ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 1293-Ա
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ ՍԱՐՔԵՐԻ (ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖ) ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» 1970 թվականի հուլիսի 1-ին Ժնևում կատարված համաձայնագրի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) ներդրման համար իրավասու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 06.06.19 N 733-Ն)
2. «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի հավելված. Առդիր 1-ի 6-րդ «Ստուգումներ և տեսչություններ» մասի պահանջներին համապատասխան սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) և դրանցում օգտագործվող քարտերի աշխատանքի նկատմամբ և «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
(2-րդ կետը փոփ. 06.06.19 N 733-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևը և դրանց տրամադրման կարգը.
2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) քարտերի պատրաստում իրականացնող կազմակերպության ընտրության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.06.2019, N 733-Ն | 20.06.2019, N 1293-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|