ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 մայիսի 2019 թ. |
N 95-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՓՈՂՈՑԸ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորիչ փողոցը անվանափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|