Գլխավոր տեղեկություն
Համար
N 195-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 195-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`

Հայաստանի Հանրապետությունում ծանր հանցագործությունների դեպքում գույքի բռնագանձման, հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ» և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու և մինչև 2019 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման փաթեթ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

           

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. մարտի 1

Երևան

  

          

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 195-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

    

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ե․ Կիրակոսյան

- ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա․ Վարդապետյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Ռ․ Բադասյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Դ․ Մելքոնյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

   

Վ․ Հովհաննիսյան

- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Դ․ Ազատյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 02.05.19 N 470-Ա)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2019, N 470-Ա 03.05.2019, N 195-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան