Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.06.2019-28.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.08.23/15(971)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1304-Ա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ու 24-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

1.1. Սահմանել, որ՝

1) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդն է.

2) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` տրանսպորտի ոլորտի կապիտալ ու զարգացման ծրագրերի մասով (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում՝ նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքների իրականացումը.

3) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:

(1.1-ին կետը լրաց. 26.01.17 N 82-Ա, փոփ. 06.06.19 N 733-Ն)

1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի ցանկը և փոխանցման ակտը.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության սեփական և դրան ամրացված գույքի հանձնման-ընդուման աշխատանքների իրականացումը.

4) ապահովել «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարման պետական հաշվառումը.

5) ապահովել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցումն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.

6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ.

7) սույն որոշումից բխող՝ կազմակերպության վերակազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերն իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(1.2-րդ կետը լրաց. 26.01.17 N 82-Ա)

2. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցելուց հետո «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(2-րդ կետը խմբ. 26.01.17 N 82-Ա)

3. Սահմանել, որ՝

1) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է.

2) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.17 N 82-Ա)

3) «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:

(3-րդ կետը փոփ. 26.01.17 N 82-Ա, 06.06.19 N 733-Ն)

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի ցանկը և փոխանցման ակտը.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 2-րդ կետում նշված կազմակերպության սեփական և դրան ամրացված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

4) ապահովել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

5) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.17 N 82-Ա)  

6) ապահովել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցումն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.

7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ.

8) սույն որոշումից բխող՝ կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերն իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(4-րդ կետը խմբ., փոփ. 26.01.17 N 82-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 20

Երևան