«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
| 
 15 օգոստոսի 2017 թ.  | 
N 277-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
| 
 Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի օգոստոսի 15-ի N 277-Ն հրամանի  | 
Ձև
| 
 ՀայտարարՈՒԹՅՈՒՆ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ  | 
 Փաստաթղթի հերթական համարը  | 
| 
 1. Հարկ վճարողի հաշվառման համարը  | 
|
| 
 2. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  | 
|
| 
 3. Հարկ վճարողի գտնվելու վայրը  | 
|
| 
 4. Հեռախոսի համարը  | 
Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ______________ թվականին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու համար:
| 
 Սույնով հայտարարում եմ`  | 
Ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց տվյալներն են՝
| 
 Հ/հ  | 
 Անունը  | 
 Ազգանունը  | 
 Հայրանունը  | 
 Հանրային ծառայությունների համարանիշը  | 
 Անձը հաստատող փաստաթղթի  | |
| 
 տեսակը  | 
 սերիան և համարը  | |||||
Կից ներկայացնում եմ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի պատճենները ___________ էջ:
| 
 Պաշտոնատար անձ  | 
 _____________________________________________________  | 
(հավելվածը փոփ. 08.07.19 N 457-Ն)
| 
 Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի օգոստոսի 15-ի N 277-Ն հրամանի  | 
ՑԱՆԿ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ`
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Սույն ցանկով սահմանվում է ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող փաստաթղթերի ցանկը:
2. Հարկային մարմին են ներկայացվում ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց ընտանիքի անդամ լինելը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.
ա) ծնողի կամ զավակի դեպքում` ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) և զավակի ծննդյան վկայականի, անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները: Եթե ծնողի անունը և/կամ ազգանունը չեն համապատասխանում զավակի ծննդյան վկայականում ծնողի անվան և/կամ ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից համապատասխան տեղեկանք, որով հիմնավորվում է վերոնշյալ ազգակցական կապը,
բ) ամուսնու դեպքում` ամուսնության վկայականի և ամուսինների անձնագրերի պատճենները,
գ) եղբոր կամ քրոջ դեպքում` ծննդյան վկայականների և անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Ծննդյան վկայականներում ծնող(ներ)ի անունը և/կամ ազգանունը չհամընկնելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից համապատասխան տեղեկանք, որով հիմնավորվում է վերոնշյալ ազգակցական կապը:
3. Առևտրային կազմակերպությունները, բացի սույն հավելվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում են նաև լիազոր մարմնի կողմից տրված առևտրային կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների) և նրանց բաժնեմասերի վերաբերյալ տեղեկանք:
4. Այլ պետություններում ստացված` ռուսերենից և անգլերենից տարբերվող լեզուներով անձնագրի, ծննդյան և ամուսնության վկայականների դեպքում ներկայացվում է տվյալ փաստաթղթի պատճենը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 08.07.2019, N 457-Ն | 16.07.2019, N 277-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|