ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2016 թվականի |
թիվ 105 |
քաղ. Մոսկվա |
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 13-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման՝ կից ներկայացվող ռազմավարությունը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ սույն որոշմամբ հաստատված Ռազմավարության փուլային իրագործման միջոցառումների պլանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից նախապատրաստելու և հաստատելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում ապահովել իրենց լիազորված մարմինների կողմից համապատասխան առաջարկությունների ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|