Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.05.2019-16.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 968-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 17-րդ և 24-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման նպատակով`

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին և առաջարկել համայնքի ղեկավարներին Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում կասեցնել համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կառուցապատման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման, ինչպես նաև դրանց նպատակային կամ գործառական նշանակության փոփոխության գործընթացը:

(1-ին կետը խմբ. 23.05.19 N 625-Ա)

1.1. Սույն որոշման 1-ին կետի պահանջները չեն տարածվում՝

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման, կառուցապատման, դրանց նպատակային կամ գործառական նշանակության փոփոխության ամբողջ գործընթացի վրա.

2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող՝

ա. Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի կմ18+370-կմ29+600 և կմ117+700-կմ130+000 հատվածների և դրանց պաշտպանական գոտու վրա,

բ. Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի կմ9+300-կմ28+900 և կմ205+000-կմ315+000 հատվածների և դրանց պաշտպանական գոտու վրա:

(1.1-ին կետը լրաց. 23.05.19 N 625-Ա)

1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին`

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների հատուկ համալիր փորձաքննություն անցած հատվածների նախագծային փաստաթղթերով նախատեսված օտարման շերտի վերաբերյալ տվյալները երկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին.

2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող, սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների դեռևս հատուկ համալիր փորձաքննություն չանցած հատվածների նախագծային փաստաթղթերով նախատեսված օտարման շերտի վերաբերյալ տվյալները` հատուկ համալիր փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանանալու մասին համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին:

 (1.2-րդ կետը լրաց. 23.05.19 N 625-Ա)

2. (կետն ուժը կորցրել է 23.05.19 N 625-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 27

Երևան