Basic information
Number
N 885-Լ
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.07.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է կայքում 20.07.2019
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.07.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.07.2019
Effective date
21.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

4 հուլիսի 2019 թվականի N 885-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-185-11.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-185-11.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

  

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-185-11.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից 2018 թվականին մշակվել և շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա լրամշակվել էր նույնաբովանդակ նախագիծ, որին սակայն հետագայում ընթացք չի տրվել:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նույնպես նախատեսված են նույնաբովանդակ կարգավորումներ:

Նշված հանգամանքները նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է հետաձգել նախագծի քննարկումը, դրանով նախատեսված կարգավորումները համադրելով շրջանառության մեջ դրված նախագծի կարգավորումների հետ, արդյունքում ներկայացնելով միասնական նախագիծ:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation