիկական զննության կտրոն: Տեխնիկական զննության կտրոնի դիմային մասի քառակուսի վանդակում փակցվում է հաջորդ տեխնիկական զննության անցկացման ամիսը նշող` հռոմեական թվերով նշված հերթական համարը և վարորդի կողմից անձամբ փակցվում է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում` բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ: Նույն տարվա ընթացքում երկրորդ տեխնիկական զննության ժամանակ կտրոնը փակցվում է նախկին կտրոնի վերևի մասում:

(6-րդ կետը փոփ. 05.08.10 N 974-Ն)

22. Տեխնիկական զննության կտրոնը կորցնելու կամ ոչ պիտանի դառնալու դեպքերում տիրապետողի գրավոր դիմումի համաձայն տեխնիկական զննության կայանն ստուգում է նախկինում տեխնիկական զննություն անցնելու փաստը:

Տեխնիկական զննություն անցնելու փաստը հաստատվելու և սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում և 10-րդ կետում նշված դրույթների կատարման դեպքում ձևակերպվում և տրվում է տեխնիկական զննության կտրոնի կրկնօրինակ: Այս դեպքում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի զննություն չի կատարվում, և հաջորդ տեխնիկական զննության ներկայացման ժամկետը չի փոխվում: Տեխնիկական զննության կտրոնի «Հատուկ նշումներ» տողում կատարվում է «Կրկնօրինակ» նշումը:

Տեխնիկական զննության կտրոնի կրկնօրինակը տիրապետողին տրվում է դրա համար սահմանված պետական տուրքի չափով վճարման կատարումից հետո:

Տեխնիկական զննություն անցնելու փաստը չհաստատվելու դեպքում, այն կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

(22-րդ կետը խմբ. 05.08.10 N 974-Ն)

 

VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

23. Տեխնիկական զննության արդյունքում տեխնիկական զննության կայանները համակարգչի միջոցով գրանցամատյանում կատարում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների հաշվառում:

(23-րդ կետը փոփ. 05.08.10 N 974-Ն)

24. Տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթում նշված բոլոր տվյալները գրանցվում են տեխնիկական զննության կայանի համակարգչում` գրանցամատյանի տեսքով, որի տվյալները տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունից անմիջապես հետո կայանների համակարգչային ցանցի միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության սերվերին: Կապի խափանման դեպքում սերվերին տվյալները փոխանցվում է խոչընդոտը վերանալուց անմիջապես հետո:

Տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանցից կարող է օգտվել Ճանապարհային ոստիկանությունը, որն օրենքով սահմանված դեպքերում կարող է ստուգել տեխնիկական զննության ընթացքը` հետախուզման մեջ գտնվող` տրանսպորտային միջոցների, դրանց ագրեգատների հայտնաբերման նպատակով:

(24-րդ կետը խմբ. 05.08.10 N 974-Ն, փոփ. 17.01.19 N 11-Ն, 06.06.19 N 733-Ն)

25. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների վերաբերյալ համակարգչի միջոցով գրանցամատյան է վարվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում` արտակարգ իրավիճակներում բնակչության և տնտեսության տրանսպորտային սպասարկումը պլանավորելու և կազմակերպելու նպատակով, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթին ներկայացված տվյալների փոփոխությունը պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգչային ցանցին փոխանցվում են միայն տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի, այն տիրապետողի մասին արատորոշման քարտում լրացված տվյալները, կառուցվածքային ու հարմարադասման մեջ կատարված փոփոխությունների մասին լրացուցիչ տեղեկություններն ու տրանսպորտային միջոցին հատկացված տեխնիկական զննության կտրոնի համարը, ինչպես նաև հաջորդ տեխնիկական զննության անցկացման ժամկետը:

(25-րդ կետը լրաց. 05.08.10 N 974-Ն, փոփ. 17.01.19 N 11-Ն, 06.06.19 N 733-Ն)

26. Արատորոշման քարտերը և կտրոնները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և պահպանվում ու օգտագործվում են դրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

27. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանում նշվող տեղեկությունները ծառայողական օգտագործման համար են և հրապարակման ենթակա չեն` բացառությամբ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերի:

28. Հայաստանի Հանրապետության հարկային և բնապահպանական մարմինների կողմից տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից վճարվող բնապահպանական հարկի գանձման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար տեխնիկական զննության կայանները յուրաքանչյուր եռամսյակից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը բնապահպանական և իրենց հաշվառման հարկային մարմիններ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարված բնապահպանական հարկի վճարումների մասին տեղեկատվություն` համաձայն N 2 ձևի:

(28-րդ կետը խմբ. 06.08.09 N 903-Ն, փոփ. 20.05.10 N 761-Ն, 17.01.19 N 11-Ն)

 

VII. ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(գլուխն ուժը կորցրել է 21.05.15 N 540-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ց Ա Ն Կ  N  1

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ԿԱՆՈՆՆԵՐԻ, ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ

1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշում:

(2-րդ կետը խմբ. 05.08.10 N 974-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոմոբիլների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշում

4. (կետն ուժը կորցրել է 08.11.12 N 1406-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշում

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 16-ի «Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշների և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 367 որոշում

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 2137-Ն որոշում

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1566-Ն որոշում

9. ՀՍՏ-185-2006 օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ (հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի հունիսի 29-ի N 146 հրամանով)

10. ՀՍՏ-110-2006 տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ. Տիպեր և հիմնական չափեր. Տեխնիկական պահանջներ և շահագործման վերաբերյալ ցուցումներ (հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի N 246-Ա հրամանով)

11. ГОСТ  Р 51709-2001 «Автотранспортные средства. Требования безопасности к теxническому состоянию и методы проверки»

12. ГОСТ  5727-88 «Стекло безопасное для наземного транспорта. Теxнические требования»

 

Ց Ա Ն Կ  N  2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ
Ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների անվանումները Դիրքը` ըստ արատորոշման քարտի
Արգելակային համակարգ
1.

Արգելակային ստենդի վրա փորձարկման ժամանակ
տրանսպորտային միջոցի արգելակման արդյունավետության և
կայունության ստուգում,

այդ թվում`

1) բանվորական արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժերի որոշում
2) անիվների արգելակային ուժերի անհավասարաչափության գործակցի որոշում
3) կայանման արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժի որոշում
4) բանվորական արգելակային համակարգի գործարկման ժամանակի որոշում
5) օժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում


101
103
102
111
113

2.
Ճանապարհային փորձարկման ժամանակ տրանսպորտային միջոցի արգելակման արդյունավետության և կայունության ստուգում

այդ թվում`

1) արգելակման ճանապարհի երկարության չափում
2) կայունացված դանդաղեցման մեծության չափում
3) արգելակման ժամանակ շարժման ուղղությունից տրանսպորտային միջոցի գծային շեղման առկայության ստուգում
4) թեքության վրա կայանման արգելակային համակարգը պահելու ունակության ստուգում
5) օժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում


104
105
112

106
113
3. Պնևմատիկ արգելակային շարժաբերի հերմետիկության ստուգում 107
4. Հիդրավլիկ արգելակային շարժաբերի հերմետիկության ստուգում 108
5. Ազդանշանման համակարգի և ճնշաչափի աշխատունակության ստուգում 109
6. Արգելակային համակարգի տարրերի տեխնիկական վիճակի ստուգում 113
7. Տրանսպորտային միջոցի կառուցվածքին արգելակային համակարգի և դրա տարրերի համապատասխանության ստուգում 114
Ղեկային կառավարում
1. Ղեկանիվի առավելագույն շրջադարձի անկյան և ղեկային վարման գումարային խաղի մեծության չափում         201
2. Ղեկային կառավարման դետալների փոխադարձ տեղաշարժի և խաղի առկայության ու պարուրակային միացությունների սևեռման հուսալիության ստուգում 202
3. Ղեկային կառավարման ուժեղարարի տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում 203
4. Ղեկային կառավարման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում 204
Արտաքին լուսավորման սարքեր
1. Ներկայացվող պահանջներին արտաքին լուսավորման սարքերի քանակի, տեսակի, դասավորության, վիճակի և գույնի համապատասխանության ու սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում

այդ թվում`

1) հեռահար և մոտակա լույսի լապտերների
2) առջևի և հետևի հակամառախուղային լապտերների
3) արգելակման ազդանշանների
4) եզրաչափային լույսերի
5) շրջադարձի ցուցիչների և վթարային ազդարարիչների
6) հետընթացի լույսերի
7) գրանցման համարանիշի լուսավորման լապտերիկի
8) լուսային անդրադարձիչների
9) ավտոգնացքի նշանների
10) հեռահար և մոտակա լույսի լապտերների ու հակամառախուղային լապտերների լույսի ուժի ստուգում
301
302
303
304
305
307
306
308
309
301

302
Հողմապակու ապակեմաքրիչներ և ապակելվացներ
1. Հողմապակու ապակեմաքրիչների և ողողիչների վիճակի և սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում 

այդ թվում`

1) ապակեմաքրիչների
2) ապակելվացների
401
402
Անիվներ և դողեր
1. Դողերի մակնիշավորմանը և տրանսպորտային միջոցի կառուցվածքին, չափին և թույլատրելի բեռնվածքին դրանց համապատասխանության ու տեխնիկական վիճակի ստուգում

այդ թվում`

1) պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության 
2) դողերի վնասվածքի առկայության
3) անիվների տեղակայման
4) անվահեծերի և սկավառակների ամրակապման ու վիճակի
501
502
503
504
Շարժիչը և դրա համակարգերը
1. Բենզինային և գազաբալոնային շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի` CO, և ածխաջրածինների` CH) պարունակության ստուգում 601
2. Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում     602
3. Սնման համակարգի սարքերի և խողովակաշարերի հերմետիկության ստուգում 603
4. Չեզոքացուցիչների առկայության և սարքինության բանած գազերի արտածման համակարգի համալրվածության և այրվածքների, մեխանիկական ծակվածքների ու անկիպությունների առկայության ստուգում 604
Կառուցվածքի այլ տարրեր
1. Պետական գրանցման համարանիշների տեղի համապատասխանությունը տեխնիկական պայմանների պահանջներին և ամրացման հուսալիության ստուգում 701
2. Տրանսպորտային միջոցի և դրա ագրեգատների մականշվածքների համապատասխանությունը տեխնիկական անձնագրի տվյալներին և դրանց փոփոխման առկայությունը 702
3. Հետին տեսանելիության հայելիների առկայության, դրանց վիճակի և ամրակապման  ստուգում 703
4. Ձայնային ազդանշանի աշխատունակության ստուգում 704
5. Ապակիների վիճակի (տեսանելիության), վարորդի նստատեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ իրերի առկայության ստուգում 705
6. Վազքաչափի, պտուտաչափի և այլ չափիչ սարքերի սարքինության ստուգում 706
7. Կախոցքի և կարդանային փոխանցման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում 707
8. Վարորդի և ուղևորների նստարանների կարգավորման մեխանիզմի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում 708
9. Դռների կողպեքների, կողերի փականների, ցիստեռնների բկանցքերի աշխատունակության ստուգում 709
10. Դռների կառավարման շարժաբերի աշխատունակության ստուգում 710
11. Ավտոբուսների սրահներից վթարային ելքերի աշխատունակության, դրանց ցուցիչների և օգտագործման կարգի վերաբերյալ ցուցումների առկայության ստուգում 711
12. Ապակիների տաքացման և փչահարման սարքերի աշխատունակության ստուգում 712
13. Հետին պաշտպանիչ սարքվածքի, ցեխապաշտպանիչ գոգնոցների ու ցայտապաշտպանիչների առկայության, դրանց ամրակապման և վիճակի  ստուգում 713
14. Կցանքային հարմարանքի տեխնիկական վիճակի, սարքինության և տարրերի ամրակապման հուսալիության ստուգում 714
15. Բժշկական դեղատուփի, կրակմարիչի, վթարային կանգառի նշանի առկայության ստուգում 715
16.  Հակահետգլորման հենակների առկայության ստուգում 716
17.  Անվտանգության գոտիների առկայության և աշխատունակության ստուգում  717
18. Տեխնիկական նորմատիվների և ստանդարտների պահանջներին օպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ ներկվածքի, հատուկ ձայնային և լուսային ազդանշանների համապատասխանության ստուգում 718
Այլ աշխատանքներ
1. Տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների առկայության  և դրանց վերաբերյալ համապատասխան մարմինների թույլտվության կամ համաձայնության առկայության ստուգում 801
2. Մեծ եզրաչափեր ունեցող և ծանրաքաշ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների մոտ ապահովիչ հարմարանքների, լրացուցիչ հայելիների տարբերիչ նշանների, առկայծող փարոսիկների առկայության ստուգում 802
3. Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների մոտ տարբերիչ նշանների և փոխադրման անվտանգության պահանջներով նախատեսված այլ սարքերի առկայության, դրանց աշխատունակության և ամրացման հուսալիության ստուգում 803
4. Մասնագիտացված տրանսպորտային միջոցների մոտ բեռի ամրացման հարմարանքի, հատուկ թափքերի, ցիստեռնների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակի, աշխատունակության և հուսալիության ստուգում 804
5. Հատուկ տրանսպորտային միջոցների կառուցվածքով և տեխնիկական փաստաթղթերով նախատեսված սարքավորումների առկայության, դրանց տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում 805

Ց Ա Ն Կ  N  3

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՑ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN
ը/կ
Սարքավորման տեսակը Տեխնիկական բնութագիրը
վերահսկվող (ստուգվող) պարամետրերը չափման
սահմանը
առավելա-
գույն
սխալանքը
1 2 3 4 5
Արգելակային համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները
1. Հոլովակային ստենդ` թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 1000 կգ-ը  արգելակման ուժերը 0-6.0 կՆ 5 %
կառավարման օրգանի վրա գործադրվող  ուժը

300-700 Ն

5 %

արգելակային համակարգի գործարկման ժամանակը

0.4-2.0 վ

+/-0.03 վ

տրանսպորտային միջոցի զանգվածը

600-4000 կգ

2 %

2. Հոլովակային ստենդ` բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 13000 կգ-ը  արգելակման ուժերը 0-40 ԿՆ 5 %
կառավարման օրգանի վրա ընկնող ուժը

300-700 Ն

5 %

արգելակային համակարգի գործարկման ժամանակը

0.4-2.0 վ

+/-0.03 վ

տրանսպորտային միջոցի զանգվածը

1500-13000 կգ

2 %

3. Ունիվերսալ հոլովակային ստենդ` թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների  ու ավտոբուսների  արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 13000 կգ-ը (օգտագործվում է սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված ստենդների և 4-րդ կետում նշված սարքի փոխարեն) արգելակման ուժերը 0-40 ԿՆ 5 %
կառավարման օրգանի վրա գործադրվող  ուժը

300-700 Ն

5 %

արգելակային համակարգի գործարկման ժամանակը

0.4-2.0 վ

+/-0.03 վ

տրանսպորտային միջոցի զանգվածը

600-13000 կգ

2 %

4. Ճանապարհային պայմաններում տրանսպորտային միջոցների արգելակային համակարգի ստուգման սարք (օգտագործվում է սույն ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հոլովակային ստենդների փոխարեն) դանդաղեցումը և կայունացված դանդաղեցման  հաշվարկը 0.4-8 մ/վ2 4 %
արգելակման ճանապարհ

9-30 մ

5 %

արգելակային համակարգի գործարկման ժամանակը

0.2-2 վ

+/-0.03 վ

կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը

400-750 Ն

5 %

տրանսպորտային միջոցի շարժման արագությունը

2.6 կմ/ժ

+/-1 կմ/ժ

5. Դանդաղաչափիչ՝ տրանսպորտային միջոցի դանդաղեցման չափիչ (օգտագործվում է միայն օժանդակ արգելակման համակարգի ստուգման համար` սույն ցանկի 4-րդ կետում նշված սարքի բացակայության դեպքում) օժանդակ արգելակման համակարգով տրանսպորտային միջոցի արգելակման ժամանակ կայունացված դանդաղեցումը 0.4-1 մ/վ2
և ավտոմատ
տարբեր
արագու-
թյուններ

5 %

Ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները
6. Սարք` ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/Նժ) ղեկանիվի շրջադարձի անկյունը մինչև 25 աստիճան +/-1 աստ.
ճիգը` ղեկանիվի շրջադարձի ժամանակ

մինչև
35 Ն

1 %

7. Ձողակարկին գծային չափերի չափում 0.5-100 մմ +/- 0.05 մմ
Արտաքին լուսավորման սարքերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները
8. Սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար լուսաստվերային սահման պարունակող հարթության թեքվածքը 30'-150' 0.5 %
լուսային փնջի առանցքի հորիզոնական շեղումը հաշվանցման առանցքից

մինչև 5

0.5 %

Անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները
9. Դողերի ճնշաչափերի հավաքածու սեղմված օդի ճնշումը մինչև 1 ՄՊա
(10 կգ/սմ2)
+/- 0.01 ՄՊա
10. Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ պահպանաշերտի նախշերի մնացորդային բարձրությունը 0.5-3.0 մմ +/-0.1 մմ
Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման
պարտադիր միջոցները
11. Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար) ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը մինչև 5 % 5 %
ածխաջրածինների (CH) պարունակությունը

500-4000 մլն-1

5 %

ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը

500-3500 րոպե-1

2.5 %

12.

Ծխաչափ (սարք` դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակներ չափելու համար (օգտագործվում է սույն ցանկի 11-րդ կետում նշված գազաանալիզատորի և 12-րդ կետում նշված ծխաչափի փոխարեն)

լուսային հոսքի թուլացման իրական ցուցանիշը 0.2-2մ-1 2.5 %
լուսային հոսքի թուլացման գործակիցը

5-80 %

2.5 %

ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը

500-8000 րոպե-1

1 %

տվյալները համապատասխանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի

համապատաս-
խանաբար`
ըստ սույն ցանկի
11-րդ և 12-րդ
կետերի

համապատաս-խանաբար` ըստ սույն ցանկի
11-րդ և 12-րդ կետերի

13. Հոսաորոնիչ` տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար օդում պրոպանի (մեթանի, հեքսանի և այլնի) պարունակությունը

մինչև 20 %

2 %
Տրանսպորտային միջոցի կառուցվածքի այլ տարրերի տեխնիկական արատորոշման
պարտադիր միջոցները
14. Ստենդ` տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար երկու փոխուղղահայաց ուղղություններով հարթակների տեղաշարժը 100 մմ  
հարթակների տեղաշարժի առավելագույն ճիգը. ոչ պակաս` թեթև մարդատար ավտոմոբիլների համար բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների համար

11 ԿՆ
30 ԿՆ

 
Պարտադիր գարաժային սարքավորումներ
15. Կոմպրեսոր` մանոմետրով, ծայրակալով արտադրողականությունը 1 մ3 /րոպե -
վերջնական ճնշումը

մինչև 1 ՄՊա
(10 կգ/սմ2 )

 
16. Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ

-

- -
Համակարգչային տեխնիկա
17. Համակարգիչ` լազերային տպիչով տակտային հաճախականություն

1000 ՄՀց
և ավելի

-
գործարարական հիշողության ծավալը

128 ՄԲ
 և ավելի

 

Ձև N 1

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՔԱՐՏ

Տեխնիկական զննության կայանի անվանումը ________________________________

Գտնվելու վայրը ________________________ , պետական գրանցման N __________

Տեխնիկական զննության ամսաթիվը _____ _____________________________ 200 թ.

Տեխնիկական զննության փուլը` սկզբնական (կրկնակի) (ընդգծել)

Մակնիշը ________________________ , թողարկման տարեթիվը _______________

Համարանիշը _____________________ , թափք N _________________________

Շարժիչը ___________________________ , հենասահքը ___________________

Նույնականացման (VIN) համարը ________________________________________

Պետական գրանցման փաստաթուղթը ____________, սերիան _______ , համարը ______

Գրանցված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության

_________________________ բաժանմունքում:

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորման

ակտի N __________________ , տրված _____ __________________ 200 թ.

 

Արգելակային
համակարգ                  
100

բանվոր. արգելակ.
տես. արգելակ.
ուժը
101 կայան.արգելակ. տես. արգելակ. ուժ 102 անիվների արգելակ.
ուժերի անհավ.
103 արգելակային
ճանապարհը
104
Կայունացված դանդաղեցումը 105 թեքության վրա կայանման արգելակ 106 պնևմատիկ արգելաշարժաբերի հերմ. 107 հիդրավլիկ արգելակ.շարժաբերի հերմետ. 108 ազդանշանման ճնշաչափը 109
Բանվոր. արգելակ.
գործարկմամ ժամ. 
110 արգելակման ժամանակ գծային շեղում 111 օժանդակ արգելակ. համակարգ 112 արգելակ. տարրերի
վիճակը
113 արգելակ. տարրերի համապատ. 114

Ղեկային
կառավարում            
200
   
 

ղեկանիվի գումարային խաղը 201 դետալների տեղաշարժ խաղ, սևեռում 202 ղեկային
ուժեղարարի
203 ղեկային
կառավար.
տարրերի
վիճակը
204

Արտաքին
լուսավորման
սարքեր                      
300

հեռահար, մոտակա լույսի լապտերներ 301 հակամառախուղ. լապտերներ 302 արգելակման
ազդանշաններ
303 եզրաչափային
լույսեր
304
Շրջադարձի ցուցիչ վթար. ազդար. 305 Համարանիշի լուսավոր. լապտեր 306 հետընթացի լույսեր 307 լուսային անդրա-
դարձիչներ
308 ավտոգնացքի նշաններ 309

Հողմապակու մաքրիչներ,
լվացներ                   
 400

ապակեմաքրիչներ 401 ապակելվացներ  402        

Անիվներ և

դողեր                        500

պահպանաշերտի նախշանկար 501 դողերի
վնասվածք
502 դողերի տեղակայումը 503 անվահեծեր և սկավառակներ 504

Շարժիչը և
դրա համակարգերը
       600

CO-ի և CH-ի պարունակությունը 601 դիզել. շարժիչի ծխայնությունը 602 սնման համակարգը 603 արտածման համակարգը 604

Կառուցվածքի այլ
տարրեր                 
700  
 

գրանցման համարանիշերը 701 տրանսպորտ. միջոց. մակնիշավորում 702 հետին տեսանելիության հայելիներ 703 ձայնային ազդանշանը 704
Ապակիների տեսանելի թափանցիկ. 705 վազքաչափ, պտու-տաչափ, այլ սարք 706 կախոցքի, կարդան. փոխանց. տարրեր 707 վարորդի նստարանի մեխանիզմ 708 կողպեք-փական` ցիստեռնների 709
Դռների կառավարման շարժաբերը 710 վթարային ելքը 711 ապակե տաքացուց. և փչահար սարք 712 ցեխապաշտպանիչ գոգնոցներ 713 կցանքային հարմարանք 714
Դեղատուփ, կրակմարիչ, կանգառի նշան 715 հակահետգլորման հենակներ 716 անվտանգության
գոտիներ
717 գունագրաֆիկ ներկազդանշաններ 718    
Կառուցվածքի փոփոխություն 801 մեծ եզրաչափերով և ծանրաքաշ բեռ 802 վտանգավոր բեռ 803 մասնագիտացված տրանսպորտ 804 հատուկ տրանս-պորտային միջոց 805

 

Դիտողություններ ստուգման ժամանակ հայտնաբերված անսարքությունների մասին ԵՎ լրացուցիչ տեղեկություններ

Հատկացվել է N_________________ տեխնիկական զննության կտրոնը:

 
 
 
 
 

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչ

___________

____________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

Կ.Տ.

Տրանսպորտային միջոցը տնօրինող

___________

____________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.01.19 N 11-Ն)

Տեխնիկական զննության կայանի անվանումը ________________________________

 

NN ը/կ

Ամսաթիվը

Տրանսպորտային միջոցի`

Բնապահպանական հարկի`

 

 

մակնիշը, մոդելը

պետհա-
մարանիշը

թողարկման
տարեթիվը

սեփականատիրոջ
անվանումը
(ՀՎՀՀ)

անդորրագրի
համարը և տալու
ամսաթիվը

վճարված
գումարը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ձևը փոփ. 05.08.10 N 974-Ն, 17.01.19 N 11-Ն)

(հավելվածը խմբ. 06.08.09 N 903-Ն, փոփ. 20.05.10 N 761-Ն, խմբ., փոփ., լրաց. 05.08.10 N 974-Ն, լրաց. 21.04.11 N 441-Ն, լրաց., փոփ. 08.11.12 N 1406-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.05.15 N 540-Ն, 17.01.19 N 11-Ն, փոփ. 06.06.19 N 733-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան