ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 894-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն « Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ հավաք-մրցույթին մասնակցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 2-14-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության գործուղման հետ կապված կեցության և սննդի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Ավինյան | 
| 
 
 2019 թ. հուլիսի 8 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ.հուլիսի 8-ի N 894-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԳՈՄԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
| 
 Ա. Սարոյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ (պատվիրակության ղեկավար)  | 
| 
 Հ. Վարտումյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 16-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ (դաստիարակ)  | 
| 
 Վ. Գևորգյան  | 
 - Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ ավագ լեյտենանտ (մարզիչ)  | 
| 
 Ն. Ասատրյան  | 
 - Քվանտ վարժարան, 10 (4) դասարան  | 
| 
 Վ. Բարսեղյան  | 
 - Դավթաշեն վարչական շրջան, N 93 դպրոց, 10ա  | 
| 
 Կ. Գալստյան  | 
 - Մովսես Գորգիսյանի N 158 հիմնական դպրոց  | 
| 
 Ա. Գրիգորյան  | 
 - Ներսես Աշտարակեցու անվան N 1 հիմնական դպրոց, 9ա դասարան  | 
| 
 Հ. Դավթյան  | 
 - Արարատի տարածաշրջանի պետական քոլեջ 1 աստղանիշ կուրս  | 
| 
 Ս. Հովսեփյան  | 
 - Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոց, 9 ա դասարան  | 
| 
 Հ. Սաֆարյան  | 
 - Քվանտ վարժարան 10 (7) դասարան  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Է. Աղաջանյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|